понедельник, 31 декабря 2018 г.

Ամանորյա «գազային» ողջույն Փաշինյանից. գազը թանկացավ (տեսանյութ)

Ամանորյա «գազային» ողջույն Փաշինյանից. գազը թանկացավ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրեց, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկու հեռախոսազրույց է ունեցել, որից հետո գազի գինը ավելացել է:
Փաշինյանն, իհարկե, փորձեց մի փոքր խուճուճ ձևով ներկայացնել այդ թանկացումը՝ հայտարարելով, թե սպառողների համար գինը չի թանկանա, բայց որքան էլ խուճուճացվի ձևակերպումը, միևնույն է` տակը մնում է այն, որ Փաշինյանի թիմը չկատարեց իր հերթական խոստումը և հերթական անգամ բացասական արդյունք գրանցեց:
Եթե հիշում եք, ամիսներ առաջ խոստացվել էր, որ գազի գինը պետք է իջնի: Մոսկովյան վերջին այցից հետո Փաշինյանը «լայվով» հայտարարել էր, որ ինքը կարծում է, որ ամեն ինչ լավ կլինի գազի գնի պահով կամ առնվազն վատ չի լինի: Նրա ասածի իմաստն այն էր, որ գազի գինը եթե չէժանանա, ապա գոնե չի թանկանա: Ստացվեց 3-րդ չհայտարարված տարբերակը՝ գազի գինը թանկացավ:
Փաշինյանն ասում է, որ գինը թանկացել է ռուսական «Գազպրոմի» ու «Գազպրոմ-Արմենիայի»տիրույթում և սպառողների վրա դա չի անդրադառնա, բայց միտումնավոր շրջանցում է 3 կարևոր հարցերի պատասխանները՝
1. որքա՞ն է ավելացել ՌԴ-ից Հայաստան մատակարարվող գազի գինը,
2. ինչքա՞ն ժամանակով է սպառողների համար գազի գինը նույնը մնալու,
3. ո՞ւմ և ինչի՞ հաշվին է փոխհատուցվելու սպառողի համար գազի գնի չփոփոխումը:
Պարզ է, որ եթե Փաշինյանը պոպուլիստական ու «դուխով» թեմաներով որոշի սպառողների համար գին չավելացնել, ապա կա՛մ պետք է «Գազպրոմ-Արմենիան», կա՛մ պետական բյուջենփոխհատուցի (դոտացիա տրամադրի) գնի տարբերությունը: Եթե դա արվի «Գազպրոմ-Արմենիայի» հաշվին, ապա դժվար է ասել, թե արդյոք այդ կառույցը կարո՞ղ է նման բեռ վերցնել իր վրա՝ միաժամանակ պահպանելով գազային ենթակառուցվածքների նորմալ աշխատանքը:
Իսկ եթե գնի ավելացման փոխհատուցումն արվելու է պետբյուջեի հաշվին, ապա խոսակցությունն այն մասին, թե իբր սպառողի համար գազի գինը չի ավելանալու, պարզապես խաբեություն է, քանզի բյուջեն հարկատուների հաշվին է գոյանում ու պետք չէ հարկատուների գումարներով նույն այդ հարկատուներին լավություն անել: Փաշինյանի ասած՝ 350 հազար աշխատողները չպետք է լրացուցիչ ճռռան, որպեսզի 800 հազարի մոտ ինքը կարողանա «գազի գին չբարձրացնող» խաղալ ու թաքցնել հերթական ձախողումը:
Ուշագրավն այս օրերին այն էր, որ Փաշինյանի կողմնակիցները տարածում էին, թե բա ավելի լավ է գազի թանկ գին վճարենք ու մի քիչ էլ սառենք, բայց փոխարենը արժանապատիվ պահենք մեզ: Թե քանի՞ հոգի ընդունեց «թավշյա» տղաների ու աղջիկների այս «հեղափոխական» թեզը, թողնենք կենդանաբանների հաշվարկին: Եվս մի քանի այսպիսի «դուխով» թեզերի կյանքի կոչում և ժողովուրդը կհայտնվի 90-ականների տնտեսական կոլապսի մեջ: Չհաշված քաղաքականն ու անվտանգայինը:
Թե ինչ են սրանք հասկանում արժանապատվության տակ, այլ խոսակցության թեմա է: Տվյալ դեպքում «արժանապատվությունը», փաստորեն, նույնացվում է կյանքի որակի անկման ու կյանքի գնի թանկացման հետ: Եթե հպարտ քաղաքացիներին դա բավարարում է, ապա շնորհավորում ենք նրանց Նոր տարին:
Կորյուն Մանուկյան

Комментариев нет:

Отправить комментарий