среда, 30 января 2019 г.

Խաղաղության այլընտրանքը կատաստրո՞ֆան է (տեսանյութ)


Խաղաղության այլընտրանքը կատաստրո՞ֆան է (տեսանյութ)
Վարչապետ դառնալուն պես Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքն Արցախի հարցով չի բանակցելու։ Ճիշտ էր այդ հայտարարությունը, թե ոչ, թողնենք մի կողմ։ Փաստն այն է, որ Փաշինյանն այժմ ինտենսիվորեն բանակցում է Ալիևի հետ։Նրանք արդեն 3 անգամ հանդիպել են։ Դավոսում Բոլթոնի հովանու ներքո տեղի ուենցածն ամենաուշագրավն էր։
«Բանակցություն» բառից խուսափելը դեռ չի նշանակում, որ չես բանակցում։ Միգուցե այդպիսով փորձ է արվում նախկինում արված հայտարարության տակից դուրս գալ, բայց դրանից բան չի փոխվում։
Բանակցություններ կան, և դրանք մտել են վտանգավոր փուլ, քանզի արդեն քննարկումները, տեսակետները և առաջարկները հայտնվելու են թղթի վրա, ու ստացվի նոր փաստաթուղթ։ Այ այդ ժամանակ կսկսվի «կինոն»։ Իսկ մինչ այդ կողմերին կոչ են անում ժողովուրդներին պատրաստել խաղաղության։
Մամեդյարովի հետ 4 ռաունդ բանակցած Զոհրաբ Մնացականյանը հայտարարում է, որ խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է։ Դա բանակցությունների արդյունքներից ու սպասվող զարգացումներից վախեցած մարդու հայտարարություն է։ Յուրօրինակ ինքնախոստովանական ցուցմունք։
Մնացականյանը, թերևս, հասկանում է, որ ի հայտ է գալու այնպիսի փաթեթ, որին «այո» չի կարող ասել պաշտոնական Երևանը, ինչն էլ կմեծացնի ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը։ Հենց դրանից է վախեցած Մնացականյանը, քանզի ներսից է տեսնում ամեն ինչ, բայց սխալը տեղի է ունեցել ամենասկզբում։
Ու հիմա Մնացականյանը փորձում է խաղաղություն մուրալ։ Բայց խաղաղություն մուրալով խաղաղություն հնարավոր չէ ստանալ։ Ճիշտ հակառակը՝ պատերազմն ավելի կմոտենա։
2–րդ համաշխարհային պատերազմի ժամանակ էլ էին ուզում Հիտլերին գոհացնել, որպեսզի խաղաղություն լինի, բայց ստացվեց իրական կատաստրոֆա։
Ինչպես դիպուկ նկատել է Չերչիլն այդ թեմայով՝ անգլիացիներն ուզում էին նվաստանալ, որպեսզի պատերազմ չլինի, բայց ստացան և՛ պատերազմ, և՛ նվաստացում։
ՀՀ իշխանություններն ինչպե՞ս են ժողովրդին պատրաստելու խաղաղության, ու արդյոք դա կբերի՞ խաղաղության։
7or.am
Հ.Գ.։ Ազգային անվտանգության գծով ԱՄՆ նախագահի խորհրդական Բոլթոնը խոսել է Ալիևի հետ ու քննարկել Ղարաբաղի խնդրի կարգավորման թեման։
Եթե հիշում եք, օրեր առաջ Փաշինյանը նույնպես զրույց էր ունեցել Բոլթոնի հետ ու շտապել էր հայտարարել, որ Ղարաբաղի հարցը չի քննարկվել։
Փաստորեն, ստացվում է, որ Բոլթոնը պաշտոնական Երևանի հետ արդեն չի քննարկում Ղարաբաղի հարցը (դա նշանակում է, որ կա՛մ նա Փաշինյանից այդ հարցում համաձայնություն ունի շուտվանից, կա՛մ Փաշինյանի համաձայնության կարիքը նա չունի, քանզի համոզված է, որ ուզածը կստանա) ու դա անում է միայն Ադրբեջանի հետ։ Կամ էլ Բոլթոնը նաև Փաշինյանի հետ է խոսել Ղարաբաղի հարցով, բայց Փաշինյանն, ինչ–ինչ պատճառներից ու հաշվարկներից ելնելով, ուզեցել է թաքցնել դա։ Բայց դե, Ղարաբաղի հարցը ասեղ չէ, որ խոտի դեզի մեջ թաքցնես։ Ինչպես ասում են, բանակցողինն ու հեռախոսազրույց ունեցողինը 40 օր է, իսկ երբեմն՝ ավելի քիչ։

Նշանեցին Մարոյին, տվին չոբան Կարոյին

Նշանեցին Մարոյին, Õ¿Õ¾Õ«Õ¶ Õ¹Õ¸Õ¢Õ¡Õ¶ ԿարոյինՄշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցին հիմա նշանակել են «Իմ քայլը»խմբակցության ղեկավար, իսկ նախարարությունը որոշել են լուծարել։ Երևի առաջնորդվել են «Կա Մակունց, կա Մշակույթի նախարարություն, չկա Մակունց, չկա նախարարություն» սկզբունքով։
Մակունցի՝ պատգամավոր դառնալուց հետո կառավարությունում ամուսնական կրքեր են հասունանում։
Ինչպես հայտնի է, Մշակույթի նախարարությունը ներառում են Կրթության և գիտությաննախարարության կազմ։ Երբ նախարարի պաշտոնակատարից հետաքրքրվել են, թե երբ է տեղի ունենալու նախարարությունների միավորումը, նա պատկերավոր պատասխանել է. «Խոսք ուզելը տեղի է ունեցել, հիմա մենք օժիտն ենք քննարկում, հետո կանցնենք արդեն ամուսնական գործողություններին»։
Թե ինչ նկատի ունի նախարարի պաշտոնակատարը «ամուսնական գործողություններ»ասելով, թողնենք հանրության երևակայությանը։
Եթե նախարարությունների միավորումն ամուսնական հարթություն է տեղափոխվել, ապա պետք է պարզել, թե ով է հարսը, իսկ ով՝ փեսան։ Այստեղ մի քանի տարբերակ է հնարավոր։
Տարբերակ 1–ին
Եթե առաջնորդվենք մեր ավանդական տարբերակով, ու եթե հաշվի առնենք, որ Մշակնախն է գնում Կրթության նախարարության «տուն», ապա ստացվում է, որ հարսը Մշակույթի նախարարությունն է։
Փաստորեն, պարզվում է, որ Մշակույթի նախարարությունը իգական սեռի մարմին է, որը մի քանի տասնամյակ «տանն» է մնացած եղել, և ահա թավշյա ու դեռ մի բան էլ ոչ բռնի հեղափոխությունը հնարավորություն է տվել այդ նախարարությանը «մարդի» գնալ։ Կամ էլ այդ նախարարությունն այնքան «փչացած» է եղել, որ որևէ մեկը չի ուզեցել դրա հետ ամուսնանալ, բայց քանի որ հիմա իրավիճակ է փոխվել, ուստի փեսացու գտնվել է։
Տարբերակ 2–րդ
Մշակույթի նախարարությունը արական սեռի մարմին է։ Այդ դեպքում ստացվում է, որ այն տնփեսա է գնում Արայիկ Հարությունյանի «կանտոռա»։
Կա նաև այլ տարբերակ, ըստ որի՝ այս երկու կառույցներն էլ նույն սեռի են, բայց եկեք չխորանանք ...
Հիմա շատ կարևոր է, որ այս երկու կառույցները միմյանցից գլուխ հանեն ու ճանաչեն իրար։ Այլապես կստացվի այնպես, ինչպես հայտնի ֆիլմում, երբ փեսան ոչ մի կերպ չէր կարողանում հարսնացուին տեղը բերել։
Կարևոր է նաև, որ այս երկուսի ամուսնական գործողությունների պտուղը բարի լինի, և արանքում ուրիշ բան չհայտնվի։
Հայկ Ուսուն

