суббота, 29 марта 2014 г.

Երբևէ գոյություն չունեցած Ադրբեջանը չի կարող «հինավուրց պատմական հողեր» ունենալ

Երբևէ գոյություն չունեցած Ադրբեջանը չի կարող «հինավուրց պատմական հողեր» ունենալՆավրուզը հին իրանական Նոր օրվա ¥Նոր տարվա¤ տոնն է, այսինքն` Ամանորը։ Նշանավորում է ոչ թե օրացուցային, այլ բնական գարնան գալուստը։ Կարծես ոչ մի վատ բան չկա այն բանում, որ հին իրանցիների այդ պայծառ տոնը հիմա ոգեշնչում է ոչ միայն Իրանի ժողովրդին, այլև, փաստորեն, ամբողջ մահմեդական աշխարհը։ Ի վերջո, նույն արաբները, ասենք` թուրքերն էլ, դարեր շարունակ եթե մի բան հասկացել են համաշխարհային քաղաքակրթությունից, ապա միայն ու միայն այն պատճառով, որ նրանց կրոնական կամ էլ զավթողական արշավների ճանապարհին միշտ կանգնած է եղել Իրանը իր բազմահազարամյա ու հարուստ մշակույթով։ Ինչո՞ւ, հապա, քոչվորներն էլ մի մազաչափ գոնե ավելի քաղաքակիրթ չդառնան...
Այստեղ ոչ մի վատ բան չկա։ Բայց, ցավոք, այդ քոչվորներից ոմանք, անգամ սովորած լինելով, որ Նոր օրն սկսվում է Նավրուզի օրից, միաժամանակ թալանչի էլ մնացել են։ Ընդ որում, թալանչու իրենց բնույթը, դեռ խորհրդային ժամանակներից, տարածել են ոչ միայն հարևան ժողովուրդների ու երկրների նյութական մշակույթի օբյեկտների ու առարկաների, այլև հենց պատմության վրա։ Պարզապես, եթե ԽՍՀՄ-ի օրոք, անգամ Հեյդար Ալիևի կառավարման շրջանում, «Ադրբեջան» հորջորջվող հանրապետությունը այդ քայլերը ձեռնարկում էր մեծ մասամբ սքողված, կիսաբացահայտ, ապա նախագահական երկրորդ ժամկետի ընթացքում Իլհամ Ալիևը, հավանաբար իր նախիջևանյան կլանի «աքսակալների» հորդորով, վճռել է անձամբ գլխավորել հարևան ժողովուրդների պատմության ու մշակույթի թալանը։ Մեզ, իհարկե, ավելի շատ մտահոգում է այն մոլագարությունը, որով սուտ-ադրբեջանցիներն ու սուտ-Ադրբեջանը համառորեն իրենց հավակնություններն են առաջադրում Հայաստանին ու հայ ազգին։
Եվ այսպես, 2014 թ. մարտի 20-ին, իրանական Նավրուզի տոնից մեկ օր առաջ ¥Բաքվում քոչվոր թալանչիների ժամանակակից ժառանգները ճոռոմ ու հրապարակավ դա անվանում են «Նավրուզ-բայրամ հնագույն ազգային տոն», ընդ որում` այս մեկնաբանությունն էլ հենց սփռվում է ԱՊՀ անդամ բոլոր երկրներում «Միր» և «Միր-24» հեռուստաալիքներով¤ Իլհամ Ալիևը մեկ անգամ ևս հակահայ լուտանքների տարափ տեղաց։ Կարելի է մտածել` այստեղ ի՞նչ կապ ունեն երկու հարևան երկրների հարաբերություններն ու իրանական Նավրուզի տոնը։ Բայց «ալիևյան կլանի» շա՞տ պետքն է, թե ինչ օր է, ինչ է ընդունված ասել ու մաղթել նման օրերին ընկերոջը, հարևանին, նույնիսկ թշնամուն։ Դրանք մարդիկ են, ովքեր թաքցնում են իրենց իսկական ազգային ծագումը։ Այսինքն` տոհմ ու ցեղից զուրկ մարդիկ։ Մանկուրտներ, ինչպես բնորոշում է ղրղըզ հանրահայտ արձակագիր Չինգիզ Այթմատովը։ Ի. Ալիևի ամբողջ զառանցանքը ես չեմ մեջբերի. այդ ամենն արդեն կա ամենատարբեր լրատվամիջոցներում։ Պարզապես Հայաստանի քաղաքացիների և, հուսամ, Երևանում հավատարմագրված օտարերկրյա այն դեսպանությունների համար, որոնք ուշադրությամբ խորամուխ են լինում հայկական պարբերական մամուլի հրապարակումներում, առանձնացնեմ այն, ինչ վերաբերում է Հայաստանին ու Արցախին։
