среда, 19 сентября 2018 г.

Իմ հաղթանակը նվիրում եմ Գուրգեն Մարգարյանին․ Ռամիլ Սաֆարովի քրոջը հաղթած հայ մարզուհի



Օրեր առաջ Թբիլիսիում տեղի ունեցավ «Մարտեր առանց կանոնների»  առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնում էր Կարինե Կարապետյանը: Նշենք նաև այն, որ Կարինե Կարապետյանը մրցում էր Ռամիլ Սաֆարովի քրոջ՝ Ռենա Սաֆարովայի հետ:
Analitik.am-ը զրուցեց Կարինե Կարապետյանի հետ, ով նախ նշեց, որ վատառողջ է եղել. «Նախ ասեմ, որ ես շատ վատառողջ վիճակում եմ գնացել հաղթանակի ետևից»:
Կարինեի խոսքերով, երբ նրանք արդեն գորգի վրա էին, Ռենա Սաֆարովան շատ վատ ձևով է դիմավորել իրեն. «Դեռ մենամարտը չսկսած, նա ինձ ամեն ձևով փորձում էր կոտրել՝ հայացքով, թշնամությամբ, բայց դա նրան չհաջողվեց, ես շուտ չեմ հանձնվում: Նա ինձ երևի լավ չէր ճանաչում»:
«Մինչև մենամարտի սկսելը, երբ ինձ ասացին, որ ես պետք է մենամարտեմ Սաֆարովի քրոջ հետ, այն մարդու քրոջ  հետ, ով 2004 թվականի փետրվարի 19-ին կացնահարել էր մեր հայ սպային՝ Գուրգեն Մարգարյանին, ես չկարողացա հրաժարվել մենամարտից, որովհետև սա մեր ազգի պատիվն էր»,- ասաց Կարինեն:
Մեր հարցին, թե արդյոք հաղթելու համար լրացուցիչ մոտիվացիա տվեց իրեն այն հանգամանքը, որ նա պետք է մենամարտի Սաֆարովի քրոջ հետ և ում է նվիրում իր հաղթանակը, Կարինեն պատասխանեց. «Երբ իմ մարզիչն ինձ ասաց, որ պետք է մենամարտեմ Սաֆարովի քրոջ հետ, ես ուղղակի հրաժարվել չէի կարող: Ես պետք է մենամարտեի և ցույց տայի, որ քնած մարդուն բոլորն էլ կարող են սպանել, բայց դեմ առ դեմ մենամարտել ոչ բոլորն են կարող, և սա իսկական մենամարտ էր: Ես մենամարտել եմ հաղթելու նպատակով և իմ հաղթանակը նվիրում եմ Գուրգեն Արտուշի Մարգարյանին»:
Հաղթանակած մարզուհին նշեց նաև, որ մարտի ընթացքում Ռենա Սաֆարովան ամեն կերպ փորձում էր կոտրել իր ձեռքը և նա կարող էր հանձնվել, սակայն դա իրեն չխանգարեց. «Ես կյանքի գնով պայքարում էի մեր ազգի հաղթանակի համար, և ինձ ոչինչ չեր կարող խանգարել այդ հաղթանակին հասնելու համար»,-ասաց նա:

Տիկին Աննան ռեկետի նոր ձև է կիրառում

Տիկին Ô±Õ¶Õ¶Õ¡Õ¶ Õ¼Õ¥Õ¯Õ¥Õ¿Õ« նոր ձև Õ§ կիրառումԿինը ամուսնուց հետ չի մնում

Ժողովրդի վարչապետի կինը բավական հմուտ է փող կպցնելու արվեստում: Հիշեցնենք, որ հատուկ նրա` «Իմ քայլը» հիմնադրամի համար իր ամուսինը կազմակերպեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի բռնել-բաղ թողնելը (հետագայում պարզվեց, որ էդ անձնավորությունը հիմնադրամի գումարները չի վատնել, տեղն է դրել իր ծախսածը): Դա արվեց, որ խոշոր դոնորների մոտ անվստահություն առաջացվեր «Հայաստան» հիննադրամի հանդեպ, և նրանք այսուհետ մուծեվն տիկին Աննայի «Իմ քայլին»: Դրանից հետո տիկին Աննան ահագին փող կպցրեց` ինչ-որ հիվանդ երեխաների համար դրամահավաք կազմակերպեց, հրավիրել էր օլիգարխների կանանց: Ըստ օպերատիվ տվյալների` 10 միլիոն դրամ «մուծվել» էին Գագիկ Ծառուկյանի կինն ու դուստրը, մեկ միլիոն` Հարություն Փամբուկյանի կին Կարինեն, մյուս ներկա կանայք նույնպես հետ չէին մնացել և ջանք չէին խնայել ժողովրդի վարչապետի տիկնոջ ախորժակը գոհացնելու: Թե իրականում ինչի վրա կծախսվեն այդ գումարները` դժվար է ասել, կարող ենք ասել, որ հիվանդ երեխաները հաստատ այդ փողի երեսը չեն տեսնի, քանզի տնօրինողը ժողովրդի վարապետի կինն է:

Իսկ այսօր էլ տիկին Աննա Հակոբյանը նոր ռեյդ է կազմակերպել օլիգարխների կանանց վրա` նրանց կոչ անելով իրենց զարդերը նվիրաբերել հիմնադրամին, որը բացում է ապրիլյան պատերազմում զոհված Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ներսիսյանը: Հիմնադրամը, ինչպես նշել է Համեստ Ներսիսյանը, կաշխատի տարբեր ուղղություններով՝ աջակցելով զոհված զինվորների ընտանիքներին: «Ուզում եմ դիմել գործող և նախկին պաշտոնյաների, օլիգարխների կանանց. եթե դուք անգամ մի փոքր կասկածում եք, որ ձեր զարդերը և հարստությունները ձեռք են բերվել ազնիվ ճանապարհով, կոչ եմ անում ձեզ դրանք նվիրաբերել տիկին Համեստի հիմնադրամին: Այդպես դուք կարող եք ավելի հանգիստ լինել՝ գիշերը ձեր գլուխը բարձին դնելով», - համեստորեն ասել է տիկին Աննան, վստահ լինելով, որ իր բոլոր զարդերը ձեռք են բերված ամենաազնիվ եղանակով:

Սիրուն չի, պարոն ժողովրդի վարչապետ, սիրուն չի… Նոպա ես ունենում հանրահավաքի ժամանակ և Օսիպյանին ռեյդի ես ուղարկում`օրիգարխների թիկնազորերին ասֆալտին փռելու, հաջորդ օրը կինդ է ռեյդ անում օլիգարխների կանանց վրա, զարդեր է պոկում նրանցից: Հեչ սիրուն չի...