Տնտեսական թռիչքի փոխարեն ունենք այլ թռիչք

Տնտեսական թռիչքի փոխարեն ունենք այլ թռիչք
Նախորդ տարվա մայիսին տեղի ունեցած իշխանափոխությունն ուներ բացառապես ներքին օրակարգ: Խոստացվեց սիրո և հանդուրժողականության մթնոլորտ, վենդետտաների մերժում, բայց ստացանք թշնամանքի ու ատելության մթնոլորտ, ինչպես նաև քաղաքական վենդետտա:
Տրվել էին նաև հարակից խոստումներ: Մասնավորապես, խոստացվել էր կախարդական փայտիկի օգնությամբ թռիչքաձև տնտեսական աճ, ներդրումների հոսք և զբոսաշրջիկների կտրուկ աճ ապահովել: Չկան ո՛չ մեկը, ո՛չ մյուսը, ոչ էլ երրորդը:
Փոխարենն ունենք այլ թռիչք: Թռչողի դերում հայտնվել է Հայաստանը, որին գրեթե «իզգոյի» կարգավիճակ է տրված ՀԱՊԿ և ԵԱՏՄ տարածքում, քանզի, ինչպես Նիկոլ Փաշինյանըխոստովանեց ռուսական РБК-ին տված հարցազրույցում, ԵԱՏՄ-ում այնքան էլ չեն սիրում «հեղափոխություն» բառը, ինչը նշանակում է, որ չեն ընդունում անձամբ Փաշինյանին ու ավտոմատ կերպով չեն ընդունում այն երկրին, որը ներկայացնում է Փաշինյանը:
Արևմուտքի ուղղությամբ էլ վիճակներս լավ չէ: Այնտեղ մեզանից մեկ ակնկալիք ունեն՝ Արցախի հարցում գնալ զիջումների ու մաս կազմել հակաիրանական և հակառուսական նախագծերին:
Փաշինյանը բանակցությունների ինտենսիվության առումով թռիչքաձև աճ է արձանագրել նաև Արցախի հարցում: Եվ դա այն դեպքում, երբ նման մանդատ չի ստացել ոչ իշխանափոխության օրերին, ոչ էլ դրանից հետո: Վարչապետ դառնալուն պես նա հայտարարեց, որ Արցախի հարցով Ալիևի հետ չի բանակցելու, բայց այնքան ինտենսիվ է վարում բանակցությունները, որ ամենաարագ թռչունը նույնիսկ չի կարող նման արագություն բացել:
Թե ինչ արագությամբ և դեպի ուր կթռչի հայկական դիվանագիտությունն Արցախի հարցում, դեռ վերջնականապես հստակ չէ: Հստակ է, սակայն, մեկ բան՝ եթե Փաշինյանը գնա Լևոն Տեր-Պետրոսյանի ճանապարհով (այս պահին նա Արցախի հարցում այդ ճանապարհի վրա է),ապա կարժանանա նույն ճակատագրին, ինչ ՀՀ 1-ին նախագահը, կամ միգուցե դրանից էլ վատ:
Կորյուն Մանուկյան

вторник, 29 января 2019 г.

ЗА ФАСАДОМ. Фонды и концепции





Брат начальника Специальной следственной службы Сасуна Хачатряна Давид возглавляет совет директоров Фонда Сороса. Специальная следственная служба расследует дело "1 марта", именно она представила ходатайства об аресте Роберта Кочаряна, Юрия Хачатурова и Микаела Арутюняна. Примечательно, что секретный приказ "0038" оказался в распоряжении службы только после назначения Хачатряна, который так и не смог прояснить в своих интервью, какое отношение имел датированный 23 февраля 2008 г. приказ за подписью М. Арутюняна к событиям 1 марта?
МНОГИЕ СЧИТАЮТ, ЧТО ЭТОТ ПРИКАЗ ИМЕЛ ЦЕЛЬЮ ПРЕДОТВРАТИТЬ вовлечение армии в политические процессы, чем, напомню, публично занимался Левон Тер-Петросян, пытаясь привлечь к уличным акциям двух заместителей министра обороны - генералов Манвела Григоряна и Гагика Мелконяна. При этом Тер-Петросян почему-то на свободе. По словам руководителя офиса Кочаряна Виктора Согомоняна, Специальной следственной службе предстоит доказать, что приказ от 23 февраля имел прямое отношение к событиям 1 марта (что невозможно), при этом фактов, свидетельствующих об участии армии в стычках с демонстрантами, нет.
После ареста второго президента аналитик Артур Даниелян высказал мнение, что решения новой власти диктуются некими надгосударственными структурами. О связях представителей новой элиты с этими структурами сегодня говорят многие, ну а роль Фонда Сороса в революции, полагаю, еще предстоит уточнить. Как это связано с Кочаряном? Позиция второго президента по вопросу Арцаха расходится с концепцией Тер-Петросяна, которая, напомню, предусматривает сдачу освобожденных территорий в обход окончательного решения вопроса о статусе. Сегодня Левон Акопович – главный внештатный консультант премьера. И хотя Пашинян заявил, что в ходе известной встречи экс-президент не сообщил ему ничего нового относительно урегулирования проблемы Арцаха, влияние Тер-Петросяна недооценивать не следует, особенно со ссылкой на отрезок новейшей истории от "авгиевых конюшен" до наших дней.
Предъявленное Кочаряну обвинение в насильственном свержении конституционного строя по сговору с группой лиц опиралось на заведомо ущербный тезис о победе Тер-Петросяна на выборах 2008 г. Тогда Пашинян был в команде экс-президента, стало быть, исповедовал миф о победе Левона. 30 июля с заявлением выступил лидер НДС Вазген Манукян. По его словам, после выборов 1996 г. оппозиция располагала большим арсеналом доказательств о фальсификации итогов голосования, в то время как в 2008 г. таких доказательств не было, однако Левон в обоих случаях объявил себя победителем. По оценке Манукяна, предъявленные Кочаряну и Юрию Хачатурову обвинения – это дорога, которая ведет Армению к 37 году. В аресте Кочаряна некоторые заметили внешний след. Об этом, в частности, 31 июля заявил редактор газеты "Азг" Акоп Аветикян. По его словам, Армении извне навязывается политика хаоса.
В СОЦСЕТЯХ АКТУАЛИЗИРОВАЛАСЬ ТЕМА ДЕЛЕНИЯ АРМЯН НА АЙАСТАНЦЕВ И КАРАБАХЦЕВ, а спустя считанные дни после ареста Кочаряна перед журналистами предстала верная соратница Тер-Петросяна Зоя Тадевосян с проповедью о необходимости вернуть освобожденные территории, которые, по ее словам, являются "захваченными", потому что "никогда Армении не принадлежали". "Вы какую историю изучали?" - спросили Зою присутствующие на пресс-конференции журналисты. Выступление Тадевосян было пробным камнем, оно преследовало цель прощупать общественные настроения после встречи Левона с Пашиняном, за которой почти сразу последовал арест второго президента.
После резкой реакции Степанакерта (одно из заявлений озвучил Герой Арцаха, генерал-лейтенант Аршавир Карамян) Зоя извинилась, а пресс-секретарь Тер-Петросяна Арман Мусинян поспешил заявить, что позиция Тадевосян не совпадает с позицией АНК. Неужели? Реакция из Степанакерта не была бы столь резкой, если бы там не понимали, что речь идет не только и не столько о позиции отдельно взятой дамочки…
От конюшен до борьбы с коррупцией
На посту премьер-министра Пашинян вольно или невольно реализует политику, провозглашенную Тер-Петросяном в преддверии президентских выборов 2008 г., разница лишь в названии. При Левоне она называлась "очисткой авгиевых конюшен", а сегодня ее называют "борьбой с коррупцией".
ПАШИНЯН ВОПЛОТИЛ В ЖИЗНЬ ИДЕЮ МИРНОЙ РЕВОЛЮЦИИ, О КОТОРОЙ 10 ЛЕТ НАЗАД с воодушевлением рассуждал Левон Акопович, ссылаясь на учение М. Ганди о ненасильственном сопротивлении граждан. "Душа пополняется знанием. В ней рождается любовь. Ненасилие – это покой, но активное ненасилие – это любовь. Мир существует, движимый любовью", - писал Ганди. Пашинян в дни революции больше всего говорил о любви и согласии, а на посту премьера реанимировал политическую платформу лидера АНК со всеми вытекающими последствиями, включая возрождение традиций 37 года и нетерпимость к чужому мнению.