Ահա Ի. Ալիևը վառում է Նավրուզի խարույկը և, ինչպես ցնծությամբ նշում են ԶԼՄ-ները, «հանդես է գալիս հանդիսավոր ճառով». «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է, մեր պատմական, պապենական հողը։ Ադրբեջանական ժողովուրդը դարեր ի վեր ապրել ու արարել է այդ հողերում։ Լեռնային Ղարաբաղում բոլոր տեղանունները արտացոլում են ադրբեջանական ժողովրդի մշակույթն ու պատմությունը։ Ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև ներկայիս Հայաստանի մի զգալի մասը ադրբեջանական հինավուրց հողերն են... Մենք` ադրբեջանցիներս, կվերադառնանք Լեռնային Ղարաբաղ, մնացյալ օկուպացված տարածքներ և ադրբեջանական մյուս պատմական հողեր»։
Եվ սա տարածում են ԱՊՀ-ով մեկ... Զուր մի փորձեք Ի. Ալիևի «հանդիսավոր ճառը» գտնել «Միր» և «Միր-24» հեռուստաալիքների կայքերում. դրանց աշխատակիցները խնամքով ջնջել են իրենց հանցավոր անտարբերության բոլոր հետքերը։ Հնարավոր է, ինչ-որ մեկն «այնտեղ վերևում» նկատել և դիտողություն է արել։ Հնարավոր է, որ հենց սկզբից է այդպես մտածված եղել` ոչ ոք չի՞ նկատի։ Կանցնի՞։ Հիանալի կլինի։ Կնկատե՞ն, չի՞ անցնի։ Էլի՛ ոչինչ։ Թեկուզ մեկ օր, բայց արդեն կտարածվի։ Հետաքրքիր է հարց տալ բոլոր նրանց, ովքեր զբաղված են «նման գործունեությամբ». իսկ որքա՞ն արժե Բաքվի ստերի տարածումը։ Նախ «մանր» ստի մասին. կարո՞ղ է, արդյոք, «սուտ-ադրբեջանցիներ» էթնոսի հնագույն «ազգային տոն» լինել Նավրուզի լուսավոր օրը։ Ոչ։ Շատ պարզ պատճառով. որովհետև դա Նավրուզի միջազգային օրն է, աստղաբաշխական արևային օրացույցով Նոր տարվա տոնը, գարնանային գիշերահավասարի սկիզբը։ Այդ տոնը ծնունդ է առել մարդկության պատմության հնագույն շրջանում։ Բայց այն պաշտոնական կարգավիճակ ստացել է Աքեմենյան դարաշրջանի իրանական ¥պարսից¤ կայսրությունում, իբրև զրադաշտական կրոնական տոն։ Ավելին, 2009 թ. սեպտեմբերի 30-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Նավրուզը` ամբողջ աշխարհի ոչ նյութական ժառանգության 76 այլ տարրերի հետ, մտցրեց մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության անվանացանկի մեջ։ 2010 թ. փետրվարի 19-ին ՄԱԿ-ի ԳԱ 64-րդ նստաշրջանում «Աշխարհի մշակույթը» օրակարգի 49-րդ կետի շրջանակներում կոնսենսուսով ընդունվեց մի բանաձև, որը վերնագրված էր «Նավրուզի միջազգային օրը»։ ՄԱԿ-ը իր բոլոր ներկայացուցիչներին այն երկրներում, որտեղ ավանդաբար ընդունված է նշել Նավրուզը, հանձնարարեց անպայման մասնակցել տոնախմբություններին, քանի որ դա ամբողջ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգություն է։ Մնում է ավելացնել միայն, որ ներկայումս Նավրուզը, որպես նոր տարվա պաշտոնական սկիզբ, նշվում է Իրանում և Աֆղանստանում, որպես պետական տոն` սուտ-Ադրբեջանում, Տաջիկստանում, Թաթարստանում, Բաշկորտոստանում, Դաղստանում, Ռուսաստանի այլ տարածաշրջաններում, Սինցզյանում ¥Չինաստան¤, Ալբանիայում, Իրաքյան Քրդստանում, Թուրքիայի և Սիրիայի քրդերի շրջանում, Հնդկաստանում, Ղրղզստանում, նախկին հարավսլավական Մակեդոնիայում, Թուրքիայում, Թուրքմենստանում, ՈՒզբեկստանում և Ղազախստանում։
