четверг, 24 января 2019 г.

Ինչպես են հերքում անհերքելին․ «Հրապարակ»

Ինչպես են հերքում անհերքելին․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Տարբեր պետական մարմինների եւ պաշտոնյաների կողմից սովորույթ է դարձել հերքել անհերքելին, թոզ փչել մարդկանց աչքերին։ Հասկանալի է, որ ոչ մեկին հաճելի չէ իր կամ իր ղեկավարած կառույցի մասին քննադատություն լսելը, բայց այդ հերքումները, որոնք սովորաբար արվում են անտեղյակ եւ դյուրահավատ մարդկանց համար, այնքան էլ անմեղ բան չեն՝ դրանք մեծ հաշվով մամուլն ու տեղեկատվությունը վարկաբեկելուն, նսեմացնելուն, իրենց մասին բացասական ինֆորմացիայի հոսքը այս պահին եւ այսուհետ կանխելուն ուղղված քայլեր են։
Այսօր երկու նման փորձ է արվել։ Մեկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, ով Դավոսում «Կերտելով Ժողովրդավարության ապագան» քննարկման ժամանակ հայտարարել է․ «Մենք մեր հեղափոխությունը սոցիալական ցանցերի միջոցով ենք իրականություն դարձրել, որովհետև մեդիան մեզ բլոկադայի էր ենթարկել, ու մենք կարողացանք ճեղքել այն՝ կիրառելով սոցիալական ցանցերը: Բայց հիմա էլ ես շարունակում եմ ուղիղ եթերներ անել իմ Ֆեսյբուքի էջում, և երբ ես փորձում եմ բացահայտել ինչ-որ կեղծ տեղեկատվություն իմ կամ կառավարության մասին, ինձ քննադատում են, թե ես մամուլի վրա ճնշում եմ գործադրում: Դա շատ հետաքրքիր իրավիճակ է»։
Մեկ նախադասության մեջ երկու, մեղմ ասած, «անճշտություն» կա։ Մեկն այն է, որ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը եւ Քաղպայմանագիրը հեղափոխությունից առաջ մեդիայի կողմից «բլոկադայի են ենթարկվել»։ Վերջին տարիներին մամուլը, այդ թվում անգամ հեռուստաընկերություններն, այնքան շատ եւ այնքան հաճախ են ներկայացրել իրեն, իր կուսակցությունը, իրենց խոսքը, գործը, քայլերը եւ դրա մասին ապացույցներն այնքան շատ են, որ օրինակներ բերելն անգամ ավելորդ է։ Պետք է ուղղակի համացանցում նայել եւ կարդալ մինչհեղափոխական մամուլը, ռեպորտաժները, տեսանյութերը, հարցազրույցները։ Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, լրագրողների ամենասիրելի «հերոսներից» է եղել տարիներ շարունակ։ Եւ այս պարագայում «ինֆորմացիոն բլոկադայի» մասին խոսելը ոչ միայն անիմաստ է, այլեւ տարօրինակ։
Երկրորդ միտքը՝ «երբ ես փորձում եմ ինչ որ կեղծ տեղեկատվություն իմ կամ կառավարության մասին բացահայտել, ինձ քննադատում են, թե ես մամուլի վրա ճնշում եմ գործադրում»։ Եթե խոսքը մի քանի օր առաջ իր ֆեյսբուքյան էջում տեղադրված մեր լուրի մասին է՝ չարչրկված «խաշի» մասին, ապա անգամ իր գրառման մեջ վարչապետը չէր հերքել այդ տեղեկատվությունը, ընդամենը «ընդվզել» էր Հանրապետականի հետ իրենց համեմատելու համար։ Իսկ համեմատությունները, կներեք, մեր լրագրողներիս իրավունքն է եւ դրանում ոչ մի ապատեղեկատվություն կամ կեղծիք չկա։ Մենք փնտրեցինք եւ իր ֆեյսբուքյան էջում չհայտնաբերեցինք այլ գրառումներ, որտեղ հերքում է կամ՝ «բացահայտում կեղծ տեղեկատվությունը»։ Եւ վերջապես․ կեղծ տեղեկատվությունը հերքելու համար կառույցներ եւ պաշտոնյաներ կան, օրինակ՝ իր խոսնակը, կառավարության մամուլի ծառայությունը, իր թերթը եւ ուղղակի անհարմար է, որ վարչապետն իր բան ու գործը թողած զբաղված է մամուլ կարդալով, մամուլի հրապարակումները հերքելով, ինֆորմացիոն «բլոկադան», իր խոսքով ասած, ճեղքելով։
Այսօր հրապարակված մյուս «կեղծ հերքումը» ՊԵԿ-ի պարզաբանումն է առասպելական պարգեւավճարների թեմայով, որտեղ առաջին նախադասությունից հետո, որտեղ ասված է․«ՊԵԿ-ը պաշտոնապես հայտարարում է, որ ներկայացված թվերը ապատեղեկատվություն են և բացահայտ սուտ են», հաջորդ բոլոր նախադասությունները գալիս են հաստատելու, որ ներկայացված տեղեկատվությունն ամբողջությամբ ճշմարիտ է, ոչ մի սուտ այնտեղ չկա: 
Համեցեք․ «դեկտեմբերին բոլոր պետական գերատեսչություններում ստանում են երկու` նոյեմբեր–դեկտեմբեր ամիսների աշխատավարձերը, երկու ամիսների պարգևատրումներն ու տարեվերջյան հավելավճարները միասին»: Անգամ եթե 8-9 միլիոն դրամի մեջ ներառված է 2 ամսվա աշխատավարձը, դա չի նշանակում «առասպելական» պարգեւավճարներ չեն եղել։ Եւ եթե անգամ ինչ- ինչ ձեւակերպումներ ճշգրիտ չեն, դա չի նշանակում պետք է հերքեք ամբողջ տեղեկատվությունը եւ օգտագործեք «սուտ» բառը։ Առհասարակ՝ եթե լրագրողներից պահանջում եք ոսկերչի ճշգրտություն, ապա բարի եղեք դուք էլ մեծ պատասխանատվությամբ օգտագործել բառերն ու որակումները։ Մանավանդ, հղում անելով իբր գոյություն ունեցող իրավական սահմանափակումներին, չեք հրապարակում ողջ տեղեկատվությունը, մասնավորապես, թե ով ինչքան գումար է ստացել տարեվերջին ՊԵԿ-ում։
Իսկ «հերքման» շարունակության մեջ առհասարակ զավեշտալի մտքեր կան այն մասին, որ ՊԵԿ-ն «ի տարբերություն մյուս պետական մարմինների  ավելի շատ հնարավորություններ ունի հավելավճարներ և պարգևատրումներ տրամադրելու, որովհետև, 2018 թ. պետական բյուջեի մասին օրենքով և դրան հարակից օրենսդրությամբ ՊԵԿ-ի համար նախատեսված է եղել բավականին մեծ նյութական խրախուսումների և պարգևատրումների ֆոնդ, որի աղբյուրը եղել է Կոմիտեի արտաբյուջետային ֆոնդը»: Եւ վերջին միտքը՝ շատ ծանր մի տարեք «2019-ին այդքան մեծ պարգևատրման չափեր սահմանված չեն»: Ու «անխոցելի» մի փաստարկ․ «ՊԵԿ-ը կարծում է,  որ կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարում պարգևատրումների և ընդհանրապես արժանապատիվ հատուցումների համակարգ ունենալը կաշառակերության և դրա դեմ պայքարի ամենաարդյունավետ եղանակն է»:

Փաշինյանը Ղարաբաղի հարցում փորձում է իրականացնել Տեր-Պետրոսյանի ծրագիրը՝ թաքցնելով այն նույնիսկ իր մոտ շրջապատից (Տեսանյութ)

 
В коллекцию
 

Երեկվա՝ Փաշինյան - Ալիև դավոսյան հանդիպումը  լայն քննարկման առարկա է դարձել միջազգային փորձագետների շրջանում: Նրանց ճնշող մեծամասնությունը համոզված է, որ Ղարաբաղի շուրջ փաստացի ընթացող հայ - ադրբեջանական բանակցությունները վերջնական փուլ են թևակոխել:Ընդ որում, արևմտյան փորձագետները նույնիսկ սենսացիոն արդյունքներ են ակնկալում, այն իմաստով, որ բանակցությունների այս փուլում շեշտակիորեն նվազելու է Մոսկվայի դերակատարությունը, և ճիշտ հակառակը, մեծ է լինելու Թուրքիայի և ԱՄՆ-ի դերը: Իզուր չէր, որ հենց հանդիպումից անմիջապես հետո, Փաշինյանին զանգահարեց Բոլթոնը, ով հայերին առաջարկել էր շտապ կարգով «փոխել հարևանների հանդեպ նախկին կարծրատիպերը»: Ուշադրություն պետք է դարձնել նաև այն հանգամանքի վրա, որ Բոլթոնը զանգահարել էր միայն Փաշինյանին: Ամերիկացիները նույնիսկ չեն էլ ուզում թաքցնել, որ ֆորմալ պարիտետ պահելու ժամանակներն անցել են, և ժամանակն է, որ Փաշինյանը արդեն իր խոստումները ներկայացնի նաև «սեփական հանրությանը»: Ալիևից, բնականաբար, զիջումներ չեն ակնկալում:
Զուգահեռաբար, Թուրքիայում հիմնադրվում է «առաջին հայկական հեռուստաալիքը», ինչը զարմանք է առաջացրել շատերի մոտ, քանզի նման լսարան Թուրքիայում վաղուց չկա: Այս քայլը նույնպես «կարծրատիպեր քանդելու շրջանակներից է»: Հետաքրքիր է, որ հենց օրերս Չավուշողլուն, Անթալիայում հանդես գալով ուսանողների մոտ, բացահայտում արեց, նշելով, որ «Հայաստանի թավշյա հեղափոխությունը նոր էջ կարող է բացել՝ հայ-թուրքական հարաբերություններում»: Մասնավորապես, նա նշեց, որ 2019-ին մեծ «հույսեր կան՝ բարելավելու Երևանի հետ հարաբերությունները», միաժամանակ ավելացնելով, որ «առանց Ղարաբաղի խնդրի լուծման դա հնարավոր չի լինի»:
Հետաքրքիր է նաև, որ Շվեդիայի ԱԳՆ –ի աջակցությամբ Թուրքիայում լույս է տեսել առաջին «ուղեցույցը» Հայաստանի վերաբերյալ՝ թուրքերեն լեզվով: Նպատակը նույնն է՝ ծանոթացնել թուրքերին Հայաստանի հետ: Այս բոլոր քայլերը նախապատրաստող քայլեր են՝ Անկարայի ու Երևանի միջև «ավելի սերտ կապեր» հաստատելու համար: Իհարկե, այդ հարաբերությունների դեմ Հայաստանում ոչինչ չունեն: Պարզապես Երևանում միշտ կարծել են, որ դա չպիտի շաղկապված լինի Ղարաբաղյան հարցի հետ: Հենց դրա համար հայ -թուրքական գործընթացը ձախողվեց: Սակայն պարզվում է, որ Անկարայում մեծ հույսեր ունեն, որ այն նոր թափ կարող է ստանալ այս տարի: Հարց է առաջանում , ո՞րն է թուրքերի համոզվածության պատճառը: Չէ՞ որ նրանք, նախապայման դնելով Ղարաբաղը, փաստացի վիժեցրին այդ գործընթացը 2009-ին: Պարզ է, որ ուրեմն «ինչ - որ բան է փոխվել», որը նրանք գիտեն, իսկ մենք՝ ոչ:
Իսկ ի՞նչ է փոխվել, ըստ ադրբեջանցի փորձագետների
