пятница, 6 марта 2015 г.

Ադրբեջանի պաշտպանության նախարարը թող նայի 7 զինվորի ծնողների աչքերին. Արծրուն Հովհաննիսյան

«Թող հիմա Ադրբեջանի պաշտպանության նախարարը նայի այդ 7 զինվորի ծնողների աչքերին»,-Times.am-ի հետ զրույցում նկատեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ  ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են,  որ մարտի 5-ի լույս 6-ի գիշերը հակառակորդը հյուսիսային (Շահումյանի) ուղղությամբ կիրառել է «ԶԻԿ -23-2» զինատեսակ: Նշված կրակակետը վնասազերծելու նպատակով ՊԲ առաջապահ ուժերը դիմել են համապատասխան գործողության, որի արդյունքում շարքից հանվել է հակառակորդի առնվազն 3 զինվոր և «ԶԻԿ -23-2» զինատեսակը:
Նույն ժամանակահատվածում ԼՂՀ զինված ուժերի մարտակերտյան ուղղության ստորաբաժանումները կանխարգելիչ գործողություններ են իրականացրել հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան հատվածում:
Ըստ հաստատված տվյալների` ծավալված մարտերի ընթացքում ոչնչացվել է գործողության շրջան դուրս եկած ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանման չորս զինծառայող
http://times.am/?p=115617&l=am%2Fadrbejani+pashtpanutyan+naxarary+tox+nayi+7+zinvori+cnoxneri+achqerin+arcrun+hovhanisyan+