Եվ այսպես, ո՞ւմն է այս «հնամյա ազգային տոնը», անհարգելի Իլհամ Ալիև և «Միր» ու «Միր-24» հեռուստաալիքների ղեկավարներ։ Մի՞թե, իրավ, միայն ու միայն սուտ-Ադրբեջանինը։ Մեկ անգամ ևս պատասխանատու կերպով հարց եմ տալիս հիշյալ հեռուստաալիքների ղեկավարներին. որքա՞ն արժե կանխահայտ ստի տարածումը։ Իսկ ձեզ մոտ որքա՞ն կարժենա ճշմարտության տարածումը։ Ընդ որում` այնպիսի ճշմարտության, որը, առանց չափազանցության, գիտե ողջ աշխարհը։
Բնականաբար, այստեղ գլուխները լրիվ կորցրել են Բաքվում հիշյալ հեռուստաալիքների ներկայացուցիչները, այսինքն` նույն սուտ-ադրբեջանցիները։ Դա հասկանալի է. նրանք գտնվում են տեղի ազգային անվտանգության նախարարության «մամլիչի տակ», նրանք «Միր»-ի Բաքվի ծառայության հաստիքացուցակում առհասարակ հայտնվել են, չեմ բացառում, այդ նախարարության «խորհրդով» և այլն։ Եվ, իհարկե, նրա հսկողության տակ էլ գտնվում են։ ՈՒրեմն և` «ալիևյան կլանի»։ Հասկանալի չէ միայն, թե ինչո՞ւ են «Միր»-ի և «Միր-24»-ի ղեկավարներն իրենք առանց ստուգման ու խմբագրման այդ պասկվիլը ցուցադրել ԱՊՀ անդամ երկրների էկրաններին։
Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե, այնուամենայնիվ, ում «հնագույն ազգային տոնն» է Նավրուզի լուսավոր օրը, ինչպես արդեն մեկ անգամ ասել ենք, պատասխանը թողնում ենք Իրանին, իրանալեզու ժողովուրդներին, անգամ թյուրքական այն ժողովուրդներին, որոնք պատրաստ են չհամաձայնելու «ազգայնացման» և սուտ-Ադրբեջանի քաջարի ուստրերի ու դուստրերի կողմից այլոց մշակութային ժառանգության յուրացման քաղաքականությանը։ Իսկ ինքներս դիմենք Ի. Ալիևի խոսքերին, որոնք ուղղված են, կարծես, միայն նրա բնակչությանը և նախատեսված են, ասես, «ներքին օգտագործման» համար։ Սակայն, ինչպես արդեն ցույց տվեցինք այն հիշատակումների օրինակով, թե իրականում ինչ է Նավրուզի լուսավոր տոնը 2014-ի մարտին, պարզվում է, որ Ի. Ալիևի խոսքերն ուղղված են եղել նաև ՄԱԿ-ի և մյուս միջազգային կառույցների ներկայացուցիչներին, որոնք ՄԱԿ-ի հանձնարարությամբ մասնակցում էին Բաքվի տոնախմբություններին։ Վերջապես, «Միր»-ի և «Միր-24»-ի ղեկավարների անսկզբունքայնության և գուցե մասնագիտական անպիտանիության հետևանքով, այդ զառանցանքը գնա՜ց-տարածվեց (թող որ անգամ մեկ-երկու ժամ ընդամենը) նաև ԱՊՀ-ի տարածքում։ Մենք հիմա չենք վերցնի ու այս նեղ տարածքում երկար-բարակ հերքի Ի. Ալիևի բարբաջանքները, չենք նշի աղբյուրներն ու չենք թվարկի պատմաբաններին, այլ գիտնականների և այլն։ Դրանով պետք է զբաղվեն` 1. Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի համապատասխան ստորաբաժանումները` լուրջ պատմաբանների մասնակցությամբ, 2. գործադիր իշխանության համապատասխան պետական մարմինները, որոնք անմիջական առնչություն ունեն տեղեկատվական անվտանգության և առհասարակ անվտանգության հետ։
