воскресенье, 5 августа 2018 г.

«Նիկոլը պետք է հստակ գիտակցի մի պարզ ճշմարտություն` ժողովուրդը նրան և իր թիմին երկիր կառավարելու մանդատ չի տվել…»


Արեն Ապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլը պետք է հստակ գիտակցի մի պարզ ճշմարտություն` ժողովուրդը նրան և իր թիմին երկիր կառավարելու մանդատ չի տվել: Նրան տվել էին մանդատ Սերժից ազատվելու, ինչը նա գերազանց կատարեց և ինչից բոլորը գոհ և շնորհակալ են, կարծում եմ: Հանրապետության հրապարակում կանգնած մարդկանց մեծ մասը (ներառյալ ինձ) այնտեղ էր հենց դրա համար: Եթե ի սկզբանե Նիկոլը հայտարարեր, որ Սերժին տապալելուց հետո նա է լինելու երկրի ղեկավարը, վստահաբար դա նրան չէր հաջողվելու: Իսկ եթե հավատալ նրան, որ քայլելու ժամանակ իր ասածով նա դեռ չգիտեր, թե ինչ է անելու, եթե հաջողի, ուրեմն՝ նա կա՛մ ստում է, կա՛մ անպատասխանատու մարդ է:
Երկիրը կառավարելու մանդատ օրենքի երկրում ստանում են միայն մի ձևով` ընտրությունների միջոցով: Եվ եթե շատ կարճ ժամանակում (մինչև այս տարվա վերջ) մենք չունենանք նոր ընտրություններ և դրանց միջոցով ընտրված լեգիտիմ իշխանություն, ապա կարելի է արձանագրել, որ երկրում տեղի է ունեցել իշխանության յուրացում և սահմանադրական կարգի տապալումը նույնպես կարելի է վերագրել նրան»:

Комментариев нет:

Отправить комментарий