Источник: http://www.shame.am/news/view/66522.html

Լակոոտակրատիան հավատարիմ է մնում լակոտությանը

Լակոոտակրատիան հավատարիմ Õ§ մնում լակոտությանըՓաշինյան Նիկոլի աշխատակազմի լակոտ ղեկավարն ասում է, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առանձնատան խնդիրը հետևյալն է՝ մենք որպես առաջարկներ մի քանի տարբերակներ ենք ուղարկել երրորդ նախագահի գրասենյակ, բայց բոլորը մերժվել են: Սա նշել է, թե Սերժ Սարգսյանի գրասենյակի կողմից մատնանշվող խնդիրները կապված են անվտանգության հետ:

«Ըստ այդմ, մենք նրանցից ենք հայցել, որպեսզի տարբերակներ ուղարկեն մեզ: Առայժմ մեզ որևէ բան չի ուղարկվել, և հաշվի առնելով, թե ինչքան է ձգձգվում այս հարցը՝ հավանաբար, այն կունենա մոտավորապես հետևյալ լուծումը. մենք նախորդ նախագահների տրված գույքի համեմատ կընտրենք ամենահարմար և ամենաադեկվատ գույքը: Դա կառաջարկենք, և դա կլինի մեր միակ և վերջնական առաջարկն անկախ նրանից՝ իրենք կառարկեն, թե ոչ»,- ասել է էդուարդ աղաջանյանը՝ հավելելով, որ մոտ օրերս նման առաջարկով հանդես կգան:

Կարող ենք մի քանի հետևություն անել սրա ասածից: Նախ, Փաշինյան Նիկոլն ուզում է շուտափույթ ազատվել Սերժ Սարգսյանի հետ հարևանությունից, որպեսզի, հավանաբար, այդ առանձնատունը տրամադրի միրզոյան արարատին կամ լակոտակրատիայի մեկ այլ հրաշքի: Երկրորդ` սրանք Սերժ Սարգսյանին, ըստ ամենայնի, նորմալ բան չեն առաջարկել, հակառակ դեպքում նա չէր մերժի: Հավանաբար, սրանց առաջարկներն ադեկվատ չեն եղել, չեն համապատասխանել Տեր-Պետրոսյանի և Քոչարյանի առանձնատների մակարդակին: Երրորդ` Փաշինյան Նիկոլն ուղղակի շարունակում է իր էժանագին խաղը, փորձում է ամեն կերպ նսեմացնել Սերժ Սարգսյանին, վերջում էլ ասել, թե` տեսաք, ամեն ինչ արեցինք, բայց նա մերժեց: Ընդհանրապես այս հարցը պետք է լուծումը գտներ առաջին հերթին հենց երրորդ նախագահի ցանկության համաձայն, այլ ոչ թե ինչ-որ մի լակոտի կապրիզով, բայց Փաշինյան Նիկոլի կառավարությունում անգամ այս պարզունակ բանը չեն ուզում հասկանալ:

Իսկ Սերժ Սարգսյանը ճիշտ կանի, եթե համաձայնություն չտա լակոտակրատիայի որևէ առաջարկի: Վաղը կգա մեղսունակ չափահասների կառավարություն, մեծ ու փոքրը ճանաչող, որի հետ ցանկացած հարց հնարավոր կլինի քննարկել ու լուծել: Շտապել պետք չէ, և թող լակոտակրատիան այս հարցում էլ խոսի վերջնագրերով: Տեսնենք, թե ով ավելի շատ կվարքաբեկվի այս ամենի պատճառով… 

Փաշինյան Նիկոլը դիա՞կ է, թե՞ զիբիլ

Փաշինյան Նիկոլը դիա՞կ Õ§, թե՞ Õ¦Õ«Õ¢Õ«Õ¬Արտյոմ Խաչատրյան

Փաշինյան Նիկոլի հիվանդություններն ու վերջերս ձեռք բերած ստալինյան «головокружение от успеха»-ից բխող խանգարումները հասցրել են նրան, որ ժողովրդի վարչապետը կտրվել է իրականությունից, ահռելի բարձր է գնահատում իր սեփական անձը և բացարձակապես չի կարողանում կողմնորոշվել այլոց արժեքների հարցում: Այսպես, Փաշինյան Նիկոլի աչքին դիակներ են երևում: Մի քանի անգամ սա ասել էր, թե Սերժ Սարգսյանը քաղաքական դիակ է, հիմա էլ նույնն ասում է Ռոբերտ Քոչարյանի մասին: Իրավացի՞ է արդյոք ժողովրդի վարչապետը: Փորձենք հասկանալ:

Ընդհանրապես անհատի հանրային արժեքը որոշվում է նրա նշանակությամբ, նշանակությունը` նրա շրջապատով, ընկերներով, հանրային կշռով: Ռոբերտ Քոչարյանը վիթխարի ունեցվածքի տեր մարդ է, երկու տղա ունի, նրանցից ամեն մեկը բավական սոլիդ շրջանակներում է հարաբերվում, նրանք միջազգային կարգի հեղինակություն վայելող ընկերներ ունեն: Անձամբ Քոչարյանը հարգված և գնահատված է աշխարհում կշիռ ունեցող անձանց կողմից: Նրա ընկերներից է, օրինակ, Վլադիմիր Պուտինը` Երկրագնդի ամենահզոր անհատականությունը: Հիմա տեսնենք Փաշինյան Նիկոլին հարգողներին, նրա ընկերներին: Նրա ընկերն է, օրինակ, թորոսյան արսենը` մի խայտառակ դեգեներատ լակոտ, որին բանակից հեռացրել են գիշերները տակը շռելու համար: Նրա ընկերն է արայիկ հարությունյանը, որը հայոց բանակից փրկվեց գինեկոմաստիայի շնորհիվ, իսկ հիմա միջին կլասի պլանքյաշ է: Նրա ընկերների շարքին կարելի է դասել միրզոյան արարատին, ավինյան տիգրանին, տնփեսա ալեն սիմոնյանին, որոնց բարոյական-շուկայական արժեքը չի գերազանցում 50 կոպեկը: Փաշինյան Նիկոլը նաև հանրային հենարան ունի` ի դեմս նախրի, որն իրեն հայ ժողովուրդ է համարում: Եվ եթե գումարենք այդ նախրի և Փաշինյան Նիկոլի շրջապատի կշիռն ու արժեքը, կտեսնենք, որ դրանք իրար հետ վերցրած Քոչարյանի ընդամենը մեկ ընկերոջ` Վլադիմիր Պուտինի 0,0000000001 տոկոսը չեն կազմում:

Հիմա ո՞վ է դիակը: Եթե Քոչարյանին կամ Սարգսյանին իրոք ցանկություն կա դիակ համարելու, ապա ժողովրդի վարչապետին պետք է զիբիլ ճանաչել, քանզի զիբիլից մեծ արժեք չունի ոչ նրա հանրային հենարանը, ոչ անձնական շրջապատը:

Ինչևէ, սիրուն չի, պրն ժողովրդի վարչապետ, հեչ սիրուն չի… Քեզնից միլիոն անգամ լուրջ ու հարգված մարդկանց դիակ ես անվանում, մի քիչ կողքերդ նայիր, մի քիչ երկնքից ներքև իջիր…

