среда, 30 января 2019 г.

Իսկ ինչո՞ւ է ազատության մեջ քրեաօլիգարխիական կարգի հիմնադիր Լեւոն Տեր-Պետրոսյանը. քաղաքագետ

Լեւոն Տեր-Պետրոսյանը մշտապես ազատվել է իր պոտենցիալ մրցակիցներից: Հունվարի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:

Նրա խոսքով՝ երբ խոսում են Ռոբերտ Քոչարյանի օրոք կատարված հանցագործությունների մասին, չգիտես ինչու չեն ցանկանում հիշել քաղաքական սպանությունների մասին, որոնք տեղի են ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակ: «Չգիտես ինչու մարդը, որը երկրի տնտեսության մակարդակը մի քանի անգամ բարձրացրել է, մեղադրվում է հանցագործությունների մեջ եւ կալանավորված է, իսկ նա, ով դրել է քրեաօլիգարխիական կարգի հիմքերը եւ ազատվում էր իր պոտենցիալ մրցակիցներից, ազատության մեջ է»,- հարց հնչեցրեց փորձագետը:
Մանասյանը շեշտեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքականության շարունակությունը նկատվում է նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում: «Բաքվում հասկանում են, որ իշխանության է եկել մարդ, որը եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի համախոհը, իսկ նա  նրանց հակամարտության կարգավորման բարենպաստ պայմաններ էր առաջարկում: Հիմա սահմանին հարաբերական անդորր է, իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների միջեւ բանակցությունների արդյունքների մասին ոչ մի բան չի հաղորդվում: Եթե Ադրբեջանը դրանցից դժգոհ լիներ, ապա մենք կրկին սահմանին թեժացում կտեսնեինք, սակայն դա դեռեւս չկա»,- պարզաբանեց նա:
Փորձագետը նշեց, որ իշխանությունները հասարակությանը ոչինչ չկարողացան առաջարկել՝ էյֆորիայից բացի: «Կարգախոսները եւ կոռուպցիայի դեմ պայքարը չեն կարող փոխարինել պետության զարգացման հայեցակարգին: Հեղափոխական շարժման առաջնորդներն առաջարկեցին պայքար նախկին իշխանությունների դեմ, սակայն մինչեւ հիմա գործով չեն նշանավորել այն, թե հանուն ինչի է դա իրականացվել: Նոր իշխանությունների գլխավոր խնդիրը ժողովրդի շրջանում պետական գիտակցության բարձր մակարդակի ձեւավորումն է, ինչը չի նկատվում՝ հաշվի առնելով նաեւ պարգեւատրումների վճարման սկանդալը»,- եզրափակեց Ալեքսանդր Մանասյանը:

Խաղաղության այլընտրանքը կատաստրո՞ֆան է (տեսանյութ)


