четверг, 8 ноября 2018 г.

Ահաբեկիչները լկտիանում են ժամ առ ժամ

Ահաբեկիչները լկտիանում են ժամ առ ժամ
«Չեմ ուզում մեկնաբանել Վալերի Օսիպյանի հայտարարությունը։ Մեզ համար միևնույն է, մենք ապստամբներ ենք, անպարտ ենք օրենքի առաջ և ազատ ենք լինելու։ Հակառակ պարագայում, մեր ժողովուրդն իր խոսքը կասի»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Սասնա ծռեր» կուսակցության անդամ, պրոֆեսիոնալ ահաբեկիչ վարուժան ավետիսյանը: Հիշեցնենք, որ Վալերի Օսիպյանը կարծիք էր հայտնել Ազգային ժողովում, թե «համաներման տեքստում նշված է, որ թե՛ պատանդների կարծիքը, թե՛ զոհվածների հարազատների կարծիքը պետք է հաշվի առնել: Ես կողմ եմ այդ կարծիքին: Նաև իմ և մյուս մեր ընկերների կարծիքը, որոնք պատանդ են եղել, պետք է հաշվի առնել»:

Սա խայտառակության վերջն է, ավետիսյան վարուժն իր ամեն քայլով ու խոսքով ապացուցում է, որ ահաբեկիչ է, որն «անպարտ» է օրենքի առաջ: Ի՞նչ է սա նշանակում: Եվ հետևելով Փաշինյան Նիկոլի օրինակին, ահ է տալիս ժողովրդով: Այս մարդասպանի մոտ ինչպե՞ս է համոզմունք հայտնվել, որ եթե իրենց նստեցնեն զոհերի հարազատների ու պատանդների պահանջով, ժողովուրդը պիտի դուրս գա փողոց և իրենց տուն տանի:

Ինչևէ, երկրում արդեն ահաբեկչական կուսակցություն էլ ունենք, որը չարիք կդառնա պետության գլխին: Եվ այս ամենը` շնորհիվ ժողովրդի վարչապետ Փաշինյան Նիկոլի: