вторник, 29 января 2019 г.

Ծայրահեղ կործանարար է, երբ գլխատում են բանակը

Ծայրահեղ կործանարար է, երբ գլխատում են բանակը
Այսօր նշանակալի օր է:
1992թ. հունվարի 28-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի հրամանագրով ստեղծվել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը: Հայ ժողովրդի կողմից հայոց բանակի հիմնական հիմնադիրներից մեկը համարվող եւ «Սպարապետ» կոչվող Վազգեն Սարգսյանը դարձավ պաշտպանության նախարար:
«Բանակի օրը» Հայաստանի պաշտոնական տոների օրացույցում հայտնվեց 2001 թվականին: Այնուհետեւ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հունվարի 6-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշարժան օրերի մասին» օրենքը: 2002թ. Հայաստանի Ազգային ժողովն ընդունեց «Տոների եւ հիշարժան օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հավելվածը՝ համաձայն որի, Ազգային բանակի օրը ոչ աշխատանքային օր դարձավ:
Ընկերնե՛ր, այսօր` մեր երկրի ամենակարևոր տոներից մեկի առթիվ, ավանդական շնորհավորանք հղելու փոխարեն, ուզում եմ կիսվել իմ մտահոգություններով:
Հայաստանի և Արցախի ապագան գլխավորապես կախված է բանակից: Մեր երկրի ապահով ապագայի համար ծայրահեղ կործանարար է ժողովրդին ագրեսիվ թշնամու հանդեպ «խաղաղասեր հռետորություն» սովորեցնելը, քանի որ լիակատար պարտություն է համարվում սեփական իրավունքներից, ամենից առաջ պատմական հողի նկատմամբ իրավունքից և պատմական հիշողությունից կամավոր հրաժարվելը:
Ծայրահեղ կործանարար է գիտակցաբար անցկացվող գաղտնի աշխատանքը, որն ուղղված է բանակի բարոյալքմանը և մարտական ոգու սպառմանը, դրա ապահերոսացմանը: Չէ որ մարդկանց առաջ, դեպի հաղթանակ շարժվելու համար անհրաժեշտ է մշտապես աչքի առաջ բարձունքի վրա ունենալ արիության փառավոր օրինակներ... չի կարելի ազգը զրկել իր հերոսներից: Այս ուղին դեպի կործանում տանող ճանապարհ է:
Ծայրահեղ կործանարար է բանակը զրկել սպայական պատվի անսասան կոդեքսից, որի վրա հիմնվում է բանակը, քանի որ այլ կերպ, նրանք, որոնք գնում են թմբուկների հետևից, կվերածվեն զուտ վարձու մարդասպանների մի ամբոխի, որոնք զուրկ են բարոյական ուղենիշներից և հայրենիքի նկատմամբ զագացմունքներից և որոնք հենց առաջին իսկ իրական վտանգի դեպքում միանգամից փախուստի կդիմեն:
Ծայրահեղ կործանարար է, երբ գլխատում են բանակը, հեռացնում մարտական սպաներին, որոնք հաղթանակով են դուրս եկել անհավասար մարտի դաշտից և վտանգավոր է, երբ բանակի հրամանատարներ են նշանակվում մարդիկ, որոնք երբևէ որևէ առնչություն չեն ունեցել դրա հետ: «Ես Գերագույն գլխավոր հրամանատարն եմ» մանտրան չի կարող իրական մարտիկ դարձնել մի մարդու, որը օժտված չէ համապատասխան ոգով: Չէ որ լրիվ բնական է, տանուլ տալը մի բանում, որով դու երբեք չես զբաղվել և ոչ էլ ուզել ես զբաղվել: Ինչ-որ առիթով Նապոլեոնը ասել է` ոչխարների զորքը՝ առյուծի գլխավորությամբ, միշտ կհաղթի առյուծների զորքին՝ ոչխարի գլխավորությամբ: Հայաստանի՛ մարտիկներ, հայրենիքի պաշտպաններ, դուք մեր հպարտությունն եք: Հիշե՛ք` դուք իրական առյուծներ եք:
Ես ուզում եմ ձեզ շնորհավորել Հայաստանի երկրորդ նախագահ` Ռոբերտ Քոչարյանի խոսքերով, որոնք նա արտասանել է 2002 թվականի հունվարի 28-ին, երբ նրա հրամանագրի համաձայն հայկական բանակի հիմնադրման օրը վերածվեց պետական տոնի:
«Պարոնայք գեներալներ, սպաներ և զինվորներ,
Հարգելի հյուրեր,
Շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա կապակցությամբ:
Այսօր առաջին անգամ պաշտոնապես նշում ենք Բանակի օրը:
Սրանով մենք հիմք ենք դնում նոր ավանդույթի, որ միայն զինվորականներին չի վերաբերում: Համոզված եմ, որ Բանակի օրը դառնալու է լայն ժողովրդականություն վայելող տոն:
Այսօր Հայաստանի Զինված ուժերի ստեղծման 10-րդ տարեդարձն է։ Հայաստանի Զինված ուժերը մեր երկրի ու ժողովրդի անվտանգության առաջին երաշխավորն են և խաղաղության հուսալի պատվարը:
Հայոց բանակը պատերազմի դաշտում է ապացուցել իր հուսալիությունը և այսօր շարունակում է անշեղորեն բարձրացնել իր մարտունակության մակարդակը:
Պետք է խոստովանել, որ բանակը մեր պետական կառույցի ամենաամուր օղակն է:
Սրտանց շնորհավորում եմ բոլոր զինծառայողներին, այն զինվորականներին, ովքեր նոր զինվորական կոչումներ են ստացել եւ` ովքեր արժանացել են հայրենիքի բարձր պարգեւներին:
Մեր բոլոր զինվորականներին մաղթում եմ քաջառողջություն, անձնական երջանկություն, ինչպես նաեւ բարի ծառայություն` ի բարօրություն Հայաստանի Հանրապետության»։
Իրինա Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

Փաշինյանի տված պարգևավճարները և ընտրակաշառքների օրինականացումը (տեսանյութ)

Փաշինյանի տված պարգևավճարները և ընտրակաշառքների օրինականացումը (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը Դավոսում Իլհամ Ալիևիհետ հանդիպումից հետո շտապել էր մտնել «Ֆեյսբուք» և շփվել քաղաքացու հետ:
Այդ շփման ընթացքում նա ավելի քիչ ժամանակ հատկացրեց մեր երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող Արցախի թեմային և ավելի շատ ժամանակ հատկացրեց անձամբ իր համար կարևորագույն նշանակություն ունեցող պարգևավճարների թեմային:
Փաշինյանն իր պաշտպանության տակ առավ պարգևատրվածներին՝ «Բա Սերժի ժամանակ խի՞ էս թեմայով չէիք խոսում, բա Սերժի ժամանակ պարգևատրվածները ո՞նց են հիմա քննադատում» տարբերակով:
Պարգևավճար ստացածների թեման այդքան մեծ արձագանք չէր ունենա, եթե Փաշինյանն ու իր թիմակիցներն իրենց մինչհեղափոխական կյանքն այլ կերպ ապրած լինեին և մինչև հեղափոխությունը հակառակ փիլիսոփայությամբ հայտարարություններ արած չլինեին:
Նիկոլ Փաշինյան լրագրողն ու քաղաքական գործիչը մինչև նախորդ տարվա մայիսը գրեթե սրբացրել է աղքատությունը՝ այն ներկայացնելով որպես մարդու գերագույն արժանիք: Պետական չինովնիկն ու սեփականատերն ապրիորի սրիկաներ էին ըստ Նիկոլի: Իսկ նրանք, ովքեր փող են ստանում պետբյուջեից, պարզապես արժանի են գնդակահարության:
Փաշինյան–պոպուլիստը հանրությանը ներկայացել է որպես ժողովրդի դարդուցավով ապրող, տատիկ–պապիկների պարտքերի ցուցակները որպես ողբերգության մատյան ընդունող և ասկետիկ կյանքով ապրող մարդ, որը պատրաստ է առավոտից երեկո ձրի բանել ժողովրդի համար։
Եվ ահա, աղքատությունը՝ որպես մարդու ազնվության, իսկ ցանկացած տրամաչափի պաշտոնյա լինելը՝ որպես սրիկայության հոմանիշ ներկայացնողները եկել են իշխանության ու դարձել իրենց իսկ ստեղծած կարծրատիպերի զոհը: Սրանք որպես ջահել օրգանիզմ ստացել են պետբյուջեն տնօրինելու անսահմանափակ ու անվերահսկելի լիազորություն և փորձում են բավարարել իրենց պահանջմունքները։ Սրանք, բնականաբար, նյարդայնանում են, երբ իրենց անցյալն են հիշեցնում։
Եթե նախկինում ասում էին, որ բոլորը պետք է հավասար լինեն, ապա այժմ, երբ իշխանություն են վերցրել, արդեն հավասարների մեջ առանձնացնում են ավելի հավասարներին ու պետբյուջեն տնօրինում տնամերձ բոստանի պես: Հենց այդ՝ խոսքի ու գործի, նախկինում ասվածի ու ներկայում արվողի կոնտրաստն է հանրային դժգոհության առիթ տվել: Այդ դժգոհությունը կրկնապատկվում է «պետական ծառայողներին կրճատում ենք, որպեսզի պետբյուջեի գումարները տնտեսենք» դեմագոգիկ հայտարարությունների ֆոնին:
Փաշինյանը հիմա կրծքով պաշտպանում է պարգևավճար ստացողներին, քանզի դա իր հենարանն է: Հենց ի՛ր կարգադրությամբ են նրանց պարգևավճարների չափերը որոշվել: Դա յուրօրինակ փոխհատուցում էր Երևանի ավագանու և ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ «խփած» տոկոսների համար:
Պարգևավճարը Փաշինյանի համար ընտրակաշառքի օրինականացման ձև է: Նախկինում շրջանառվող ընտրակաշառքը տրվում էր ՀՀ ոչ հպարտ քաղաքացուն, իսկ հիմա՝ հպարտ քաղաքացին, որը, որպես կանոն, նախկինում 10 հազար վերցրած ոչ հպարտ քաղաքացի է, ստանում է Փաշինյանի ֆեյսբուքյան «լայվը», իսկ կանխիկ գումարները ստանում են Փաշինյանի՝ տարբեր «ռանգի» պաշտոնյա դարձած թիմակիցները։
Այսինքն, հիմա ընտրակաշառք ստանում են ոչ թե շարքային քաղաքացիները, այլ Փաշինյանի թիմակիցները, այն էլ՝ պետբյուջեի հաշվին։
Ի դեպ, պետության հաշվին ընտրակաշառք բաժանելու գաղափարը նոր չէ Նիկոլ Փաշինյանիմոտ։ Ընդ որում՝ Փաշինյանի ընտրակաշառքային մոդելը շատ ավելի կոշտ է, քան ՀՀԿ–ինը։ Վերջինս բաժանում էր փողը ու ենթադրում, որ փող վերցնողների մի մասը խաբելու է և քվեն ուրիշին է տալու, բայց դա ընդունելի էր համարվում։ Նախկինների օգտին փող բաժանողները գիտեին, որ 100–տոկոսանոց արդյունք չեն ստանալու, բայց նաև գիտեին, որ ընտրակաշառք վերցնող ՀՀ այն ժամանակվա ոչ հպարտ քաղաքացիները հիմնականում պարտաճանաչ էին,այսինքն՝ եթե փողը վերցնում էին, ապա, որպես կանոն, չէին խաբում ու քվեարկում էին փող տվողի օգտին։
Փաշինյանի առաջարկած մոդելն այլ էր։ Նա դեռևս հպարտ չդարձած քաղաքացուն ասում էր՝ կհաղթեմ, նոր փողը կտամ։ Այսինքն՝ ՀՀԿ–ն ոչ հպարտ քաղաքացիների համար «նաղդ» էր ապահովում, իսկ Փաշինայնը հպարտ քաղաքացիների համար՝ «նիսյա»։
Իշխանությունը վերցնելուց հետո Փաշինյանը հպարտ քաղաքացիների համար այժմ «նաղդով»ապահովում է ֆեյսբուքյան «լայվերը», իսկ ահա իր թիմակիցները բավարարվում են ընդամենը պետբյուջեից ստացած «նաղդ» պարգևավճարներով։ Սա՛ է ՀՀԿ–ի ու «Իմ քայլի» տարբերությունը։ Իսկ ոմանք չեն ուզում նկատել այդ տարբերությունը, ինչպես որ սրտնեղում էր Փաշինյանը զրահապատ ավտոմեքենայի մեջ նստած։
2017 թվականին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ նա «Ելք»դաշինքով էր մասնակցում ու հանդիսանում էր «Ելք»–ի քաղաքապետի թեկնածուն։ Փաշինյանը քաղաքացիներին առաջարկում էր ոչ թե 10 000 դրամ ընտրակաշառք վերցնել, այլ ձայնը տալ «Ելք» դաշինքին ու դրա դիմաց հետագայում ստանալ 15 000 դրամ Երևանի բյուջեից։ Լրագրողի այն հարցին, թե ինչպե՞ս եք պարզելու, թե որ քաղաքացին չի վերցրել ընտրակաշառք ՀՀԿ–ից, ու քվեարկել է «Ելք»–ի օգտին, նա դեմագոգիկ պատասխանում էր, թե բա՝ հավատալու ենք այդ մարդուն, ու քաղաքացին կարող է անձնագրով գալ ու քաղաքապետարանից ստանալ այդ սոցիալական աջակցությունը։
Թե քանի հավ այն օրերին կերավ Փաշինյանի նետած «կուտը», հայտնի չէ։ Հայտնի է միայն, որ 2017–ին «Ելքը» Երևանու ավագանու ընտրություններին ստացավ 70 730 քվե։
Այն, ինչ հիմա անում են քայլարածները, ամբողջությամբ տեղավորվում է «Ինձ ձայն տվեք, եկեք պետբյուջեից փող ստացեք» փաշինյանական բանաձևի մեջ. թիմը «խփել» է տոկոսները և պետք է պարգևատրվի։ Այլապես նրանց մոտ հարցեր կառաջանան, ու կբարձրանա ներքին բունտ։
Ինչ մնում է հպարտ քաղաքացիներին, ապա նրանք պետք է շարունակեն կերակրվել «լայվերով», քանի որ իրենք են ընտրել այդ տարբերակը։
Պետրոս Ալեքսանյան

