суббота, 8 сентября 2018 г.

Գնաճ՝ նախկիների սխալները կրկնում է նաև ներկայիս գյուղնախարարը



ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2018 թվականի  օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.7% գնաճ, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել մսի, մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 2.4%, 3.3% և 6.5% գնաճը:
Բացի այդ, ըստ վիճակագրության, հանրապետությունում մսամթերքի ապրանքախմբում 2018թ. օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի  համեմատ գրանցվել է 8.6%, իսկ 2018թ. հուլիսի համեմատ՝ 2.4% գնաճ: Թանկացել է նաև կաթնամթերքը, պանիրը, հավկիթը:
Մասնագետները թանկացման մի քանի պատճառ են բերում:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով գյուղմթերքի թանկացմանը՝ նշեց, որ երբ պետության քաղաքականությունն ինքն իրենով սխալ է, բնականաբար, այդ հետևանքները լինելու են: Ավելին, ըստ նրա, այսօր ամենամեծ խնդիրը նրանում է, որ նախկիների սխալները կրկնում է նաև ներկայիս գյուղնախարարը:
Նրա խոսքով՝ ագրարարային քաղաքականության բացակայությունը բերելու է նրան, որ Հայսստանն ունենալու է պարենային ապահովության խնդիր: «Այն երկրում, որտեղ գյուղատնտեսության նախարարը կարող է ասել՝  ցորենի ինքնաբավությունը օրակարգային խնդիր չէ, գյուղացին ավելի արժեքավոր բան թող մշակի, այստեղ այլևս ասելիք չկա: Եթե նախարարի մակարդակով նման միտք կարող է հնչել, ուղղակի չարժե այդ ոլորտի մասին խոսել»,- նշեց Բաբկեն Պիպոյանը:
Հիշեցնենք, որ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը իր պաշոտնավարման 100 օրվան նվիրված ասուլիսում ասել էր, որ Հայաստանը կարող է հացահատիկով ինքնաբավ լինել, բայց նախարարությունը ինքնաբավության խնդիր չի դրել, և ինչ ցանել` որոշում է գյուղացին: Միաժամանակ նա նշել էր, որ ցորենի ավելի բերքատու տեսակներ ցանելու ու այսօր չօգտագործվող հողատարածքներում ևս ցորեն ցանելու դեպքում ցանկալի արդյունքին հասնել հնարավոր է:
Ըստ Բաբկեն Պիպոյանի, եթե գինը որոշում է շուկան,  ապա էժան ապրանքի պահանջարկ է առաջանում, դրա հետևանքով էլ ավելանում է ներկրման ծավալը:
«Մենք մեկ տարի առաջ ենք ասել, որ մյուս տարի Հայաստան միս է ներմուծվելու՝ նախորդ իշխանությունների վարած կուրսի հետևանքով: Դա գուշակություն չէր, դա տրամաբանությունն էր հուշում, ու բոլոր նրանք, որոնք մի քիչ պատկերացնում են ոլորտը, գիտեին՝ այդպես է լինելու: Հիմա արդեն ունենք ներմուծում՝ շուկայում բելառուսական տավարի միս կա: Բնականաբար, տեղական մսի ծավալների անկման պարագայում մսամթերքի գնաճ կլիներ»,- ասաց նա:
Անդրադառնալով կաթնամթերքի գներին՝  Բաբկեն Պիպոյանը հարց բարձրացրեց, թե  Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը  վերջին անգամ  երբ է մոնիթորինգ անցկացրել այդ ոլորտում, պարզել՝ գնի չարաշահում կա՞, թե ոչ գերիշխող դիրք ունեցող  կաթնամթերք արտադրողների մոտ:
«Սա նշանակում է, որ գործադիր իշխանություն-համապատասխան կառույցներ համակարգն ամբողջական չի գործում, չի կարող մեկ ոլորտի խնդիրը մյուսների հետ փոխկապակցված չլինի: Փաստ է, որ  համակարգված աշխատանք չկա»,- ընդգծեց նա: 
Նա նաև նշեց, որ այսօրվա թանկացումները նախորդ տարվա սխալների հետևանք են նաև, բայց մյուս կողմից տեսնում են, որ ներկայում գյուղատտնեսության նախարարությունը քաղաքականությունը չի փոխում, իսկ դա նշանակում է, որ  խնդիրներն ավելի են խորանալու:
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն էլ կարծում է, որ գնաճը պայմանավորված է կանոնների խստացմամբ: Ըստ նրա՝  իշխանությունների փոփոխությունից հետո իրացման ոլորտում  պայմանները նկատելիորեն փոփոխվել են, ավելի խստացվել են: Այդ դեպքում, ըստ նրա, ապրանք արտադրողները, ինչպես նաև իրացողները, շուկա ավելի քիչ ապրանք են դուրս բերում, ինչի արդյունքում էլ որոշ մթերքները թանկացել են: 
«Ամեն դեպքում, որքան էլ սոցիալական, ավելի խոցելի խմբերի համար սա վատ լինի, կանոնակարգվածությունը անհրաժեշտություն է: Ցանկացած խստացմանը հաջորդում են ավելի կանոնակարգված հարաբերությունները»,- ասաց նա:
Աղբյուր` Panorama.am
Источник: 
https://www.panorama.am/am/news/2018/09/08/գնաճ/2001157

Զինծառայողներս սպասում էինք, որ հեղափոխությունից հետո գոնե մի դրամով կավելանան մեր աշխատավարձերը, իսկ դրա փոխարեն դեռ 50 հազար էլ կրճատել են


Հարգելի ընկերներ, խնդրում եմ մեկն ու մեկդ մեր վարչապետին ու ՊՆ նախարարին փոխանցեք, որ մենք՝ զինծառայողներս (և ոչ միայն), սպասում էինք, որ հեղափոխությունից հետո գոնե մի դրամով կավելանան մեր աշխատավարձերը, իսկ դրա փոխարեն դեռ 50 հազար էլ կրճատել են։ Արդեն 2-րդ ամիսն ա՝ մենք չենք ստանում մեր հաստիքապաշտոնայինով սահմանված գումարները։ Ինչ-որ մեկը գոնե դրա համար պատասխանատվություն կրելո՞ւ ա, թե՞ ոչ։ Այս երկու ամիսների (Աստված մի արասցե նաև հետագա) ընթացքում չտված գումարները վերադարձվելո՞ւ են, թե՞ ոչ։ Ոչ մի պաշտոնական բացատրություն, ոչ մի պարզաբանում ու ամենակարևորը՝ ոչ մի լրատվական այդ մասին չի էլ խոսում։ Հա լավ, բա սենց մինչև ե՞րբ։
Նյութի աղբյուր՝   https://www.facebook.com/100008306031462/posts/2243597402593772/

Источник: https://blognews.am/arm/news/561687/zintsarayoxners-spasum-einq-or-hexapokhutyunic-heto-gone-mi-dramov-kavelanan-mer-ashkhatavardzery-isk-dra-pokharen-der-50-hazar-el-krtchatel-en.html

четверг, 6 сентября 2018 г.