Воплощая в жизнь политическую платформу Левона, Пашинян застрял на этапе очистки конюшен. Это симптоматично: после отставки в ходе короткого диалога с журналистами Тер-Петросян признался, что плохо разбирается в экономике. Его политический подмастерье страдает тем же недугом, а потому в стране медленно, но верно назревает экономический кризис, связанный с ростом цен, бегством капиталов и прочим. В свое время аодовские эмиссары утверждали, что развитие возможно только после приватизации и перехода к рыночным отношениям. Пашинян говорит, что для прорыва в экономике следует расчистить поле и диагностировать болезнь. "Диагностика" в виде борьбы с коррупцией идет полным ходом, а крупных инвестиций нет даже в отдаленной перспективе.
После аодовской приватизации большинство предприятий прекратило существование. Похоже, и на этот раз за экономический прорыв взялись не с того конца: разоблачения фактов коррупции никак не стимулируют развитие экономики, а США и Европа больших денег новой власти не дают…
Отсюда вопрос: где гарантии, что спустя некоторое время после внеочередных парламентских выборов, когда окончательно выяснится, что новая власть не в состоянии обеспечить обещанный экономический рывок, Пашинян не повторит в свое оправдание ключевой тезис Тер-Петросяна о том, что развитие Армении невозможно без сдачи освобожденных территорий? Помните знаменитое: "Не будешь хорошо жить, Серго джан!" Роберт Кочарян доказал, что развитие возможно и без сдачи территорий. За это с ним сводят счеты те, кто в 2008 г. был в свите Левона. Дело "1 марта" – только прикрытие…
Спецназ в работе
На посту президента Тер-Петросян уделял большое внимание СМИ. Подконтрольные ему газеты, воспевавшие политический "гений" президента, щедро финансировались.
НА СЛУЖБЕ У ПРЕЗИДЕНТА СОСТОЯЛА ЦЕЛАЯ АРМИЯ ЖУРНАЛИСТОВ. К ПРИМЕРУ, политическая карьера Артура Багдасаряна началась с посвященной Тер-Петросяну брошюры. Льстивые эпитеты и сравнения открыли Багдасаряну двери в большую политику.
Сегодня настроение в соцсетях диктует информационный спецназ Пашиняна, который 24 часа в сутки восхищается решениями премьера, цитирует его высказывания, одновременно поливая грязью тех, кто ставит под сомнение адекватность политики правительства. После заявления АРФ "Дашнакцутюн", в котором была выражена озабоченность по поводу ареста второго президента, спецназ Пашиняна потребовал изгнать из правительства сторонников Кочаряна. Грант Маргарян охарактеризовал эту ситуацию как "террор мысли", а депутат от фракции "Царукян" Арарат Зурабян объявил в интервью радиостанции "Свобода", что группы в FB, которые отстаивают интересы новой власти, щедро оплачиваются.
По самому короткому пути
После развала Союза уставшее от власти коммунистов армянское общество приветствовало АОД, как сегодня, устав от власти РПА, приветствует новую власть. Эффект новизны очень скоро себя исчерпает.
НА ВОЛНЕ ПЕРЕМЕН ВЛАСТЬ ЛЕВОНА ПРОДЕРЖАЛАСЬ НЕДОЛГО, ВЛАСТЬ ПАШИНЯНА продержится еще меньше, но последствия могут быть весьма опасными, ведь сказано: не так страшен черт, как его малютка! Очень важно разглядеть за благородным фасадом борьбы с коррупцией и прочими нарушениями закона истинное лицо новой власти!
Неопытные революционные кадры уверенно воплощают в жизнь ключевой тезис Тер-Петросяна о разрушении государства. Экс-президент, напомню, обзывал наше государство "бандитским". Озвученная Пашиняном с трибуны митинга 17 августа идея "прямого народовластия" в обход государственных институтов, а также идея создания органов переходного правосудия в обход судебной системы есть наглядное воплощение тезиса о разрушении государства. После первой "бархатной революции" эмиссары АОД выдвинули лозунг о разрушении власти Советов, в итоге были уничтожены промышленная инфраструктура и производственные мощности. Основу государства разрушали вплоть до отставки Левона. Роберт Кочарян восстанавливал экономику на руинах.
Сегодня команда Пашиняна разрушает то, что досталось в наследство от власти республиканцев. Пока обыватели приветствуют борьбу с коррупцией и выявление виновных в событиях 1 марта 2008 г., страна уверенно движется к 37 году. Оказавшиеся у руля политические подростки ведут государство к разрушению по самому короткому пути - через репрессии. Борьба с коррупцией и расследование дела "1 марта" - только прикрытие для преследования политических оппонентов, то есть государственников. Все это на поверхности, достаточно одной попытки и мыслящий человек легко разглядит, что на самом деле кроется за фасадом новой власти.