Դասալիքները տոնում են, ծառայածներն ու կռվածները նստած են և հետապնդված

Դասալիքները տոնում են, ծառայածներն ու կռվածները նստած են և հետապնդված
Այսօր Հայաստանը տոնում է բանակի օրը: Քանի որ այն ասոցիացվում է Վազգեն Սարգսյանի հետ, ՀՀ նորմալ քաղաքացիները չեն կարող դա տոն համարել, ուղղակի (նազարյան լենայի) իներցիայով տոնում են, հատկապես նրանք, ովքեր երեխաներ ունեն բանակում: Եվ հետաքրքիրն այն է, որ գլխավոր տոնողները` Փաշինյան Նիկոլը, Սարգսյան Արմենն ու միրզոյան արարատը, բոլոր ջանքերը գործադրել են, որպեսզի գեթ մեկ օր չծառայեն հայոց բանակում: Իսկ այսօր տոնում են: Ադրբեջանական ordu.az պարբերականը գրում է այս մասին. «Սույն իրադարձությանը հատուկ նրբերանգ էր հաղորդում այն, որ ոչ Փաշինյան Նիկոլը, ոչ Սարգսյան Արմենը մեկ օր անգամ չեն ծառայել բանակում»։ Ճիշտ են գրում, ուղղակի մոռացել են ավելացնել նաև միրզոյան արարատի անունը:
Այս տարվա հունվարի 28-ն առանձնանում է նրանով, որ հայոց բանակի հիմնադիրներն ու հաղթանակի գլխավոր դերակատարները քրեորեն հետապնդվում են` հուրախություն հարևան երկրի: Ռոբերտ Քոչարյանն ու Մանվել Գրիգորյանն ազատազրկված են, պաշտպանության նախկին նախարարներ Սեյրան Օհանյանին ու Միքայել Հարությունյանին մեղադրանքներ են առաջադրված, իսկ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը կալանքից գրավի դիմաց ազատվել է, սակայն մեղադրյալի կարգավիճակն առկա է: Բացի այդ, Նոր Հայաստանի իշխանությունն արեց ամեն ինչ, որպեսզի նսեմացնի և հետին պլան նետի հաղթանակի և բանակաշինության մեջ լուրջ ներդրում ունեցողներին. Վիտալի Բալասանյանը, Մովսես Հակոբյանը, Լևոն Մնացականյանը և շատ-շատերն այսօր Փաշինյան Նիկոլի աչքի փուշն են, խանգարում են նրանք ժողովրդի վարչապետին իրականացնել իր գերհզոր աշխարհաքաղաքական և ներքաղաքական նախագծերը:

Դե, շնորհավորենք Փաշինյան Նիկոլին, Սարգսյան Արմենին ու միրզոյան արարատին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի առաջին ստորագրության հերթական տարելիցի առթիվ: Թող հավատարիմ մնան սպարապետ Վազգենի ստորագրության հոգուն ու ձեռագրին, շարունակեն նրա գործը, բայց մաղթենք նաև, որ բանակից հնարավորինս հեռու մնան:

суббота, 26 января 2019 г.

