«Ըստ այդմ, մենք նրանցից ենք հայցել, որպեսզի տարբերակներ ուղարկեն մեզ: Առայժմ մեզ որևէ բան չի ուղարկվել, և հաշվի առնելով, թե ինչքան է ձգձգվում այս հարցը՝ հավանաբար, այն կունենա մոտավորապես հետևյալ լուծումը. մենք նախորդ նախագահների տրված գույքի համեմատ կընտրենք ամենահարմար և ամենաադեկվատ գույքը: Դա կառաջարկենք, և դա կլինի մեր միակ և վերջնական առաջարկն անկախ նրանից՝ իրենք կառարկեն, թե ոչ»,- ասել է էդուարդ աղաջանյանը՝ հավելելով, որ մոտ օրերս նման առաջարկով հանդես կգան:
Կարող ենք մի քանի հետևություն անել սրա ասածից: Նախ, Փաշինյան Նիկոլն ուզում է շուտափույթ ազատվել Սերժ Սարգսյանի հետ հարևանությունից, որպեսզի, հավանաբար, այդ առանձնատունը տրամադրի միրզոյան արարատին կամ լակոտակրատիայի մեկ այլ հրաշքի: Երկրորդ` սրանք Սերժ Սարգսյանին, ըստ ամենայնի, նորմալ բան չեն առաջարկել, հակառակ դեպքում նա չէր մերժի: Հավանաբար, սրանց առաջարկներն ադեկվատ չեն եղել, չեն համապատասխանել Տեր-Պետրոսյանի և Քոչարյանի առանձնատների մակարդակին: Երրորդ` Փաշինյան Նիկոլն ուղղակի շարունակում է իր էժանագին խաղը, փորձում է ամեն կերպ նսեմացնել Սերժ Սարգսյանին, վերջում էլ ասել, թե` տեսաք, ամեն ինչ արեցինք, բայց նա մերժեց: Ընդհանրապես այս հարցը պետք է լուծումը գտներ առաջին հերթին հենց երրորդ նախագահի ցանկության համաձայն, այլ ոչ թե ինչ-որ մի լակոտի կապրիզով, բայց Փաշինյան Նիկոլի կառավարությունում անգամ այս պարզունակ բանը չեն ուզում հասկանալ:
Իսկ Սերժ Սարգսյանը ճիշտ կանի, եթե համաձայնություն չտա լակոտակրատիայի որևէ առաջարկի: Վաղը կգա մեղսունակ չափահասների կառավարություն, մեծ ու փոքրը ճանաչող, որի հետ ցանկացած հարց հնարավոր կլինի քննարկել ու լուծել: Շտապել պետք չէ, և թող լակոտակրատիան այս հարցում էլ խոսի վերջնագրերով: Տեսնենք, թե ով ավելի շատ կվարքաբեկվի այս ամենի պատճառով…
Источник: http://www.shame.am/news/view/66539.html
Комментариев нет:
Отправить комментарий