вторник, 8 января 2019 г.

Փաշինյանի որոշակի խոստումներն ու սպառողի անորոշ ապագան

Փաշինյանի որոշակի խոստումներն ու սպառողի անորոշ ապագան
Սերժ Սարգսյանը մերժվեց, քանի որ խոստացել էր սահմանադրական փոփոխություններից հետո չհավակնել վարչապետի պաշտոնին, սակայն հավակնեց: Մինչև այդ էլ բազմաթիվ խոստումներ էին տրվել, բայց չէին կատարվել: Ստերի ու չկատարված խոստումների համադրությունն էլ հանգեցրեց Սարգսյանի պարտադրված հրաժարականին:
Եվ այսպես, մայիսին տեղի ունեցած իշխանափոխության գլխավոր շարժիչ ուժը սուտն էր: Ավելի ճիշտ՝ ստի մերժումը:
Թվում էր, թե հետսերժական Հայաստանում իշխանությունը պետք է դասեր քաղած լինի անցյալից, շատ պատասխանատու ձևով վերաբերվի իր իսկ տված խոստումներին, տեր կանգնի նախկինում արած հայտարարություններին և բարձր գնահատի սեփական խոսքի արժեքը, սակայն ունենք հակառակ պատկերը, այսինքն՝ նախկինի կրկնությունը, ընդ որում՝ շատ ավելի մեծ մասշտաբներով ու ցինիզմով:
Բերենք կոնկրետ օրինակ:
Եթե հիշում եք, դեռևս ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը և իշխանությունը չներկայացնող տարբեր շրջանակներ հայտարարում էին, որ գազը սահմանից սպառողին հասնում է կասկածելի ու կոռուպցիոն սխեմայով: Այդ սխեման էր որպես հիմնական պատճառ ներկայացվում սպառողին հասցվող գազի գնի ու հայ-վրացական սահմանի վրա գազի գնի գրեթե կրկնակի տարբերության համար:
Խոսվում էր, որ սահմանի վրայի ու սպառողից գանձվող գազի գների ահռելի տարբերությունը գողության ու թալանի հետևանք է: Ասում էին, որ եթե իրենք գան իշխանության, ապա թալանը կվերացնեն ու գներն էլ կիջեցնեն:
Վարչապետ դարձած Փաշինյանը խոստացավ գազի գնի էժանացում, սակայն հիմա փորձ է արվում որպես հաջողություն ներկայացնել գազի գնի չթանկացումը սպառողի համար: Ընդ որում՝ Փաշինյանը չի բացատրում, թե ինչի՞ և ո՞ւմ հաշվին է սահմանի վրա թանկացած գազի գինը չազդելու սպառողի վրա, ինչպես նաև չի ասում, թե կոնկրետ ինչքա՞ն ժամանակ է այդ «ֆոկուսն» աշխատելու սպառողի համար:
Փաշինյանն այժմ չի խոսում նաև ընդդիմադիր Նիկոլի նշած թալանի մասին, որն ըստ նրա կար գազը սահմանից սպառողին հասցնելու արանքում և որով էլ բացատրվում էր բարձր գինը: Ասում էին, թե թալանը հենց վերացնենք, գազի գինը կիջնի: Վարչապետ դարձած Փաշինյանը նույնիսկ պատմում էր այդ թեմայով իր ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած զրույցի մասին:
Այս պատմությունից մնում է երկու բան եզրակացնել՝ կամ նախկինում պոպուլիստական նկատառումներից ու «աչոկ» հավաքելու ցանկությունից ելնելով ստել են, որ թալան կա, կամ էլ հիմա նոր իշխանություններն են թալանում: Այստեղ կա՛մ նախկին ասածների հերքում և ներողություն է պահանջվում, կա՛մ քրեական գործ: Երրորդ տարբերակն այն է, որ թալանը կա, բայց հիմա չի խոսվում այդ մասին, քանզի նորերն են թալանում: Մի խոսքով, հստակեցում է պետք այս հարցում:
Չի՛ կարելի նախկինը մերժել ստի համար, բայց շարունակել ստահոդ քաղաքականությունը: Իշխանությունն այժմ փողոցից պետք է տեղափոխվի կաբինետ ու աշխատի: Եկել է հայտարարություններին ու խոստումներին տեր կանգնելու ժամանակը:
Շատ չանցած կգա նաև արածների ու ասածների համար պատասխան տալու ժամանակը:
Կորյուն Մանուկյան

