четверг, 7 февраля 2019 г.

Յանդեքս տաքսու վարորդ, շուկայում հսկիչ, ու մեկ էլ հոպ` մարզպետ

 Յանդեքս տաքսու վարորդ, շուկայում հսկիչ, ու մեկ էլ հոպ` մարզպետ
Iravunk.com-ի խմբագրություն են ահազանգել Արագածոտնի մարզի մի շարք համայնքապետեր եւ մարզպետարանի ստորին օղակներում աշխատող անձիք, ովքեր վախեցած, բայց ինչպես իրենք են ասում.«Ուրիշ ելք չունենք, մտածում ենք, որ գոնե մամուլով բարձրաձայնելուց հետո պարոն Փաշինյանը ուշադրություն կդարձնի Արագածոտնի մարզին եւ մեզ կազատի մարզի բդեշխից` մարզպետ Դավիթ Գեւորգյանից»:
Վերջիններս վրդովված նշում էին.
Մենք վստահ ենք, որ պարոն Փաշինյանը իմանալով, թե ինչպես է իր թիմի անդամ մարզպետը վերաբերում իր ենթակաների հետ` համապատասխան քայլեր կձեռնարկի: Այդ ինքնահավան, ստախոս երիտասարդը` մարզպետարանը վեր է ածել կուսակցական գրասենյակի: Ուզում է, որ միայն իրեն սրբացնեն:Ամեն անգամ գնում-գալիս  ասում է, թե ինք մարզում խնդիր չի կարող ունենալ, որովհետեւ վայելում է անձամբ Փաշինյանի հովանավորությունը:
Գյուղապետերից մեկն էլ, ով այնքան ահաբեկված էր երիտասարդ, ինքնահավան մարզպետի հաթաթաներից` խնդրեց, որ անունը չգրեք, բայց ասաց.
Ա՛յ բալա ջան, սաղիս ձեռք է առնում, կանչում է կաբինետ, հաթաթաներ տալիս, մատ է թափ տալիս վրեքներս: Թե տեսեք հա հանկարծ չշշկռվեք, թե չէ վերջներդ դատարանի առաջ կանգնելն է լինելու: Ոչ մեծ գիտի, ոչ փոքր: Բոլորս ահաբեկում է, վախեցնում է, ասում է` անձամբ պարոն Փաշինյանի հետ է մտերիմ, ու որ իր մի զանգը հերիք է, որ սաղ գյուղին ոտքի կանգմեցնի մեր դեմ: 
Մարզպետարանի աշխատակիցներից մեկն էլ նկատեց.
- Քսան օրվա խորհդական` Տիգրանին, ում ասում են` շուտով փոխմարզպետ է ուզում նշանակել, հարյուր տոկոս պարգեւավճար է տվել: Էլ չեմ խոսում իր ու իր կադրերի` հարյուր տոկոսանոց ստացած պարգեւավճարների մասին: Իսկ ստորին օղակների աշխատողներին` ոչ մի առավելություն: Էս մարզպետը մենակ իրա «սվոյերի» համար է աշխատում:
Ախր նեղանալու էլ չի, ինքը սաղ կյանքը երազեր նման պաշտոն չէր ստանա: Դե պատկերացրեք Յանդեքս տաքսու վարորդա աշխատել, շուկայում հսկիչ եղել, ու մեկ էլ հոպ` մարզպետ: Էն որ ասում են` չտեսավ պատից կախ` տեսավ ճակատից կախ: Բայց ամենավատն այն է, որ ինքը խաղում է վարչապետի հեղինակության հետ, իր անունը տալով` սաղին հաթաթաներ է տալիս:
Ա.Հ.
Источник: https://www.iravunk.com/news/77020