среда, 12 сентября 2018 г.

«Պարո՛ն Փաշինյան, ամոթ ա, էս ի՞նչ եք անում, վե՛րջ տվեք»․ ազատամարտիկները հացադուլ են անում, նրանցից մեկի ինքնազգացողությունը վատացել է (վիդեո)


Արդեն 3 օր է՝ մի խումբ ազատամարտիկներ բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության շենքի դիմաց և հացադուլ են հայտարարել։
Նրանցից Արսեն Ավետիսյանը NEWSPRESS.am-ի հետ զրույցում նկատում է, որ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժման առաջին իսկ օրերից եղել են թեժ կետերում ու պայքարել նրա հետ, սակայն այսօր այն, ինչ կատարվում է, այլևս վտահություն չի ներշնչում։
Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին՝ Արսեն Ավետիսյանը նկատում է, որ վարչապետն այս պահին ավելի լուրջ գործեր ունի, քան քաղաքապետի թեկնածուի հետ քարոզարշավի դուրս գալն է։
«Պարո՛ն Փաշինյան, ամոթ ա, էս ի՞նչ եք անում․ փոխանակ զբաղվեք ազատամարտիկների խնդրով, սահմանի խնդրով, ավելի լուրջ խնդիրներով, ընկել եք քաղաքի մեջ Հայկո եք գոռում։ Ամո՛թ ա, վե՛րջ տվեք․․ ի՞նչ Հայկո, Հայկոն կարա անցնի՝ թող անցնի»,- ասում է մեր զրուցակիցը :
Նա նկատում է, որ այսօր միայն կալանավորումներ են իրականացվում, այն էլ՝ բաց են թողնում անմիջապես․
«Այսինքն՝ ի՞նչ ա ստացվում, գնամ նարկոտիկ քաշեմ, մարդ սպանեմ, հանցագործություն անեմ, տանեն նստացնեն, գրավը տա՞մ, ազատվե՞մ․․․ էն ժամանակ խնդիրս չէին լսում, Սերժիկը խանգարում էր, հիմա էլ հո Սերժիկ չկա, ինչի՞ չեն ընդունում դիմում-նամակներս»,- ասում է ազատամարտիկը։
Նկատենք, որ մեր նկարահանման ժամանակ այդտեղ էին նաև Շտապօգնության բուժաշխատողները, ովքեր եկել էին Արսեն Ավետիսյանի կանչով, քանի որ նրա ինքնազգացողությունը փոքր-ինչ վատացել էր։
Մանրամասները՝ մեր տեսանյութում



Источник: http://newspress.am/?p=86952&l=am/paro՛n+pashinyan+amot+a+es+inch+eq+anum+ve՛rj+tveq+azatamartiknery+hacadul+en+anum+nrancic+meki+inqnazgacoxutyuny+vatacel+e+video