Սակայն որոշ բաներ կուզեինք հիշեցնել նաև մենք։ Առանց որևէ հայկական ազգանուն տալու։ Կարծում եմ, որ դա դուր չի գա առաջին հերթին հենց Ի. Ալիևին, ինչպես նաև սուտ-Ադրբեջանի պետծառայողներին։ Բայց դա, անշուշտ, դուր չի գա նաև «Միր»-ի և «Միր-24»-ի կենտրոնական գրասենյակների ղեկավարության մեջ եղած որոշ ծախու անձանց։ Լավ, ծախու չասենք, մասնագիտական տհասություն ասենք։ Արցախում և Հայաստանում «ադրբեջանական պատմական հողերի» թեմային Ի. Ալիևի դիմելու իմաստը հասկանալի է։ Ոչ միայն սուտ-Ադրբեջանը, այլև ամբողջ աշխարհը Ղրիմի Հանրապետության օրինակով հզորագույն ազդակ ստացան, ընդ որում` հենց Ռուսաստանից, այն մասին, որ, պարզվում է, պատմական արդարություն կա։ ՈՒ ժամանակ առ ժամանակ հաղթում է։ Իսկ երկու ահը մի մահ է։ Այստեղ «հանկարծ» Ժիրինովսկին «հիշում է», որ չկա այդպիսի ժողովուրդ` «ադրբեջանցիներ», և նորից ամբողջ աշխարհը տեսնում է դա։ Մեկ այստեղ, մեկ այնտեղ, մերթ հեռուստահաղորդավար Սոլովյովը, մերթ հեռուստահաղորդավար Կիսելյովը, էլի կարծես «հանկարծ» հիշում են. Ղրիմն ի՞նչ է։ Օրինակներ որքան ուզեք, և, էսպես, հպանցիկ հիշում են նաև մեր Արցախը։ Վախենում է, վախենում «ալիևյան կլանը» նման զուգադրություններից։ Էլ ավելի ահավոր է, երբ ամենաբարձր մակարդակով արցախյան հարցում ասես չեզոք նույն Մոսկվայից հանդիմանություն է հնչում սուտ-Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» վառ հովանավորի հասցեին (իսկ դա Արևմուտքն է...)` հենց իրենք էլ Կոսովոյում ու Մետոխիայում «ջինը բաց թողեցին սափորից»։
Բայց պարզվում է, որ Ի. Ալիևը, անգամ լինելով սուտ-Ադրբեջանի նախագահ, բացահայտ, բառիս բուն իմաստով, վախկոտ է։ Եթե համարձակ ու իր արդարացիության հարցում վստահ լիներ, դեռ մեկ տարի առաջ խիստ պատասխանատվության կկոչեր, օրինակ, Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Մանսուր Հաքիքաթ-Փուրին նրա 2012 թ. դեկտեմբերի 26-ի խոսքերի համար։ Մենք անցյալ տարի արդեն հիշատակել ենք այդ քաղգործչի հայտարարությունը, հիմա էլ մեջբերենք. «Պատմության մեջ «Ադրբեջան» անունով պետություն չի եղել. այն ստեղծվել է կեղծիքներով։ Պատմական փաստաթղթերի համաձայն, Արաքս գետից հյուսիս ընկած տարածքը կոչվել է Առան, և Ադրբեջանը եղել է Իրանի մի մասը։ Այնուհետև, երբ Արաքս գետից հյուսիս ընկած մասը վերանվանվեց «Ադրբեջան», միակ նպատակն էր Արաքս գետից հյուսիս և հարավ ընկած տարածքներն անվանել Հյուսիսային և Հարավային Ադրբեջան։ Այս կապակցությամբ անգամ ստեղծվեց Դեմոկրատական կուսակցություն, որի նպատակն իրանական Ադրբեջանի առանձնացումն էր»։
