среда, 9 января 2019 г.

Խոսքի ազատության համար պայքարողները չեն սիրում խոսքի ազատություն

Խոսքի ազատության համար պայքարողները չեն սիրում խոսքի ազատություն
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավորներ Արման Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը, Միհրան Հակոբյանը և Սամվել Ֆարմանյանը հիմնադրել են «Քառյակ մեդիա» ընկերությունը, որը ձեռք է բերել «Թերթ Էյ Էմ» ՍՊԸ-ն, «Արմնյուզ» ՓԲԸ-ն ու «Ռադիո 107 ՖՄ» ՍՊԸ-ն: Այս իրադարձությունը հավանության չի արժանացել Նոր Հայաստանի «դեմոկրատական» իշխանության կողմից, և ահա թե ինչ է ասում այս կապակցությամբ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
«Հանրության մոտ պետք է հարց առաջանա, թե նախագահի նախկին մամուլի խոսնակների ու նախկին պատգամավորների մոտ որտեղի՞ց են այդպիսի գումարներ հավաքվել, որ նրանք կարողանան մի ամբողջ մեդիահոլդինգ ձեռք բերել՝ մեկ հեռուստաընկերություն, մեկ ռադիոընկերություն և մեկ բավականին բարձր ռեյտինգ ունեցող լրատվական կայք։ Իսկ եթե իրենց միջոցներով չեն ձեռք բերում, ապա լսարանի հետ ազնիվ խաղի կանոնները թելադրում են, ինչպես նաև օրենսդրության որոշ դրույթներ պարտավորեցնում են, որ լրատվամիջոցի սեփականության թափանցիկություն ապահովվի, և ֆինանսական աղբյուրները բաց լինեն հանրության համար», - ասում է պրն Մելիքյանը` չհիշելով, որ նախկին իշխանությունները երբեք չեն հետաքրքրվել, թե ինչ կամ ում միջոցներով են ֆինանսավորվել ազատ խոսքի այն հարթակները, որոնք գիշեր ցերեկ հակառուսական և արևմտամետ քարոզ են իրականացրել Հայաստանում, դրանցից մեկն էլ` Փաշինյան Նիկոլի լրատվամիջոցը: «Ես կարծում եմ՝ վտանգ կա, որ այս լրատվամիջոցները ՀՀԿ-ական նախկին պատգամավորների կողմից կարող են վերածվել կուսակցական քարոզչամիջոցի։ Այս առումով նույնպես կարգավորող մարմինը պետք է շատ աչալուրջ լինի»,- շարունակում է անհանգստանալ Աշոտ Մելիքյանը: Եվ սա զավեշտալի է հնչում. ազատ խոսքի ջատագովը չի սիրում, երբ ինչ-որ լրատվամիջոցներ կարող են վերածվել կուսակցական քարոզչամիջոցի:

Ավելորդ է սրան բացատրել, որ լրատվամիջոցը հենց քարոզչամիջոց է: Ավելրոդ է նաև սրան բացատրել, որ իր ասածը խոսքի ազատության պաշտպանության դրսևորում չէ, այլ բռնաբարում է: Ուրեմն, Փաշինյան Նիկոլի կուսակցական քարոզն ընդունելի է, իսկ Հանրապետականինը` ո՞չ: Ի՞նչ չափորոշիչներով է առաջնորդվում պրն Մելիքյանը, երբ որոշում է քարոզի անթույլատրելիությունը, նրանից բխող վտանգը: Ինչո՞ւ է ՀՀԿ-ի վտանգավոր: Միասեռականություն և այլ արևմտյան արժեքնե՞ր է քարոզելու ՀՀԿ-ն, թե՞ աղանդավորություն: Թե՞ ՀՀԿ-ն հենց այս այլանդակությունների դեմ է պայքարելու, ինչը դուր չի գալիս խոսքի ազատության համար պայքարողին:

Комментариев нет:

Отправить комментарий