Փաշինյանի թոփ 3 խոստում, որն այդպես էլ մնացին օդում



2018 թվականին Հայաստանում տեղի ունեցան քաղաքական լուրջ փոփոխություններ։ Տրամաբանորեն այդ փոփոխությունները չպետք է լինեին միայն անվանական։ Սակայն հասարակության համար այդ փոփոխությունները եղան բացառապես անվանական։ Եթե ռեալ նայենք, ապա իշխանափոխությունից հետո Հայաստանում էապես փոխվեց 2 բան․ մենք վերջապես ունեցանք նոր տոնածառ և մի որոշ ժամանակահատված էժանացավ բանանը։
Եղան մարդիկ, ովքեր հրապարակում ցույցերին մասնակցում էին, քանի որ Փաշինյանն ասել էր, որ տույժ-տուգանքները «ջրելու է»։ Այդ օրերից, խոստումներից անցել է արդեն 8-9 ամիս։ NEWSPRESS.am-ը ներկայացնում է Նիկոլ Փաշինյանի 3 խոստում, որոնք այդպես էլ մնացին օդում։
1․ «Իշխանության կազմում օլիգարխներ չեն լինելու»
Նիկոլ Փաշինյանը բազմիցս է նշել, որ նոր իշխանության կազմում օլիգարխներ չեն լինելու։
Նախ հասկանանք, թե ինչ է նշանակում օլիգարխ․ օլիգարխը քաղաքական համակարգում գործող մեծահարուստ է, ով մեծ ազդեցություն ունի քաղաքական որոշումների ընդունման վրա։ Արդեն հիմա, ուսումնասիրելով նորընտիր Ազգային ժողովի պատգամավորների անուններն ու հայտարարագրերը, պարզ է դառնում, որ ոչ միայն Ազգային ժողովում կլինեն օլիգարխներ, այլ նաև որոշ այլ նախկին օլիգարխների հովանավորչությամբ են ներկաները մանդատ ստացել: 
Այս առումով, փաստորեն, Փաշինյանը խոստումը չպահեց
2․ «Քավոր-սանիկ, մոտ ազգականներ չեն լինելու իշխանությունում»
Դեռ ընդդիմադիր քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանը բազմիցս քննադատել է բոլոր այն դեպքերը, երբ պաշտոնյաների բարեկամները դառնում էին պատգամավորներ, մարզպետեր ու ստանում էին այլ բարձր պաշտոններ։ Քննադատության թիրախում հայտնվեցին շատերը։ Առավել սուր քննադատության արժանացավ ժամանակին Տարոն Մարգարյանը, ում աներորդի Ռոբերտ Սարգսյանը դարձավ պատգամավոր։ Եվ ահա «հեղափոխված» Հայաստանում պատգամավոր է ընտրվել ոչ ավել, ոչ պակաս Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանը, ի դեպ, կրկին օլիգարխի ընտրական «քավորությամբ»։
Տավուշի մարզպետը Նիկոլ Փաշինյանի մանկության ընկերն է: Թերևս այսքանը: 
Ծանոթ-բարեկամի պաշտոն բաժանելու ամենամեծ դեպքն էլ եղավ Սփյուռքի նախարարությունում, երբ Մխիթար Հայրապետյանը պաշտոն էր բաժանում իր ընկերներին, կուրսեցիներին ու ակտիվիստ ծանոթներին։
Հետո Երևանի քաղաքապետ ընտրվեց Հայկ Մարությանն ու սկսեց իր ծանոթներին նշանակել քաղաքապետարանի տարբեր պաշտոններում ու Երևանի վարչական տարբեր շրջանների ղեկավարներ․․․ ու որ ամենակարևորն է՝ Փաշինյանը աչք փակեց այդ ամենի վրա․․․
Իհարկե, սրանք եզակի դեպքեր չեն և դեռևս առիթ կլինի անդրադառնալ թեմային, սակայն առայժմ բավարարվենք սրանով ու պարզապես արձանագրենք, որ Փաշինյանն այս խոստումը ևս չպահեց։