Источник: http://www.shame.am/news/view/66524.html

Կա՞ մարդ, որ Փաշինյանի հրաժարականից հետո կուզի վարչապետ դառնալ

Կա՞ մարդ, որ Փաշինյանի հրաժարականից հետո կուզի վարչապետ դառնալ

Հարցազրույց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանի հետ:

- Պարոն Սարգսյան, ինչպե՞ս եք գնահատում ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների խոսակցության գաղտնալսումը:

- Առաջին հերթին պիտի բացահայտվի, թե ով է արել այդ գաղտնալսումը: Ունենք երկու հարևան երկիր, որոնք ակնհայտ թշնամաբար են տրամադրված մեր հանդեպ: Այդ երկրները կարող են լսել մեր երկրի թե վարչապետին, թե պաշտպանության նախարարին ու Գլխավոր շտաբի պետին: Այդպիսով, սա ազգային անվտանգության շատ լուրջ խնդիր է:

- Այդպիսով չե՞ք կարծում, որ ԱԱԾ-ն տնտեսական հանցագործությունների բացահայտումից առաջ պետք է իր բուն պարտականությամբ՝ ազգային անվտանգության խնդիրներով զբաղվի:

- Միանշանակ կարծում եմ: ԱԱԾ-ն, որի պետին գաղտնալսել են, լուրջ պատասխանատվության խնդիր ունի: Նախ պետք է պարզել՝ դա արել է օտա՞ր երկիրը, թե՞ ներսի մարդը, որը պետության մեջ պետություն է ստեղծել: Ես նաև շատ կարևոր եմ համարում այդ խոսակցության կոնտեքստը: Իմ համոզմամբ՝ ՀՀ-ում գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունները պիտի լինեն տարանջատ: Սա է նոր Հայաստանի մեկնարկը:

- Երևանի ավագանու ընտրություններին «Ելք» դաշինքին մաս կազմող ուժերն առանձին են մասնակցում. կարելի՞ է ասել, որ դաշինքը պառակտվել է, հատկապես որ որոշակի լարվածություն է նկատվում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ՔՊ-ի և ձեր կուսակցությունների միջև:

- Շատ բնական է, որ այդպես է, որովհետև ՔՊ-ն հեղափոխությունն իրականացնելուց հետո դարձավ բազմանդամ կուսակցություն ու գտավ, որ ունի բավարար հեղինակություն, բավարար մտավոր պոտենցյալ միայնակ ղեկավարելու երկիրը, միայնակ հաղթելու ընտրությունները:

- Բայց 2017թ. խորհրդարանական ընտրություններից առաջ դաշինքի կազմավորման հուշագրում երեք ուժերով մի կուսակցության մեջ միավորվելու խնդիր էիք դրել:

- Այդ ժամանակ մեր կուսակցությունները մինչև 5000 անդամ ունեցող ուժեր էին: Եվ միավորվել էր պետք, որպեսզի կարողանայինք հաղթահարել ԱԺ մտնելու շեմը, կարողանայինք մեզանից ուժ ներկայացնել ու որոշակի տոն տալ ՀՀ քաղաքական դաշտում: Դաշինքում բոլոր որոշումները պետք է ընդունվեին կոնսեսուսով: Հեղափոխության գործընթացը սկսելու պահից կոնսեսուսը չկայացավ՝ ՔՊ-ն իր քայլն արեց միայնակ, հաջողեց, ինչը ցնծությամբ ընդունվեց ժողովրդի կողմից: Եվ որքան անդամ այսօր ունի «Հանրապետություն» կուսակցությունը, այդքան մարդ ՔՊ-ին անդամագրվում է ամեն օր: Այս առումով միասնական կամ համազոր հանդես գալը խնդիրներ է առաջացնում: Յուրաքանչյուր քաղաքական ուժ նաև սեփական արժանապատվություն, սեփական խոսքի խնդիր ունի, ուրեմն, ընտրություններին առանձին գնալը բնական է:

- Հեղափոխությանը հաջորդած առաջին օրերին արտահերթ խորհրդարանական ընտրությունները իրատեսական էին թվում, իսկ այսօր, բացի ՀՀԿ-ից, այդ ընտրությունների անցկացումը, թվում է, ձեռնտու չէ նաև ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին, քանի որ ՔՊ-ի վարկանիշի բարձրացումը կարող է բացասաբար անդրադառնալ նրանց վարկանիշի վրա: Ձեր կարծիքով՝ այս ամենի արդյունքում նվազե՞լ է արտահերթ ընտրություններ անցկացնելու հավանականությունը:

- Ոչ: Եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալիս, ԲՀԿ-ն մա՞րդ է առաջադրելու: Կամ կա՞ մարդ, որը կհամաձայնի Նիկոլ Փաշինյանից հետո լինել վարչապետի թեկնածու ու այս խորհրդարանում կառավարության ծրագիր ներկայացնլել:

- Ինչո՞ւ ոչ: Եթե ՀՀԿ-ին հաջողվի խորհրդարանում նորից մեծամասնություն հավաքել, կարող է թեկնածու առաջադրել ու ընտրել, անկախ հանգամանքից թե ով կլինի այդ մարդը:

- Անկեղծ ասած՝ ես չեմ տեսնում նման մարդու, որը կարող է հանրային այսպիսի ընկալման մեջ փորձել առաջադրվել: Բանակը, ԱԱԾ-ն, Ոստիկանությունը Փաշինյանին են, նա ունի հանրային մեծ ազդեցություն: ՀՀԿ-ն չունի նման դեմք: Նման դեպք կարող է լինել Ռոբերտ Քոչարյանը, բայց եթե ՀՀԿ-ն կարող է այդպես մտածել, թող առաջադրի:

- Բացառո՞ւմ եք. ՀՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանին, որպես նախագահ, ավելի բարդ իրավիճակներում է պաշտպանել:

- Բացառում եմ: Եթե Ռոբերտ Քոչարյանը գա, իրենք փողոցում ունենալու են երկու անգամ ավելի շատ մարդ, քան կար հեղափոխության օրերին:

- Իսկ դա չի՞ գնահատվի որպես Փաշինյանի՝ իշխանության կողմից ընդդիմության՝ ՀՀԿ-ի վրա ճնշում գործադրելու դրսևորում:

- Դա ՔՊ-ի և գործող վարչապետի խնդիրն է, ես չեմ ցանկանում մեկնաբանել նրանց քայլերը: Նա այդ քայլերով հաջողություն է ունեցել: Այլ բան է, որ ես միշտ չեմ կիսել դրանք, ինձ համար ընդունելի չէ ամեն գնով իշխանության գալը: Բայց ես չեմ հաջողել իմ այդ մոտեցումներով, այնպես որ, այս դեպքում ես վատ խորհրդատու եմ: Ընդհանրապես, ես շատ խնամքով եմ վերաբերում մեր պետականությանը: Սիրիայում տիրող իրավիճակը, Թուրքիայի ու ՌԴ-ի միջամտությունը մարտահրավերներ են մեզ:

