понедельник, 7 января 2019 г.

Որտեղի՞ց է բերելու Փաշինյանը 37 մլն դոլար

 
Դեկտեմբերի 31-ին հայտնի դարձավ, որ 2019թ. Հայաստան մատակարարվող գազի գնի վերաբերյալ «Գազպրոմ էքսպորտ»-ի և «Գազպրոմ Արմենիա»-ի միջևկնքված պայմանագրին ի լրումն ստորագրված համաձայնագրի համաձայն՝ 2019թ. հունվարի 1-ից Վրաստանի և Հայաստանի սահմանին ռուսական գազի գինը կկազմի 165 դոլար 1.000 խ/մ-ի համար: Այսինքն՝ գաղը կթանկանա 15 դոլարով։
Գազի գնի  թանկացման լուրը վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մեկնաբանեց յուրովի։ Նա հայտարարեց, որ գազը չի թանկանա սպառողների համար, և կառավարությունը ներքին կարգավորումներով կլուծի այդ խնդիրը։
Խնդիրը, որի մասին շատ մեղմ խոսում է Փաշինյանը, իրականում բավականին մեծ ծավալ ունի։ 2019 թվականի համար  «Գազպրոմ էքսպորտ»-ն և «Գազպրոմ Արմենիա»-ն կնքել են   2.5 մլրդ խ/մ ծավալով գազի մատակարարման պայմանագիրը։ Որպեսզի Փաշինյանը իրականցնի իր խոստումը, և գազը չթանկանա սպառողների համար, ապա մեկ տարվա համար Փաշինյանի կառավարությունը ինչ-որ տեղից «Գազպրոմ Արմենիա»-ին պետք է վճարի հավելյալ 37 մլն դոլար։
Այս պարագայում հարց է առաջանում, թե Փաշինյանը ինչրպիսի՞ կարգավորումներով է վճարելու 37 մլն դոլարը. եթե դա լինելու է բյուջեի հաշվին, ապա պետք է հիշեցնել Փաշինյանին, որ բյուջեն ևս ձևավորվում է  քաղաքացիների հարկերի հաշվին, և ստացվում է, որ դրա համար ևս վճարում են քաղաքացիները։

Աղբի «կարգին» երեսը. երբ քաղաք կառավարելը խեղկատակություն չէ



Երևանի ավագանու 2017-ի ընտրություններում «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը կոչ էր անում քաղաքացիներին՝ լուսանկարել ու Ֆեյսբուքում տարածել քաղաքային աղբը պատկերող լուսանկարները։
Բավականին համարժեք կոչ էր, որն արժանանում էր մեր համաքաղաքացիների աջակցությանը, որովհետև երևանցիները՝ չնայած «10000 դրամի կոնսենսուսով» իրեց ձայնը տալիս էին ՀՀԿ-ին, բայց իշխանության նկատմամբ անվստահությունն այնքան մեծ էր, որ ընդդիմության նախաձեռնությունների շուրջ տեղի էր ունենում գոնե ակտիվ քաղաքացիների կոնսոլիդացիա։
ՀՀԿ-ն իշխանությունից հեռացավ, սակայն քաղաքային աղբը մնաց իր տեղում՝ մեր քաղաքը վերածելով մի մեծ աղբանոցի։ Նույնիսկ զավեշտը չափ ու սահման ունի։ Մենք գիտեինք ու ժամանակին զգուշացնում էինք, որ Հայկ Մարությանը՝ նրա տակ ձևավորված մեծամասնությամբ, պատուհաս է լինելու Երևանի համար։ Հեղափոխության թիմը ու նրան հետևող հասարակությունը չանսացին ողջամիտ ձայներին։
Հիմա հասարակությունը «վարձահատույց» է լինում իր «կարգին» ընտրության համար, որովհետև աղբի դեմ բողոքող նրա ակտիվ ներկայացուցիչներն արժանանում են հեղափոխական քաղաքային իշխանության ու ավագանու անդամների ծաղրին, հեգնանքին, քննադատությանը։ Ահա՝ ուր կարող է հասնել զավեշտը, երբ Նիկոլ Փաշինյանի կուսակիցները հակադրվում է հենց նրա 2017-ի կոչին։
Երևանի փողքաղաքապետ Հայկ Սարգսյանի ֆեյսբուքյան երեկվա գրառումից հետո քաղաքակիրթ աշխարհում հասարակությունը կպահանջեր քաղաքային իշխանության հրաժարականը։ Անհեթեթությունների նման ծաղկաբույլ հնարավոր չէ տեղավորել մի տեքստի մեջ, դիլենտանտիզմը չի կարելի քողարկել նման բարձրագոչ հայտարարություններով։ Էլ չենք ասում այն մասին, որ փոխքաղաքապետը իրեն թույլ է տվել մարգինալ արտահայտություններ՝ ստվեր գցելով մի ամբողջ թիմի, նույնիսկ հեղափոխության հեղինակության վրա։
«․․․Աղբի նկարներով օր լուսացնելն ու մթնեցնելը, հավատացեք, մեր երեխաներին աշխարհի լավագույն պետություն թողնելու ամենակարճ ճանապարհը չէ:
Աղբը վաղը կլուծվի, Սանիթեքը վաղը կգնա, ամեն ինչ կգա իր տեղը, վստահեցնում եմ, դրա բոլոր նախադրյալները ստեղծել ենք արդեն, կենցաղային խնդիրներն ամենահեշտ լուծվողն են: Ափսոսացեք ձեզ, աղբակույտեր նկարողներ, դուք ավելիին եք ընդունակ, դուք հավանաբար ավելի մեծ առաքելություն ունեք, որն աղբամաններից հեռու է:
Չափազանց մանր են այն խնդիրերը, որոնց վրա դուք վատնում եք ձեզ, ու չափազանց կարճաժամկետ, քանզի աղբի, ասֆալտի փոսերի, խցանված դիտահորերի ու փողոցային առևտրի խնդիրները շաբաթներ կամ ամիսներ անց չեն լինելու: Հասկացեք, մենք ունենք շատ ավելի լուրջ ու վտանգավոր խնդիրներ. անհամաչափ արագ հնացող բնակարանային ֆոնդ, քաղցկեղածին ու անմխիթար էկոլոգիա` բնապահպանական կոլապսով, օր օրի որակազրկվող կրթություն ու դրա հետևանքով դեգրադացված առողջապահություն, տեխնոլոգիական կրիզիս, հսկայի տեմպերով աշխարհից հետ ընկնող տնտեսություն, համատարած դեմոտիվացված անձնակազմեր: Սա ազգային անվտագության խնդիր է»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայկ Սարգսյանը:
Չէ, դուք նման տեքստ նույնիսկ վատ երազում պատկերացրե՞լ եք։ Մարդիկ չեն կարողանում կատարել իրենց ֆունկցիոնալ պարտականությունները, մունաթ են գալիս քաղաքային աղբի դեմ խոսող քաղաքացիների վրա ու մտնում են կառավարության գործունեության դաշտ։ Սա նույնիսկ դիլենտանտիզմ չէ, այլ անպատասխանատվության ճչացող դրսևորում, որը Երևանում ծնել է կառավարման այնպիսի լուրջ ճգնաժամ, որով պետք է զբաղվի թերևս Նիկոլ Փաշինյանը։
Աղբահանության կազմակերպումը տապալած Հայկ Մարությանի թիմի առանցքային ներկայացուցիչը ֆեյսբուքյան գրառման մեջ կատարել է խիստ վտանգավոր մի նկատառում՝ պնդելով, թե «հայկական գենը ներդրում է ուզում»:
Սա արդեն նույնիսկ ոչ միայն սոսկ դիլետանտիզմ է, այլ այն ռասիստական, նացիստական փաթեթավորմամբ քողարկելու փորձ։ Եթե Նիկոլ Փաշինյանի թիմի ևս մեկ-երկու ներկայացուցիչներ հանդես գան մտքի նման «գոհարներով», հայկական գենի մասին հիշատակումներով, ապա պարզ է, թե ում և պատմական որ շրջանի հետ կարող է համեմատվել Հայաստանի գործող իշխանությունը։
Փոխքաղաքապետի ամբարտավան գրառմանը հետևեցին Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների նույնաբովանդակ գրառումները, որոնցից կարելի էր եզրակացնել, թե սովորական կենցաղային աղբը կարող է ունենալ քաղաքական ծագում․ ասենք՝ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման շրջանում աղբի թեման կարելի էր բարձրացնել, որովհետև այն «հակահեղափոխական» էր, իսկ այսօր քաղաքը ողողած աղբն այն «գեղեցկացնում» է, որովհետև «հեղափոխական» է։
Սակայն՝ եթե դուրս գանք քաղաքական սատիրայի հարթությունից, ապա ակնհայտ է, որ Հայկ Մարությանի քաղաքապետությունը «կարգին» ֆիասկո է ապրում, սակայն ամենամեծ ողբերգությունն այն է, որ 82%-ոց մեծամասնությունը գորշ ու ամորֆ է ու իր շարքերում չունի խարիզմատիկ մեկին, որով հնարավոր լինի փոխարինել գործող քաղաքապետին։