Ես Ի. Ալիևին կամ ցանկացած սուտ-ադրբեջանցու առաջարկում եմ որևէ միջազգային դատի տալ իրանցի այդ խորհրդարանականին։ Իսկ եթե սուտ-Ադրբեջանի նախագահի համարձակությունը չի հերիքում բերանը «շաղ տալու» Իրանի ու իրանցիների հասցեին, ապա, միգուցե, նա կամ նրա լաքեյները կհամարձակվեն որևէ կերպ առարկել մեկ ուրիշի՞ն... Ինձ, օրինակ, հետաքրքրում է, թե Բաքվից ինչ կասեն ի պատասխան շատ հայտնի և հարգարժան փորձագետ, Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (ՌՌՀԻ) ներկայացուցիչ Աժդար Կուրտովի խոսքերի։ Նրա խոսքերը գրավոր տեքստով չեմ մեջբերի, ընթերցողի համար զետեղում եմ տեսագրություններ հետևյալ ինտերնետ-հասցեով. http://www.youtube.com/watch?v=Uq-kr-qLSVQ SaveFrom.net: (Թեև, անկեղծ ասած, դժվար է համաձայնել նաև այն բանին, որ «Ադրբեջան» տերմինը այդ տարածքի առնչությամբ սկսած լինեն օգտագործել 19-րդ դարի 80-ականների վերջին. բազում-բազմաթիվ վկայություններ կան, որ դեռ ՍՍՀՄ-ի օրոք էլ հենց «ադրբեջանական» մտավորականությունը տարակուսում էր. ինչո՞ւ, չէ՞ որ Ադրբեջանը Արաքսից հարավ ընկած մասն է, իսկ հյուսիսում Առանն է, Շիրվանը, այլ անուններ ևս, բայց ոչ Ադրբեջան, և բացի այդ, մինչև 1936 թ. ՍՍՀՄ սահմանադրությունը «ՍՍՀՄ-ի ադրբեջանցիների լեզուն, չգիտես ինչու, միանգամայն պաշտոնապես, փաստաթղթերում նշվում էր «թյուրքերենը» և ոչ թե «ադրբեջաներենը»...)։ Չի՞ հավատում ռուսաստանցի մասնագետին Ի. Ալիևը, այդ դեպքում կառաջարկեմ լսել (բայց ուշադիր) նաև Ապշերոնում լավ հայտնի բրիտանացի լրագրող, Կովկասի մասնագետ և բավական ադրբեջանամետ «Սև այգի. Հայաստան և Ադրբեջան` խաղաղության ու պատերազմի արանքում» գրքի հեղինակ Թոմաս դե Վաալին. http://www.youtube.com/watch?v=0p4Md6DKNbs SaveFrom.net: Սա ևս մի երկրի ներկայացուցչի շատ ուշագրավ խոստովանություն է, որը մեղքի իր բաժինն ունի ներկայումս մեզ հայտնի նախկին Ադր. ՍՍՀ-ի արհեստական ստեղծման գործում։
Բայց ես ելնում եմ այն բանից, որ աշխարհաքաղաքականության ռուսաստանցի հանրահայտ մասնագետ և ազգությամբ թուրքմեն (!) Ա. Կուրտովին Ապշերոնում տարերային նացիստական մոլուցքի մեջ կարող են նաև «հայ դաշնակ» անվանել. իբր, ներկայացնում է Ռուսաստանը, ՌՌՀԻ-ն կարող է «կաշառված լինել» Հայաստանի կողմից և այլն։
Խելքը գլխին մարդը, իհարկե, կհասկանա. ՌՌՀԻ-ն մասնավոր մի «դուքան» չէ Ի. Ալիևի համար։ Կամ էլ ինչ-որ «Միր» և «Միր-24» հեռուստաալիքներ` իրենց ծախու կամ ոչ պրոֆեսիոնալ ղեկավարներով։ Դա մի հիմնարկություն է, որը, ըստ էության, արտահայտում է Ռուսաստանի գործող իշխանության տեսակետը։ Չէ, դե եթե ադրբեջանցի նացիոնալ-ֆաշիստները հավատ չունենան ռուսաստանցի հետազոտող, ազգությամբ թուրքմեն գիտնականի հանդեպ, ապա կա ծանրակշիռ այլընտրանք։ Այդ դեպքում ապշերոնցիները թող հավատան հենց Տ. դե Վաալին։ Չէ՞ որ մարդը սոսկ լրագրող չէ կամ ստից-մտից մեկը։ Նա 1988-ին ավարտել է Օքսֆորդի Բալլիոլ-քոլեջը։ Ներեցեք, Օքսֆորդում, անգամ քոլեջներում, որպես կանոն, «հենց էնպիսի մարդիկ» չեն սովորում։ Մեծ Բրիտանիայի հայտնի կրթական քաղաքներում պատրաստել և պատրաստում են այնպիսի անհատականությունների, որոնք այնուհետև Մեծ Բրիտանիայի շահերն են ներկայացնում ամբողջ աշխարհում։ Բնականաբար, այդ թվում նաև մեր Անդրկովկասում։ Ընդ որում, դե Վաալին անկողմնակալ չես էլ համարի. նրան Բաքվում այնքան էլ վատ չեն «սնել»։ Այդուամենայնիվ, որպես փորձագետ չի կարող ճանաչել սուտ-Ադրբեջանի «հնամենիությունը»։ Բայց այս ամենը` թե՛ Ա. Կուրտովի պարագայում, թե Տ. դե Վաալի, կարելի է հասկանալ միայն այն դեպքում, եթե կարդացողը (լսողը) ունի իր սեփական ուղեղը և բավականաչափ կրթական մակարդակ։ Կամ էլ հասկանա նրանց արտահայտած մտքերի պարզ էությունը. ո՛չ Անգլիայում, ո՛չ Ռուսաստանում չեն հավաստում, թե առհասարակ երբևէ սուտ-Ադրբեջանի ներկա տարածքներում գոյություն ունեցած լինեն ինչ-որ «հնագույն և պատմական ադրբեջանական հողեր»։ Իրոք շատ հեշտ կլիներ սա հասկանալը, եթե մարդկանց գլխում մարդկային ուղեղի գորշ զանգված հիշեցնող գոնե մի բան լիներ։
Ի. Ալիև, մնացած ապշերոնցիներ, վերջապես անձինք, որ սովոր եք «վերցնելու» ապշերոնցիների ձեռքից` լինեն նավթադոլարներ, թե սև խավիար։ Հասկացեք, ի վերջո, դուք կռիվ եք տալու ոչ թե հայերի ու Հայաստանի, այլ համաշխարհային քաղաքականության դեմ, որը, ախր, ոչ մի կերպ չի ուզում ընդունել, որ «Հայաստան ու հայեր չեն եղել»։ Դա վերաբերում է նաև իսլամական մեծ քաղաքակրթությանը, ի դեպ, որի ներկայացուցիչների ճնշող մեծամասնությունը հիանալի գիտե և հիշում է, թե ինչ է Հայաստանն ու ինչ պատմական հողեր են մտնում նրա մեջ։ Այնպես որ, Ի. Ալիևի հոգին ու մաշկը բռնած քաղաքական քորը արդարացված է. այո, քիչ է մնացել տարածաշրջանը, աշխարհը, ԱՊՀ երկրներն ու ժողովուրդներին խաբելուն։ Սուտ-Ադրբեջանի տրամաբանական և արժանի վախճանն էլ ավելի է մոտեցել։ Չի եղել և չկա որևէ նախադրյալ և մեխանիզմ, որ որևէ մեկը (կարևոր չէ, թե որտեղ, որ մայրաքաղաքում) երազեր ու ծրագրեր ուժով «վերաենթարկել» Արցախը պատմության ապշերոնցի կեղծարարներին։ ՈՒստի Ղրիմում և նրա շուրջ տիրող իրադարձությունները նաև ազդակ են հայ հասարակության, համաշխարհային հանրակցության, ինչու չէ, նաև սուտ-Ադրբեջանի ու Թուրքիայի համար, որ Նախիջևանի ու Կարսի նահանգի հարցերը նույնպես «թաղված» չեն։
Մարտի 20-ին Բաքվում իր թույլ տված արարքով Ի. Ալիևն ինքն ապացուցեց աշխարհին, որ այսօրվա սուտ-Ադրբեջանը «ֆաշիստական պետություն» է, նրա «ազգային գաղափարախոսությունը ֆաշիզմն է, խտրականությունն ու ազգայնամոլությունը»։ Ափսոս հոգեվարքի մեջ գտնվող այդ երկրի ժողովուրդը։ Ստի ու թալանի համար հատուցման ժամը մոտ է։ Երբևէ գոյություն չունեցած «Ադրբեջանը» ուղղակի ոչ մի տեղ չի կարող «հինավուրց պատմական հողեր» ունենալ։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Комментариев нет:

Отправить комментарий