Խաղաղության այլընտրանքը կատաստրո՞ֆան է (տեսանյութ)
Վարչապետ դառնալուն պես Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքն Արցախի հարցով չի բանակցելու։ Ճիշտ էր այդ հայտարարությունը, թե ոչ, թողնենք մի կողմ։ Փաստն այն է, որ Փաշինյանն այժմ ինտենսիվորեն բանակցում է Ալիևի հետ։Նրանք արդեն 3 անգամ հանդիպել են։ Դավոսում Բոլթոնի հովանու ներքո տեղի ուենցածն ամենաուշագրավն էր։
«Բանակցություն» բառից խուսափելը դեռ չի նշանակում, որ չես բանակցում։ Միգուցե այդպիսով փորձ է արվում նախկինում արված հայտարարության տակից դուրս գալ, բայց դրանից բան չի փոխվում։
Բանակցություններ կան, և դրանք մտել են վտանգավոր փուլ, քանզի արդեն քննարկումները, տեսակետները և առաջարկները հայտնվելու են թղթի վրա, ու ստացվի նոր փաստաթուղթ։ Այ այդ ժամանակ կսկսվի «կինոն»։ Իսկ մինչ այդ կողմերին կոչ են անում ժողովուրդներին պատրաստել խաղաղության։
Մամեդյարովի հետ 4 ռաունդ բանակցած Զոհրաբ Մնացականյանը հայտարարում է, որ խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է։ Դա բանակցությունների արդյունքներից ու սպասվող զարգացումներից վախեցած մարդու հայտարարություն է։ Յուրօրինակ ինքնախոստովանական ցուցմունք։
Մնացականյանը, թերևս, հասկանում է, որ ի հայտ է գալու այնպիսի փաթեթ, որին «այո» չի կարող ասել պաշտոնական Երևանը, ինչն էլ կմեծացնի ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը։ Հենց դրանից է վախեցած Մնացականյանը, քանզի ներսից է տեսնում ամեն ինչ, բայց սխալը տեղի է ունեցել ամենասկզբում։
Ու հիմա Մնացականյանը փորձում է խաղաղություն մուրալ։ Բայց խաղաղություն մուրալով խաղաղություն հնարավոր չէ ստանալ։ Ճիշտ հակառակը՝ պատերազմն ավելի կմոտենա։
2–րդ համաշխարհային պատերազմի ժամանակ էլ էին ուզում Հիտլերին գոհացնել, որպեսզի խաղաղություն լինի, բայց ստացվեց իրական կատաստրոֆա։
Ինչպես դիպուկ նկատել է Չերչիլն այդ թեմայով՝ անգլիացիներն ուզում էին նվաստանալ, որպեսզի պատերազմ չլինի, բայց ստացան և՛ պատերազմ, և՛ նվաստացում։
ՀՀ իշխանություններն ինչպե՞ս են ժողովրդին պատրաստելու խաղաղության, ու արդյոք դա կբերի՞ խաղաղության։
7or.am
Հ.Գ.։ Ազգային անվտանգության գծով ԱՄՆ նախագահի խորհրդական Բոլթոնը խոսել է Ալիևի հետ ու քննարկել Ղարաբաղի խնդրի կարգավորման թեման։
Եթե հիշում եք, օրեր առաջ Փաշինյանը նույնպես զրույց էր ունեցել Բոլթոնի հետ ու շտապել էր հայտարարել, որ Ղարաբաղի հարցը չի քննարկվել։
Փաստորեն, ստացվում է, որ Բոլթոնը պաշտոնական Երևանի հետ արդեն չի քննարկում Ղարաբաղի հարցը (դա նշանակում է, որ կա՛մ նա Փաշինյանից այդ հարցում համաձայնություն ունի շուտվանից, կա՛մ Փաշինյանի համաձայնության կարիքը նա չունի, քանզի համոզված է, որ ուզածը կստանա) ու դա անում է միայն Ադրբեջանի հետ։ Կամ էլ Բոլթոնը նաև Փաշինյանի հետ է խոսել Ղարաբաղի հարցով, բայց Փաշինյանն, ինչ–ինչ պատճառներից ու հաշվարկներից ելնելով, ուզեցել է թաքցնել դա։ Բայց դե, Ղարաբաղի հարցը ասեղ չէ, որ խոտի դեզի մեջ թաքցնես։ Ինչպես ասում են, բանակցողինն ու հեռախոսազրույց ունեցողինը 40 օր է, իսկ երբեմն՝ ավելի քիչ։

Նշանեցին Մարոյին, տվին չոբան Կարոյին

Նշանեցին Մարոյին, Õ¿Õ¾Õ«Õ¶ Õ¹Õ¸Õ¢Õ¡Õ¶ ԿարոյինՄշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցին հիմա նշանակել են «Իմ քայլը»խմբակցության ղեկավար, իսկ նախարարությունը որոշել են լուծարել։ Երևի առաջնորդվել են «Կա Մակունց, կա Մշակույթի նախարարություն, չկա Մակունց, չկա նախարարություն» սկզբունքով։
Մակունցի՝ պատգամավոր դառնալուց հետո կառավարությունում ամուսնական կրքեր են հասունանում։
Ինչպես հայտնի է, Մշակույթի նախարարությունը ներառում են Կրթության և գիտությաննախարարության կազմ։ Երբ նախարարի պաշտոնակատարից հետաքրքրվել են, թե երբ է տեղի ունենալու նախարարությունների միավորումը, նա պատկերավոր պատասխանել է. «Խոսք ուզելը տեղի է ունեցել, հիմա մենք օժիտն ենք քննարկում, հետո կանցնենք արդեն ամուսնական գործողություններին»։
Թե ինչ նկատի ունի նախարարի պաշտոնակատարը «ամուսնական գործողություններ»ասելով, թողնենք հանրության երևակայությանը։
Եթե նախարարությունների միավորումն ամուսնական հարթություն է տեղափոխվել, ապա պետք է պարզել, թե ով է հարսը, իսկ ով՝ փեսան։ Այստեղ մի քանի տարբերակ է հնարավոր։
Տարբերակ 1–ին
Եթե առաջնորդվենք մեր ավանդական տարբերակով, ու եթե հաշվի առնենք, որ Մշակնախն է գնում Կրթության նախարարության «տուն», ապա ստացվում է, որ հարսը Մշակույթի նախարարությունն է։
Փաստորեն, պարզվում է, որ Մշակույթի նախարարությունը իգական սեռի մարմին է, որը մի քանի տասնամյակ «տանն» է մնացած եղել, և ահա թավշյա ու դեռ մի բան էլ ոչ բռնի հեղափոխությունը հնարավորություն է տվել այդ նախարարությանը «մարդի» գնալ։ Կամ էլ այդ նախարարությունն այնքան «փչացած» է եղել, որ որևէ մեկը չի ուզեցել դրա հետ ամուսնանալ, բայց քանի որ հիմա իրավիճակ է փոխվել, ուստի փեսացու գտնվել է։
Տարբերակ 2–րդ
Մշակույթի նախարարությունը արական սեռի մարմին է։ Այդ դեպքում ստացվում է, որ այն տնփեսա է գնում Արայիկ Հարությունյանի «կանտոռա»։
Կա նաև այլ տարբերակ, ըստ որի՝ այս երկու կառույցներն էլ նույն սեռի են, բայց եկեք չխորանանք ...
Հիմա շատ կարևոր է, որ այս երկու կառույցները միմյանցից գլուխ հանեն ու ճանաչեն իրար։ Այլապես կստացվի այնպես, ինչպես հայտնի ֆիլմում, երբ փեսան ոչ մի կերպ չէր կարողանում հարսնացուին տեղը բերել։
Կարևոր է նաև, որ այս երկուսի ամուսնական գործողությունների պտուղը բարի լինի, և արանքում ուրիշ բան չհայտնվի։
Հայկ Ուսուն