- Այդ համատեքստում ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանին Նիկոլ Փաշինյանի տված այն համաձայնությունը, որ ՀՀ-ն թեկուզ հումանիտար նպատակներով, բայց զորամիավորում է ուղարկելու Սիրիա: Նախկինում դրանք ոչ թե ՊՆ-ի, այլև ԱԻՆ-ի խմբերն էին:

- Ես հետևում եմ այդ գործընթացը քննադատող վերլուծաբանների տեսակետներին: Ես էլ մտահոգություններ ունեմ, ռիսկեր կան, պարզապես այդ ռիսկերը չէի գերագնահատի: Ամեն դեպքում, մենք մասնակցելու ենք բժիշկների և սակրավորների թիմով:

- Ինչպե՞ս եք մեկնաբանում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե կան քաղաքական ուժեր, որոնք իրենց համարում են «հեղափոխության պաշտպան, բայց քուչեքում, ռեստորաններում ՀՀԿ-ականների հետ բանակցում են՝ ձախողելու արտահերթ ընտրությունները»: Դա կարո՞ղ է նաև ձեզ վերաբերել:

- Ինձ համար չկան հեղափոխականներ և հակահեղափոխականներ, ինձ համար կան մարդիկ, որոնք գաղափարակից են կամ ոչ: Ես բարևելու եմ բոլոր ՀՀԿ-ականներին: Եթե այս մարդիկ մեղք ունեն, պետությունից փող են գողացել, թալանել են ժողովրդին, դա պետք է դատարանով ապացուցել, և նրանց տեղը միանշանակ բանտում է:

- Ռոբերտ Քաչարյանի վերադարձը ինքնապաշտպանությա՞ն, թե՞ նորից իշխանության գալու նպատակ ունի:

- Չկա Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու խնդիր, Քոչարյանն ընդամենն ուզում է չդատվել: Источник: http://www.parliamentmonitoring.am/am/monitoring/195

Կողբի դպրոցի ուսուցչուհին նամակ է գրել ԿԳ նախարարին, որը հաղորդում է հանցագործության մասին


Տավուշի մարզի Կողբ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անուշ Ազատյանը օրեր առաջ նամակ է գրել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին: Նամակում ուսուցչուհին խնդրել է, որ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչները գնան և ստուգումներ իրականացնեն դպրոցում, քանի որ տնօրենը պաշտոնեական դիրքը չարաշահում է: Նամակն ուղարկվել է կրթության և գիտության նախարարության էլեկտրոնային հասցեին (info@edu.am):
Օրեր անց դպրոց են այցելել Կրթության տեսչական մարմնի ներկայացուցիչները, ինչի արդյունքում դպրոցում իմացել են, թե ով է նամակի հեղինակը: Առաջին հերթին նամակի մասին իմացել է դպրոցի տնօրենը, ում նամակը հիմնականում վերաբերել է: Տեսչական մարմնի ներկայացուցիչները, ըստ Ա. Ազատյանի, աշխատակազմի առջև կարդացել են իր նամակը, ու համալիր ստուգումներ իրականացնելու փոխարեն դպրոցի ներսում ավելի են լարել հարաբերությունները:
Անուշ Ազատյանի դուստրը ֆեյսբուք սոցիալական ցանցում, առանց բուն նամակը հրապարակելու, բարձրաձայնել էր այն մասին, որ դպրոց այցելած և ԿԳՆ-ից ներկայացած աշխատակիցները փոխարենը, նամակը հիմք ընդունելով, ստուգում իրականացնելու, եկել, դպրոցում կարդացել են բողոքը՝ խախտելով էթիկայի կանոնները:
Ֆեյսբուքյան գրառմանն արձագանքել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ այն, ինչ նկարագրվել է գրառման մեջ, «խայտառակություն է»:
«Թեպետ Կրթության տեսչական մարմինը, որը ստուգումներ է անցկացնում, մեր նախարարությունից անկախ է, բայց ես արդեն դիմել եմ տեսչության ղեկավարին այս հարցով: Շնորհակալություն խնդրի մասին ահազանգելու համար: Ես անձամբ կհրահանգեմ, որ նախարարության ներկայացուցիչը այցելի Ձեր դպրոց ու անձամբ տեղեկանա իրավիճակի մասին: Ձեր մայրիկին փոխանցե՛ք իմ բարևներն ու ասե՛ք, որ դուխով լինի: Չորս ամսում իրավիճակն ամբողջությամբ չի շտկվել, բայց այսպիսի ահազանգերով համակարգն ավելի արագ կուղղվի: Շնորհակալություն», - գրել է Արայիկ Հարությունյանը:
Կրթության տեսչական մարմինը, մինչև իշխանափոխությունը եղել է կրթության և գիտության նախարարության ենթակա կառույց: 2018թ. հունիսի 11-ին վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ստորագրել է նոր կանոնադրությունը, ըստ որի՝ տեսչական մարմինը  կառավարությանը ենթակա մարմին է, որի կառավարումն իրականացնում են վարչապետը և տեսչական մարմնի կառավարման խորհուրդը: Այս խորհրդի կազմը հաստատում է վարչապետը: Խորհրդի նախագահը ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն է:
Անուշ Ազատյանի նամակը
Նամակը նախատեսված է եղել ոչ թե հրապարկման, այլ ԿԳՆ-ի միջոցով դպրոցում ստուգումներ իրականացնելու համար, սակայն քանի որ Կրթության տեսչական մարմնի աշխատակիցները պատշաճ չեն արձագանքել նամակին, Անուշ Ազատյանը ցանկանում է այն հրապարակայնացնել:
Նամակը, որն ուղարկվել է ԿԳ նախարարին, իրականում հաղորդում է հանցագործության մասին: Դրա բովանդակությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:
Դպրոցի տնօրենը, ինչպես մանրամասն նամակում պատմել է Անուշ Ազատյանը, վերջին երկու տարիներին չարաշահում է պաշտոնեական դիրքը դասաբաշխում իրականացնելիս: Նամակը գրելու շարժառիթն այս ուսումնական տարվա դասաբաշխումն է եղել: «Արդեն ամսի 27-ն է, սակայն մենք գաղափար չունենք դասաբաշխման մասին: Ամեն ինչ մեզ մոտ արվում է գաղտնի, ծածուկ և ասվում է վերջին պահին, որպեսզի բողոքարկելու ժամանակ չունենանք», - գրել է Անուշ Ազատյանը: Խոսքը օգոստոսի 27-ի մասին է, նամակը նախարարին ուղարկվել է հաջորդ օրը՝ օգոստոսի 28-ին:
Անուշ Ազատյանը նշել է, որ Կողբի թիվ 1 միջնակարգ դպրոցը կոռումպացված է, տնօրեն Մարինե Ղարագյոզյանը ՀՀԿ-ի դրածոն է և Նոյեմբերյանի տարածաշրջանի ընտրական հանձնաժողովի նախագահը, դպրոցի տնտեսվարը Տավուշի նախկին մարզպետի քույրն է, ուսումնական գծով փոխտնօրեն (ուսմասվար) Վեներա Դուրինյանի քրոջ ամուսինը՝ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի համակուրսեցին:
Ուսուցիչները, ըստ նամակի, թերբեռնված են, ունեն քիչ դասաժամեր: Իսկ տնօրենն ու փոխտնօրենը ստանում են թե վարչական աշխատավարձ, թե ունեն դասաժամեր այն առարկաներից, որի ուսուցիչը աշխատում է մոտ 30 հազար դրամ աշխատավարձով (յոթ դասաժամ):
«Ամենախայտառակը անցած տարվա դասաբաշխումն էր: Երբ ես բողոքելիս ասացի, որ տնօրենը ցանկանում է ունենալ և վարչական աշխատավարձ, և ժամեր, և ստվերային եկամուտ, նա ինձ լկտիաբար պատասխանեց, որ յուրաքանչյուր դպրոցի տնօրեն ունի իր ստվերային եկամուտը»,- գրել է Անուշ Ազատյանը:
Նամակի մյուս հատվածում ուսուցչուհին պատմում է անցած տարի դպրոցում անցկացված ստուգումների մասին, որին այնտեղ պատրաստ չեն եղել, սակայն ստուգողներին գնալուց հետո տնօրենը հայտարարել է, որ աշխատանքները գնահատվել են գերազանց:
Նամակի վերջին հատվածում ուսուցչուհին իր բերած օրինակով ենթադրում է, որ տնօրենը կատարել է փողերի լվացում:
«Նախանցած աշնան մի օր տնօրենն ինձ կանչեց ու ասաց, որ ցանկանում է ֆինանսական օգնություն ցույց տալ (ամուսինս բազմիցս վիրահատվել է, աղջիկս վթարի էր ենթարկվել): Ես դիմում գրեցի օգնության խնդրանքով: Մի երկու օր հետո նորից ինձ տնօրենը կանչում է ու ասում, որ օգնության գումարից ինձ տալու են միայն 15 հազար դրամ: Ես զայրացա, բայց ում կարող էի բողոքել. թիկունքին ՀՀԿ-ն էր: Հետո պարզվեց, որ միայն ես չեմ, երեք ուսուցչուհու օգնություն էր տրամադրվելու: Օգնության գումարը ստանալիս տնօրենն էլ մեզ հետ բանկ եկավ: Երբ գումարը ստացանք, նա հենց բանկում բոլորի աչքի առաջ, տեսախցիկների առկայությամբ մեր ձեռքից վերցրեց այդ գումարը: Չմոռանամ ասել, որ խոստացած 15000-ից 5000-ն էլ գրպանեց հենց այդ պահին: Ենթադրեցինք, որ կատարվածը պետբյուջեի փողերի լվացում է: Եթե ստուգումներ անցկացվեն, բազմաթիվ նման ֆինանսական կեղծիքներ կբացահայտվեն»,- գրել է ուսուցչուհին:
Источник: http://hetq.am/arm/news/93023/koxbi-dproci-usucchuhin-namak-e-grel-kg-nakhararin-ory-haxordum-e-hancagortsutyan-masin.html