Մեծ խաղի փոքրիկ դետալները

Մեծ խաղի փոքրիկ դետալները
Արցախի ու Հայաստանի շուրջ տեղի ունեցող սրընթաց զարգացումների հետ կապված նախ մի քանի փաստ արձանագրենք, հետո կանցնենք դետալներին ու դրանց միջոցով կկազմենք մեծ խաղի ամբողջական պատկերը։ Խաղ, որի խաղավարը Միացյալ Նահանգներն է, վեկտորն ուղղված է Ռուսաստանի դեմ, թիրախն Իրանն է, ԱՄՆ գործընկերները՝ Թուրքիան ու Ադրբեջանը,օգտագործվողը՝ Հայաստանը, Ադրբեջանին տրվելիք բոնուսը՝ Արցախը։
«Չոր» փաստերը
1.Հունվարի 16–ին Փարիզում ավելի քան 4 ժամ բանակցում են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները՝ միջնորդ երկրների օժանդակությամբ։ Դա Մնացականյանի ու Մամեդյարովի հերթական հանդիպումն էր։
Դրանից հետո անմիջապես շրջանառության մեջ է դրվում «ժողովուրդներին պատրաստենք խաղաղության» բանաձևը։ Հայաստանի հանրայինը սկսում է քիրվայություն քարոզել, իսկ Ալիևը չի խոսում Երևանը գրավելու մասին, բայց պնդում է Ստեփանակերտի թեման։ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ցույց տալ, թե, իբր, Արցախի հարցով բանակցություններ չկան։
2.Հունվարի 19–ին ԵՄ արտաքին հարաբերությունների գծով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի գրասենյակը հայտարարություն է տարածում՝ հույս հայտնելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կիրականան, և հակամարտությունը կկարգավորվի։ Նա էլ է խոսում «ժողովուրդներին խաղաղության պատրաստելու» թեմայով։
3.Հունվարի 19–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորում է Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ ու կրկին կոչ անում լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը։
4.Հունվարի 22–ին Դավոսում հանդիպում են Փաշինյանն ու Ալիևը։ Փաշինյանն իրեն հավատացող հպարտ քաղաքացիներին այդ հանդիպումը բացատրում է «էդպես ստացվեց»–ով։ Ալիևը Փաշինյանի հետ նկարում շողում է ուրախությունից։
5.Հունվարի 23–ին հեռախոսազրույց են ունենում ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը և Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ Բոլթոնի հետ Արցախի հարց չի քննարկվել։
Դետալները
Սատանան միշտ դետալների մեջ է լինում։ Տվյալ դեպքում բացառություն չի եղել։
Որքան էլ Փաշինյանը թաքցնի, որ Արցախի հարցով ինքը ոչ թե բանակցում է, այլ պարզապես շփվում Ալիևի հետ, միևնույն է, փաստերն այլ բան են հուշում, իսկ դետալները ցույց են տալիս, թե ինչպիսի ինտենսիվություն կա բանակցային գործընթացում, ով է մոդերատորը, և ուր է տանում այս ամենը։
Շատ հստակ օրինաչափությամբ Մնացականյան–Մամեդյարով հանդիպումներին ու որոշակի պայմանավորվածություններին հաջորդում է Փաշինյան–Ալիև հանդիպումը որևէ այլ միջոցառման շրջանակներում, քանզի Փաշինյանի համար կարևորվել է ձևն, ու նա փորձում է դեմքը պահել՝ ցույց տալով, թե, իբր, հավատարիմ է իր հայտարարությանն ու բանակցություն չի վարում, այլ ընդամենը պատահաբար հանդիպում է Ալիևին։
Նույն օրինաչափությամբ ԱՄՆ ներկայացուցիչ Բոլթոնն է հայտնվում ասպարեզում, երբ որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվում «ժողովուրդներին խաղաղության պատրաստելու» և «պատմական կարծրատիպերից ձերբազատվելու» շրջանակներում։ Բոլթոնի մոդերատորությունն այս գործընթացում ակնհայտ է։
Ուշագրավ է, որ Ալիևի ու Փաշինյանի ջանքերով ՌԴ դերը նվազեցվել է հակամարտության կարգավորման գործում։ Եթե նախկինում խոսվում էր «Լավրովի պլանի» մասին, որը ենթադրում էր տարածքների վերադարձ, Արցախի ստատուսի որոշման մեխանիզմներ և խաղաղապահների (ենթադրաբար՝ ռուսական անձնագրով) տեղակայում, ապա այժմ բանակցային գործընթացը «Բոլթոնի պլանով» նախատեսված սցենարով է, ըստ որի՝ հակամարտությունը կարգավորվում է «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևով։
«Բոլթոնի պլանով» չի նախատեսվում Արցախի անկախ կարգավիճակ, քանզի այն պլանավորվում է թողնել Ադրբեջանի կազմում, չկան խաղաղապահներ, և կա միայն խաղաղության ու փողի խոստում։
Մեծ խաղը
Ինչպես սկզբում էինք նշել, մեծ խաղի մեծ թիրախը Ռուսաստանն է, իսկ փոքր թիրախը՝ Իրանը։ Ամերիկացիները նույնիսկ Սիրիայի քրդերին «քցեցին»՝ հանուն թուրքական աշխարհի հետ ձեռք բերված հակաիրանական պայմանավորվածության և հանուն մեծ խաղի։
Այս խաղում Հայաստանը դարձել է մանրադրամ։ Դավադրությունների տեսության գիրկը չենք ուզում ընկնել, բայց փաստն այն է, որ Բոլթոնի պլանը մտել է գործնական հունի մեջ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո։ Նա գիտե՞ր, որ մտնելու է, թե՞ վարչապետ դառնալուց հետո ակամայից մտցվեց, «հերձումը» ցույց կտա։ Մեզ այս պահին պլանն է հետաքրքրում։
