вторник, 29 января 2019 г.

Գյալաջի Դավոսում կամ ի՞նչ է թաքցնում Նիկոլ Փաշինյանը

Գյալաջի Դավոսում կամ ի՞նչ է թաքցնում Նիկոլ Փաշինյանը
Նիկոլ Փաշինյանը ֆեսբուքյան «լայվի»միջոցով անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպմանը և որոշ մանրամասներ ներկայացրել:
Հանդիպումը պլանավորված չէր, պարզապես էդպես ստացվեց: Սա Փաշինյանի՝ Ալիևի հետ ունեցած հանդիպման բացատրությունն է: Բացատրություն, որը ոչ թե փարատեց, այլ խորացրեց կասկածները:
«Էդպես ստացվելը» պետության ղեկավարների, այն էլ՝ հակամարտության մեջ գտնվող պետության ղեկավարների մասով չի տեղավորվում միջպետական հարաբերությունների տիրույթում: Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները չեն կարող հենց այնպես հանդիպել: Դրանք կա՛մ պետք է նախապատրաստվեն ու կոնկրետ նպատակ ունենան, կա՛մ պետք է տեղի չունենան: Այլապես քուչի մակարդակի բան է ստացվում: Այդպես իրար հետ կարող են հանդիպել հայաթի տղաները, որոնք քուչում պատահաբար կարող են հանդիպել իրար ու գյալաջի անել:
Փաշինյանն ասում է՝ մեզ ասացին, թե ուզո՞ւմ եք իրար հանդիպել, մենք էլ ասացինք, որ դեմ չենք: Սա լրիվ տնավարի մոտեցում է՝ «Դավոս տեղ էի, ասի՝ լավ, մի հատ Ալիևին հանդիպեմ, մի քիչ գազեթից բանից խոսանք» տարբերակով:
Իսկ եթե ավելի լուրջ, ապա Արցախի հարցի շուրջ Փաշինյանի վարած ինտենսիվ բանակցությունների ընթացքը տագնապներ է առաջացնում ու լրջագույն մտահոգությունների տեղիք տալիս: Պատճառն այն է, որ Փաշինյանի կառավարման ձևն ու բովանդակությունը վստահություն չեն ներշնչում, քանզի նա բնավորություն ունի ասել այն, ինչի հակառակն է անում, և անել այն, ինչը խոստանում է չանել: Այլ կերպ ասած՝ նրա համար խոսքի ու գործի կտրուկ տարբերությունը, «սուխոյ ատկազ» գալն ու սեփական խոսքերը շուռ տալը խաղի կանոն են: Փաշինյանի կառավարման այդ ոճը դրսևորվում է բոլոր հարցերում՝ արագաչափերից մինչև պարտադիր կուտակային, դատարանների աշխատանքներին միջամտել-չմիջամտելուց մինչև սուպերվարչապետական լիազորությունների թեմաներ:
Նա ասում էր, որ դեմ է արագաչափերին, դեմ է պարտադիր կուտակայինին, դեմ է սուպերվարչապետական լիազորություններին, բայց հենց ընտրվեց վարչապետ, դարձավ արագաչափերի, կուտակայինի, սուպերվարչապետական լիազորությունների մոլի պաշտպան:
Գաղտնալսումներն էլ ցույց տվեցին, որ նա ոչ թե չի միջամտում, այլ ճիշտ հակառակը՝ ուղղակիորեն միջամտում է դատարանների աշխատանքներին:
Փաշինյանը նաև հայտարարում էր, որ Արցախի հարցով չի բանակցելու Ալիևի հետ, քանզի ինքն արցախցի չէ, ու այդ հարցով պետք է բանակցեն Արցախի իշխանությունները: Բայց կյանքը ցույց է տալիս, որ Փաշինյանը բանակցում է Արցախի հարցով, այն էլ՝ ինտենսիվորեն:Ընդ որում՝ բանակցում է Ալիևի թելադրած պայմաններով, և դա է պատճառը, որ Ադրբեջանում ոգևորված են:
Ինչ մնում է Արցախը բանակցային սեղան վերադարձնելուն, ապա պետք է առանձնահատուկ ընդգծել, որ Արցախն այժմ հեռացվել է բանակցային գործընթացից առավել քան երբևէ:
Փաշինյանն իր «լայվում» նշում է, որ Ալիևի հետ խոսել են բանակցային գործընթացի պատմությունից: Ու քանի որ ինքն այդ պատմության մասնակից չի եղել, ապա ստացվում է, որ ինքն այդ խոսակցության ժամանակ լսողի, իսկ Ալիևը ուսուցչի դերում է եղել:
Արդյոք ժամ ու կես տևած հանդիպման ընթացքում Փաշինյանը միայն պատմության լիկբե՞զ է անցել: Հազիվ թե: Դատելով ամենից՝ բոլոր բանական մարդկանց մոտ ողջամիտ կասկած է առաջանում, որ Փաշինյանը փորձում է թաքցնել իրականությունը, բայց դա նրան չի հաջողվի, քանզի ամեն ինչ տեսանելի է:
Պետրոս Ալեքսանյան
Հ.Գ.: Ադրբեջանական մամուլն արդեն լուծված է համարում Արցախի հարցը հօգուտ իրենց, և հիմա Բաքվի կռիվը Մոսկվայի հետ է:
Ուշագրավ է, որ հիմա ադրբեջանցիները կրծքով պաշտպանում են Փաշինյանին Կրեմլից՝ հասկացնելով, որ ռուսների գնացքն արդեն գնացել է, և նրանք թող հույս չունենան, որ կարող են Ադրբեջանին մտցնել ԵԱՏՄ ու խաղաղապահներ տեղակայել հակամարտության գոտում, որովհետև իրենք Փաշինյանի հետ Բոլթոնի պլանի շրջանակներում են բանակցում: Իսկ այդ պլանի համաձայն՝ խնդիր է դրած լուծել ոչ միայն Արցախի հարցն ու Ադրբեջանին արցախյան բոնուսով ներքաշել հակաիրանական մեծ խաղ, այլ նաև ՌԴ-ին դուրս թողնել հարավկովկասյան տարածաշրջանից՝ այդտեղից բխող բոլոր դրամատիկ հետևանքներով:
Հ.Գ.-2: Եթե նկատել եք, Փաշինյանն այլևս չի խոսում այն մասին, որ Արցախը պետք է բանակցի Ադրբեջանի հետ: Նա արդեն «մոռացել» է իր խոսքերի մասին: Հետաքրքիր է, Ալիևի հետ Դավոսում նա քննարկե՞լ է այդ հարցը և եթե քննարկել է, ապա ի՞նչ արդյունքներ կան:
Источник: http://www.7or.am/am/news/view/154254/

1 комментарий:

  1. Lucky 20 Casino - JTG Hub
    Lucky 20 Casino was established in 1996. We are located in the bustling downtown 동해 출장안마 Las 영주 출장샵 Vegas city of Las Vegas and 익산 출장마사지 one of 세종특별자치 출장샵 the largest casinos owned by MGM 부천 출장안마

    ОтветитьУдалить