Այստեղ նշում են, որ Փաշինյանը ոչ միայն հաշվի է առնում Ադրբեջանի աճող ուժը, այլև նույնիսկ համաձայնվել է «ուղղակի բանակցություններ վարել Բաքվի հետ», դրանով իսկ էապես նվազեցնելով միջնորդների դերն այս հարցում: Ադրբեջանն այստեղ շահում է մի քանի ասպեկտով: Նախ շեշտակիորեն մեծանում է խնդրի լուծման հնարավորությունը, և նվազում է աշխարհաքաղաքական մրցակցության գործոնը: Բացի այդ, խնդրի վերջնական լուծման պարագայում, այսպես կոչված «խաղաղապահ ուժերի» դերն ու նշանակությունը կարող է նույնպես նվազել: Իսկ դա կնշանակի, որ Ռուսաստանի դերը տարածաշրջանում նույնպես կնվազի:
Ռուսաստանի փոխարեն, կարող է մեծանալ Թուրքիայի դերը, ով Վաշինգտոնի գլխավոր դաշնակիցն է տարածաշրջանում, ներկայացնելով NATO-ի հարավային ֆլանգն Անդրկովկասում:
Փաստացի Փաշինյանի համաձայնության դեպքում Ադրբեջանը կստանա ոչ միայն իր 7 հարակից տարացքները, այլև վերջնականապես «կփակի» Մոսկվայի մուտքը Անդրկովկաս, զուգահեռաբար, այս տարածաշրջան «դուռ բացելով» Անկարայի համար:
Ըստ ադրբեջանական վերլուծաբանների, Ղարաբաղը կստանա «ժամանակավոր կարգավիճակ», որից հետո, «հայերի ու ադրբեջանցիների իրար հետ խաղաղ ապրել սովորելուց հետո», հեշտ կլինի այն «ինտեգրել Ադրբեջանին»:
Սակայն, ըստ ադրբեջանցի դիտորդների, Փաշինյանին «հեշտ չի լինի համոզել հայ հասարակությանն այդ ծրագիրը կյանքի կոչելու համար»: Դրա համար էլ Մամեդյարով - Մնացականյան բանակցություններին զուգահեռ, ըստ դիտորդների, ընթանում է նաև «գաղտնի շփումներ, որտեղ քննարկվում են նաև Փաշինյանին տնտեսապես օգնելու խնդիրներ», որպեսզի նա կարողանա իր հանրությանը ներկայացնել՝ Ղարաբաղի դիմաց՝ Հայաստանի օգուտները:
1997-ին Տեր-Պետրոսյանը, երբ նշում էր, որ «առանց Ղարաբաղի հարցի լուծման Հայաստանը զարգացման հեռանկար չի կարող ունենալ», դա հիմնավորում էր նրանով, որ Հայաստանի արտաքին տրանսպորտային կոմունիկացիաների 89 տոկոսը անցնում էր Ադրբեջանի տարածքով: Եվ ուրեմն, նշում էր Տեր-Պետրոսյանը, առանց Ադրբեջանի հետ հարաբերությունները բարելավելու, Հայաստանը մեծ հաշվով «ապագա չի ունենա և Սերգոն լավ չի ապրի»:
Մոտավորապես նմանատիպ «տեքստ» էլ Բաքվում, Անկարայում և Վաշինգտոնում ակնկալում են նաև Փաշինյանից՝ մոտ ապագայում, և միաժամանակ զգուշացնում, որ նա իր քայլերը պիտի կատարի «արագացված տեմպերով», քանզի ժամանակն աշխատում է իր դեմ, և իր վարկանիշն անկում է ապրում: Եվ վտանգ կա, որ եթե այս գործընթացը ձգվի, ապա Փաշինյանը այլևս չի կարողանա իրականացնել այս ծրագիրը:
Հենց այդ ենթատեքստում էլ պիտի դիտարկել նաև մարտի 1 –ի գործը, Քոչարյանի ձերբակալումը, բարձրաստիճան զինվորականների հետապնդման խնդիրը և այլն:
Հասկանալի է, որ եթե Բաքվի ու Անկարայի համար այս հարցը այլ կարևորություն ունի, ապա Վաշինգտոնի համար այն միջանկյալ հետաքրքրություն ունի, քանզի նրանց գլխավոր «փորացավը Իրանն է»: եվ հենց այդ խնդրի լուծման ենթատեքստում է նրանց անհրաժեշտ ձևավորել «ուժեղ Թուրքիայի և ուժեղ Ադրբեջանի» դաշինք, որին այս վերջին 20 տարիներին խանգարում էին ՀՀ նախկին իշխանությունները՝ ձգձգելով Ղարաբաղի խնդրի լուծումը:
Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Источник: https://zham.am/?p=33989&l=am

