вторник, 18 декабря 2018 г.

Փոստանջյանը Փաշինյանին մեղադրում է պետական դավաճանության մեջ

«Արցախում փոփոխություններն անօրինական էին, պաշտոնանկությունները նախաձեռնվել են Հայաստանից։ Թույլ է տրվել օրենքի կոպիտ խախտում, որն ունի քաղաքական շարժառիթներ»,- այսօր տեղի ուենցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը։

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններն իրենց հիմքում ներառել են նաև Արցախյան խնդիրը։ Այո, արցախապատկան տարածքների հանձնման վերաբերյալ օրակարգ գոյություն ունի, և այն նոր չէ։ Պարտադրանքներն ակնհայտ են, ասվածի վկայությունն են սահմանին ադրբեջանական զորքի կուտակումները։նՓաշինյանը Բեյրությում հայտարարեց, որ ինքը կգնա բանակցությունների, և եթե կլինի մի առաջարկ, որն իրեն կհամոզի, այն  կներկայացնի ժողովրդին, այուհետ՝ արցախահայությանը։ Մինչդեռ սկզբունքորեն պետք  է հայտարարություն հնչեր, որ մենք նման առաջարկների կարիքը չունենք և չենք գնալու բանակցությունների։ Հատկապես առաջին անգամ, երբ նա Ստեփանակերտում հայտարարեց, որ առանց Արցախի բանակցությունների սեղանի շուրջ չենք նստելու։ Մինչդեռ այդ հայտարարությունբից հետո հայտարարվում է , որ, այո, կբանակցի, և նաև բանակցել է, որի մասին մենք իմացանք, որ իբրև թե վերելակում նրանք հանդիպում են ունեցել Իլհամ Ալիևի հետ և ինչ-որ հարցերի շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել։ Այս անձը, ով այսօր Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարն է, կարծումե մ՝ նախապես ուներ պայմանավորվածություններ հենց հող հանձնելու վերաբերյալ։ Ես, այո, իրեն մեղադրում եմ և նախորդին էլ էի մեղադրել պետական դավաճանության մեջ։ Նա և Սերժ Սարգսյանը նույն՝ հող հանձնելու ծրագիրն են սպասարկում»,- ասաց բանախոսը։

Զարուհի Փոստանջյանը խիստ վտանգավոր համարեց այն հանգամանքը, որ որոշ տեղեկություններով ադրբեջանական զորքը Նախիջևանի հետ սահմանին 500 մետրի չափով առաջ է եկել։

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի և Սամվել Մայրապետյանի գործերին՝ նա նշեց, որ կալանքը պետք է լինի բացառիկ միջոց։

«Սակայն դա բացառիկ միջոց չի եղել։ Այդ մարդիկ ապօրինի են գտնվում կալանքի տակ»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ շատերի պնդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պերոսյանի նախագիծն է, Փոստանջյանը շեշտեց՝ այստեղ խոսքը ոչ թե այդ երկու անձանց նմանության, այլ կրկնության մասին է։ «Ուղղակի սերնդափոխություն է տեղի ունեցել։ Նիկոլ Փաշինյանը կարող է Լևոն Տեր-Պետրոսյանի որդին լինել, Փաշինյանը նրան դիտարկել է իր հոգևոր հայր»,- ընդգծեց նա։

Հարցին՝ արդյոք նոր ձևավորված խորհրդարանում ունենք  ընդդիմություն, բանախոսը բացասական պատասխան հնչեցրեց։

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ ինչպես Փոստանջյանը կմեկնաբանի ԲՀԿ-ԼՀԿ հակամարտությունը։ «Սա ծրագրված սցենար էր, այսպիսի բանավեճը միտված է նրան, որ հանրության ուշադրությունը շեղեն իրական մարտահրավերներից։ Թատորնը պետք է այսպես մատուցեն, որ մարդիկ թմրևեն»,- ասաց նա։

Комментариев нет:

Отправить комментарий