среда, 15 августа 2018 г.

«Փաշինյանն ասում ա՝ եկեք, եկել ենք, ինչո՞ւ են մեզ արհամարհում»․ ռուսաստանաբնակ գործարարին Հայաստանում չեն ընդունում / ՏԵՍԱՆՅՈՒԹ /


Հետևելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ վերադառնալ Հայաստան ու ներդրումներ անել, ռուսաստանաբնակ գործարար Արմեն Հովսեփյանը, որը տարիներ առաջ անարդարության պատճառով լքել էր երկիրը, սկզբնական 100 հազար դոլար ներդրումային ծրագրով կրկին Հայաստանում է։ Առաջիկայում նախատեսում է այն ավելացնել՝ հասցնելով 4-5 մլն դոլարի։
Գործարարին, սակայն, այստեղ գրկաբաց չեն ընդունել։ Ինչպես մեզ հետ զրույցում հայտարարեց Հովսեփյանը, իր ներդրումային ծրագիրը կյանքի կոչելու համար դիմել է բոլոր կառույցներին՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, հարկային, մաքսային մարմիններ, Գործատուների միություն, բայց անհասկանալի պատճառներով նրա հետ համագործակցությունը ձգձգվում է։
Գործարարը դիմում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հույս ունենալով, որ իր Հայաստան գալն անարդյունք չի լինի և ևս մեկ անգամ հիասթափված չի լքի Հայաստանը, այս անգամ վերջնական։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Источник:  https://www.1in.am/2406584.html

Комментариев нет:

Отправить комментарий