Երբեմն ֆորմալ առումով ճիշտ խոսելն իր մեջ ավելի մեծ սուտ է պարունակում, քան ուղղակիորեն սուտ խոսելը։

Stepan Danielyan



Երբեմն ֆորմալ առումով ճիշտ խոսելն իր մեջ ավելի մեծ սուտ է պարունակում, քան ուղղակիորեն սուտ խոսելը։
Նիկոլն ասում է, որ Բոլթոնի հետ հեռախոսազրույց է ունեցել և Արցախի մասին չեն խոսել։ Ենթադրենք խոսակցության ժամանակ "Ղարաբաղ" բառը չի գործածվել, դա դեռ չի նշանակում, որ Արցախի մասին չեն խոսել։
Բոլթոնն ամեն օր չի զանգում Նիկոլին, ավելին, որքան հիշում եմ առաջին անգամ է զանգել, այն էլ Ալիևի հետ մեկուկես ժամ տևած պատահական հանդիպումից հետո։
Բոլթոնին ԱՄՆ դեմոկրատների մամուլում "ԱՄՆ նախագահ" են անվանում, այնքան մեծ է, իրենց կարծիքով, նրա ազդեցությունը։ Հայաստանի պահով Բոլթոնին կարող է միայն Իրանի և Արցախի հարցը հետաքրքրի, հեռախոս վերցնելու ու Նիկոլին զանգելու այլ պատճառ նա չունի։ Իսկ այդ երկու հարցերն էլ փոխկապակցված են։
Ենթադրենք Բոլթոնի Նիկոլի հետ խոսել է հայ-թուրքական կամ տնտեսական հարաբերությունների մասին, պարզ է, որ դրանք էլ են Արցախի հարցի հետ փոխկապակցված։ Բոլթոնն էլ ինչ "տարածաշրջանային" իրավիճակից է կարող Նիկոլի հետ խոսել, որն անգամ Էջմիածնի իրավիճակի վրա չի կարողանում ազդել։
Այնպես որ, կարող ենք վստահորեն ասել, որ Բոլտոնը Նիկոլի հետ Արցախի հարցն է քննարկել, թեկուզ եթե "Նագոռնո-Կարաբախ" անվանումը չի օգտագործել։

Նախկին իշխանությունների պարգևատրումները մերժելի էին, իսկ ներկաներինը` ո՞չ. Տեսանյութ



