понедельник, 11 ноября 2013 г.

Ռուսաստանը շարունակում է հետախուզել Թուրքիայի տարածքն օդից

Ռուսական Իլ-20 հետախուզական ինքնաթիռը կրկին թռիչք է կատարել Թուրքիայի սևծովյան ափերից ոչ հեռու, իսկ թուրքական կողմն անմիջապես օդ է բարձրացրել F-16 կործանիչներ։

Իլ-20Մ. ՌԴ ԶՈւ ՌՕՈւ
Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի հաղորդագրության համաձայն՝ Ռուսաստանի Դաշնությանը պատկանող Իլ-20 ռազմական ինքնաթիռը նոյեմբերի 9-ին սկսել է թռիչք իրականացնել Թուրքիա-Բուլղարիա սահմանից մինչ Թուրքիա-Վրաստան սահմանը, որից հետո հեռացել է։
Այս ընթացքում Թուրքիայի ռազմաօդային ուժերը երկինք են բարձրացրել 2 միավոր F-16 կործանիչներ, որոնք ուղեկցել ռուսական հետախուզական ինքնաթիռին։ Ավելի ուշ օդ է բարձրացվել ևս 2 միավոր F-16, որոնք փոխարինել են առաջին երկուսին։
Հիշեցնենք, որ վերջին շաբաթներից հաճախակի է հաղորդվում ՌԴ Իլ-20 հետախուզական ինքնաթիռի՝ Թուրքիայի սևծովյան ափերին մոտենալու և ափի երկայնքով թռիչքներ կատարելու մասին տեղեկությունը։
Ռուսական աղբյուրները նշում են, որ թռիչքներ է իրականացնում Իլ-20Մ տիպի հետախուզական ինքնաթիռը, որը վերջերս է արդիականացում անցել։ Միևնույն ժամանակ թուրքական կողմը կործանիչներն օդ բարձրացնելով փորձում է ռադիոխափանումներ ստեղծել՝ ռուսների հետախուզությանը խանգարելու համար։

Комментариев нет:

Отправить комментарий