пятница, 20 июня 2014 г.

Ռուսական զբոսաշրջային ընկերության կողմից ԼՂ տուրերն անհանգստացրել են Ադրբեջանին:

Ռուսական զբոսաշրջային Kavkaz Explorer կազմակերպության կողմից Լեռնային Ղարաբաղը որպես զբոսաշրջային տարածք ներկայացնելու փաստը զայրացրել է ադրբեջանցիներին:
Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը, ադրբեջանական Haqqin.az  լրատվամիջոցը գրել է, թե կազմակերպությունն անօրինական ուղևորություններ է իրականացնում դեպի Ղարաբաղ:
Ճանապարհորդությունն իրականացնող խմբի կազմում են մենեջեր Դմիտրի Լեմեշևը, մշակութաբան Դմիտրի Եգորովը և սպորտային տուրիզմի ինստրուկտոր Նադեժդա Կուպրիյանչիկը:
Kavkaz Explorer կազմակերպությունը Ղարաբաղ կատարելիք ուղևորության ընթացքում առաջարկում է այցելել պատմամշակութային հուշարձանները, լինել Լաչինում, Քարվաճառում, Ստեփանակերտում, Շուշիում, Մարտակերտում: Զբոսաշրջային ուղևորությունը կոչվում է «Անհայտ Քարվաճառը»: Հետաքրքիր է, որ Kavkaz Explorer-ը կազմակերպում է այցեր դեպի բոլոր կովկասյան երկրներ` բացառությամբ Ադրբեջանի:
- See more at: http://artsakhpress.am/arm/news/2605/rusakan-zbosashrjayin-ynkerutyan-koxmic-lx-turern-anhangstacrel-en-adrbejanin.html#sthash.lTrmOAXQ.dpuf