Նախկին իշխանությունների մասին այնքան է գրված, որ այսօր իմաստ չունի դրա մասին խոսելու: Թվում էր, թե նոր իշխանություններն իրենց աշխատանքի «նոր ոճով», պետք է որ տարբերվեին նախկիններից: Սակայն որոշ մարզպետների` իրենք իրենց և մարզպետարանի աշխատակիցների պարգևատրումների մասին հրապարկումներից հետո, պարզ դարձավ, որ վերջիններս, բացի անուն ազգանունը, ոչնչով չեն տարբերվում նախկիններից:
Այս ամենը բնականաբար աննկատ չմնաց հանրության կողմից: Համացանցում  oգտատերերի մեծ մասը, քարը քարի վրա չթողնելով, քննադատում էին նախկիններից նորերին փոխանցված երևույթը: Կրքերն առավել քան բորբորքվեցին, երբ Աժ փոխնախագահ Լենա Նազարյանը տեղի ունեցածին հետևյալ բնութագրումը տվեց` «իներցիայով է եղել»: Facebook սոցիալական ցանցում օգտատերերից որոշներն էլ տեսակետ հայտնեցին , թե մարզպետների կատարած աշխատանքին մի քանի ամսում հնարավոր չէր գնահատական տալ, ուստի պարգևատրումներն էլ անհիմն են: Իրականում խնդիրն այդքան էլ պարզ չէ: Նախորդ իշխանությունները ցածր աշխատավարձների խնդրի լուծման տարբերակներ չունեին: Արդյունքում, այն լուծվում էր հայտնի «ավանդական» կարգով: Դրա համար էլ համակարգված զանգվածային կոռուպցիայի հարցը մնում էր չլուծված:
Այս հարցը միայն Հայաստանին չէ, որ բնորոշ էր: Այս վիճակում են ԵԱՏՄ-ի գրեթե բոլոր երկրները:
Սակայն ժամանակակից երկրները այս խնդրի լուծման ձևերը գտել են: Այն ժամանակին լայնորեն կիրառվել է Հարավային Կորեայում, Թայվանում, Թայլանդում, այնուհետ` Լատինական Ամերիկայի երկրներում: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այն լայնամասշտաբ ձևով սկսեց կիրառվել Արևելյան Եվրոպայի երկրներում: Մեր տարածաշրջանում առաջինն այս ճանապարհով գնաց Վրաստանը «Վարդերի հեղափոխությունից» հետո:

Ո՞րն էր այս խնդրի լուծման եղանակը
Հասկանալի է, որ պետական համակարգում զանգվածային կոռուպցիայի վերացման հիմնական տարբերակն աշխատավարձների շեշտակի բարձրացման ձևն է: Օրինակ, Վրաստանում «Վարդերի հեղափոխությունից» հետո, ոստիկանական համակարգում նվազագույն աշխատավարձը 500 դոլարն էր: Իսկ դատաիրավական համակարգում աշխատավարձերը տատնվում էին 2.000-ից մինջև 10.000 դոլար: Միաժամանակ կոռուպցիոն ցանկացած երևույթ պատժվում էր ամենախիստ ձևով: Մարդը գիտեր, որ սխալ քայլի դեպքում ներում-բեկում չկար` միաժամանակ ստանալով իր կարգավիճակին համապատասխան աշխատավարձ:
Այս բարեփոխումների արդյունքում սովորաբար այդ երկրներում վերանում էր «զանգվածային կոռուպցիա» հասկացությունը:
Իհարկե դա չէր նշանակում, որ կոռուպցիան վերանում էր ընդհանրապես: Այս երևույթը առկա է նույնիսկ զարգացած երկրներում, սակայն այնտեղ այն կրում է նեղ էլիտար բնույթ: Նույնիսկ այդպիսի տերմին կա` «էլիտար կոռուպցիա», որը սակայն «չի նկատվում» շարքային քաղաքացու կողմից, այն կենսական խնդիր չի դառնում մարդկանց համար:
Այդ երևույթն առկա է, թե՛ ԱՄՆ-ում, թե՛ ԵՄ-ում, սակայն այն հանրային օրակարգի լուրջ խնդիրների շարքում չէ: Սա է խնդիրը:
Որտեղից ռեսուրսներ հայթայթել այս խնդրի լուծման համար
Ժամանակակից զարգացած երկրներում այն լուծվել է աշխատավարձների բարձրացման միջոցով: Այնտեղ ուժեղ է արհմիությունների դերը, որ իրենց ամենօրյա գործնեությամբ լուծում են այդ խնդհիրը:
Զարգացող երկրներում կայացած արհմիություններ չկան, քանզի դրա սոցիալ-տնտեսական հիմքն է բացակայում: Բացի այդ` զարգացող երկրներում բավարար միջոցներ չկան բյուջետային հատկացումների միջոցով այդ խնդիրները լուծելու համար:
Ահա թե ինչու այն լուծվում է տարատեսակ արտաբյուջետային ֆոնդերի միջոցով:
Նախ միջազգային ֆոնդերի օգնությամբ, ապա տեղի մեծահարուստների կողմից հատուկ ֆոնդերի ստեղծման միջոցով:
Օրինակ` «Վարդերի հեղափոխությունից» հետո Վրաստանը 10 տարվա ընթացքում օգնության կարգով ստացել է ավելի քան 4.5 մլրդ դոլարի օգնություն: Բացի այդ «աշխատավարձերի ֆոնդին» մշտակապես աջակցել է այն ժամանակ դեռ Սաակաշվիլիի աջակից, օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին:
Ինչպե՞ս լուծել այս խնդիրը Հայաստանում
Պարզ է, որ երկարաժամկետ կտրվածքով պետական համակարգում մարդկանց հնարավոր չի լինի աշխատեցնել ցածր աշխատավարձերով: Եթե այս իրավիճակը չփոխվի, ապա անխուսափելի կլինի նոր կոռուպցիոն դրսևորումների ի հայտ գալը, քանզի դա բնական է: Մարդուն չի կարելի «փոքր աշխատավարձ» տալ և պահանջել որակյալ և ազնիվ աշխատանք: Հեղափոխական էնտուզիազմով մարդիկ կարող են աշխատել մեկ, երկու ամիս, բայց` ոչ ավելի: Իսկ բյուջեում բավարար գումար չկա մարդկանց աշխատավարձերը շեշտակիորեն բարձրացնելու համար:
Իհարկե, «դրսի» ֆոնդերից կարելի է գումարներ հայթայթել, բայց մենք Վրաստան չենք, մեզ լուրջ քաղաքական ռեսուրներ չեն տա, քանզի դրա դիմաց կպահանջեն մեզ համար անընդունելի որոշումներ:
Փոխարենը մենք ունենք բազմաթիվ «իվանիշվիլիներ», որոնց պետք է շահավետ լինի, որ երկիրն ունենա ազնիվ և գրագետ կառավարող վերնախավ:
Բայց այս մարդկանց Փաշինյանը և ներկայիս իր թիմը տարիներ շարունակ «փչացրել են», նրանց ներկայացրել որպես «քրեա-օլիգարխիկ համակարգի ներկայացուցիչներ», որոնք «խանգարում են երկրի զարգացմանը»: Բնականաբար, այս շրջանակներն էլ իրենց հերթին դրական չեն տրամադրված Փաշինյանի թիմի հանդեպ, թեև արտաքուստ դա ցույց չեն տալիս: Ահա սա է այն հիմնական խնդիրը, որը կանգնած է Հայաստանի առջև և որի լուծման եղանակը դեռ չի նշմարվում վերը նշված հայտնի պատճառներով:
Ռոբերտ Ասրյան
Источник: https://zham.am/?p=33885&l=am