3․ «Մարտի 1-ի գործն ամբողջ ծավալով, ըստ էության, բացահայտված է»
Օգոստոսի 17-ին, երբ Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանն ամփոփում էր իր կառավարության 100 օրը, նա հայտարարեց, որ Մարտի 1-ի գործը, ըստ էության, բացահայտված է։
Հրապարակը ծափահարեց (ինչպես դա վերջին ամիսների ընթացքում, սովորաբար, լինում է Փաշինյանի ցանկացած հայտարարությունից հետո), բայց եթե հիմա նույն այդ ծափահարողների հարցնենք, թե ովքեր սպանեցին 10 զոհերին, ո՞ւմ հրամանով և ո՞վ կրակեց զինծառայող Տիգրան Աբգարյանի վրա, ապա երկուսից մեկը՝ կա՛մ պարզապես մտազբաղ տեսքով կլռեն, կա՛մ կասեն, որ Ռոբերտ Քոչարյանն է մեղավոր․․․ Քոչարյանի մեղավորությունը դեռ կապացուցի կամ չի էլ կարողանա ապացուցել դատարանը, իսկ մյուսնե՞րը: Մոռացա՞ն Փաշինյանն ու դատավորները, որ ինքը՝ Փաշինյանը, Մարտի 1-ի գլխավոր պատասխանատու համարում էր Սերժ Սարգսյանին: Նա մինչ օրս հարցաքննված իսկ չէ: Հարցաքննված չէ նաև Լևոն Տեր-Պետրոսյանը: Ակնհայտ է, որ գործ ունենք ոչ միայն զանգովի, այլ նաև ընտրովի արդարադատության հետ: Ամբոխավարական միջավայրն էլ թույլ է տալիս նույն այդ ամբոխի ներկայացուցիչներին կրկնել Փաշինյանի՝ օդից կախված, առանց փաստարկների ներկայացված խոսքը, թե իբր Մարտի 1-ի մեղավորը Ռոբերտ Քոչարյանն է, ու գրողի ծոցը, թե փաստեր չկան։
Դա միայն ամբոխի համար, իսկ իրականում Մարտի 1-ը ոչ միայն բացահայտված չէ, այլև իրական մեղավորները շարունակում են ազատության մեջ մնալ: 
Ինչպես այն ժամանակ, այսօր էլ դեռ կան այնպիսի հարցեր, ինչպիսիք են ովքե՞ր են մեղավորները Մարտի 1-ի գործով, ո՞վ կազմակերպեց, ո՞վ տվեց կրակելու հրամանը, ովքե՞ր էին կրակողները, ո՞ւմ հրամանով և ինչպե՞ս թալանվեցին Մաշտոցի պողոտայի խանութները, դարձյալ ովքե՞ր և ո՞ւմ հրամանով էին շրջում մեքենաներն ու վառում դրանք․․․
Մի խոսքով՝ Մարտի 1-ի գործը բացահայտելու խոստումն ու առավելևս հայտարարությունը, թե Մարտի 1-ի գործն ըստ էության բացահայտվել է՝ մնացել է օդում․․․
Հ․Գ․
Իհարկե, կան նաև խոստումներ կապված էժանացումների հետ, թոշակների ու աշխատավարձերի բարձրացման հետ, գազի գնի գոնե անփփոխ մնալու հետ կապված, ի վերջո խոստացավ աշխատատեղեր մարդկանց, և պայքար գործազրկության դեմ, սակայն սրանք ևս սին դուրս եկան, քանի որ դեռ անցնող տարեվերջին եղան բազում թանկացումներ, ավելացան մի շարք հարկ ու տուրքեր, և իհարկե հենց տարեմուտի շնորհավորանքի հետ Փաշինյանը հայտարարեց, որ սահմանին գազը թանկանալու է։ Իսկ մի քանի նախարարությունների, պլինձամոլիբդենային գործարանի փակման հետևանքով էլ ոչ թե պակասեց, այլ 55 հազարով ավելացավ գործազուրկների թիվը․․․