Տնտեսական թռիչքի փոխարեն ունենք այլ թռիչք

Տնտեսական թռիչքի փոխարեն ունենք այլ թռիչք
Նախորդ տարվա մայիսին տեղի ունեցած իշխանափոխությունն ուներ բացառապես ներքին օրակարգ: Խոստացվեց սիրո և հանդուրժողականության մթնոլորտ, վենդետտաների մերժում, բայց ստացանք թշնամանքի ու ատելության մթնոլորտ, ինչպես նաև քաղաքական վենդետտա:
Տրվել էին նաև հարակից խոստումներ: Մասնավորապես, խոստացվել էր կախարդական փայտիկի օգնությամբ թռիչքաձև տնտեսական աճ, ներդրումների հոսք և զբոսաշրջիկների կտրուկ աճ ապահովել: Չկան ո՛չ մեկը, ո՛չ մյուսը, ոչ էլ երրորդը:
Փոխարենն ունենք այլ թռիչք: Թռչողի դերում հայտնվել է Հայաստանը, որին գրեթե «իզգոյի» կարգավիճակ է տրված ՀԱՊԿ և ԵԱՏՄ տարածքում, քանզի, ինչպես Նիկոլ Փաշինյանըխոստովանեց ռուսական РБК-ին տված հարցազրույցում, ԵԱՏՄ-ում այնքան էլ չեն սիրում «հեղափոխություն» բառը, ինչը նշանակում է, որ չեն ընդունում անձամբ Փաշինյանին ու ավտոմատ կերպով չեն ընդունում այն երկրին, որը ներկայացնում է Փաշինյանը:
Արևմուտքի ուղղությամբ էլ վիճակներս լավ չէ: Այնտեղ մեզանից մեկ ակնկալիք ունեն՝ Արցախի հարցում գնալ զիջումների ու մաս կազմել հակաիրանական և հակառուսական նախագծերին:
Փաշինյանը բանակցությունների ինտենսիվության առումով թռիչքաձև աճ է արձանագրել նաև Արցախի հարցում: Եվ դա այն դեպքում, երբ նման մանդատ չի ստացել ոչ իշխանափոխության օրերին, ոչ էլ դրանից հետո: Վարչապետ դառնալուն պես նա հայտարարեց, որ Արցախի հարցով Ալիևի հետ չի բանակցելու, բայց այնքան ինտենսիվ է վարում բանակցությունները, որ ամենաարագ թռչունը նույնիսկ չի կարող նման արագություն բացել:
Թե ինչ արագությամբ և դեպի ուր կթռչի հայկական դիվանագիտությունն Արցախի հարցում, դեռ վերջնականապես հստակ չէ: Հստակ է, սակայն, մեկ բան՝ եթե Փաշինյանը գնա Լևոն Տեր-Պետրոսյանի ճանապարհով (այս պահին նա Արցախի հարցում այդ ճանապարհի վրա է),ապա կարժանանա նույն ճակատագրին, ինչ ՀՀ 1-ին նախագահը, կամ միգուցե դրանից էլ վատ:
Կորյուն Մանուկյան