«Ունենք 80 տոկոսանոց քաղաքապետ ու մարդկանց բերանները մտնող աղբակույտեր». Ն. Սամսոնյան

«Ունենք 80 տոկոսանոց քաղաքապետ ու մարդկանց բերանները մտնող աղբակույտեր». Ն. Սամսոնյան
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանցիներ ջան, հիշում եք չէ՞ Տարոն Մարգարյանի իշխանավարման ժամանակ ցանկացած բացասական երևույթ վերջում կապում էիք չընտրված լինելու հետ ու ասում, որ հենց էդ չընտրված լինելն ա դրա պատճառը: Հիմա ունենք 80 տոկոսանոց քաղաքապետ ու ինչքան էլ ձեզանից շատերը ձեններդ կտրել եք, ունենք մարդկանց բերանները մտնող աղբակույտեր Երևանի փողոցներում: Ինչի՞ ժամանակին ճղողներիցդ ոչ մեկը չի ճղում իրա համապատասխան տեղը էս հակասանիտարական վիճակի համար: Շատերդ ավագանու անդամ եք դարձել, հասկացանք, շնորհավոր լինի, բայց այ մարդիկ էս քաղաքը աչքներիս առաջ վերածվում է աղբանոցի բաց երկնքի տակ, ի՞նչ անենք: Ձեզ չի հետաքրքրո՞ւմ էս վիճակը, ձեզ չի հետաքրքրո՞ւմ, որ ձեր դեռասան քաղաքապետի դիլետանտությունը աղետի ա բերում գնալով: Բոլորդ ձեր բաժին պատասխանատվությունը կրելու եք թե՛ լռելու, թե՛ հանցավոր անգործության համար»:

նտությունը աղետի ա բերում գնալով: Բոլորդ ձեր բաժին պատասխանատվությունը կրելու եք թե՛ լռելու, թե՛ հանցավոր անգործության համար»:
 

