
Նրա խոսքով՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակահատվածում հայ–ռուսական հարաբերությունները չեն զարգացել, իսկ քաղաքական երկխոսությունը կառուցվում է հայկական կողմից բացառապես կենացների մակարդակում։
«Տեսնում ենք, որ ՀԱՊԿ–ին առնչվող հարցերում կազմակերպության գործընկերների միջեւ փոխըմբռնում չկա։ ՀԱՊԿ հարցում պայմանավորվածություն չկա, Ղարաբաղի առնչությամբ նույնպես չկա։ Հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչո՞ւ էր Մոսկվա մեկնել։ Ինչո՞ւ է պետական միջոցները ծախսում։ Այն բանի համար, որ ռեկորդակիր դառնա եւ մտնի Մոսկվա հաճախ այցելող պետության ղեկավարիների թոփ եռյակ։ Ցանկանում է առաջինը լինել, հա՞»,–զարմանում է Շարմազանովը՝ հավելելով, որ ոչ մի օգուտ չի տեսել դեկտեմբերի 27-ին Փաշինյնաի՝ Մոսկվա կատարած այցից։
ՀՀԿ մամուլի խոսնակը նկատում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ըստ էության արել է ամեն ինչ, որ Հայաստանը զրկվեր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, իսկ այդ հարցը, ըստ էության, արդեն լուծված է. «Եվ, ընհանրապես, ինչպե՞ս կարելի է աշխարհի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկի, դաշնակից երկրի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի հետ չքննարկել ԼՂ համակարտության հարցը»,–նշեց նա։
Источник: https://news.am/arm/news/488521.html
Комментариев нет:
Отправить комментарий