33 միլիոն 292 հազար դրամ՝ «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի լուծարման համար



Կառավարության այսօրվա նիստը վարում է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատվիրակությունը Ֆրանսիայում է։ Նիստում որոշվեց «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի լուծարման գործընթացը կազմակերպելու նպատակով վարչապետի աշխատակազմին 2018 թվականի ինն ամսում այս տարվա բյուջեի պահուստային ֆոնդից հատկացնել 33 միլիոն 292 հազար դրամ։
Ըստ որոշման նախագծի՝ գումարն անհրաժեշտ է «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի լուծարման գործընթացի կազմակերպման համար, գումարը ներառում է աշխատավարձ և այլ վճարումներ՝ վերջնահաշվարկ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արձակման նպաստ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածով սահմանված ծանուցման ժամկետների խախտման հետևանքով վճարվելիք տույժ:
Հիշեցնենք, որ հիմնադրամի ղեկավարը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանն էր, հոգաբարձուների խորհրդի անդամներից էր ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանը։ Մոսկվա կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի և գործարարների հետ հանդիպմանը վիճաբանություն էր եղել Ռուբեն Վարդանյանի ու Նիկոլ Փաշինյանի միջև։ Վարդանյանը հետաքրքրվել էր հիմնադրամի լուծարման պատճառների մասին, ինչին ի պատասխան` վարչապետն ասել էր, որ հիմնադրամն իր առջև դրված խնդիրը չի լուծել։

Ինչ հիմքերով են պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել պատգամավորներն ու նրանց որդիները. մաս 2