Այդ պլանում Հայաստանը զիջողի դերում է։ Փաշինյանը, բնականաբար, չի ուզում հայտնվել այդ դերում, բայց դատելով ամենից՝ կա՛մ չի կարողանում «ոչ» ասել, կա՛մ չի հասկանում խաղի իմաստը. երևի, երկուսը միասին։
Փաստը տվյալ դեպքում այն է, որ Փաշինյանն ինտենսիվորեն բանակցում է Արցախի հարցով, և այդ առումով երկրորդ կարծիք չի կարող լինել։ Եթե արդեն խոսվում է ժողովուրդներին խաղաղության պատրաստելու մասին, նշանակում է՝ դետալային փուլեր են անցել բանակցողները։ Ու հենց դա է մտահոգիչը։
Հաշվի առնելով Փաշինյանի անցյալը (դիլետանտ ընդդիմադիր լրագրող, որի քաղաքական հայացքները և արժեհամակարգը ձևավորվել են քիրվայական մթնոլորտում), վարչապետի կարգավիճակով վարվող նրա ներքին ու արտաքին քաղաքականությունը (ներսում՝ պառակտում, դրսում՝ զրո դաշնակիցներ), ինչպես նաև կառավարման ոճը (ուղիղ նայել ֆեյսբուքյան օգտատիրոջ աչքերին ու «լափշա» կախել նրա ականջներից, անել այն, ինչ խոստացել ես չանել ու խոստանալ այն, ինչի հակառակն ես անում կամ անելու), կարող ենք պնդել, որ նա մտել է վտանգավոր տիրույթ, ու դա է պատճառը, որ թաքցնում է իրականությունը։
Փաշինյանի համար բառերը և սեփական խոսքն ընդամենը մանիպուլյացիայի գործիքներ են։ Նրա ասածները, հետևաբար, պետք է հասկանալ հակառակ իմաստով։
Օրինակ՝ երբ երեկ Փաշինյանն ասաց, որ Բոլթոնի հետ խոսել է ամեն ինչից, բացի Արցախի հարցից, ապա հասկացողը հասկացավ, որ Բոլթոնի հետ Փաշինյանի զրույցը եղել է բացառապես Արցախի հարցի շուրջ։ Հատկապես որ հեռախոսազրույցը տեղի էր ունեցել Ալիևի հետ հանդիպումից անմիջապես հետո։
Թե մինչև ո՞ւր կարող է գնալ Փաշինյանն այս մեծ խաղի շրջանակներում, դժվար է ասել։ Մեկ բան ակնհայտ է, որ Ադրբեջանն արդեն լուծված է համարում Փաշինյանի հետ մինի պարտիան ու անցել է Կրեմլի հետ «ռազբորկային»՝ ատամ ցույց տալով վերջինիս ու առաջարկելով մոռանալ Ադրբեջանը ռուսական աշխարհաքաղաքական, անվտանգ և տնտեսական նախագծերում ներգրավելու մտադրությունից։
Գալի՞ս է Փաշինյանի՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» գրելու ժամանակը
Արցախի ու Հայաստանի շուրջ տեղի ունեցող ներկա գործընթացը շատ նման է 1997–1998թթ.զարգացումներին, բայց կա մեկ էական տարբերություն։ Այն ժամանակ դրսի ուժերը, ինչպես Լևոն Տեր–Պետրոսյանն էր սխալմամբ կարծում, չէին ճնշում Հայաստանին, որպեսզի մենք գնանք միակողմանի զիջումների։ «Փուլային» լուծման գնալը Տեր–Պետրոսյանի «բզիկն» էր, որը կյանքի կոչելով՝ նա այն ժամանակ փորձում էր փոխհատուցել ներքին լեգիտիմության սուր դեֆիցիտն ու զուգահեռաբար նաև առաջ մղել քիրվայական գաղափարախոսությունը։ Իսկ հիմա կա իրական ճնշում մեզ վրա, և լրիվ այլ ներքին ու արտաքին միջավայր։
Ինչ մնում է անձերին, ապա Փաշինյանը գործում է նույն տերպետրոսյանական գաղափարական տիրույթում, բայց, ի տարբերություն ՀՀ 1–ին նախագահի, նա անկեղծորեն չի բացվում հանրության առաջ ու առայժմ չի պատրաստվում գրել ի՛ր «Պատերա՞զմ, թե՞ խաղաղությունը»։ Փաշինյանն առերևույթ ռազմահայրենասիրություն է խաղում, բայց «տակից» բանակցում է մի պլանի շուրջ, որը նույնիսկ ավելի վատն է, քան Տեր–Պետրոսյանի տխրահռչակ «փուլային» տարբերակը։
Փաշինյանը դասեր է քաղել Տեր–Պետրոսյանի քայլերից ու դրա համար էլ չի ուզում հանրային լայն քննարկման առարկա դարձնել Արցախի հարցը և իր վարած բանակցության առարկան։ Փաշինյանն այլ՝ խաշային ու պարգևավճարային թեմաներով է զբաղեցնում հպարտքաղաքացիներին։ Աշակերտն, ըստ այդմ, գերազանցում է ուսուցչին։ Եթե այդպես չէ, ապա Փաշինյանը պետք է բացի փակագծերը և անկեղծ խոսի Հայաստանի հանրության հետ։ Հատկապես որ հայ ժողովուրդը նրան Արցախի հարցով մանդատ չի տվել, և հատկապես որ նա Տեր–Պետրոսյանի պես դոկտրինյոր չէ ու չունի կայուն աշխարհայացք, ինչը տվյալ դեպքում hօգուտ Փաշինյանի է խոսում։
Հիմա մեծ խաղ է սկսվել, ու բանակցային գործընթացը գաղտնի պահելն անհնար է։ Մեծ խաղին զոհ չգնալու համար այլ որակներ ու այլ մտածելակերպ են անհրաժեշտ կառավարող դասից։ Փաշինյանն այդ որակներն ու մտածելակերպը չունի։ Իսկ այն, ինչ ունի, վտանգավոր է մեր երկրի անվտանգության համար։
Կհասցնի՞ Հայաստանը, կախված է մեզանից։ Իսկ մինչ այդ եթե մեր երկիրը դիմացավ այս փորձությանը, ապա կարող ենք ասել, որ աշխարհում հրաշքներ լինում են։
7or.am