ПОЛИТИЧЕСКАЯ «ЗЕБРА» И НАКЛАДНАЯ ГРУДЬ: ЗАЧЕМ ПАШИНЯНУ КЛОУНАДА С ПОСТОМ МЭРА ЕРЕВАНА

айко

Если американскому рэперу Канье Уэсту можно, то почему армянскому комику Айку Марутяну нельзя? Тем более, что Канье с супругой Ким Кардашьян собираются въехать в Белый дом, в то время как Айк нацелен всего лишь на мэрию Еревана. И, все-таки, зачем артисту комедийного жанра это надо? А если надо не ему, то кому и почему?
То, что нынешней власти нужен мэр Еревана «в виде» Айка Марутяна, ясно как день, весь вопрос в том, почему именно он?
От вопроса к фантазии: предположим, на должность ереванского градоначальника предлагается опытный управленец, знающий городское хозяйство как свои пять пальцев, хорошо узнаваемый и горячо одобряемый горожанами, умеющий отстаивать свои позиции и повернутый к политике спиной, чтоб лицом быть к делу и только к делу.
Вот этот замечательный мэр идет по улице, пробитой в прошлом году на месте «блошиного рынка», вот приходит на стройплощадку, где на месте руин поднимается нечто значимое для города, входит в прорабскую. На столе чертежи, макет, за столом инженеры, техники, бригадиры и другой знающий в деле толк люд. Мэру докладывают о состоянии дел на сей час.
Мэр слушает. Затем спрашивает: почему задержка на одном участке и отставание от графика на другом? Что с прокладкой коммуникаций? Когда приступаем к монтажу сетей.
— Силовые кабели на слаботочные разменяли? Покажите. Хорошо. К ним нужны перфорированные лотки. Они есть? Сколько?
Ну, и так далее и в том же духе.
Вопрос — ответ, вопрос — ответ. Бестолковым и прохиндеям ловить нечего, такого мэра не проведешь, бойким трепом не заговоришь и большими деньгами не купишь.
Вы в этой роли комика Марутяна видите? Это так же трудно, как представить себе Александра Таманяна кувыркающимся под куполом цирка… Или лучшего мэра Еревана Григора Асратяна, на потеху публике прилаживающем под рубашку накладную грудь.
Каждому свое. Григорий Асратян пришел в Ереван после того, как привел в образцовый порядок Ленинакан, а еще до того работал в проектном институте.
Эдуард Авакян стал ереванским мэром вслед за тем, как поднял в Абовяне целые жилые массивы, построил улицы, а до этого был министром промышленного строительства.
Последний мэр Еревана, Тарон Маргарян, стал градоначальником, оставив о себе добрую память в Аване и Новом Норке.
Первый вице-мэр Камо Ареян — экономист, работал в институте экономики, замминистра территориального управления и координации производственных услуг, с девятого июля странно текущего года исполняет обязанности мэра. Доисполнит — уйдет. С кем останется потом город? Если с Айко, то почему это не смешно?
В принципе кататься на мотоцикле можно научить и кенгуру, но только если учит знающий и опытный наставник. А если нет? Конечно, можно и самому, но без переломов костей и разбитых мотоциклов не обойтись. Да и зачем, если мы не в цирке, доверять дорогой мотоцикл чему-то сумчатому?
Здесь автор выскажет предположение, возможно, спорное, но другого не находит.
Сказать, что стоящая у штурвала страны команда восхищает квалификацией, удивляет ценным опытом управления, сражает славой успешности хоть в чем-то значимых делах, не говоря уже о политэкономической прозорливости, было бы преувеличением. Поэтому не будем.
Представим себе, что откуда ни возьмись, на радость ереванцам и к удивлению властей, появляется чудо-юдо профи-мэр. И все он умеет, и как сделать знает, и почему так, а не иначе тоже понимает, и уговорить себя поступать против логики и совести не даст и, что самое странное, делить горожан на «светлых» и «темных» («черных и белых», согласно цитате Марутяна. — ред.) опять же не собирается. Французская булочка с шоколадом, а не мэр.
И как тогда будут смотреться те, кто ходят с кепкой «Духов!»? Никак!
Оно им надо?
Сергей Баблумян

«Երբ կառավարության նիստը գեղի կլուբից տարբերվում ա բացառապես միկրոֆոնների առկայությամբ…»

«Երբ կառավարության նիստը գեղի կլուբից տարբերվում ա բացառապես միկրոֆոնների առկայությամբ…
…լավ, երեխայի սեռի խտրական ընտրության, ծնելիության ու հարակից խնդիրների մասին էսքան ասել-լսելուց հետո, ոնց ա երկրի կառավարության ղեկավարը իրեն թույլ տալիս կառավարության նիստին հայտարարել «հատկապես ուզում էիք ասեիք տղա երեխաների ծննդյան…», էն երկրի, որ 2010 թվականին աշխարհում Չինաստանից ու Ադրբեջանից հետո նորածինների սեռերի համամասնության խախտման երրորդ ամենավատ ցուցանիշն ուներ աշխարհում՝ 100 աղջկա հաշվով շուրջ 115 տղա…
…կամ ոնց ա գործադիրը ուղիղ դրամական փոխանցումները համարում ծնելիությանը նպաստող գործոն, երբ բազմաթիվ փաստական ու հետազոտական տվյալներ միանշանակ հերքում են դա… լա՛վ, ինչքան անգրագետ ու անթասիբ կարելի ա լինել…»


«Այ գավառական ծաղրածու, դու ո՞վ դարձար, որ հասարակությանը սևերի ու սպիտակների կիսես. Վիգեն Սարգսյանն արձագանքել է Հայկ Մարությանի ելույթին



ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ-ական Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է կոմիկ-դերասան, Երևանի քաղաքապետի թեկնածու՝ Հայկ Մարությանի նախօրեին արված հայտարարությանը: Վերջինս նշել է, որ Հայաստանում իշխում են «սև և սպիտակ ուժեր», և ինքը հանդիսանում է «սպիտակ ուժերի» ներկայացուցիչ է:
Վիգեն Սարգսյանը մասնավորապես գրել է.
«Այ գավառական ծաղրածու,
Դու ո՞վ դարձար, որ մեր հասարակությունը սևերի և սպիտակների կիսես: Անկախ նրանից, թե որքան սուր կարող են լինել մեր հայրենակիցների զգացմունքներն անցյալի սխալների նկատմամբ կամ խորը հավատն ապագայի հանդեպ, անկախ նրանից, թե որքանով կհաջողի ներկայիս կառավարությունը, կամ հիասթափության ալիքի կհանգեցնի այն, որևէ մեկն իրավունք չունի դասելու երևանցիներին սևերի և սպիտակների:
Դու քարոզարշավը չսկսած ցուցադրեցիր քո քաղաքական բոբիկությունը և ցածր բարոյականությունը: Երկրի և քաղաքի ապագայով մտահոգ գործիչը նույնիսկ և հատկապես հասարակության իրական պառակտվածության պարագայում պետք է ջանք չխնայի կամրջելու այդ բացը: Իսկ նոր անջրպետներ ստեղծելը թույլի, անվստահի, մեծամիտ և հասարակության վրա թքած ունեցող մարդու գործելաոճ է:
Կան շատ մարդիկ, ովքեր ուզում են հավատալ Նիկոլ Փաշինյանին, բայց մեծ սխալ են համարում նրա կողմից քո առաջադրումը: Նրանցից շատերը, կարող է համարեն, որ դու չունես բավարար փորձ և գիտելիք` մայրաքաղաք կառավարելու համար: Շատերի համար էլ կարող է ավելի համոզիչ լինեն այլ թեքնածուների նախընտրական ծրագրերը: Ոմանք կբարդույթավորվեն ձայն տալ բիգուդիավոր տղամարդու: Դա դեռ ոչ մեկին սև չի դարձնում:
Կան նաև մարդիկ, շատ ազնիվ մարդիկ, որ բացարձակ չեն կիսում Նիկոլ Փաշինյանին ապագայի տեսլականը և հատկապես նրա կադրային քաղաքականության նկատմամբ լուրջ վերապահումներ ունեն, և դա ևս նրանց սև չի դարձնում: Դա է ժողովրդավարական հասարակության էությունն ու ընտրությունների բուն իմաստը: Ուստի, քո ասածը լրջագույն խնդիր է նաև մեր երկրում ժողովրդավարական արժեքների տարածման, ինստիտուտների ամրապնդման, ազատ ընտրությունների անցկացման տեսակետից:
Քո վարքագիծը վիրավորական է ոչ միայն ընտրարշավին մասնակցող մեկ տասնյակից ավել մրցակիցներիդ համար, այլև ողջ հասարակության, այդ թվում նրանց, ով այս կամ այն պատճառով մտադիր էր քվեարկել քո օգտին:
Հասկանալի է, որ անճաշակ և անբան սերիալներումդ, որոնցով արդեն մեծ վնաս ես հասցրել բազմաթիվ հայ երեխաների, որոնց այդ հումորը սկսում է ծիծաղելի թվալ, սովորել ես մոնտաժի: Հանրային քաղաքականության մեջ խոսքիդ համար պետք է սովոորես պատասխան տալ, և իմանաս, որ թուլության նշան է հանրայնորեն արտահայտած խոսքդ թաքցնելու խղճուկ փորձը: Իզուր էիր մոնտաժում` ասել ես այն, ինչին հավատում ես: Անկեղծ կարծում ես, որ քեզ չընտրողը` սև է: Քեզ իրոք էն սերիալներիդ մեջի, լեզուս էլ չի պտտվում ասեմ «տղու» տեղն ես դրել:
Չգիտեմ, որքանով քո շրջապատը քեզ դա կբացատրի, բայց քարոզարշավիդ մեկնարկն այնքան վատն է, որ իրեն հարգող թեկնածուն, քո փոխարեն, միայն մեկ ճանապարհ կտեսներ շտկելու վիճակը` ինքնաբացարկ հայտարարելով: Մի գուցե ցուցակիդ մեջի այլ թեկնածուներն այդ գործից մի քիչ ավելի լավ գլուխ հանեն: Ախր 2800 տարեկան քաղաք կառավարելն ամեն մեկի խելքի բան չէ»:

Источник: http://newspress.am/?p=86610&l=am/ay+gavarakan+caxracu+duvov+dardzarvor+hasarakutyany+severivoւ+spitakneri+kises+vigen+sargsyan+ardzaganqel+e+hayk+marutyani+eluytin

Թանկացումները մեզ բոլորիս տանում են կործանման․ ինչո՞ւ է վարչապետը մեզ արհամարhում․ առևտրականներ (տեսանյութ)

Կառավարության դիմաց այսօր մի խումբ առևտրականներ բողոքում էին մաքսային գներից։
Առևտրականներից մեկը նկատեց, որ մինչ օրս համբերում էին, քանի որ չէին ուզում խանգարել վարչապետին աշխատել, բայց այլևս չեն կարող, քանի որ դա մեծապես վնասում է իրենց գրպանին, իսկ վարչապետն էլ չի ուզում հարցին լուծում տալ։
Կնոջը լսում էր կառավարության աշխատակիցներից մեկը, ով արդարացավ, թե ինքը կապ չունի այդ խնդրի հետ։ Կինը ստրնեղեց․ «Իսկ ո՞վ կապ ունի, թող ինքն իջներ, եթե վարչապետը չի կարողանում գալ հանդիպել մեզ։ Ինչո՞ւ են մեզ արհամարհում․․․Թանկացումները մեզ բոլորիս տանում են կործանման»։
Մանրամասները՝ NEWSPRESS.am-ի տեսանյութում


Դավիթ Տոնոյանը մեզ արհամարհում ա․ զոհված զինծառայողների ծնողները դժգոհ են կառավարության աշխատանքից (տեսանյութ)

Զոհված զինծառայողների մայրերն ու այրիները կառավարությունից պահանջում են վերականգնել իրենց իրավունքները։
Նրանք կոմունալ ծառայությունների համար զեղչերի իրավունք են ստանում, սակայն վստահեցնում են, որ որևէ զեղչ չի եղել:

Մանրամասները՝ NEWSPRESS.am-ի տեսանյութում

Ինչո՞ւ ստեցիր, ստախոս. ցուցարարը՝ Նիկոլ Փաշինյանի օգնականին (տեսանյութ)




среда, 5 сентября 2018 г.

Герои и злодеи Армении



На протяжении десятилетий армянский народ находится в поиске героев и злодеев, пытаясь найти для себя гордых и отважных лидеров, которые бы резко контрастировали с коррумпированными и слабыми. Интерпретация исторических событий в выгодном нынешним властям свете — это распространенная практика, и нынешняя ситуация в Армении, когда правительство Никола Пашиняна подвергло аресту Роберта Кочаряна, есть не что иное как попытка представить Кочаряна в образе злодея, а Пашиняна — в образе героя-борца. Тем не менее, оглядываясь в недавнее прошлое, читатель может наблюдать совсем иную картину.