Նախորդ հրապարակումով ներկայացրել էինք, թե ինչ հիմքերով են պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել նորակազմ կառավարության անդամները: Այս անգամ անդրադառնում ենք ծառայությունից ազատված ԱԺ պատգամավորներին և նրանց որդիներին: Սկսենք խորհրդարանական ամենաշատ անդամ ունեցող խմբակցությունից՝ ՀՀԿ-ից:
Արմեն Աշոտյան. ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ
Մեզ հետ զրույցում Արմեն Աշոտյանը մանրամասնեց, որ 1992 թվականին ակադեմիական տարկետման իրավունք է ստացել, քանի որ սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանում՝ լինելով կրթաթոշակառու: 2000 թվականին ընդունվել է օրդինատուրա՝ դատական բժշկություն մասնագիտությամբ, այդ ժամանակ ևս ակադեմիական տարկետման իրավունք է ստացել: 2004-ի դեկտեմբերին կառավարությունը որոշում է ընդունել զորակոչել նաև գիտական աստիճան ունեցողներին՝ բացառապես իրենց մասնագիտացմամբ:
Աշոտյանը այդ ժամանակ չի զորակոչվել, քանի որ դատական բժշկի կարիք որևէ զորամասում չի եղել, իսկ արդեն 2005-ին տարկետման իրավունքից օգտվել է որպես ԱԺ պատգամավոր: 2009-ին տարկետում է ստացել որպես Կրթության և գիտության նախարար, 2010-ին արդեն զորակոչի ենթակա չի եղել: Հիշեցնենք, որ բժշկական մասնագիտացում ունեցող զինապարտները զորակոչի ենթակա են ոչ թե մինչ 27, այլ 35 տարին լրանալը: Արմեն Աշոտյանը դեռ 1998 թվականին ունեցել է բուժծառայության լեյտենանտի զինվորական կոչում, և իր խոսքով՝ ուսումնառությանը զուգահեռ, զինվորական պատրաստություն է անցել: Պահեստազորի փոխգնդապետի կոչում ունի:
Կարեն Ավագյան, ՀՀԿ անդամ
Կարեն Ավագյանը ևս ուսանել է Երևանի պետական բժշկական համալսարանում և մինչև 35 տարին լրանալը մի քանի անգամ, ուսումնառության նպատակով ակադեմիական տարկետման իրավունք է ստացել: Մասնագիտացումը՝ դատական բժիշկ: Բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր է, պահեստազորի սպա:
Միհրան Հակոբյան, ՀՀԿ անդամ
Պարտադիր զինծառայությունից ազատվել է ակադեմիական տարկետման հիմքով. պատմական գիտությունների թեկնածու է:
«2006 թվականին ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի ասպիրանտուրայում ուսանելու համար դիմել եմ, մրցույթում հաղթել, երեք տարվա ընթացքում գրել եմ թեկնածուական ատենախոսություն, հրապարակել հոդվածներ: Ատենախոսության թեման եղել է հայ-ադրբեջանական հարաբերությունները Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո, սահմանված կարգով պաշտպանել եմ ատենախոսությունը և այդ հիմքով ազատվել զինծառայությունից»,- մեզ հետ զրույցում մանրամասնեց պատգամավորը:
Վահան Հարությունյան, ՀՀԿ անդամ, խորհրդարանի գործարար պատգամավորներից է: Ավելի վաղ մեր հրապարակումներից մեկում գրել էինք, որ «Միկմետալ» ՓԲԸ-ի 75%-ի բաժնետերն է:
Վահան Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ զինծառայությունից ազատվել է առողջական հիմքով:
Ըստ ՊՆ-ի՝ «Հետք»-ին տրամադրած տեղեկատվության՝ օրենքով սահմանված հիմքով զինծառայությունից ազատվել է ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արաիկ Հովհաննիսյանը (անձնագրային անունը Արաիկ է):
Վերջինս մեզ հետ զրույցում մանրամասնեց, որ սովորել է ՀԱՊՀ-ում, որը ժամանակին ունեցել է զինվորական ամբիոն, ինքն էլ իր ծառայությունն, ուսումնառությանը զուգահեռ, անցել է այդ ամբիոնում:
ՀՀԿ խմբակցության անկուսակցական պատգամավոր, Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյան
Վերջինս մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ զինծառայությունից ազատվել է գիտական աստիճան ունենալու հիմքով: Իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ: 
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Կորյուն Նահապետյանը ևս զինծառայությունից ազատված պաշտոնյաների թվում է:
Մեզ հետ զրույցում Կորյուն Նահապետյանը մանրամասնեց, որ իր զինծառայությունը ուսումնառությանը զուգահեռ է անցել, քանի որ այդ տարիներին ԵՊՀ-ում գործել է ռազմական ամբիոն:
«Ուսումնառությանը զուգահեռ անցել ենք համապատասխան ուսուցում ԵՊՀ-ի ռազմական ամբիոնում, վեցամսյա ռազմական պատրաստությունից հետո հանձնել ենք քննություններ տակտիկական և հրաձգային պատրաստությունից, ինչպես նաև մեկամսյա վարժանքներ: Պաշտպանության այն ժամանակվա նախարար Վազգեն Սարգսյանի կողմից շնորհվել է պահեստազորի լեյտենանտի զինվորական կոչում»,- մանրամասնեց Նահապետյանը:
ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը մեզ հետ զրույցում ասաց, որ զինծառայությունից ազատվել է առողջական հիմքով:
Պարտադիր զինծառայությունից ազատվել է նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ անդամ Սամվել Ֆարմանյանը:
Պատմական գիտությունների թեկնածու է: Ուսումնառության նպատակով մի քանի անգամ ակադեմիական տարկետման իրավունք է ստացել, 2004 թվականին ծնվել է Ֆարմանյանի երկրորդ երեխան, և նա զինծառայությունից ազատվել է ընտանեկան տակետման հիմքով, չնայած կարող էր ազատվել նաև գիտական աստիճան ունենալու հիմքով:
«Մենք բոլորս ապրում ենք մի երկրում, որտեղ, ցավոք սրտի, օրենքի շրջանցմամբ` շատ մարդիկ ազատվել են զինվորական ծառայությունից, ուստի հասկանում եմ այս հարցի հանրային հնչեղությունը: Ես միայն հպարտանում եմ իմ անցած կրթական ճանապարհով: Երբ մենք սովորում էինք ԵՊՀ-ում, բոլոր նրանք, ովքեր իրենց կյանքը տվել էին ուսմանը, շարունակեցին իրենց կրթությունը մագիստրատուրայում, ասպիրանտուրայում, հետագայում նաև թեկնածուական ատենախոսություններ պաշտպանեցին, հաստատ իրենց մտքով չէր անցնի, որ մի օր կարող է ինչ-որ խմբերի կողմից որակվեին որպես զինվորական ծառայությունից խուսափածներ և ոչ հայրենասերներ, իսկ նրանք, ովքեր կրթական անբավարար առաջադիմության պատճառով չէին կարողանում ընդունվել մագիստրատուրա, ինչ-որ խմբերի կողմից կարող են որակվել որպես թոփ հայրենասերներ, ովքեր մեկնել են զինվորական ծառայության: Զինվորական ծառայությունը երկրին ծառայելու ամենաբարձր եղանակն է, ամենապատվաբերն է, բայց միակը չէ: Եթե ՀՀ ապագան մենք ցանկանում ենք տեսնել այնպիսին, ինչպիսին մեր մտքերում է, դա միայն կրթության ճանապարհով է անցնում»,- ասաց Ֆարմանյանը: Պատգամավորը իր զինծառայության ազատման հարցին անդրադարձել էր ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում:
Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել են վեց գումարման պատգամավոր, ՀՀԿ անդամ, գործարար Կարեն Կարապետյանի գործարար որդիները՝ Վահե և Նարեկ Կարապետյանները:
Նարեկ Կարապետյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց, որ թե՛ ինքը, թե՛ եղբայրը պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել են առողջական հիմքով, և հարկ եղած դեպքում պատրաստ են կրկնակի բժշկական փորձաքննություն անցնել:
Հինգ գումարման պատգամավոր, ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի որդին՝ Պարույր Հակոբյանը
Վերջինս Արփա-Սևան ԲԲԸ-ի գլխավոր տնօրենն է: Պարույր Հակոբյանը զինվորական ծառայությունից ազատվել է առողջական հիմքով:
Չորս գումարման ՀՀԿ խմբակցության անկուսակցական պատգամավոր, գործարար Արկադի Համբարձումյանի որդին՝ Ստանիսլավ Համբարձումյանը
Արկադի Համբարձումյանը մեզ հետ զրույցում նախ զարմացավ, որ ինքը բարձրաստիճան պաշտոնյա է, ապա ասաց, որ որդին զինծառայությունից ազատվել է օրենքով սահմանված հիմքով՝ ավելին չմանրամասնելով:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ ու նախկին ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանի որդին՝ Ռոբերտ Հարությունյանը
Վերջինս 2016-2018 թվականներին զբաղեցրել է ԱԳ փոխնախարարի պաշտոնը, տնտեսագիտության թեկնածու է: Խոսրով Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ որդին ազատվել է զինծառայությունից՝ ընտանեկան տարկետման՝ երկու և ավելի երեխա ունենալու հիմքով:
ՀՀԿ անդամ Ռոբերտ Սարգսյանի որդին՝ Դավիթ Սարգսյանը, մինչ 2021 թվականի ամառային զորակոչը տարկետման իրավունք ունի:
Ռոբերտ Սարգսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ որդին ակադեմիական տարկետման իրավունք է ստացել, ուսումնառության ավարտից հետո մեկնելու է ծառայության:
«Անպայման ծառայելու է, մենք երբեք չենք խուսափել ծառայությունից»,- ասաց Սարգսյանը:
ՀՀԿ խմբակցության անկուսակցական պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Սեդրակ Սարոյանի երկու որդիները՝ Զարզանդ և Աշոտ Սարոյաններն ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից, երկուսն էլ՝ առողջական հիմքով:
ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի որդին՝ Սերգեյ Մելիքյանը, մինչ 2018 թվականի ձմեռային զորակոչը տարկետման իրավունք ունի:
Գագիկ Մելիքյանը մանրամասնեց, որ որդին առողջական հիմքով է տարկետում ստացել:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Սպիտակի նախկին քաղաքապետ Վանիկ Ասատրյանի որդին այս տարվա ամառային զորակոչի շրջանակներում տարկետման իրավունք է ստացել:
Վանիկ Ասատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ որդին տարկետման իրավունք է ստացել առողջական հիմքով:
Նույն խմբակցության պատգամավոր, Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանիերկու որդիներն էլ ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից:
Մեր գրավոր հարցմանն ի պատասխան Սերգեյ Բագրատյանը հայտնել է, որ ավագ որդին՝ Բագրատ Բագրատյանը, պարտադիր զինծառայությունից ազատվել է ակադեմիական տարկետման հիմքով, իսկ կրտսեր որդին՝ Շանթ Բագրատյանը, ազատվել է առողջական խնդիրների պատճառով: Պատգամավորը նաև հայտել է, որ այս պահին որդին Հայաստանում չէ, սակայն վերադառնալուն պես պատրաստ է անցնել կրկնակի փորձաքննություն, որի արդյունքների վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, պատրաստ է հավելյալ տեղեկություն տրամադրել:
Պարտադիր զինծառայությունից ազատված պաշտոնյաների որդիների թվում է նախկին ՀՀԿ-ական, այժմ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին:
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դժվարացավ հիշել, թե որդին ինչ հիմքով է ազատվել, քանի որ որդին և՛ ակադեմիական տարկետում է ստացել, և՛ առողջական հիմք է ունեցել, ինչպես նաև ընտանեկան տարկետման իրավունք է ստացել՝ երկու և ավելի երեխա ունենալու հիմքով:
Ծառուկյան խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանի որդին՝ Շանթ Մանուկյանը ևս ազատվել է զինծառայությունից: Մելիք Մանուկյանը չցանկացավ հարցին պատասխանել, թե որդին ինչ հիմքով է ազատվել:
Զինծառայությունից ազատվել է նաև Ծառուկյան խմբակցության ԲՀԿ-ական պատգամավոր Հակոբ Նազարյանը:
Մեր գրավոր հարցմանն ի պատասխան պատգամավորը ներկայացրել է այն հիմքերը, որոնցով ազատվել է պարտադիր զինծառայությունից: Հակոբ Նազարյանը նախ տարկետման իրավունք է ստացել 2001 թվականին ԵՊՀ-ում մագիստրոսական կրթություն ստանալու համար: 2003 թվականին Նազարյանն ավարտել է մագիստրատուրան և ուսումնառությունը շարունակել գիտությունների ազգային ակադեմիայում՝ որպես ասպիրանտ: 2006-ին ծանուցում է ստացել զինկոմիսարիատից և անցել պարտադիր բժշկական քննություն, ինչի արդյունքում հանձնաժողովը կազմել է աջ թևի բեկորային վնասվածքի մասին եզրակացություն, և նա ստացել է տարկետում, որից հետո Նազարյանի 27 տարին լրացել է:
«Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ կրկին անցնել համապատասխան բուժզննում»,- ասված է հարցման պատասխանում:
Ծառուկյան խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը մեր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է առողջական հիմքով:
Ծառուկյան խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ևս, ինչպես մեր ցուցակի այլ պատգամավորներ, իրենց ուսումնառությանը զուգահեռ, ԵՊՀ զինվորական ամբիոնում զինվորական ուսումնառություն են անցել:«Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Հայկ Կոնջորյանը պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է առողջական հիմքով:
«Հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված անձնական տվյալների պաշտպանության իրավունքը՝ հայտնում եմ, որ անձնական կյանքի գաղտնիությունը չխախտող այլ տեղեկատվություն տրամադրել, ինչպես նաև լրացուցիչ բուժզննում անցնել պատրաստ եմ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով»,- մեր հարցմանն ի պատասխան հայտնել է Հայկ Կոնջորյանը:
Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արամ Սարգսյանի որդին՝ Գուրգեն Սարգսյանը:
Արամ Սարգսյանի որդին զինծառայությունից ազատվել է առողջական հիմքով.՝ խաղաղ ժամանակ զինծառայության համար ճանաչվել է ոչ պիտանի:
«Միաժամանակ տեղեկացնում եմ, որ որդիս պատրաստվում է անցնել համապատասխան բուժզննում անցած երկու տարվա ընթացքում իր առողջական վիճակի փոփոխությունները պարզելու համար: 2016 թվականի մայիսի 31-ին՝ որդուս զինծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու պահին, ես պետական պաշտոնյա չեմ հանդիսացել»,- մեր գրավոր հարցմանը պատասխանել է Արամ Սարգսյանը:
Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է նաև «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի կրտսեր որդին՝ Սևակ Միքայելյանը:
Մեզ հայտնի դարձավ, որ Սևակ Միքայելյանն ազատվել է զինծառայությունից առողջական հիմքով:
«ՀՅԴ» խմբակցության պատգամավորներից պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է Սպարտակ Սեյրանյանը:
Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ այն ժամանակ գործող օրենսդրության համաձայն՝ ուսումնառությանը զուգահեռ անցել է պարտադիր զինվորական ծառայություն ԵՊՀ ռազմական ամբիոնում: Ունի պահեստազորի փոխգնդապետի կոչում:
Խմբակցություններում չընդգրկված, ծառայությունից ազատված պատգամավորների թվում է նախկինում ՀՀԿ խմբակցության, այժմ անկախ պատգամավոր Նահապետ Գևորգյանի կրտսեր որդին՝ Քաջիկ Գևորգյանը:
Նահապետ Գևորգյանը մեզ հետ զրույցում ասաց, որ որդին ազատվել է զինծառայությունից առողջական հիմքով:
Հաջորդը նախկին ՀՀԿ-ական, հեղափոխությունից հետո ՀՀԿ անդամակացությունը դադարեցրած և անկախ պատգամավորի կարգավիճակում հայտնված գործարար Արտակ Սարգսյանն է:
Վերջինս լսեց մեր հարցը, սակայն չցանկացավ պատասխանել:
Հեղափոխությունից հետո անկախ պատգամավոր դարձած, նախկինում ՀՀԿ խմբակցության անդամ Ֆելիքս Ցոլակյանի որդին՝ Վարդան Ցոլակյանը ևս ազատվել է զինծառայությունից:
Մեր հարցմանն ի պատասխան պատգամավորը հայտնել է, որ որդին ակադեմիական տարկետման հիմքով է ազատվել. ունի գիտական աստիճան:
Հետհեղափոխական խորհրդարանի հաջորդ պատգամավորը, որը դարձավ անկախ պատգամավոր, Աշոտ Արսենյանն էր՝ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի հիմնադիր նախագահը:
Նրա երկու որդիները ևս ազատվել են պարտադիր զինծառայությունից, Արսենյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ ավագ որդին՝ Արսեն Արսենյանը, ուսումնառության ընթացքում ամուսնացել է և զինծառայությունից ազատվել է ընտանեկան տարկետման՝ երկու երեխա ունենալու հիմքով, իսկ կրտսեր որդին՝ Վահագն Արսենյանը՝ առողջական հիմքով:
Նախկինում ՀՀԿ խմբակցության անդամ, այժմ  որևէ խմբակցությունում չընդգրկված պատգամավոր Շիրակ Թորոսյանը ևս չի ծառայել:
Թորոսյանը զինծառայությունից ազատվել է ՀՀ քաղաքացի չլինելու հիմքով: Պատգամավորը մեզ հետ զրույցում մանրամասնեց, որ ՀՀ քաղաքացիություն է ստացել 2001 թվականին, երբ արդեն զորակոչի ենթակա չի եղել, մինչ այդ եղել է Վրաստանի քաղաքացի:
Տեղեկացնենք, որ Պաշտպանության նախարարություն մեր հարցումներն ուղարկել ենք՝ հիմնվելով բաց տվյալների հիման վրա՝ Election.am, Ethics.am: «Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն՝ բարձրաստիճան պաշտոնատար անձինք միայն իրենց հետ համատեղ բնակվող անձանց հայտարարագիրն են ներկայացնում, ուստի մենք պաշտոնյաների որդիների մասին տեղեկություններ՝ անուն, հաշվառման հասցե, ծննդյան թիվ, կարողացել ենք գտնել բաց աղբյուրներից: Ի դեպ, բացի Election.am-ից գոյություն ունի նաև բնակչության պետական ռեգիստր, որտեղ հաշվառված են հիմնականում այն քաղաքացիները, որոնք բացի ՀՀ քաղաքացիությունից ունեն նաև այլ երկրի քաղաքացիություն և հաշվառված են տվյալ պետությունում, ոչ թե Հայաստանում: Ուստի` չենք բացառում, որ մեր այս ցուցակից բացի լինեն նաև պատգամավորների այլ որդիներ, որոնց մասին տեղեկություն բաց աղբյուրներում չկա, սակայն վերջիններս ևս ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից:
Մեր նախորդ հրապարակման մեջ տեղեկացրել էինք, որ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի հիվանդության պատմության էպիկրիզն ուղարկել ենք պաշտպանության նախարարություն՝ խնդրելով հստակեցնել՝ նման առողջական հիմքով քաղաքացին կարո՞ղ է ազատվել զինծառայությունից, թե՞ ոչ: Հավելենք, որ նախարարությունը տեղյակ չի եղել, թե ում հիվանդության պատմության էպիկրիզն ենք ուղարկել: Նախարարությունից ստացված հարցման պատասխանում նշվում է, որ մեր ուղարկած գրության հիման վրա քաղաքացու՝ պարտադիր զինծառայության զորակոչից ազատվելու հիմքն ուսումնասիրվել է:
«Ուսումնասիրության արդյունքում հայտնում եմ, որ ներկայացված նման փաստաթղթի պատճենը բավարար չէ քաղաքացու առողջական վիճակի պիտանելիության որոշման համար, այլ պիտանելիության վերջնական գնահատական կարող է տրվել անհրաժեշտ ստացիոնար հետազոտությունների և փորձաքննության արդյունքում»,- ասված է հարցման պատասխանում:
Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանին ևս մեկ գրավոր հարցում էինք ուղարկել՝ խնդրելով հստակեցնել, թե ՊՆ հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկի ո՞ր հոդվածի համաձայն է ազատվել զինծառայությունից: Նախարարությունից պատասխանել են, թե այդ ցանկից որ հոդվածով է նախարարն ազատվել, ըստ այդմ՝ նման առողջական խնդիր ունեցող քաղաքացիները պիտանի չեն ծառայությանը՝ հանվելով զինվորական հաշվառումից: Խնդրել էինք հայտնել նաև սփյուռքի փոխնախարար Արամայիս Գրիգորյանի՝ զինծառայությունից ազատման հոդվածը, քանի որ վերջինս մերժել էր մեր նախորդ հարցումը: Ըստ հարցման պատասխանի՝ փոխնախարար Արամայիս Գրիգորյանը միտում չունի թաքցնելու իր անձնական կյանքին վերաբերող՝ ֆիզիկական, ֆիզիոլոգիական և կենսաբանական առանձնահատկությունները բնութագրող տեղեկությունները, ուստի պատրաստ է հայտնել, թե որ հոդվածով է ազատվել զինծառայությունից: Նախարարության տրամադրած տվյալների համաձայն՝ նման խնդրով քաղաքացիները ծառայությանը պիտանի չեն՝ հանվելով զինվորական հաշվառումից:
Տեղեկացնենք նաև, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ստուգումներ են իրականացվում պարտադիր զինվորական ծառայությունից ազատված պաշտոնյաների և նրանց որդիների՝ ազատման հիմքերի օրինականությունը ստուգելու փաստով, մեր հարցման տեքստում խնդրել էինք հստակեցնել` արդյոք պաշտպանության նախարարությունը խախտումներ արձանագրելու դեպքում նշված անձանց զորակոչելու է ԶՈՒ, թե ոչ: Նախարարությունից պատասխանել են.
«Ինչ վերաբերում է ձեր հարցումների 3-րդ կետերի հարցադրմանը, ապա հայտնում եմ, որ պարտադիր զինվորական ծառայությունից ազատման (զինծառայությունից վաղաժամկետ արձակման) կամ տարկետման տրամադրման որոշումները վարչական ակտեր են և կարող են վերանայվել բացառապես «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Լրացուցիչ հայտնում եմ նաև, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի առաջին մասում սահմանված են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի առավելագույն սահմանային տարիքները»,- ասված է ՊՆ աշխատակազմի ղեկավար Գևորգ Հայրապետյանի ստորագրությամբ ուղարկված հարցման պատասխանում:
Պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կառավարության անդամների՝ զինծառայությունից ազատման հիմքերի մասին կարող եք կարդալ այստեղ:
Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի որդիների՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքերի մասին կարող եք կարդալ այստեղ:
Շարունակելի. հաջորդ հրապարակումը լինելու է դիվանագետների` պարտադիր զինվորական ծառայությունից ազատված որդիների մասին:

Ծառուկյանը դեղին քարտ ցույց տվեց Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)