Հացադուլի մեջ գտնվող մարդու մահը սպանություն է. նոր իշխանությունը դաժանությամբ անցավ բոլոր սահմանները. Վահան Իշխանյան

Հացադուլի Õ´Õ¥Õ» Õ£Õ¿Õ¶Õ¾Õ¸Õ² մարդու Õ´Õ¡Õ°Õ¨ սպանություն Õ§. նոր իշխանությունը դաժանությամբ անցավ բոլոր սահմանները. Վահան Ô»Õ·Õ­Õ¡Õ¶ÕµÕ¡Õ¶ Վահան Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հացադուլի մեջ գտնվող մարդու մահը սպանություն է. նոր իշխանությունը դաժանությամբ անցավ բոլոր սահմանները.«Նուբարաշեն»-ի բանտում հացադուլի 44 ֊րդ օրը մահացել է Մհեր Եղիազարյանը։ Իշխանությունը նրա սպանել է, քանի որ հացադուլի պահանջին ընդառաջ չեն գնացել։ Հայաստանում առաջին անգամ հացադուլի ընթացքում, սովելու արդյունքում մարդ է մահանում։
Եթե այլ դեպք եղել է, խնդրեմ, հիշացրեք։ 2017֊ին Արթուր Սարգսյանը՝ հաց բերողը հացադուլ հայտարարելու շնորհիվ ազատվեց կալանքից և դուրս եկավ հացադուլից, հետո, ազատվելուց հետո մահացավ՝ հացադուլի հետևնանքից։ Իսկ նոր իշխանությունները ավելի անսիրտ գտնվեցին և 44 օր հացադուլի մեջ գտնվող Մհեր Եղիազարյանին նախնական կալանքից չազատեցին, մանավանդ հանգիստ կարող էին ազատել, նա ծանր հանցանքի մեջ չէր մեղադրվում, նրան մեղադրում էին «կաշառք տալու պատրվակով նրանցից պահանջել, ստացել եւ առանց որեւէ գործողություն կատարելու խարդախությամբ հափշտակել է 180 հազար դրամից մինչեւ առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 մլն 775 հազար ՀՀ դրամ»:
Այժմ արդեն նրա մեղքը որևէ մեկը չի կարող հաստատել, նա իր մահով հաստատեց որ անմեղ է։
Բայց մեկ այլ բան էլ է հաստատվում՝ Մհեր Եղիազարյանը փոխնախագահն էր նախկին իշխանություններին աջակցող «Հայոց Արծիվներ. միասնական Հայաստան» կազմակերպության և խմբագիրը haynews.am կայքի։ Նոր իշխանություններն ընտրողաբար են չարաշահումների գործեր բացում, հիմնականում նրանց դեմ ովքեր հակառակորդ ճամբարում են, այդպես քրեական գործ հարուցեցին «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի տնօրեն Արա Մինասյանի դեմ ու բանկային գաղտնիքը խախտելով բանկում պահ տված ունեցվածքը ի ցույց դրեցին, միայն այն բանի համար որ Սերժ Սարգսյանի խնամին է, իսկ այլ հիվանդանոցների տնօրենների դեմ քրեական գործեր չեն հարուցում, նաև օլիգարխներ որոնց հանցանքների մասին լեգենդներ են պատմում, Փաշինյանի առաջ խորնարհվեցին և դարձան խոշոր գործարարներ։
Ուրեմն, այս ընտրողական վերաբերմունքը քաղաքական երանգ ունի, և եթե նույնիսկ նախկին իշխանությունների հետ կապված մարդկանցից մեկը չարաշահում էլ արած լինի նրա դեմ գործ հարուցելու մեջ այս ընտրողականությունը քաղաքական բաղադրիչ է մտցնում։
Այսպիսով, քաղաքական է նաև Սամվել Մայրապետյանի դեմ հարուցված քրեական գործը՝ անկախ նրանից կաշառքին աջակցել է թե մեղադրանքը սարքովի է։ Մայրապետյանի կյանքը փրկեց մարդու իրավունքների Եվրոպական դատարանը՝ վճռելով որ նրան թույլ տան մեկնել Գերմանիա բուժման։ Եղիազարյանը գնաց հացադուլով անարդարության դեմ բողողքի ճանապարհով, ցավոք բախվեց անսիրտ իշխանությունների հաշվեհարդարին։
Նրա մահը խարանվելու է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, և այսուհետ, եթե որևէ մեկը խույս տա կալանավորումից, արդարացի է լինելու»։

HayNews.am

Источник:  http://haynews.am/hy/1548509319

Սա անհաջող կադր չէ, այս դեմքը շուտով փորձանքի է հասցնելու բոլորիս. Սամսոնյան

Որոշել էի վաղը այս նկարով թեմային անդրադառնալ, բայց չդիմացա: Սա գետինը մտնելիք է, այս նկարի մեջ այնքան մեսիջ կա, այս նկարի մեջ այնքան ամաչելու տեղ կա, որ ուղղակի ասելու չի: Սա անհաջող կադր չէ, սա կոնկրետ ՀՀ առաջին դեմքի հոգեվիճակի արտահայտումն է ու այս դեմքը շուտով փորձանքի է հասցնելու բոլորիս: Սա մեր ամոթն ա ժողովուրդ...
Ծուռ վիզը, դժգոհ դեմքն ու ժիլետի տակից դուրս եկած գալստուկը ու այս ամեն ինչին գումարած 1,5 ժամ խիստ «մասնավոր» զրույցը, որից գրեթե անմիջապես հետո այս մարդը նույն հոգեվիճակով գնում է Մոսկվա: Միջազգային հարաբերություններում դարձանք տաջիկ ու ուզբեկ...
Նարեկ Սամսոնյան