«Դուխովը» հասավ Ղազախստան և «քաշեց» տեղի հայությանը. ի՞նչ անել այսուհետ

На данном изображении может находиться: 2 человека, люди стоят и борода
Նոր տարվա խոզաբդային թմբիրից արթնացող մեր «դուխով» հասարակությունն իր համար վդրուգ պարզել է, որ Ղազախստանի քաղաքներից մեկում` Կարագանդայում, բազմահազարանոց հակահայկական ցույցեր են տեղի ունենում, և հնչում են անգամ կոչեր հայերին վտարել երկրից: Իմ «բդասեր» հասարակությանը ներկայացնեմ խնդրի ամբողջ եղելիությունը:
Իսկապես, կենցաղային հողի վրա քաղաքի ռեստորաններից մեկում հայերի և ղազախների միջև վեճ է տեղի ունեցել, ինչի արդյունքում մարդ է զոհվել: Դրանից հետո «շատ պատահական կերպով» մարդիկ սկսեցին «ինքնակազմակերպվել» և «լավագույն ադրբեջանական ավանդույթներով» սկսեցին խիստ հակահայկական հռետորաբանությամբ հակահայկական ցույցեր իրականացնել, ինչից հետո քաղաք մտան հատուկ ջոկատայինները, ոստիկանները, բայց իրավիճակը, միևնույն է, շարունակում էր շատ թեժ մնալ: Այդ նույն ժամանակ մեր «դուխով» կառավարությունը, հավանաբար, նույնպես ամանորյա հոգսերով էր զբաղվում, և արագ ու պատշաճ կերպով արձագանք չտվեց կատարվածին, ինչը և արդեն լուրջ հետևանքերի է հանգեցրել Ղազախստանի ներսում:
Տեղեկացնեմ իմ «դուխով» հայրենակիցներին ու կառավարությանը, որ Ղազախստանում ապրում է ավելի քան 25 հազար հայ,այդ երկրում մենք 14 շրջաններում ունենք հայկական մշակութային կենտրոններ, իսկ հայերն այդ երկրում բավականին կայացած և հարուստ խավ են համարվում, և միշտ էլ շատ հարգված են եղել Ղազախստանի իշխանության կողմից: Ասեմ ավելին` մեր 25 հազարանոց համայնքն իր տրանսֆերտներով դեպի Հայաստան իր կայուն երկրորդ տեղն է զբաղեցնում Ռուսաստանից հետո, ինչը խոսում է նրա մասին, որ ղազախստանյան համայնքը համակարգային օգուտ է բերում Հայաստանին: Նկատեք, որ 25 հազարանոց հայությունը ավելի շատ է Հայաստանին օգնում, քանի ընդհանուր 2-միլլիոնանոց ամերիկյան կամ ֆրանսիական համայնքը, որին այդքան քնքշանքով է վերաբերվում մեր գործող կառավարությունը:
Խիստ հավաստի տեղեկությունների համաձայն` Ղազախստանում տեղի ունեցած վերջին դեպքերից հետո այդ երկրով մեկ հայ գործարարաներին տարբեր պատրվակներով տարբեր հարցաքննությունների են կանչում, և օդի մեջ անգամ զգացվում է, որ մեր հայրենակիցներին սկսել են «պրեսինգի» ենթարկել, ինչը կարող է բացասական հետևանքների հանգեցնել, ընդհուպ մինչև երկրից հեռանալը:
Վերջում խոսենք «դուխով» քաղաքականության մասին, որ պարզ լինի` ինչ է կատարվում: Տարիներ ի վեր Հայաստանի իշխանություններին հաջողվում էր պահպանել փխրուն բալանսը ոչ միայն ՀԱՊԿ-ի պաշտոնական մարմինների ներսում, այլ նաև ապահովվում էր հայկական համայնքների անխնդիր գոյությունը թե՛ ՀԱՊԿ անդամ-երկրներում, և թե՛ ամբողջ ԱՊՀ տարածքում: Դրանից օգտվում էին թե մեր սովորական քաղաքացիները, ովքեր կարողանում էին այդ երկրներում արարել, աշխատել, ստեղծագործել, և դեռ մի բան էլ` օգնում էին մեր երկրին: Իսկ մեր Հայաստանը դրա հետ մեկտեղ էժան գներով զենք էր ստանում, գազ էր ստանում, հայերին ամեն տեղից դեպորտ չէին անում, և այս փխրուն բալանսը լավ թե վատ, բայց օգուտ էր բոլորին: Բայց երբ որ Հայաստանում իշխանության են գալիս մարդիկ, ովքեր ամբողջ կյանքում ոչ մի բարիք չեն ստեղծել, ֆեյսբուքյան իրականությունից այն կողմ բան չեն տեսել, և միջպետական հարաբերությունների մանկապարտեզային պատկերացումներ ունեն, դա բերում է նրան, որ գազը Հայաստանի համար թանգանում է, հայերեն Ղազախստանում նեղում են, զենքի նոր խմբաքանակներն ուշանում են, ՀԱՊԿ ԳՔ պաշտոնը կորցնում ենք, գրեթե բաց առճակատման ենք դուրս գալիս Մոսկվայի հետ, և այդ սաղ «դուխով»-ի պատճառով վերջում տուժում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ու հայոց պետականությունն առհասարակ:
Մի բան էլ վերջում. վաղը-մյուս օրը որ գազը թանգացավ արդեն մեր սպառողների համար, իսկ հայերին սկսեցին դեպորտ անել Ղազախստանից, Բելառուսից, Ռուսաստանից, հայկական կողմն ի՞նչ է անելու: Նշված երկրների դեսպանատների առջև «դուխով հուժկու ցույցե՞ր» է անելու, թե՞ այդ դեպորտ արած քաղաքացիների ֆինանասական կորուստները Սորոսի փողերով են կոմպենսացնելու:
Աթափվեք, քանի ուշ չէ: Երկրի արտաքին և ներքին քաղաքականությունը պետք է ոչ թե «դուխով» լինի, այլ խելքով: Իսկ երբ որ դու այլ երկրների առաջին դեմքերին խորհուրդ ես տալիս «ադապտացվել հայաստանյան իրողություններին», իրենք միշտ շատ կոշտ են արձագանքելու դրան, ինչից տուժելու են սովորական մարդիկ:
Источник: Կարինե Մամիկոնյաննի ֆեյսբուքյան էջից