суббота, 5 января 2019 г.

«Թողե՛ք մեր զոհված հերերը գոնե գերեզմանում հանգիստ քնեն» (Տեսանյութ)

«Թողե՛ք մեր զոհված հերերը գոնե գերեզմանում հանգիստ քնեն» (Տեսանյութ)
«Արծիվ 30» միության համանախագահ, Արտաշատի «Երդվյալ ազատամարտիկների» տարածքայինբաժանմունքի փոխնախագահ, ազատամարտիկ ԱՐԹՈՒՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ` արցախյան զոհվածազատամարտիկ Մաքսիմ Նիկողոսյանի որդին, իրավապահ մարմինների «մութ պատմության» պատճառովկանգնել է խնդրի առաջ: «Իրավունք TV»-ի հետ զրույցում նա պատմեց, որ դեռեւս 2016 թվականին իրենզանգահարել են Արարատի մարզային ոստիկանության բաժանմունքից, թե մի հատ ներկայացի մեզ մոտ` ասելով. «Մի թեթեւ գործ կա»: Ա. Նիկողոսյանը ներկայացել է եւ նրան  խնդրել են ընկերականով օգնել:

«Ասացին` մի հատ զենք զինամթերք կա, արի հանձնենք պապայիանունով, իբրեւ աշխատանք եք կատարել ձեր տանը եւ այնտեղգտել եք ու բերել, հանձնել Արարատի մարզային ոստիկանություն: Սկզբից չհամաձայնվեցի, որովհետեւ  անօրինականություն եմհամարել: Բայց վստահեցրեցին, որ խնդիր չկա, դու ոչ մի խնդիրչես ունենալու, լավության կարգով օգնի», - պատմեց Ա. Նիկողոսյանը: Պարզվում է` ազատամարտիկը այդպիսի լավություներկու անգամ տարբեր ժամանակներում անում է, բայց արի ու տես, որ այն իրավապահ մարմինների համար դառնում է սովորություն ուերրորդ անգամ են նույն խնդրով դիմում նրան:
Այս անգամ Ա. Նիկողոսյանը չիհամաձայնվում, մինչդեռհետագայում պարզվում է, որ առանց նրաթույլատվության նորիցզենք են հանձնում: Պատմությունն այսօր«ջրի երես է» դուրս եկել, ՀՔԾ-ից վերջերս կանչելեն նրան ու սկսելփորփրել եղելությունը: Ազատամարտիկըվրդովված շեշտեց. «Թողե՛ք մեր զոհվածհերերը գոնեգերեզմանում հանգիստքնեն: Հուսով եմ, որպետք է հասնեմարդարության, որովհետեւ մենակ ես չեմուզում, այլ իմ հետ իմընկերներն են ուզում այդարդարությունը: Իսկ եթեհանկարծ ինչ-որ մեկը կձգտի կամ կփորձի իմ ու իմ ընտանիքի դեմ ինչ-որ քայլեր ձեռնարկել, խոստանումեմ` մինչեւ վերջ կգնամ: Հանկարծ դանակը չհասնի ոսկորին ու չջղայնացնեն, հերիք է, բոլ է: Էլի ունենքզոհվածի երեխաներ, որոնք նման խնդիրների առաջ են կանգնել: Կոչ եմ անում բոլոր զոհվածազատամարտիկների որդիներին` նման հարցերում հանկարծ չընկնեն իմ օրը, թող տեսնեն ինձ, իրենցխղճան»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Հարցազրույցնամբողջությամբ դիտե՛ք ստորեւ.

Комментариев нет:

Отправить комментарий