Որոշել էի վաղը էս նկարով թեմային անդրադառնալ, բայց չդիմացա: Սա գետինը մտնելիք ա, էս նկարի մեջ էնքան մեսիջ կա, էս նկարի մեջ էնքան ամաչելու տեղ կա, որ ուղղակի ասելու չի: Էս անհաջող կադր չի էս կոնկրետ ՀՀ առաջին դեմքի հոգեվիճակի արտահայտումն ա ու էս դեմքը շուտով փորձանքի ա հասցնելու բոլորիս: Էս մեր ամոթն ա ժողովուրդ...
ծուռ վիզը, դժգոհ դեմքն ու ժիլետի տակից դուրս եկած գալստուկը ու էս ամեն ինչին գումարած 1,5 ժամ խիստ «մասնավոր» զրույցը, որից գրեթե անմիջապես հետո էս մարդը նույն հոգեվիճակով գնում ա Մոսկվա: Միջազգային հարաբերություններում դարձանք տաջիկ ու ուզբեկ...
Источник: https://analitik.am/news/view/454971

Армения расположилась между Польшей и Бельгией в рейтинге экономической свободы Heritage Foundation за 2019 год и вошла в группу "относительно свободных" стран



ЕРЕВАН, 25 января. Новости-Армения. Армения заняла 47-е место среди 180 государств в рейтинге "Индекс экономической свободы" (Index of Economic Freedom 2019) и находится в группе "относительно свободных" стран. Об этом свидетельствуют данные рейтинга фонда "Наследие" (Heritage Foundation) "Индекс экономической свободы 2018". 

Следует отметить, что в прошлогоднем рейтинге Армения резко ухудшила свои позиции и вернулась в группу "относительно свободных" стран, заняв 44-е место среди 180 государств. Согласно докладу 2017 года, Армения поднялась сразу на 21 позицию и заняла 33–е место, в результате чего республике удалось из категории "относительно свободных" (moderately free) стран перейти в категорию "в основном свободные" (mostly free). В рейтинге 2016 года Армения была 54-й среди 178 государств, а годом ранее занимала 52-е место. 
В рейтинге 2019 года Армения расположилась между Польшей (46-е место) и Бельгией (48-е место). Как следует из рейтинга, уровень свободы армянской экономики оценивается в 67,7 балла, данный показатель снизился на 1 пункт по сравнению с 2018 годом. 

Страны, набравшие в рейтинге менее 50 баллов, считаются "абсолютно несвободными", 50-60 баллов – "преимущественно несвободными", 60-70 баллов – "относительно свободными", 70-80 баллов – "в основном свободными", а свыше 80-ти баллов – "свободными".

В Heritage Foundation отмечают, что снижение оценки экономической свободы Армении обусловлено резким падением показателей "финансового благополучия государства" (Fiscal Health), "добросовестность правительства" (Government Integrity) и "эффективности судебной системы" (Judicial Effectiveness). 

Согласно рейтингу, Армения занимает 24-е место среди 44 стран европейского региона, и ее общий балл немного ниже региональной нормы, но значительно выше среднемирового уровня.

"Несмотря на усилия предыдущего правительства по улучшению бизнес-среды посредством налоговой реформы, снижения коррупции в таможенной и налоговой администрациях и повышения прозрачности процесса закупок, географическая изоляция, узкая экспортная база и повсеместная монополия в важных секторах бизнеса делают экономику Армении особенно уязвимой при ухудшении ситуации на мировых товарных рынках", - отмечают аналитики Heritage Foundation.

Тем не менее, в Heritage Foundation отмечают, что значительная диверсификация экономической базы Армении повысила динамику экономики, а 10 лет стабильного экономического роста привели к сокращению уровня бедности и безработицы.

Источник: http://newsarmenia.am/news/economy/armeniya-raspolozhilas-mezhdu-polshey-i-belgiey-v-reytinge-ekonomicheskoy-svobody-heritage-foundatio/

пятница, 25 января 2019 г.

Բա ասում էիք ժողովուրդն է որոշելու ամեն ինչ

Թաթուլ Մանասերյան


Ինքնապարգևատրումների թեմային վերջ դնելու համար մի քանի հարց տամ դրանց հեղինակներին՝ թող մտածեն.
- իսկապես կարծում եք, որ վաստակել եք ձեր աշխատավարձերը, որ մտածեք արդեն պարգևների մասին?
- ժամանակին գործի գալու համար ղեկավար - տեղակալ - քարտուղարուհիները հերոսություն են արել?
- հիշել եք արդյոք գոնե ձեր ծնողների կամ այն թոշակառուների մասին, ովքեր կայացրել են մեր երկիրը, եթե այո, ապա համեմատել եք արդյոք այն գրոշները, որոնցով նրանք պիտի տարեմուտ նշեին ձեր յոթանիշ թվերի հետ?
- ինչպես է գոյատևում սահմանին ձեր հանգիստը պահող զինվորի ընտանիքը?
- որ պարգևավճարով կարելի է փակել համատարած թշվառության արդյունքում գոյացած ՛՛պարտքի մատյանները՛՛ խանութներում?
- արդյոք ինքնապարգևատրմամբ կզբաղվեին Արամ Մանուկյանն ու իր զինակիցները՝ առաջին, Ալեքսանդր Մյասնիկյանն ու իր թիմակիցները՝ երկրորդ և Վազգեն Սարգսյանն ու իր տեսակը ներկայացնողները՝ երրորդ հանրապետությունները կայացնելիս և Արցախն ազատագրելիս?
- բա ասում էիք ժողովուրդն է որոշելու ամեն ինչ?
Բարի գիշեր եմ մաղթում բոլոր նրանց, ում խիղճը թույլ կտա քնել...