***
В начале 1990-х годов, в ходе одного из сложнейших этапов Арцахской войны, Генеральный секретарь ЦК КПСС Михаил Горбачев вместе с правительством Советского Азербайджана пытались представить арцахских армян «сепаратистами». В те годы Роберт Кочарян, который тогда де-факто являлся лидером Арцаха, встретился с российским журналистом Андреем Карауловым, чтобы встать на защиту интересов армянской нации перед многомиллионной советской аудиторией. В ходе интервью Караулов холодно спросил Кочаряна: «Какой международный контроль может помочь Вам, когда Вы привозите в больницу Степанакерта своего родного брата, который потерял только что, час назад, на войне кисть руки, глаз, и у которого из обеих ног снарядом вырвано по три килограмма мышц?». Кочарян ответил стоически: «Война — это для всех, и для моего брата в том числе, и все мы должны нести равным образом бремя этой войны», добавив, что он никогда не сомневался в том, что, в конечном итоге, все завершится миром.


Роберт Кочарян в должности премьер-министра Республики Арцах

Спустя несколько лет, в 1997 году, министр обороны Вазген Саркисян отправился в Степанакерт для того, чтобы просить Кочаряна переехать в Ереван и помочь ему в разрешении нестабильной и взрывоопасной ситуации, когда Армения находилась на грани экономического коллапса. Кочарян вначале отказался, утверждая, что в послевоенном Арцахе еще многое предстоит восстановить. Однако Саркисян настоял на своем, объясняя это тем, что опасная политика Левона Тер-Петросяна, не верившего в то, что Армения в состоянии удержать арцахские территории, вот-вот погубит Армению. Выслушав все доводы, Кочарян согласился, поставив интересы Армении превыше всего.

После вынужденной отставки Тер-Петросяна, вызванной народным возмущением в связи с его предательской позицией в отношении Арцаха, Кочарян был избран президентом вместо него. Ему доверили этот пост, так как невозможно было представить, что, будучи национальным и военным лидером в Арцахской войне, он продолжал бы политику Тер-Петросяна.


***

В то время как Кочарян осваивался с ситуацией в Ереване, малоизвестный журналист Никол Пашинян, исключенный из Ереванского государственного университета из-за плохой посещаемости, был осужден за публикацию недостоверной информации о депутатах парламента и членах их семей (спустя два десятилетия, за несколько дней до прихода к власти Пашинян признал, что у него нет университетского диплома, однако утверждал, что причиной этого была критика руководства университета, а не плохая успеваемость). Пашинян был оштрафован на $25,000, а его газета «Орагир» оказалась на грани закрытия из-за слабого менеджмента, а также отсутствия интереса общественности к так называемым «компрометирующим» материалам. До своего закрытия газета была связана с партией «Нор Уги» Ашота Блеяна, бывшего министра образования времен правления Тер-Петросяна.

В статье 1999 года газета «Аsbarez» описывает откровенно антинационального деятеля Блеяна следующим образом: «В разгар [Арцахской] войны с Азербайджаном Блеян посетил Баку, где высказывался об уступках, шедших вразрез с принципами и политическим курсом правительства [Арцаха]». Будучи министром образования, Блеян выступал за исключение из образовательных программ государственных школ темы Геноцида армян, обосновывая это тем, что новое поколение армян должно быть привержено «более позитивным темам». Спустя десять лет после работы на «Орагир», Пашинян направил своих детей на учебу в образовательный комплекс «Мхитар Себастаци», основанный и руководимый Ашотом Блеяном.

***

Под руководством Кочаряна Армения постепенно оправилась от экономического и политического кризиса 1990-ых годов. Действительно, за время президентства Кочаряна страна стала разительно отличаться от той, каковой являлась в тер-петросяновские годы беззакония и нищеты. По многим показателям Армения встала на путь преобразования в безопасное и процветающее государство.

В 2005 году, выступая в Совете Европы, Кочарян, отвечая на провокационный вопрос азербайджанского журналиста о его участии в Арцахской войне, сказал: «Я родом из Нагорного Карабаха, и должен вам сказать, что с 1988 года у моих детей не было детства. С 1991 по 1994 гг. вся моя семья жила в подвалах под бомбежками азербайджанской авиации. Да, я горжусь, что принимал участие в боевых действиях, и горжусь тем результатом, который мы сегодня имеем». Его недвусмысленный ответ вызвал бурные аплодисменты в зале Совета.

В то время как Кочарян защищал интересы Армении в международных организациях, Пашинян, лишившись надежд на руководство собственным изданием, начал писать для другой газеты — «Айкакан Жаманак», связанной с бывшим депутатом Петросом Макеяном, союзником Левона Тер-Петросяна.

Государственный Департамент США в своем докладе за этот период назвал «Орагир» и «Айкакан Жаманак» «политическими таблоидами». Бывший посол США в Армении Джон Эванс указал в докладе, ставшем достоянием общественности, что «Айкакан Жаманак» имеет «репутацию издания, публикующего бездоказательную информацию, которая, как правило, не подтверждается». Издание «Радио Свобода», финансируемое Правительством США, характеризует «Айкакан Жаманак» как газету, «симпатизирующую бывшему руководству Армении [правительству Тер-Петросяна]».

Высказываясь в газете «Айкакан Жаманак» о переговорном процессе касaтельно статуса Арцаха, Никол Пашинян написал следующее: «Так вот, меня удивляет, что в нашей стране все еще есть люди, питающие иллюзии относительно захваченных, если угодно — освобожденных, если угодно — оккупированных территорий. Я не разделяю точку зрения, что хорошая дипломатия может сделать так, что мы сможем избежать возвращения этих территорий Азербайджану. Оставив свое, хотим быть хозяином чужого».

Пятнадцать лет спустя, в мае 2018 года, на парламентских слушаниях по избранию Пашиняна премьер-министром депутат Арман Сагателян напомнил Пашиняну об этих предательских словах. Пашинян заявил, что это ложь и дезинформация. После этого Сагателян представил копию газеты, однако Пашинян, вновь уклонившись от ответственности за свои высказывания, утверждал, что его слова “были искажены". Сагателян, будучи ровесником Пашиняна, возможно, был особенно заинтересован поднять этот вопрос публично, поскольку сам являлся азатамартиком во время войны в Арцахе, в то время как Пашинян уклонился и от войны, и от военной службы.


Депутат Арман Сагателян в Национальном Собрании


***


К концу второго президентского срока Кочарян не стремился остаться у власти, став редким исключением на постсоветском пространстве как лидер страны, который отказался от попыток сохранить власть и выдвинуться на третий срок. В то же время Пашинян, будучи безуспешным и, в значительной степени, малоизвестным журналистом, решил попытать счастья в политике, присоединившись к кампании Левона Тер-Петросяна, который, несмотря на катастрофическое наследие своей эпохи, стремился вновь прийти к власти в Армении.

