воскресенье, 6 января 2019 г.

Դեբիլիզմը որպես պետական գաղափարախոսություն կամ «թավշյա» Շվոնդերի արկածները

Դեբիլիզմը որպես պետական գաղափարախոսություն կամ «թավշյա» Շվոնդերի արկածները
Նախատոնական աղմուկի մեջ նոր իշխանությունները սղացրեցին ու լղոզեցին գազի գնի թեման:
Շատերի ուշադրությունից վրիպեց դրան նախորդած քարոզը: Գնի թանկացումը ներկայացվում էր որպես հաղթանակ:
«Զիջեցինք գնում, բայց պաշտպանեցինք ինքնիշխանությունը»,-դեմագոգիկ ձևով քարոզում էին «թավշյա» տղաներն ու աղջիկները:
Վաղն էլ կարող են այլ՝ շատ ավելի կարևոր բան զիջել ու հետո դա ներկայացնել որպես ինքնիշխանության պաշտպանում ու հաղթանակ:
Ի՞նչ է սա՝ դեբիլության սրբացո՞ւմ, թե՞ դեբիլացման քաղաքականություն:
Դեբիլիզմը և մեր օրերի Շվոնդերը
Հայաստանում ինչպիսի իշխանական կուսակցություն սարքվում է, վերջում ՀՀՇ ենք ստանում: Դե իսկ ՀՀՇ-ն էլ իր հերթին պահպանել էր բոլշևիկյան բոլոր վատ ավանդույթները՝ դրան գումարելով «տեղական առանձնահատկությունները» և ստանալով նեոբոլշևիզմ:
Հայաստանում ինչպիսի հեղափոխություն էլ արվում է, վերջում բոլշևիկյան ենք ստանում: Բացառություն չկազմեց նաև «թավշյան»:
Էլ ի՞նչ հեղափոխություն՝ առանց սեփական շարիկովների ու Շվոնդերի:
Շարիկովները հիմնականում հայտնվել են խորհրդարանում: Նորաթուխ պատգամավորները հիմնականում ՀՀՇ-ի ու 2008-ին տեղի ունեցած խժդժությունների թերմացքն են: Իրենք կարող է նույնիսկ չիմանան այդ մասին այնպես, ինչպես Շարիկովը կարող էր չիմանալ, թե ինչպես է շնից մարդանման դարձել:
Ինչ մնում է «մեր» Շվոնդերին, ապա դրա դերին ամենաշատը սազում է նախկին պատգամավորներից մեկի դիպուկ բնորոշմանն արժանացած Դանիել Իոաննիսյանը: Սրա վերջին արկածները տեղի ունեցան տոներից առաջ:
Գազի գնի թանկացումից առաջ սա մի դեմագոգիկ ու դեբիլական հարցում ներկայացրեց իր ՖԲ էջում: Հարցում, որը կվիրավորեր ցանկացած բանական մարդու ինտելեկտը, բայց քանի որ դեբիլիզմը կամաց-կամաց դառնում է պետական գաղափարախոսություն, ուստի Շվոնդեր-Դանիելը դեռ կարող է շարունակել իր արկածները:
«Մի կարևոր հարց, որ պիտի կողմնորոշվենք.
Պատրա՞ստ ենք արդյոք գազի դիմաց ավել վճարել, որպեսզի Ռուսաստանը չխառնվի Հայաստանի ներքին գործերին (այդ թվում՝ Քոչարյանի գործի քննությանը)»,-հարցում-քարոզ էր կազմակերպել Դանիելը դեկտեմբերի 30-ին՝ գազի թանկացման մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից մեկ օր առաջ: Այսինքն՝ Դանիելի միջոցով գնի թանկացման անոնս ու միաժամանակ՝ արդարացում էին ներկայացրել հպարտ քաղաքացիներին: Մտահոգիչն այն է, որ եթե ընտրվել էր այդպիսի տեխնոլոգիա, նշանակում է՝ իրենք իրենց ընտրազանգվածին լավ գիտեն, իսկ եթե լավ գիտեն, ապա դա սարսափելի է:
Ըստ Դանիելի հրապարակած թվերի՝ 63 տոկոսն «այո» էր ասել թանկացմանը, միայն թե Ռուսաստանը չխառնվի ՀՀ ներքին գործերին (Ռուսաստանն այս շրջանակների կողմից «բոբո» է ներկայացվել շատ վաղուց, որպեսզի հետո այդ «բոբոյին» իբր թե չզիջելը ներկայացվի որպես մեծ հաղթանակ և հաջողութուն համարվի անգամ պետականության կորուստը՝ «բոբոյին» չզիջելու գնով):
Մի կողմ թողնելով այդ հարցման տոկոսների պահը՝ նկատենք, որ եթե «թավշյա» առաջնորդներն ու իրենց քարոզիչները այսպիսի տեխնոլոգիաներով են շփվում իրենց ընտրազանգվածի հետ և եթե ընտրազանգվածն այսպիսի հարցումների կոդերով է առաջնորդվում, ապա կարող ենք պնդել, որ Հայաստանում դեբիլիզմը դարձել է պետական գաղափարախոսություն:
Իսկ եթե հարցին մոտենանք ազգային անվտանգության տեսանկյունից, ապա նմանատիպ մտածողությունը ուղղակի սպառնալիք է մեր երկրին ու տեղավորվում է «Թավշյա հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը» բանաձևի մեջ:
Մենք այս Շվոնդերի դեբիլական հարցմանն ուշադրություն չէինք դարձնի, եթե սա չհավակներ լուրջ դերակատարման ու լրջորեն չֆինանսավորվեր հայտնի շրջանակների կողմից:
Նման դեբիլական հարցումները նաև մտածողություն են բացահայտում: Առաջ է քաշվում կեղծ երկընտրանք ու առաջարկվում է կեղծ լուծում: Արանքում էլ օգտագործվում է «ինքնիշխանություն» բառը, որպեսզի բոլոր բանական հակափաստարկները խամրեն այդ բառի համեմատ, բայց իրականում հենց ինքնիշխանությանն են սրանք հարվածում դեբիլիզմիքարոզչությամբ:
Վաղը կարող են ասել, թե բա համաձա՞յն եք Արցախը հանձնել կամ Իրանի հետ սահմանը փակել, բայց փոխարենը Ռոբերտ Քոչարյանին պահել բանտում ու պաշտպանել Հայաստանի ինքնիշխանությունը Ռուսաստանից: Սասուն Միքայելյանի հավաքած թվերը ռեյտինգային ընտրակարգով և «Իմ քայլը» դաշինքի ստացած 70 տոկոսը ցույց են տալիս, որ...
Հետո էլ ասում են, թե նոր իշխանություններն «իզմեր» չունեն: Ունե՛ն: Շվոնդեր-Դանիելը ներկայացրել է այդ «իզմը»:
Հայկ Ուսունց

Комментариев нет:

Отправить комментарий