Պարգևավճարային չտեսությունը և Փաշինյանի օմբուդսմենությունը

Гагик Амбарян 

«Երևում է` Ամանորի սեղանը զարդարելու համար գումարի պակաս են ունեցել». Գագիկ Համբարյան

ՀՀ վարչապետի ժնևյան արտահերթ ուղիղ եթերը,որը նվիրված էր պարգևավճարներին ապացույցն է այն բանի,որ մարզերի և գերատեսչությունների բյուջեների տարրական գրպանման դաբռոն հենց վարչապետն է տվել...Այլ կերպ չի կարելի մեկնաբանել նրա շատ վատ ստացված "օմբուդսմենությունը" այդ արարքի նկատմամբ...Պարոն Փաշինյանը պետք է հասկանա,որ այն ինչ ինքն ասում է չի նշանակում,որ ճշմարտության վերջն է...Ո՞վ է նրան ասել,որ պարգևավճարները աշխատավարձի մաս են...Այդպիսի բան չկա...Պարգևավճարները պարտադիր չեն և կարող են չտրամադրվել...Ժողովրդուրն այն անվանում է "13-րդ աշխատավարձ"...Գոնե դա պետք է հուշեր,որ բարոյականությունից ելնելով այդ պարգևավճարը պետք է ստանային նրանք,ովքեր 1 տարի աշխատել են,այլ ոչ թե գյոռմամիշ և չտես որոշ պաշտոնյաների պես,որոնք պարգևատրում են իրենց ու իրենց շրջապատին՝ աշխատելով ընդամենը 3-8 ամիս... Իշխանական զավեշտներից է նաև այն,որ որոշ մարզպետներ կրկնակի պարգևավճարներ են տվել իրենք իրենց և շրջապատին... Երևում է ամանորի սեղանը զարդարելու համար գումարի պակաս են ունեցել...
Պարոն Փաշինյանը պարգևավճար տրամադրելը պայմանավորում էր նաև կոռուպցիայի դեմ պայքարով և լավ մասնագետներին պետական համակարգում պահելով,որոնք,իբրև թե ոչ պետական համակարգում աշխատելիս մի քանի միլիոն դրամ են ստացել,իսկ տեղափոխվելով մարզպետարաններ կամ պետական հիմնարկներ 600 հազար դրամ են ստանում....Հետաքրքիր է,"ՔՊ"-կան ո՞ր մարզպետներն են ու իրենց կողմից դրամական պարգև ստացած իրենց շրջապատներն են ոչ պետական սեկտորից պետական տեղափոխվել,որ նախկինում ստացել են մի քանի միլիոն դրամ աշխատավարձ...Նախկին գյուղապետը,նախկին ուսուցիչը,թե ո՞վ...Չեմ ասում,որ Փաշինյանի ասած մասնագետներ չեն ներգրավվել պետական համակարգում...Բայց նրանք մի քանիսն են,համոզված եմ...Իսկ եթե գլոբալ...Եթե որոշ պաշտոնյաներ չեն ցանկանում աշխատել պետական համակարգումում,ապա ինչպես ասում են՝"Скатертью дорожка...Свято место пусто не бывает..." 
Օրինակ,հետաքրքիր է,այդ ինչ մասնագետ է ՊԵԿ նախագահի գործավարուհին,որ Հայաստանի նման երկրում նրան վճարվել է 2 մլն. 763 000 դրամ պարգևավճար...Չլինի ՊԵԿ նախագահի գործավարուհին Օքսֆորդի կամ վատագույն դեպքում Լոմոնոսովի անվան համալսարաններն է ավարտել...Հետաքրքիր է,այդ ինչպես է նա պատասխանում հեռախոզանագերին կամ սուրճ մատուցում,որ ՊԵԿ նախագահը նրան պարգևատրել է 5,7 հազար դոլարով...Կամ ՊԵԿ նախագահի խոսնակը,ում "ուվաժաեմի շեֆը" պարգևատրել է 2 մլն 30.000 դրամով...Այդ ինչպիսի՞ հաղորդագրություններ է նա պատրաստում ՊԵկ նախագահի համար,որ ՊԵԿ նախագահը այդպես առատաձեռն է գտնվել նրա հանդեպ...Այս երկու ,հավանական է,տիկնանց կողքին ուղղակի "հրեշտակ" է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի խորհրդականը,ով ստացել է ընդամենը 1 մլն 574 000 դրամ...Երևի լավ խորհուրդներ չի տալիս պատրոնին...Իսկ այ,գործավարուհին և մամլո խոսնակը տաժանակիր աշխատում են և հայաստանյան պայմաններում "Ջենիֆեր Լոպեսյան" հոնորարներ ստանում...Նույն խայտառակ իրավիճակն է Երևանի քաղաքապետարանում...Ինչպե՞ս կարելի է իշխանության գալ 2018 թ-ի սեպտեմբերին և նույն թվականի դեկտեմբերին մոտ1 միլիոն դոլարի պարգևներ վճարել ու ընդդիմանալ բացահայտել,թե ովքեր են արժանացել պարգևավճարների... Դե սրանց կողքին մարզպետները և նրանց "քիփիլիկ" շրջապատները հրեշտակներ են երևում...
Ավելի լավ կլիներ,եթե պարոն Փաշինայնը լռեր...Շատ վատ ստացվեց "պարգևավճարային" օմբուդսմենությունը նրա մոտ...
Այո՛,պարգևավճարներ տալով օրենք չի խախտվել...Բայց մենք միայն օրենքներով չենք շարժվում...Կան չգրված՝բարոյականության նորմեր,որոնք շատ կոպիտ են խախտվել այս պարգևավճարները տրամադրելիս...
Նախորդները կորցրեցին իշխանությունը հենց այդ պատճառով...Գրեթե ամեն ինչ անում էին օրենքով՝թքած ունենալով բարոյականության նորմերի և մարդկային արժանապատվության վրա...Պատսախանը ստացան 2018 թ-ի գարնանը,որը,հուսամ, պետք է դաս լինի նոր իշխանությունների համար...

источник: https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/2070623393021599