Набрав всего лишь 21,5% голосов избирателей, Тер-Петросян отказался признать результаты выборов, а его сторонники начали перманентные акции протеста на площади Свободы. Для мобилизации своих сторонников Тер-Петросян заявил, что к ним готовы присоединиться высокопоставленные военнослужащие, в том числе два заместителя министра обороны — Манвел Григорян и Гагик Мелконян. Вместе с Пашиняном они радостно скандировали: «Манвел! Манвел! Гагик! Гагик!», эгоистично втягивая военных в свой политический театр в нарушение Конституции.

Днем 1 марта депутат Вардан Хачатрян достиг договоренности с руководством полиции о переносе митинга на следующий день. Однако в записи телефонного разговора Пашиняна с членом кампании Тер-Петросяна Александром Арзуманяном ему были даны четкие указания проигнорировать договоренности и продолжить акцию протеста на том же месте. Молодой Пашинян, получив указания, призывал людей возводить баррикады и вооружаться всем, чем попало, в том числе камнями и палками. Провоцируя массы, сам Пашинян избежал столкновений с полицией, вынужденной защищаться от разъяренных протестующих. Вместо этого, когда вечером 1 марта между демонстрантами и полицией произошли ожесточенные столкновения, Пашинян под покровом ночи пустился в бега и скрывался более года, прежде чем сдаться полиции.

С тех пор Пашинян возлагал вину за погибших 1 марта на Роберта Кочаряна и его правительство, в том числе на Сержа Саргсяна, являвшегося оппонентом Тер-Петросяна во время выборов 2008 года. В то же время Пашинян никогда не упоминал о собственной причастности к этим смертям. Заместитель главы дипмиссии США в Ереване Джозеф Пеннингтон в служебных телеграммах назвал Пашиняна «самым радикальным последователем» Тер-Петросяна, который 1 марта «использовал экстремистскую риторику для того, чтобы призвать протестующих к вооруженной борьбе». Пеннингтон также заявил, что «имеются достоверные доказательства того, что 1 марта Пашинян фактически подстрекал демонстрантов к ожесточенным столкновениям с полицией».


Сасун Микаелян, Тер-Петросян и Пашинян в ходе кампании Тер-Петросяна 2008 года

***

В последующие годы Кочарян сдержал свое обещание не вмешиваться в политические процессы, в то время как Пашинян, отсидевший два года в тюрьме и освобожденный по амнистии решением Национального Собрания, не переставая заявлять, что являлся политическим заключенным, продолжил воплощать в жизнь свои политические амбиции.

Пашинян, объединив усилия с бывшими сторонниками Тер-Петросяна, продолжил начатую в годы правления Кочаряна деятельность по дискредитации власти и созданию атмосферы ненависти, часто приправленную красочными, а порой и откровенно подлыми высказываниями.

За это время в целях дискредитации правительства было создано несколько мифов. Например о том, что в созданных «режимом» условиях весь народ Армении находится в «состоянии угнетения», а также ряд конспирологических теорий об убийстве Вазгена Саргсяна 27 октября 1999 года и погибших 1 марта 2008 года. Исходя из вышесказанного, складывалось впечатление, что единственными ответственными за это являлись Роберт Кочарян и члены его правительства. На протяжении десятилетий эти необоснованные мифы преподносились Тер-Петросяном, Пашиняном и их сторонниками как неоспоримый факт и, вместе с прочими, ранее уважаемыми лидерами, в некоторых слоях общества образ Кочаряна был демонизирован.

В апреле 2018 года, когда Пашинян инициировал очередную кампанию за власть, он воспользовался развернутой им самим, Тер-Петросяном и их союзниками многолетней пропагандой. И теперь, с приходом к власти, Пашинян всячески пытается выставить себя героем, явившимся спасти Армению. В канун 100 дней правления, с подачи администрации Пашиняна Кочарян был арестован и заключен под стражу на спорных с юридической точки зрения основаниях.

В итоге мы имеем Армению, очарованную своим новым героем — премьер-министром, который избежал войны, призывал сдать земли Арцаха Азербайджану, а вечером 1 марта 2008 года, спровоцировав людей на вооруженное противостояние, пустился в бега. Между тем злодеем, посаженным в тюрьму, стал человек, укрывавший свою семью в подвале во время обстрелов Степанакерта, боровшийся за освобождение армянских земель и вытянувший Армению из кризиса 1990-ых.

Политическое преследование бывшего лидера страны, основанное на многолетней сомнительной пропаганде, создает прецедент, который может нести серьезные негативные последствия для Армении. Последствия, от которых никто не будет застрахован. И, как показали Пашинян и его сторонники, память в Армении бывает короткой и избирательной.


Степан Назаретян



Второй Президент Армении Роберт Кочарян

Источник: https://pandukht.livejournal.com/1607742.html

Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց, որ պետական մտածողություն չունի. Մենուա Հարությունյան (տեսանյութ)




Ինչ հիմքով են պարտադիր զինծառայությունից ազատվել նախագահ Արմեն Սարգսյանի որդիները