Երևան–Դավոս–Մոսկվա. Փաշինյանը՝ 3 քարի արանքում

Երևան–Դավոս–Մոսկվա. Փաշինյանը՝ 3 քարի արանքում
Թեև Նիկոլ Փաշինյանը նշում է, որ Իլհամ Ալիևի հետ հանդիպումը Դավոսում չպլանավորված էր, ու թեև ժամանակագրորեն ազգային անվտանգության գծով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնիհեռախոսազանգը ՀՀ վարչապետին հրապարակայնացվեց Փաշինյան–Ալիև հանդիպումից հետո, այդուհանդերձ, ակնհայտ է, որ Փաշինյանի հանդիպումն Ալիևի հետ նախապես պլանավորված է եղել, ու կարելի է պնդել, որ նա Դավոս էր մեկնել բացառապես այդ նպատակով, քանզի առարկայական այլ հանդիպումներ չեղան։
Ինչ մնում է Բոլթոնի զանգին, ապա այն, ամենայն հավանականությամբ, եղել է ոչ թե Փաշինյան–Ալիև հանդիպումից հետո, այլ դրանից առաջ։ Բոլթոնն, ըստ ամենայնի, Փաշինյանին քաջալերել ու ճկունության կոչ է արել, քանզի հայկական կողմից են պահանջվում զիջումներ։ Այդ առումով նույնիսկ ձևական կողմը չի պահպանվել, և Բոլթոնը չի հավաքել Ալիևի հեռախոսահամարը, քանզի վերջինս ստացող կողմն է, իսկ ստացողները, ինչպես հայտնի է, քաջալերանքի կարիք չեն ունենում։
Ուշագրավ էր, որ Բոլթոնի հովանու ներքո տեղի ունեցած Փաշինյան–Ալիև դավոսյան բանակցություններից հետո Մոսկվան որևէ կերպ չարձագանքեց։ Ավելի ճիշտ՝ արձագանքեց, բայց արարողակարգի ու ժեստերի լեզվով՝ ցույց տալով իր բացասական վերաբերմունքը բոլթոնյան պլանին։
Նախ՝ առաջին անգամ է, որ ՀՀ ղեկավարը Մոսկվա է մեկնում պաշտոնական միջոցառման (տվյալ դեպքում՝ ԵԱՏՄ–ին վերաբերող), բայց ընդունելության չի արժանանում ՌԴ նախագահի կողմից, իսկ ՌԴ վարչապետին էլ հանդիպում է հայկական կողմի խնդրանքով։ Սա ավելին է, քան Կրեմլի սառը վերաբերմունքն առ Փաշինյան։
Կրեմլն իր այդ դիրքորոշմամբ ցույց տվեց, որ չի ողջունում ամերիկյան «քավորությամբ»ընթացող բանակցային գործընթացը։
Փաշինյանը հիմա հայտնվել է 3 քարի արանքում։ Մի կողմից ԱՄՆ–ը ճնշում է գործադրում նրա վրա, մյուս կողմից՝ ՌԴ–ն, իսկ 3–րդ կողմն Ադրբեջանն է։ Ամեն մեկն իր ստանալիքն է ուզում։
ԱՄՆ–ը Փաշինյանին առաջարկում է «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» և «Փող՝ տարածքների դիմաց» բանաձևերը։ Ռուսների նպատակը հակամարտության գոտի ռուսական անձնագրով խաղաղապահ զորքեր մտցնելն է, հարավկովկասյան տարածաշրջանում ամերիկյան «քավորությամբ» թուրք–ադրբեջանական դոմինանտություն ու հակաիրանական հարթակ ձևավորելը թույլ չտալը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Ալիևն ուզում է ամբողջը և միանգամից՝ զուգահեռաբար առևտուր անելով ամերիկյան ու ռուսական կողմերի հետ։ Հայաստանն, ինչպես դժվար չէ գլխի ընկնել, ինքն իրեն զրկել է դաշնակիցներից (Փաշինյանին դա հաջողվել է շատ կարճ ժամանակահատվածում) ու պատասխանողի դերում է։
Բանակցային այն շրջանակը, որի մեջ հայտնվել է Փաշինյանը, նրան գրեթե զրկում է դաշնակիցներից նաև երկրի ներսում։ Արցախում Բոլթոնի պլանի կողմնակից քաղաքական ուժ կամ ազդեցիկ ֆիգուր չկա։ Հայաստանում բոլթոնյան պլանի կյանքի կոչման հարցում Փաշինյանի միակ դաշնակից կարող են լինել Լևոն Տեր–Պետրոսյանը և այն շրջանակները, որոնք ներքաղաքական լարվածության ավելացման կողմնակիցներ են՝ դատավարությունների, «անցումային» կոչված արդարադատության համակարգի ներդրման ու նմանատիպ այլ բաների տեսքով։
Փաշինյանին արտաքին ճնշումներից դուրս գալու համար մնացել է միայն մեկ փամփուշտ, որն ինքն օգտագործում է։ Ասում է՝ ես չեմ կարող բանակցել Արցախի անունից։ Բայց դե, նման բան հայտարարել, իսկ մյուս կողմից ինտենսիվորեն բանակցել Ալիևի հետ և ուղղակիորեն միջամտել Արցախի ներքաղաքական հարցերին հնարավոր չէ։ Դրսում էլ են տեսնում, որ 131 (Արարատ Միրզոյանի ստացած քվեները 132 չդարձան պատահականորեն, քանզի մեկի քվեաթերթիկն անվավեր էր ճանաչվել) ձայնով ԱԺ խոսնակ նշանակող Փաշինյանը չի կարող դրսում հղում անել ներքին դիմադրությանը։ Ըստ այդմ՝ Փաշինյանը կա՛մ պետք է գնա Բոլթոնի պլանով, որի դեպքում ներքին ցնցումներն ու 1998–ի կրկնությունն անխուսափելի են, կա՛մ պետք է դիմակայի արտաքին ճնշումներին, բայց այդ դեպքում պետք է կտրուկ փոխի իր ներքին քաղաքականությունը։ Նա առայժմ գնում է տերպետրոսյանական տարբերակով։
Կորյուն Մանուկյան