Վարչապետը դաբրոն չարաշահել են



Պարգևավճարների շուրջ ստեղծված իրարանցումը, պարազաբանումն ու առավել ևս չպարզաբանումը շատ ամոթալի մի վիճակ է ստեղծել: Հասկանալի է, թե ինչու չի հրապարակում պարգևատրվածների ցուցակը քաղաքապետ Հայկ Մարության: Եթե անգամ, ինչպես հասկացանք, վարչապետը դաբրո էր տվել, ապա այդ դաբրոն չարաշահվել է: Նաև տեղեկացանք պարգևավճարների մասին շրջանառվող գումարների չափի մասին: կան օրինականացված կոռուպցիա բնորոշող կարծիքներ: Բայց այս իրարանցումը գումարի շուրջ է և սա, մեղմ ասած, պաշտոնատար անձանց վերաբերմունքն է փողի նկատմամբ: Սա հետք է թողնում հասարակական կարծիքի հանրության ենթագիտակցության վրա և սա ամոթալի իրողություն է:
Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից
Источник: https://zham.am/?p=34018&l=am

Мэр Якутска Сардана Авксентьева: «Барствовать не имею права»

Став главой столицы Якутии меньше 5 месяцев назад, Сардана Авксентьева успела произвести фурор своими решениями, призванными сделать государственную машину скромнее, дешевле и эффективнее.
Сардана Авксентьева.
Сардана Авксентьева. © / Администрация Якутска
Победив выдвиженца «ЕР» на выборах в сентябре 2018 года, Авксентьева:
— выставила на торги дорогие внедорожники из гаража администрации и отменила торжественную церемонию своего вступления в должность; 

— сократила расходы на содержание главы города;
— уволила главу управления делами, заказавшего банкет в мэрии на сумму свыше 1 млн руб.;
— запретила сотрудникам новогодние корпоративы и банкеты за счёт бюджета, вместо них организовала благотворительные мероприятия;
— ограничила заграничные поездки и представительские расходы;
— расторгла контракт с подрядчиком, увидев, как на одной из улиц асфальт укладывают прямо на снег;
— уволила главу округа за пьяных дворников;
— исключила из расходов бюджета приглашение модного мехового модельера из Москвы за 800 тыс. руб. и перенаправила эти деньги на закупку 45 воздухоочистителей в школы;
— отказалась финансировать балетную постановку за 1,5 млн руб., отметив, что лучше потратить эти деньги на поддержку городской школы искусств или библиотеки;
— организовала проверку всех подвластных ей ведомств.
Из комментариев в интернете: «Звучит как новости из параллельного мира», «Её надо клонировать и клонов отправить по регионам»... Что же это за чиновница такая необычная? Корреспондент «АиФ» вышел с ней на связь.

