суббота, 1 декабря 2018 г.

«ՀՐԱՊԱՐԱԿ». ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒ՞Մ Է

«Հրապարակ». Նախընտրական կոռուպցիան շարունակվու՞մ է
Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա տարբեր կազմակերպություններ իրենց ծառայություններն են առաջարկում իշխող ուժին եւ նրա ներկայացուցիչներին։ Դրանք տարբեր դրսեւորումներ ունեն՝ դահլիճների, տարածքների անվճար տրամադրում, բուկլետների անվճար տպագրություն, քարոզարշավի համար բենզին, մեքենա, ուտելիք, գումարներ։
Դրանց որոշ մասն անթաքույց է կատարվում, օրինակ՝ «Իմ քայլը» դաշինքի դրամահավաքին շուրջ 240 միլիոն դրամ հանգանակվեց, մինչդեռ 2017-ին «Ելքի» դրամահավաքներին 3 ուժերը միասին առավելագույնը15 միլիոն դրամ էին հավաքում։ Հարց է ծագում՝ այս գումարներն ու անվճար ծառայությունները կոռուպցիոն դրսեւորումնե՞ր են, թե՞ ոչ, անգամ եթե կամավոր են։
Источник: https://hraparak.am/post/.--213288

Комментариев нет:

Отправить комментарий