суббота, 7 февраля 2015 г.

Այստեղ ես շատ մոտիկ եմ Աստծուն:

Այստեղ ես շատ մոտիկ եմ Աստծուն.
Օրեր առաջ համացանցում տարածվեց մի երիտասարդի լուսանկար` ,,Այս տղան 45 թուրք է սպանել,, մեկանաբանությամբ:

Առաջին հայացքից անհավանական թվացող լուրին հաջորդեց ոչ պակաս հաճելի մի տեղեկություն` նույն երիտասարդը որոշել է Սիրիայից տեղափոխվել Արցախ:
Եվ արդեն Արթին Ալմաջյանը Արցախում է: karabakh-life-ը հանդիպել է երիտասարդի հետ, այն պահին, երբ ապրուստի համար անհրաժեշտ իրերը բարձվում էին բեռնատարը` Ստեփանակերտից նրա նոր հասցե` Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնք տեղափոխելու համար:
Նախ, հստակեցնենք` 45 ոչնչացված թուրքը լեգենդ է, թե՞ իրականություն 
Իրականություն, իհարկե: Հանկարծ կասկածեն, նորից եմ սպանելու / համետսաբար ժպտում է /: 
Բայց մի քիչ անհավատալի է: Ինչպե՞ս դա հնարավոր եղավ
Ասեմ, որ ես ծառայում էի Սիրիայի բանակում: Իսկ այդ օրը, մենք նախապես տեղեկացել էինք, թե գրոհայինները որ ուղղությամբ են պատրաստվում հարձակվել: Մենք ձեռնարկեցինք անհրաժեշտ գործողողություն, և ամբողջ 250 հոգանոց խումբը ոչնչացվեց` այդ թվում նաև վարձու թուրք զինյալներ:
Դուք մշտական բնակության վայր ընտրեցիք Արցախը, որտեղ, նույնպես, պատերազմական վիճակ է: Այսինքն, Սիրայից ձեր տեղափոխությունը չի նշանակում պատերազմից խուսափել
Սիրիան իմ ծննդավայրն է, իսկ այստեղ իմ հայրենիքը: Ես ոչ թե փախել եմ պատերազմից, այլ եկել եմ պատերազմելու և վստահաբար, անհրաժեշտության դեպքում առաջին գիծ էլ կգնամ:
Իսկ ինչո՞ւ հենց հիմա որոշեցիք վերադառնալ հայրենիք
Հայաստան գալու միտքը միշտ է ինձ հետապնդել: Պարզապես, չգիտեի ինչպես դա անել, որովհետև, Արցախի մասին տեղեկությունները շատ քիչ են: Արցախը ,,մթության մեջ,, է սփյուռքում ապրող հայի համար: Պետք է շատ քարոզել, ցույց տալ Արցախի իսկական դեմքը: Վստահաբար, շատերը կուզեն գալ ու մնալ այստեղ, ապրել այստեղ:
Ինչպե՞ս քեզ դիավորեցին Արցախում
Առաջին տպավորությունս այն է, որ ես այստեղ շատ մոտիկ եմ Աստծուն: Ես ինձ հյուր կամ օտար չեմ զգում: Ես ինձ իմ ընտանիքի մեջ եմ զգում` այնպես, ինչպես հարզատների հետ: Դժվարությունը միայն այն է, որ լեզուն չգիտեմ: Բայց աշխատելու եմ, որ շատ շուտով տիրապետեմ հայերենին:
Դուք  որոշել եք բնակություն հաստատել հայրենիքի այն հատվածում, որտեղը հողը սրբացած է հազարավոր զոհերի արյամբ, այսինքն, կյանքն այստեղ սուրբ պատասխանատվություն է նշանակում: Այո՞:
Ես պատասխանատու եմ ոչ միայն իմ Հայրենիքի , այլ նաև իմ ժողովրդի առջև:
Նշենք, որ Արթինը արմատներով Մարաշից է / Արևմտյան Հայաստան/` Մեծ եղեռնից մազապուրծ հայերի ժառանգ:
Ծնվել է Սիրիայի Դարա քաղաքում / փոքրիկ քաղաք` Դոմասկոսի հարևանությամբ/: 
Նոր հասցեն Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնք:
Համայքի ղեկավար Արսեն Թելունցից տեղեկացնանք, որ Արթինին տրամադրվել է բնակարան: Իսկ կահույքով, կենցաղում անհրաժեշտ պարագաներով` երիտասարդ հայրենադարձին օգնել է ,,Տեխհանդերձանք,, ՍՊԸ: 
Եթե կան մարդիկ, ովքեր ցանկություն ունեն օգնել երիտասարդին, ապա կարող են օգնել սառնարան ու հեռուստացույց ձեռք բերելու հարցում- ասում է համայնքի ղեկավար Արսեն Թելունցը:
Նրա խոսքով, համայնքը պատրաստ է տրամադրել Արթինին այնքան հողատարածք, ինչքան պատրաստ կլինի մշակել:
,,Արդեն պայմանավորվել ենք ,,Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի,, հետ` գարնանացանի համար արտոնյալ վարկեր տրամադրելու համար,,-տեղեկացնում է համայնքի ղեկավարը:
Իսկ Արթին Ալմաջյանը վստահեցնում է, որ պատրաստ է զբաղվել հողագործությամբ և անասնապահությամբ: 
Մայրենիին տիրապետելուց հետո պատրաստվում է ամուսնանալ: 
,,Ես կուզեմ, որ աշխարհի բոլոր հայերը գան հայրենիք: Արցախի մասին պետք է շատ խոսել, ցույց տալ, որ իրականում ինչ հրաշք տեղ է, ինչպիսի հրաշ մարդիկ: Վստահ եմ, որ իրականությունը իմանալուն պես շատերը կգան,,-ասում է Արթինը:

Комментариев нет:

Отправить комментарий