Из комментариев в интернете: «Звучит как новости из параллельного мира», «Её надо клонировать и клонов отправить по регионам»... Что же это за чиновница такая необычная? Корреспондент «АиФ» вышел с ней на связь.
Сардана Авксентьева (в центре).
Сардана Авксентьева (в центре). Фото: Администрация Якутска

«5 рублей — это очень много»

Виталий Цепляев, «АиФ»: Сардана Владимировна, узнав про ваши «подвиги», многие недоумевают: зачем вам это, не проще ли быть как большинство? 
Сардана Авксентьева: Если быть как большинство, то, наверное, не стоило и начинать. Но я думаю, что мой работодатель — мой избиратель — направил меня на эту должность ровно для того, чтобы я это делала. Ведь граждане платят налоги, они формируют бюджет. И они потребовали от меня открытости, прозрачности, более разумных расходов. Люди хотели быть услышанными, но не чувствовали, что власть их слышит. Дать им это почувствовать и стало моей первоочередной задачей.
— А как к вашим инициативам отнеслась местная элита? Не пытаются ли вам намекнуть, что хватит уже «обижать уважаемых людей»? 
— Вы, может быть, удивитесь, но местная элита меня поддерживает. Никаких просьб кого-то «не обижать» не поступало. Все понимают, что я делаю то, что должна делать. Никто из подчиненных неудовольствия (по крайней мере, явного) моей политикой не выражает.
— И угрозы в ваш адрес пока не поступали?
— Да, я читаю в социальных сетях отклики людей: дескать, ой, надо её беречь, не дай бог что-то с ней произойдёт... Пусть никто не волнуется: я в родном городе, среди моих избирателей, чувствую себя спокойно. 
— Без охраны ходите?
— Какая охрана? (смеется). Максимум мы ходим вдвоем с моим помощником. 
— Какое из решений в новой должности далось вам наиболее тяжело?
— Пожалуй, решение о снижении платы за проезд в городских автобусах. Летом её подняли с 25 до 30 рублей. И на многочисленных встречах люди говорили мне, что 5 рублей — это очень много, необоснованно. Просили с этим разобраться. В нашем городе услуги по перевозке пассажиров оказывают в основном предприниматели-частники. С ними надо было договариваться, находить механизм снижения платы, который бы всех устроил. Мы начали считать, и нам удалось снизить тариф на 2 рубля при наличном расчёте. А с 1 апреля планируем снизить стоимость проезда и на пригородных маршрутах. 
Мы хотим больше внимания уделять образованию, ЖКХ и т.д. Согласитесь, это важнее, чем тратиться на внедорожники для администрации или оплачивать балет.

«Важен сам принцип»

— Сколько денег уже удалось сберечь для городской казны, отказавшись от разных излишеств? 
— За последние 3 месяца 2018 года относительно простыми решениями мы смогли сэкономить 52,7 млн рублей. Возможно, это не такие большие деньги по меркам городского бюджета: у Якутска это 18 млрд рублей. Но здесь важен сам принцип, сигнал, который мы даём гражданам. Кстати, собственные доходы Якутска — всего 7,6 млрд рублей. Значительная часть бюджета — это межбюджетные трансферты. Мы хотим больше внимания уделять образованию, ЖКХ и т. д. Согласитесь, это важнее, чем тратиться на внедорожники для администрации или оплачивать балет. Планируем разобраться с муниципальными закупками: я уже поручила усилить контроль в этой сфере. Посмотрим, к примеру, насколько оправданы затраты на некоторые культурные мероприятия. Сократили и будем дальше сокращать расходы на освещение своей деятельности в СМИ. Чтобы доводить до горожан нашу позицию, будем активнее использовать соцсети: люди из первых уст узнают о том, что мы делаем, могут напрямую обратиться к мэру и другим руководителям.
— У вас, насколько я знаю, есть свои аккаунты в соцсетях.
— Да, в Instagram и в Facebook, недавно открыла страничку «Вконтакте». Я читаю всё, что люди мне там пишут. Когда вижу какие-то жалобы по конкретным адресам и проблемам, — содержанию дорог, работе управляющих компаний — делаю себе пометки, даю поручения соответствующим службам. 
У нас очень маленький город. На встречах я всегда говорю: если вы стали свидетелем коррупционных действий — сообщите мне, я помогу, приму меры. И сообщают, пишут, звонят.
— Госдума и правительство принимают разные меры, направленные на борьбу с коррупцией. Но средний размер взяток только растёт. На ваш взгляд, каких законов нашей стране ещё не хватает, чтобы победить это зло? 
— Мне кажется, дело тут не столько в законах, сколько в совести людей. Главное ограничение должно быть все-таки на уровне морали: не бери взятки. И точка. 
— Извините, но это звучит наивно. Многие ведь для того и идут во власть, чтобы набить карманы.
— Открытость, доступность власти как раз и должны работать против взяток. Когда все принимаемые властями решения прозрачны, когда их можно проконтролировать, по крайней мере, часть проблемы коррупции сразу решается... У нас очень маленький город. На встречах я всегда говорю: «Если вы стали свидетелем коррупционных действий, сообщите мне, я помогу, приму меры». И сообщают, пишут, звонят. Я, конечно, не могу подменить собой правоохранительные органы, но что-то своими силами проверяем.
— А вам лично взятки предлагали?
— Нет. Думаю, зная мое отношение к этому, никто даже не рискнет.

«За обед в столовой плачу сама»

— Как вы относитесь к скандальным высказываниям чиновников разного уровня о том, что государство, дескать, людям ничего не должно, что надо надеяться больше на себя, на свои огороды, что детей рожать не надо, если денег мало, и т. п.?
— Конечно, отдельные высказывания, которые я читаю, если они не вырваны из контекста, не передёрнуты, звучат крайне неэтично. Себе бы я такое не позволила. Никто мне не дает права барствовать, высокомерно оценивать какие-то ситуации, в которых люди могут оказаться в силу разных жизненных обстоятельств. Но почему так поступают другие, я не знаю. Может быть, это недостаток воспитания, может, что-то ещё. 
Фото: Администрация Якутска
— Какими из благ, положенных по должности, вы пользуетесь?
— Никаких особых благ нет. За свой обед в столовой я, например, плачу сама. Служебные квартиры и дачи мне не положены. Есть только служебная машина: «Тойота Камри». Живу в том же загородном доме, что и раньше: мы с супругом купили его задолго до моего избрания. Зарплата? Директора некоторых школ в Якутске, например, зарабатывают больше меня. Но мне моей зарплаты хватает. 
— Не боитесь обвинений в «дешевом популизме», в желании прославиться громкими жестами? В конце концов, судить о вас как о градоначальнике будут не по ним, а по тому, как работает городской транспорт, ремонтируют ли дома и дороги, вовремя ли вывозят мусор и т. п. 
— Во-первых, никакой особой славы я не искала и к публикациям обо мне, которые гуляют в интернете, никакого отношения не имею. Более того, я считаю, что такая слава — палка о двух концах. У кого-то действительно может сложиться впечатление, что я занимаюсь «дешевым популизмом». Но, прекрасно понимая, что что-то там помимо моей воли обо мне «слепилось», я следую девизу из старой советской песни: «Надо быть спокойным и упрямым». Вы правы: через 5 лет, когда закончится срок моих полномочий, судить обо мне будут по конкретным делам, которые мне удастся сделать. Пока гордиться особо нечем.
Работы впереди много. Это тяжелая повседневная работа, которая не имеет никакого отношения к тому «хайпу», который разгоняется вокруг моего имени в Интернете.
— А чем бы вы хотели гордиться?
— Например, я бы хотела сократить количество ветхого и аварийного жилья в родном городе. У нас 999 многоквартирных деревянных домов не признаны аварийными. Всего их порядка полутора тысяч. Это наша боль, это то, с чем мне предстоит работать.
Я бы хотела улучшить состояние дорог. Сегодня только 50% дорог в Якутске имеют твердое покрытие. И это XXI век, столица алмазной республики... Я бы хотела кратно увеличить количество теплых остановок. Представляете, как люди в -50 ждут на улице общественного транспорта? Пока таких остановок только 24, две из них мы успели установить осенью. В наступившем году должны поставить 14. Деньги, я уверена, найдем.
Есть общая для страны проблема изношенности инфраструктуры. В Якутске 549 многоквартирных домов, в которых истек срок эксплуатации газового оборудования. Проблема? Еще какая! Слушаю новости о том, как взрывается газ то в одном городе, то в другом, и становится страшно. Кроме того, деревянный жилой фонд страдает от пожаров. На днях у нас сгорел двухэтажный дом. Мне нужно ставить на такие дома системы раннего оповещения и пожарную сигнализацию... Работы впереди много. Это тяжелая повседневная работа, которая не имеет никакого отношения к тому хайпу, который разгоняется вокруг моего имени в интернете.
— В соцсетях предлагают выдвинуть вашу кандидатуру на выборах президента России. Как к этому относитесь?
— Как можно к этому относиться? (смеется) Если скажу, что это бред, наверное, это будет грубо... Не хочется никого обижать, но я такую перспективу вообще не рассматриваю. Это же другой уровень управления, другой уровень подготовки, знаний.
— О том, что женщина может стать президентом, в последние годы много говорят...
— А что, женщина не человек? Конечно, может! Но это точно буду не я, у меня других забот хватает.