Հայաստանի չորրորդ նախագահ, Միացյալ Թագավորությունում Հայաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի երկու որդիներն էլ ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից: «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան` պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ նախագահի կրտսեր որդին` 34-ամյա Հայկ Սարգսյանն ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից, սակայն հրաժարվել են  ազատման հիմքը տրամադրելուց՝ որակելով որպես անձնական տվյալ:
«Հետք»-ին, սակայն, հայտնի է դարձել, որ Հայկ Սարգսյանը բանակ չի զորակոչվել գիտական աստիճան ունենալու հիմքով: Մեր տեղեկությունները ճշտելու համար դիմել էինք նախագահի աշխատակազմ: «Հաստատում ենք, որ «Հետք»-ին հայտնի դարձած տեղեկությունները համապատասխանում են իրականությանը»,- ասված է նախագահի աշխատակազմից ստացված հարցման պատասխանում:
Ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանի ավագ որդուն՝ 37-ամյա Վարդան Սարգսյանին, ապա հաշվառման հասցեն մեզ անհայտ լինելու պատճառով ՊՆ-ից չենք կարողացել հստակեցնել վերջինիս ծառայության կամ ազատման մասին տեղեկությունը: «Հետք»-ն ավելի վաղ գրել էր, որ Վարդան Սարգսյանը ընտրողների ռեգիստրում գրանցված չէ, գրանցված է բնակչության պետական ռեգիստրում՝ օտարերկրյա պետության բնակության հասցեով: «Հետք»-ին հայտնի էր դարձել, որ Վարդան Սագսյանն ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից՝ ՀՀ քաղաքացի չլինելու հիմքով: Ոստիկանությունից, սակայն, հրաժարվել են տեղեկություն տրամադրելուց, թե Արմեն Սարգսյանի որդիները քանի տարի ՀՀ քաղաքացիություն չեն ունեցել:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության հարցերի վերաբերյալ դիմումների, միջնորդությունների, դրանց քննարկման ընթացքի, անձի քաղաքացիության վերաբերյալ տվյալները ֆիզիկական անձանց, կազմակերպություններին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև օտարերկրյա պետություններին կարող են փոխանցվել կամ տրամադրվել միայն դիմումատուի կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած անձի համաձայնությամբ կամ օրենքով, կամ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում»,- ասված է ոստիկանության պատասխանում:
Այսպիսով, Հայկ Սարգսյանն ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից ակադեմիական տարկետման հիմքով, Վարդան Սարգսյանը՝ ՀՀ քաղաքացի չլինելու հիմքով: Այժմ Արմեն Սարգսյանի որդիները երկքաղաքացի են՝ ունեն և՛ ՀՀ, և՛ Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն:
Կառավարության անդամների՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքերիմասին կարող եք կարդալ այստեղ:
Լուսանկարը՝ Dailymail.co.uk-ից. լուսանկարում՝ ձախից՝ Հայկ Սարգսյանը, աջից՝ Վարդան Սարգսյանը
Источник:  http://hetq.am/arm/news/92686/inch-himqov-en-partadir-zintsarayutyunic-azatvel-nakhagah-armen-sargsyani-ordinery.html

Փաշինյան Նիկոլն այդպես էլ չդարձավ վարչապետ. նա մնաց ընդդիմադիր խմբագիր

Միրզո Արարատյան

Փաշինյան Նիկոլն այդպես էլ չդարձավ վարչապետ. նա մնաց ընդդիմադիր խմբագիր
Փաշինյան Նիկոլի թերթը, այսինքն` անձամբ ինքը, դժգոհ է ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից: Այնտեղ գրում են, թե իբր Թովմասյանը դեմ է գնացել ՀՀ ԱԳՆ-ին: Բանն այն է, որ Թովմասյանը վերջերս Աստանայում մասնակցել է «Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների խորհրդաժողովի» անդամ դատարանների հերթական նիստի աշխատանքներին, որտեղ թիվ մեկ և առաջնային հարցը եղել է նշված կազմակերպությանն Ադրբեջանի Սահմանադրական դատարանի անդամակցությունը: «Հայկական ժամանակը» գրում է, որ ՍԴ կայքը չի տեղեկացնում, թե ինչպես է քվեարկել Թովմասյանը այս հարցով, բայց թերթը բոլոր պատճառներն ունի եզրակացնելու, որ Թովմասյանը կողմ է քվեարկել Ադրբեջանի անդամակցությանը:

Այդ իրադարձությունը տեղի է ունեցել հենց այն օրը, երբ ԱԳՆ խոսնակի պաշտոնակատարն իր արևին դեղին քարտ է ցույց տվելԱդրբեջանին, այսինքն` վերջինիս անդամակցությանը ՀԱՊԿ-ին, ասելով, որ այդ դեպքում Հայաստանը կօգտագործի իր վետոյի իրավունքը: Եվ այս կապակցությամբ «Հայկական ժամանակը», այսինքն` հենց Փաշինյան Նիկոլը, եզրակացնում է, որ Հրայր Թովմասյանը դեմ է ԱԳՆ-ին, այն է` դեմ է Հայաստանի Հանրապետությանը, հատկապես նրա հպարտ քաղաքացիներին իրենց վարչապետով հանդերձ:

Բայց ի՞նչ է տեղի ունենում իրականում: Նախ՝ ասենք, որ նույն նժարի վրա դնել դատարանների ինչ-որ մի միջազգային կառույց և ՀԱՊԿ-ը, որն աշխարհաքաղաքական սուբյեկտ է և ռազմաքաղաքական կազմակերպություն` մասնակիցների լրջագույն պարտավորություններով ու պատասխանատվությամբ, առնվազն կամ ապուշություն է, կամ էժանագույն ինտրիգանություն: Հայաստանն ու Ադրբեջանն իրար հետ անդամակցում են բազում կազմակերպությունների, որտեղ մեկը մյուսի մասնակցության դեմ չի քվեարկել, քանզի դրանք քաղաքակրթական, աշխարհաքաղաքական առանձնահատկություններ չունեն (ՄԱԿ, Եվրոպայի խորհուրդ, ԵԽԽՎ, ԵԱՀԿ, ԱՊՀ): Հիմա ի՞նչ կլիներ, եթե այդ վերոնշյալ դատական կառույցում էլ Հայաստանն ու Ադրբեջանը դարձյալ միմյանց հետ մասնակցեին: Իհարկե, ոչինչ: Բայց ինչո՞ւ է աղմկում Փաշինյան Նիկոլը:

Մեծ հաշվով, նրա տանձին չէ և չի էլ կարող լինել Ադրբեջանի մասնակցությունը «Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների խորհրդաժողովին», որի գոյության մասին նա, հավանաբար, վերջերս է իմացել: Բայց նրա տանձին է, նախ, Թովմասյանին տաշելը` որպես նախկին հանրապետական ու սերժական, երկրորդ և ամենակարևորը` Հայաստանը իզգոյ դարձնելը միջազգային ասպարեզում: Պատկերացրեք, որ Թովմասյանը դեմ է քվեարկել Ադրբեջանին, և այդ երկիրը դուրս է մնացել իրենից ոչ մի բան չներկայացնող ու որևէ նշանակություն չունեցող խորհրդաժողովից (կամ չի մնացել): Ինչպե՞ս դա կընկալվեր անդամ երկրների կողմից: Որպես կառուցողական մոտեցո՞ւմ, թե՞ տարրական դեբոշ: Իհարկե, պատասխանն ակնհայտ է...