Գյալաջի Դավոսում կամ ի՞նչ է թաքցնում Նիկոլ Փաշինյանը

Գյալաջի Դավոսում կամ ի՞նչ է թաքցնում Նիկոլ Փաշինյանը
Նիկոլ Փաշինյանը ֆեսբուքյան «լայվի»միջոցով անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպմանը և որոշ մանրամասներ ներկայացրել:
Հանդիպումը պլանավորված չէր, պարզապես էդպես ստացվեց: Սա Փաշինյանի՝ Ալիևի հետ ունեցած հանդիպման բացատրությունն է: Բացատրություն, որը ոչ թե փարատեց, այլ խորացրեց կասկածները:
«Էդպես ստացվելը» պետության ղեկավարների, այն էլ՝ հակամարտության մեջ գտնվող պետության ղեկավարների մասով չի տեղավորվում միջպետական հարաբերությունների տիրույթում: Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները չեն կարող հենց այնպես հանդիպել: Դրանք կա՛մ պետք է նախապատրաստվեն ու կոնկրետ նպատակ ունենան, կա՛մ պետք է տեղի չունենան: Այլապես քուչի մակարդակի բան է ստացվում: Այդպես իրար հետ կարող են հանդիպել հայաթի տղաները, որոնք քուչում պատահաբար կարող են հանդիպել իրար ու գյալաջի անել:
Փաշինյանն ասում է՝ մեզ ասացին, թե ուզո՞ւմ եք իրար հանդիպել, մենք էլ ասացինք, որ դեմ չենք: Սա լրիվ տնավարի մոտեցում է՝ «Դավոս տեղ էի, ասի՝ լավ, մի հատ Ալիևին հանդիպեմ, մի քիչ գազեթից բանից խոսանք» տարբերակով:
Իսկ եթե ավելի լուրջ, ապա Արցախի հարցի շուրջ Փաշինյանի վարած ինտենսիվ բանակցությունների ընթացքը տագնապներ է առաջացնում ու լրջագույն մտահոգությունների տեղիք տալիս: Պատճառն այն է, որ Փաշինյանի կառավարման ձևն ու բովանդակությունը վստահություն չեն ներշնչում, քանզի նա բնավորություն ունի ասել այն, ինչի հակառակն է անում, և անել այն, ինչը խոստանում է չանել: Այլ կերպ ասած՝ նրա համար խոսքի ու գործի կտրուկ տարբերությունը, «սուխոյ ատկազ» գալն ու սեփական խոսքերը շուռ տալը խաղի կանոն են: Փաշինյանի կառավարման այդ ոճը դրսևորվում է բոլոր հարցերում՝ արագաչափերից մինչև պարտադիր կուտակային, դատարանների աշխատանքներին միջամտել-չմիջամտելուց մինչև սուպերվարչապետական լիազորությունների թեմաներ:
Նա ասում էր, որ դեմ է արագաչափերին, դեմ է պարտադիր կուտակայինին, դեմ է սուպերվարչապետական լիազորություններին, բայց հենց ընտրվեց վարչապետ, դարձավ արագաչափերի, կուտակայինի, սուպերվարչապետական լիազորությունների մոլի պաշտպան:
Գաղտնալսումներն էլ ցույց տվեցին, որ նա ոչ թե չի միջամտում, այլ ճիշտ հակառակը՝ ուղղակիորեն միջամտում է դատարանների աշխատանքներին:
Փաշինյանը նաև հայտարարում էր, որ Արցախի հարցով չի բանակցելու Ալիևի հետ, քանզի ինքն արցախցի չէ, ու այդ հարցով պետք է բանակցեն Արցախի իշխանությունները: Բայց կյանքը ցույց է տալիս, որ Փաշինյանը բանակցում է Արցախի հարցով, այն էլ՝ ինտենսիվորեն:Ընդ որում՝ բանակցում է Ալիևի թելադրած պայմաններով, և դա է պատճառը, որ Ադրբեջանում ոգևորված են:
Ինչ մնում է Արցախը բանակցային սեղան վերադարձնելուն, ապա պետք է առանձնահատուկ ընդգծել, որ Արցախն այժմ հեռացվել է բանակցային գործընթացից առավել քան երբևէ:
Փաշինյանն իր «լայվում» նշում է, որ Ալիևի հետ խոսել են բանակցային գործընթացի պատմությունից: Ու քանի որ ինքն այդ պատմության մասնակից չի եղել, ապա ստացվում է, որ ինքն այդ խոսակցության ժամանակ լսողի, իսկ Ալիևը ուսուցչի դերում է եղել:
Արդյոք ժամ ու կես տևած հանդիպման ընթացքում Փաշինյանը միայն պատմության լիկբե՞զ է անցել: Հազիվ թե: Դատելով ամենից՝ բոլոր բանական մարդկանց մոտ ողջամիտ կասկած է առաջանում, որ Փաշինյանը փորձում է թաքցնել իրականությունը, բայց դա նրան չի հաջողվի, քանզի ամեն ինչ տեսանելի է:
Պետրոս Ալեքսանյան
Հ.Գ.: Ադրբեջանական մամուլն արդեն լուծված է համարում Արցախի հարցը հօգուտ իրենց, և հիմա Բաքվի կռիվը Մոսկվայի հետ է:
Ուշագրավ է, որ հիմա ադրբեջանցիները կրծքով պաշտպանում են Փաշինյանին Կրեմլից՝ հասկացնելով, որ ռուսների գնացքն արդեն գնացել է, և նրանք թող հույս չունենան, որ կարող են Ադրբեջանին մտցնել ԵԱՏՄ ու խաղաղապահներ տեղակայել հակամարտության գոտում, որովհետև իրենք Փաշինյանի հետ Բոլթոնի պլանի շրջանակներում են բանակցում: Իսկ այդ պլանի համաձայն՝ խնդիր է դրած լուծել ոչ միայն Արցախի հարցն ու Ադրբեջանին արցախյան բոնուսով ներքաշել հակաիրանական մեծ խաղ, այլ նաև ՌԴ-ին դուրս թողնել հարավկովկասյան տարածաշրջանից՝ այդտեղից բխող բոլոր դրամատիկ հետևանքներով:
Հ.Գ.-2: Եթե նկատել եք, Փաշինյանն այլևս չի խոսում այն մասին, որ Արցախը պետք է բանակցի Ադրբեջանի հետ: Նա արդեն «մոռացել» է իր խոսքերի մասին: Հետաքրքիր է, Ալիևի հետ Դավոսում նա քննարկե՞լ է այդ հարցը և եթե քննարկել է, ապա ի՞նչ արդյունքներ կան:
Источник: http://www.7or.am/am/news/view/154254/