Նիկոլ Փաշինյանի թիմը անցավ սահմանագիծը․ սխալվելու լիմիտը սպառված է

 

  • Հեղինակ՝ Սարգիս Արծրունի
Մեկ շաբաթ հետո տեղի է ունենալու նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստը, որը պետք է ձևավորի ԱԺ նոր ղեկավարություն։ Հունվարի 14-ին կվերանշանակվի նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը մի քանի օրերի ընթացքում Հայաստանի նախագահին կներկայացնի կառավարության կազմը։
Հունվարի 14-ը սահմանագծային օր է, որն, ըստ էության, եզրափակում է հետհեղափոխական անցումային փուլը, որի ընթացում հասարակությունը, մեծ հաշվով, աչք փակեց կառավարության մեծ ու փոքր ձախողումների վրա՝ ամրապնդելու համար այն ստատուս-քվոն, որը բազմահազար քաղաքացիների պայքարի շնորհիվ հաստատվել էր անցած տարվա ապրիլ-մայիս ամիսներին։
Հունվարի 14-ից հետո Հայաստանի հասարակությունը դառնալու է պահանջատեր՝ իր ձևավորած կառավարությունից ակնկալելով հեղափոխության, այսպես ասած, նյութականացում։ Մյուս կողմից՝ այլևս չեն աշխատելու այն իրական կամ մատուցվող քարոզչական թեզերը, որոնց միջոցով Նիկոլ Փաշինյանի թիմը անցած ամիսներին բացատրում էր կոնկրետ արդյունքների բացակայությունը։
Դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունները դարձան վերջին ակորդը, որով Հայաստանում ազդարարվեց քրեաօլիգարխիկ համակարգի մահը, այլ խոսքով՝ հիմա կառավարությունը բացարձակ անկաշկանդ է ու այլևս չի կարող բարեփոխումների բացակայությունը բարդել հակահեղափոխական մեծամասնության կամ Ռոբերտ Քոչարյանի վրա։ Առաջինը հեռացված է իշխանության բոլոր մարմիններից, երկրորդն անազատության մեջ է, եթե, իհարկե, Հայաստանի իշխանությունը տեղի չտա ռուսական քողարկված, սակայն հետևողական ճնշումներին։
Կառավարությունից այլևս պահանջվում է հետևողական աշխատանք, քաղաքական կամք, կադրային կրեատիվ լուծումներ. անցումային շրջանն այս առումով մասամբ կորսված է, ու տակավին ուրվագծված չեն նոր համակարգի նույնիսկ ընդհանուր գծերը։ Համակարգն ինքնին ավելին է, քան կադրային լուծումները. դա ենթադրում է կառավարման արդյունավետություն, նոր մոտեցումներ, կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերի առկայություն, ի վերջո՝ այդ ամենը կյանքի կոչող թիմի գոյություն։
Հեղափոխության օրերին ու դրան հաջորդող ինն ամիսներին մենք չենք լսել հստակ քաղաքական ու տնտեսական ուղերձներ, ու այս իմաստով տակավին անհայտ է, թե ինչ է իրենից ներկայացնում տնտեսական հեղափոխությունը, որը 2019-ի համար առաջնահերթություն է հռչակվել Նիկոլ Փաշինյանի կողմից։ Վարչապետի աշխատակազմի ղեկավաը շեշտը դրել էր օտարերկրյա ներդրումների ծավալի շեշտակի ավելացման վրա, սակայն ակնհայտ է, որ ներդրումները ոչ թե հանգեցնելու են հեղափոխության, այլ ավելի շուտ լինելու են դրա հետևանքներից մեկը։
Միայն խորհրդարանական ընտրությունների որակը չի կարող դառնալ օտարերկրյա ներդրումների խթան, որովհետև տակավին անհայտ է, թե ինչպիսի բովանդակություն են ունենալու Հայաստանի քաղաքական ու տնտեսական համակարգերը։
Խորհրդարանական սահմանադրական մեծամասնությունը երկակի ընկալում կարող է ունենալ։ Դա մի կողմից՝ կարող է նպաստել քաղաքական կայունությանը, կանխատեսելի խաղի կանոնների հաստատմանը, բարեփոխումների համար օրենսդրական բազայի ապահովմանը, մյուս կողմից՝ իր ամորֆ, քաղաքական առումով դժգույն բովանդակությամբ կարող է ավտորիտար կառավարման ռիսկեր ծնել։ Համենայնդեպս, եթե ընդունենք, որ Երևանի ավագանին նոր ձևավորված խորհրդարանի մանրակերտն է, ապա վիճակն ավելի շատ մտահոգիչ է, քան հուսադրող. 82%-անոց մեծամասնությունը ոչ թե նպաստել է արդյունավետ կառավարմանը, այլ դարձել է վահան, որի հետևում քողարկվում է ակնհայտորեն անգործունակ քաղաքային իշխանությունը։
Անցումային կառավարության շատ նախարարներ կամ մարզպետներ չեն հաջողել, սակայն շարունակելու են պաշտոնավարել նոր կառավարությունում, ինչը որոշակի մտահոգություններ արդեն ծնում է։ Հոռետեսական գնահատականներ չենք ուզում հնչեցնել, սակայն ակնկալում ենք, որ նոր կաբինետի ծրագիրը կսահմանի այնպիսի նշաձողեր, որոնք տեղ չեն թողնի յուրայինների դիլետանտիզմը հանդուրժելու համար։
Անցումային շրջանն ավարտվել է. եթե դիլետանտիզմը հանդուրժվի անգամ Նիկոլ Փաշինյանի կողմից, ապա չի հանդուրժվելու պահանջատեր դարձող հասարակության կողմից։
Այլ խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի թիմը անցավ սահմանագիծը. սխալվելու լիմիտը սպառված է։