Եվ այսպես, քայլ առ քայլ Փաշինյան Նիկոլն ուզում է Հայաստանն իզգոյացնել, միջազգային ասպարեզում երկիրը դարձնել անկանխատեսելի, անհուսալի և անլուրջ, կարճ ասած` սարսաղ ու կռվճի գործընկեր: Խաչատուրովի կալանքը նույնպես այս սերիայից էր: Նշեմ, որ դրանով Փաշինյան Նիկոլը հասավ նրան, որ Հայաստանը զրկվեց իր նախագահությունից` ոչ Լուկաշենկոն, ոչ Նազարբաևը, որոնք չեն սիրում մայմունություն, համաձայնություն չեն տա Հայաստանի որևէ թեկնածուի նշանակմանը, այսինքն` Խաչատուրովին հետ կանչելով Փաշինյան Նիկոլը Հայաստանը զրկեց մեզ հասանելիք կարևոր ու հեղինակավոր պաշտոնից: Տեսնենք, թե հաջորդը ով է կամ որն է: Կյանքը շարունակվում է, Փաշինյան Նիկոլը լիարժեք և արդյունավետ ծառայում է իր առաքելությանը:
Источник: http://shame.am/news/view/66462.html#.W48hSbO9-2c.facebook

Եղբայր, դուրս արի քո ամենօրյա դերից. Գևորգ Պետրոսյան

Եղբայր, դուրս արի քո ամենօրյա դերից. Գևորգ Պետրոսյան
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն անդրադարձել է Հայկ Մարությանի հայտարարությանը և ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն արել:
«Պարզվում է՝ ընտրությունները ոմանց համար ինքնադրսևորման, ոմանց համար՝ ինքնահաստատման, ոմանց համար էլ ինքնախայտառակման և ինքնաոչնչացման առիթ են…
Եվ ահա, ամենավերջին առիթից օգտվելու գայթակղությանը հենց առաջին քայլից չդիմադրեց իրեն ամենաառաջինը համարող թեկնածու Հայկ Մարությանը… Նա անգրագետ մարդ չէ, որ չիմանար, որ ոգևորությունից խայտառակություն կես քայլ է, և նա կատարեց իր Քայլը…  Անկեղծ ասած, չեմ ուզում հավատալ, որ նրա այդ Քայլը ողջունել է նրան «քայլելու դուրս բերած» իր առաջնորդը՝ Փաշինյանը, ով միշտ էլ իրավամբ դեմ է եղել «մեր դեմ խաղ չկա» կարգախոսին…
Այո Հայկոն ճիշտ է, իրենց դեմ խաղ չկա, քանի որ իրենց մրցակիցները բնավ էլ խաղեր տալու նպատակով չեն մասնակցում ընտրապայքարին… Հայկոյին թվում է, թե Երևանի ղեկավարումը խաղ է, այն էլ՝ բեմական, այն էլ՝ կոմիկ… Այդպես չէ, եղբայր, դուրս արի քո ամենօրյա դերից…Եվ հետո, ինձ մի հարց է հետաքրքրում. ԱԱԾ-ն կարգին զբաղվում է՞ Հայկոյով… Ինչու՞. ասեմ… Ընդամենը մի քանի օր առաջ ՀՀ վարչապետը հրապակում հրապարակավ գուժեց, որ ԱԱԾ-ն զբաղվելու է նրանցով, ովքեր սպառնալու են քաղաքացիական պատերազմի վտանգով…
Ժողովրդին սևի ու սպիտակի բաժանելն ուրիշ ի՞նչ է, եթե ոչ քաղաքացիական հակամարտության սերմնացան… Մի՞թե Հայկոն արդեն այնքան է հզորացել, որ իր (և իր յուրայինների) դեմ խաղ չունի նաև երկրի վարչապետը… Եվ հետո, իրենց ճամբարում, հավանաբար, նաև կլինեն Հայկոյից դժգոհներ, քանզի սևից հեռու, բայց սպիտակին մոտ էլի հարազատ գույն կար, որը չի հիշատակվել կարգին Հայկոյի անկարգ ելույթում…»:

понедельник, 3 сентября 2018 г.

Առևտրականները պահանջում են իջեցնել մաքսազերծման գները. Բողոքի ակցիա՝ կառավարության մոտ (Տեսանյութ)


Տոնավաճառների առևտրականներն ու ներկրողները դժգոհում են` մաքսազերծման սակագների բարձրացել են, ընթացակարգը բարդացել է։
Նրանք բողոքում են մաքսազերծման գների բարձրացումներից:
Որոշ վաճառականներ նաև նշում են, որ ԿԳ նախարարի հայտարարության պատճառով, որ այսուհետ դպրոցներում սև ու սպիտակ համազգեստը պարտադիր չի լինելու, վնասով աշխատել, քանի որ նոր ուսումնական տարվա համար բերված հագուստը քիչ է վաճառվել:
Սպասվում է, որ քիչ անց կառավարության մոտ բողոքող առևտրականներին կմիանան նաև այլ տոնավաճառների աշխատակիցներ:
Источник: https://zham.am/?p=24831&l=am

среда, 29 августа 2018 г.

Пашиняну власть – олигархам вода: первая сделка новой власти за счет Севана?



29 августа Национальное Собрание во втором чтении внесло поправки в закон "Об утверждении годовой и комплексной программ мероприятий по восстановлению, сохранению, воспроизводству и использованию экосистемы озера Севан".

Согласно законопроекту, предлагается увеличить забор воды из Севана со 170 млн. кубометров воды, предусмотренных для 2018 года до 210 млн. кубометров (дополнительных 40 млн. кубометров). За принятие документа проголосовали 80 депутатов при одном против.

Внеочередное заседание парламента прошло в атмосфере бурных обсуждений, так как, с одной стороны, речь идет о том, что крестьяне остались без воды в связи с чем они не могут обеспечить орошение своих угодий для получения урожая, а с другой – озеро Севан встает перед серьезными рисками при дополнительном заборе воды. Специалисты бьют тревогу по поводу того, что каждый год Севан подвергается серьезным рискам, исходя из объективных и субъективных причин.

В ходе заседания парламента председатель Водного комитета Армении Инесса Габаян сообщила, что ЗАО "Международная энергетическая корпорация", использующая воды озера в качестве двигателя для генераторов Севано-Разданского каскада ГЭС, а также ЗАО "Электрические сети Армении, обязуются всю свою выручку, полученную от использования дополнительных 40 млн. кубометров воды, направить во внебюджетный (!) фонд правительства. Однако на вопрос одного из депутатов, сколько составит эта выручка, какую выручку получат крестьяне от урожая или сколько составят их потери, если законопроект не будет принят и вода не будет выделена Гамбарян так и не ответила. Очевидно, что Водный комитет недостаточно хорошо углубляется в суть дела и пытается просто решить те краткосрочные задачи, которые возложены на него. Как говорится, комитету не до Севана.

Эксперты справедливо отмечают, что в сфере управления водными ресурсами имеют место серьезные упущения. Даже на фоне дополнительных попусков воды из Севана, от сельских жителей поступают жалобы на нехватку воды для орошения. По всей видимости, потери оросительной воды в действительности несут коррупционный характер, и за этим процессом могут стоять известные олигархи.

Почему уполномоченные органы не проводят серьезный мониторинг, чтобы понять куда в действительности уходит севанская вода?