Երբ կոկորդիլոսը դառնում է թռչուն. ինչպե՞ս վարվել կոկորդիլոսի ձվերի հետ (տեսանյութ)


Երբ կոկորդիլոսը դառնում է թռչուն. ինչպե՞ս վարվել կոկորդիլոսի ձվերի հետ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալիս խոստանում էր կախարդական փայտիկիմիջոցով ապահովել թռիչքաձև տնտեսական աճ ու ներդրումների առատություն:
Կլինի՞ այդ աճը, թե՞ ոչ, կախված է Ստեփան Մնացականյանի վրձնից ու ստեղծագործական տաղանդից, որոնց արդյունքներին ականատես կդառնանք մոտ օրերս:
Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա այստեղ մի փոքր խնդիրներ են առաջացել՝ կապված ... կոկորդիլոսի, ավելի ճիշտ՝ դրա ձվերի հետ:
Բանն այն է, որ պարգևավճարների հարցում շատ արագ լուծումներ գտնող Պետական եկամուտների կոմիտեում դժվարությունների առաջ են կանգնած:
Ինչպես մեր օրերի «Վրեմյային»՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում էր նշել Փաշինյանի գաղափարական թևի խորհրդանիշներից մեկը՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, կոկորդիլոսի բուծմամբ զբաղվել ցանկացող տանզիանացի ներդրողը նախ չի կարողացել վիզա ստանալ «Զվարթնոց» օդանավակայանում ( ՞ ) և բացի այդ՝ ՊԵԿ-ում չեն կարողացել կողմնորոշվել, թե կոկորդիլոսի ձուն թռչնի՞ է, թե՞ կենդանու:
Փաստորեն Հայաստանի կոկորդիլոսաբուծական ապագան կախված է ... կոկորդիլոսի ձվի ծագումնաբանությունից:
Այն, որ կոկորդիլոսը կենդանի է, դա ստույգ է: Մնում է, որ ՊԵԿ-ում կողմնորոշվեն, թե թռչո՞ւն է արդյոք կոկորդիլոսը և ի՞նչ գույնի է այն: Բացի այդ՝ հարկ է պարզել նաև, որ եթե կոկորդիլոսը թռչուն է, ապա ինչիպիսի՞ ռեժիմով պետք է մաքսազերծվի այդ թռչնի ձուն:
Ի դեպ, տեղին է հիշեցնելը, որ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը իշխանությունը համեմատում էր կոկորդիլոսի հետ: Հիմա ինքն է դարձել իշխանություն ու պետք է հասկանալ, թե կոկորդիլոսաբուծությունից հետո ինչպե՞ս են հպարտ քաղաքացիները տարբերելու Արարատում բուծվելիք կոկորդիլոսներին իրենց սիրելի իշխանությունից և ինչպե՞ս են անելու, որ իշխանությունների բերանում իրենց թաթիկները հանկարծ չհայտնվեն:
Հայկ Ուսունց