суббота, 9 февраля 2019 г.

Դմփ-դմփ-հուի ժամանակներ են. զահլա չկա ուղեղին զոռ տալու

Դմփ-դմփ-հուի ժամանակներ են. զահլա չկա ուղեղին զոռ տալու
Հասկանում եմ, որ «Անծուխ Հայաստան» գովազդի հեղինակը պարտադիր չէ, որ հայերենից տեղյակ լինի. հիմա ով է ինչից տեղյակ, որ գովազդի հեղինակը հայերենից տեղյակ լինի, բայց, ախր, էդ անտեր տխմար «Անծուխ Հայաստան»-ը իրենց նկարի տակ դնողների առնվազն մի մասը պիտի որ իմանա «ծուխ» բառի այլ իմաստները... ոնց էլ լինի, դպրոցում սովորած կլինի, գրքեր կարդացած կլինի... բայց մեկ է՝ դնում է... որովհետև դմփ-դմփ-հուի ժամանակներ են. զահլա չկա ուղեղին զոռ տալու... զահլա չկա խորանալու, թե «Անծուխ Հայաստան»-ը ինչ տխուր իմաստ ունի...
...հանկարծ չկտրվի՞ էս տեսակ բառագյալլի գովազդ հնարողների տան ծուխը, առանց էն էլ հրես մարդ չի մնա էս երկրում...
...իսկ հանրային վայրերում ծխելն օրենքի ու ավանդույթի ուժով պետք է արգելել, և ոչ միայն ծխելը, այլև տռելը, հատկապես կառավարության ծրագրի ձևաչափով...
© չծխող ծխող
Վահան Ասատրյանի ֆեյսբուքյան էջից

«Փեսային» «հարսի» միջոցով լավություն անելու մասին

Andranik Tevanyan

Երեկ մեծ ցնծությամբ հայտարարվեց, որ վարչապետի կաբինետում որոշվել է, որ տնտեսվարող սուբյեկտները ՀԴՄ տպող նոր սարքերը կարող են ձեռքբերել ոչ թե 160.000 դրամով, այլ՝ 60.000 դրամով։
Անշո՛ւշտ լավ է, որ տնտեսվարողների համար սարքի գինն իջեցվում է, բայց դա ոչ թե բարի թագավորի նվերն է բիզնեսին (ինչպես ներկայացրեց ագիտպրոպը), այլ հարկատուներիս հաշվին արված լավություն։
Բանն այն է, որ ՀԴՄ տպող սարքերի գնային տարբերությունը փոխհատուցվելու է բյուջեից, այսինքն՝ նույն բիզնեսի ու բիզնեսով չզբաղվող ՀՀ մյուս, այդ թվում՝ հպարտ քաղաքացիների վճարած հարկերից։
Հիմա հարց՝ ինչպե՞ս է որոշվել, որ պետությունը պետք է սուբսիդավորի ՀԴՄ–ների գնի տարբերությունը, այլ ոչ թե, օրինակ, թոշակ կամ աշխատավարձ բարձրացնի, կամ այլ հարց լուծի։ Ինձ սկզբունքն է հետաքրքրում տվյալ դեպքում։ Նաև՝ որոշումների կայացման փիլիսոփայությունը։
Բիզնես չունեցող կամ ՀԴՄ սարքի հետ չառնչվող հարկատուները համաձա՞յն են, որ իրենց վճարած հարկերից կոնկրետ ուղղությամբ ու նաև պոպուլիստական նպատակներով հատկացումներ արվեն։
Բիզնեսին աջակցելը վատ բան չէ, բայց պետք է հասկանալ, թե ո՞ր սկզբունքով է աջակցությունը։ Թե չէ մի կողմից ՀԴՄ սարքի գին սուբսիդավորել, իսկ մյուս կողմից, ասենք, փաստաբաններին ու հաշվապահներին շրջանառության հարկի դաշտից մտցնել ԱԱՀ–ի ու շահութահարկի դաշտ, բացարձակապես անհասկանալի է։ Մեկից վերցնել ու մյուսին լավություն անելը, արանքում էլ քարոզվելը, անընդունելի է։

Շփոթվածները՝ Բ26–ում (տեսանյութ)

Շփոթվածները՝ Ô²26–ում (տեսանյութ)Մեր ժողովրդի մի մեծ մասն այնքան ծիծաղեց ցածրակարգ հումորային հաղորդումների վրա, այնքան երկրպագեց հեռուստաեթերն աղբով լցնող, հայոց լեզուն աղավաղող ու թատրոնների բեմերին էժանագին ներկայացումներ ապահովողդերասաններին, որ վերջում հայտնվեց քաղաքական թատրոնի մեջ՝ նույն ցածրորակ դերասանների առաջնորդությամբ։
Նախորդ իշխանությունը մերժվեց ստի համար, բայց նորերի համար սուտ խոսելն այնքան բնական է, որ արդեն չես հասցնում հետևել դրանց քանակին։
Երբ Բաղրամյան 26–ում հայտնվում են պատահական մարդիկ, որոնք շփոթել են ծաղրածուի աշխատավայրը պետության ղեկավարի նստավայրի հետ, վերջում ստանում ենք կրկեսի վերածված հայրենիք։
Շփոթվածները Բ26–ում հայտնվելուց հետո սկսեցին անել այն, ինչ էժանագին ներկայացումներից մեկի դերասանները Բ26–ում գողություն կատարելիս։
Սա ճակատագրի հեգնանք է. «Նո քոմենթ» ներկայացման մեջ Հայկ Մարությանիմարմնավորած կերպարը շփոթել էր հասցեները ու պատահաբար մտել Բ26՝ թալանելու, իսկ հիմա նույն Հայկ Մարությանն այն քաղաքական թիմի անդամ է, որը Բ26 էր մտել և սառնարաններն ու դարակներն էր փորփրում ուղիղ եթերում։
Ծաղրածուները քաղաքական կյանքում այժմ անում են այն, ինչ անում էին բեմի վրա, հեռուստաեթերում կամ ավտոտնակի տանիքի վրա թռչկոտելիս։
Ի դեպ, հիշյալ ներկայացման վերջում այն կերպարը, որին մարմնավորում էր Հովհաննես Ազոյանը՝ կոլոտ Հովոն, «փուռն է տալիս» իր հանցակից ընկերներին, ու այդ Բ26 մտած շփոթվածներին բերման են ենթարկում։
Իրական կյանքում նույն Հովոն նեղացած է Նիկոլ Փաշինյանից, քանզի վերջինս մտավ Բ26, բայց իրեն փայ չտվեց, մինչդեռ միասին էին գնացել «տուն կտրելու»։ Ըստ ամենայնի՝ Հովոն առիթը բաց չի թողնի այս անգամ արդեն իրական կյանքում «փուռը» տալու իրեն «քցած»ընկերոջը, տվյալ դեպքում՝ «ժողովրդի վարչապետ» Նիկոլ Փաշինյանին։
Հայկ Ուսունց
Հ.Գ.։ Օրերս նախագահական նստավայրից գողություն էր կատարվել։ Տարել էին հուշամեդալներ։ Գողացողը հետագայում բերել ու տեղն էր դրել տարածը։ Այդ մարդն ավելի ազնիվ է գտնվել, քան նրանք, ովքեր պատահաբար հայտնվել են Բ26–ում, ձեռքերը մտցրել են պետական բյուջե և ինքնամոռաց ինքնապարգևատրվում են՝ ձեռքի հետ մսխելով պետական ռեսուրսներն անձնական ու կուսակցական նպատակներով։