«Աչքիս վարչապետն ինքն իրեն մի տարվա աշխատավարձ է ավանսով տվել»․ Արթուր Դանիելյան


Փաշինյանի կառավարման առաջին վեց ամիսների ընթացքում բանկերի վարկային պորտֆելներում ժամկետանց վարկերն ավելացել են մոտ 30%-ով: Ահա այն ամենն, ինչ պետք է իմանալ Հայաստանի տնտեսական վիճակի մասին: Ընդ որում, սա չի ներառում հայաստանցիների անբռնազբոս ամանորյա ծախսերը: Նենց որ աշխատավարձերի աճի մասին երազող ՀՀ հպարտ քաղաքացիները մոտ ապագայում սկսելու են երազել գոնե եղած աշխատավարձը քարտերից ստանալու մասին:
Հունվարի 4-ն ա, արթնացե՛ք արդեն: Սա նոր Հայաստանի նոր տարին է... որտեղ միայն հայկական արտադրանք կրող ժողովրդի վարչապետը գնում է ջազ լսելու ու հագնում Zegna-ից գնված $600-ոց սվիտեր, վրեն գցում ա $300-ոց շարֆ, իսկ առաջին տիկնոջ Շանելի կոստյումների գները որ իմանաք, տակներդ կանեք: Աչքիս վարչապետն ինքն իրեն մի տարվա աշխատավարձ է ավանսով տվել։ Թեպետ դա էլ չէր հերիքի... եսիմ, երևի Ալեքսանյանի լեգիտիմիզացիան բավական շահավետ բիզնես է:
Ընդ որում, պետք է նշեմ, որ Ալեքսանյանին լեգիտիմացնելուն ես դեմ չեմ: Իր նման մարդիկ են Հայաստանի ապագան, չլինեն Ալեքսանյաններ, չի լինի ապագա: Բայց նույն ապագայի համար անհրաժեշտ է բացառել Փաշինյաններին, որոնք մուտիտից բացի ուրիշ բանի պիտանի չեն: Նենց որ նրան արտոնություններ տալն էլ է ճիշտ որոշում, շաքարին բանան ավելացնելն էլ է ճիշտ որոշում, հարկերից ազատելն էլ է ճիշտ, տեղական մթերքն առանց ԱԱՀ-ի վաճառելն էլ պիտի որոշվի ու նախկին ապուշ որոշումը հետողորմյա արվի! Այ իր փողով փարիզում տասնյակ հազարավոր դոլարների շորեղեն գնելը չտեսություն է:
Источник: Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան էջից