Правительство во главе с Николом Пашиняном приняло решение, что дополнительный забор воды из Севана обоснован, так как жаркая и засушливая погода влияет и на количество воды в водохранилищах, создавая дефицит. Однако не понятно, почему правительство пытается решить одну проблему, создавая другую - еще более серьезную. По словам экспертов, предусмотренные законом попуски воды в размере 170 млн. кубометров должны быть пересмотрены, поскольку данные расчеты были сделаны без учета нынешнего потепления климата. Но вместо этого мы и Севан получили дополнительный забор воды.

По разным оценкам, сложившаяся в Севане экологическая ситуация при любой ошибке может сыграть для озера роковую роль. Для избежания рисков необходимо повысить уровень воды озера, что спасет Севан, в том числе от опасности быстрого нагревания. Из-за колебания уровня Севана, в озере сложились благоприятные условия для размножения водорослей.

В этом году замечено крупномасштабное цветение севанской воды, что представляет серьезную опасность для раков, поскольку отмирание и загнивание водорослей вызывает в воде дефицит кислорода.

Специалисты отмечают, что Севан еще не пришел в себя после цветения воды, и дополнительный забор воды может обернуться тяжелыми последствиями для экосистемы озера. 

Интересно то, что и власть, и оппозиция сошлись воедино, принимая данное решение. Депутаты хорошо понимают, что это не выход из ситуации. Данная проблема возникает каждый год, а решать вопрос посредством забора воды из Севана – удар в не в бровь, а в глаз.

Вспоминается, что нынешний премьер Никол Пашинян в качестве депутата постоянно выступал против олигархов и тех привилегий, которые им предоставлялись. А сейчас, возглавляемое им правительство решило данный вопрос так же, как он решался всегда. Может нужно было взяться за проблему иначе и решать его в корне? Безусловно, в системе управления имеются большие упущения и есть большие сомнения, что мы не имеем дело с коррупционными рисками.

Известно, что в Араратской долине расположены тысячи гектаров земли, которыми владеют десятки олигархов-латифундистов, включая бывшего премьер-министра Армении Овика Абрамяна. Не секрет, что они всегда имели привилегии в вопросе орошения своих земель. Об этом известно и простым крестьянам, многие из которых получали воду после того, как земли олигархов были орошены. Мафия воды в Армении была и есть. По некоторым оценкам, севанская вода может продаваться и Ирану, который имеет дефицит и готов покупать любую воду. В любом случае проблема намного глубже, чем она кажется.

Очевидно, что нехватка воды – результат многолетних упущений и в системе управления, и коррупционные схемы. Мотив РПА понятен: депутаты голосуют для защиты своего бизнеса. Пускай страдает Севан. Мотив нового правительства не очень понятен, так как оно столкнется с большими трудностями в скором будущем из-за своего такого подхода к решению проблем.

Безусловно, Пашинян пытается решить сейчас вопрос своего рейтинга, так как скоро выборы и в Совет старейшин, и в парламент, а оставить крестьян без воды – прямой путь к социальному бунту и удар по рейтингу премьер-министра.
Неужели, первая сделка между властью и оппозицией состоялась за счет Севана: Пашиняну власть – олигархам вода?!

Источник: http://verelq.am/ru/node/35211

Մամուլ. Փաշինյանին այլևս պետք չե՞ն Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը



VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

«Փաստ» օրաթերթը գրում է. Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել «Ելք» դաշինքի շուրջ: Արդեն բավական ժամանակ է, ինչ հստակ է, որ Նիկոլ Փաշինյանին այլևս պետք չեն ո՛չ «Լուսավոր Հայաստանը», ո՛չ էլ «Հանրապետություն» կուսակցությունը, որոնց փաստացի նա դիտարկում է որպես բալաստ՝ վստահ լինելով, որ միայնակ էլ կհասնի ոչ պակաս հաջողության: Սա, իհարկե, որպես դաշինք, սակայն չի բացառվում, որ վարչապետին այս դաշինքը պետք լինի... դաշինքից դուրս, այսինքն՝ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից առանձին միավոր, առավելապես հետընտրական փուլերի համար (կոալիցիա և այլն): Շատ հավանական է, որ հենց այս առումով էլ տարօրինակ ընթացք ստացավ վերոնշյալ երկու կուսակցությունների՝ առանձին դաշինք ձևավորելու գործընթացը: Նախ, հստակ էր, որ այս դաշինքը պետք է կոչվի երկու կուսակցությունների անունով՝ «Լուսավոր Հանրապետություն», ինչի մասին մենք գրեցինք դեռ մեկ ամիս առաջ: Ավելին, ԼՀ–ի ներկայացուցիչներից մեկը (ամենաիրազեկներից մեկը) օրերս #լուսավորհանրապետություն հեշթեգ հրապարակեց, սակայն դրան հաջորդեցին հատկապես դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համարի՝ Արտակ Զեյնալյանիհարցազրույցները, ուր նա հստակ խոսում է «Ելք» դաշինքի մասին: Սրան էլ հաջորդեց նույն հեշթեգները հրապարակած անձի գրառումը, թե «տարածվել են լուրեր, որ մեր նոր դաշինքի անունը #Լոսավոր #Հանրապետություն է։ Տարածվել են սխալ լուրեր»: Սա կարևոր հանգամանք է, որովհետև այլ բան է օգտագործել հասարակության մեջ որոշակի ճանաչում ունեցող անունը, այլ բան՝ նոր անուն: Սակայն շատ ավելի էական է ԼՀԿ ղեկավարի՝ Էդմոն Մարուքյանի դիրքորոշումը: Ողջ այս 1–2 շաբաթում նա որևէ ձայն չի հանել, որևէ գրառում իր էջում չի արել, ավելին՝ չի երևում նաև այն լուսանկարում, որը արվել է դաշինքի անվան շուրջ քննարկումների ժամանակ: Չի բացառվում, որ Մարուքյանը որոշակի վիրավորվածություն ունենա թե՛ Փաշինյանից, թե՛ «Ելքի» հետ կապված վերջինիս հեռահար պլաններից, ինչի մասին խոսեցինք: Առավել ևս, եթե պարզվի, որ Զեյնալյանի թեկնածությունն իրականում առաջադրվել է ուղղակի այլ ուժերից ձայներ փախցնելու համար: Ի վերջո, միշտ էլ անհրաժեշտ է ունենալ պահեստային տարբերակ, եթե հանկարծ որևէ ուժ մեծամասնություն չի ունենում: Օրինակ, ՀՀԿ–ի համար այդ տարբերակը միշտ եղել են կա՛մ ՕԵԿ–ը, կա՛մ ՀՅԴ–ն: Նման դերակատարությունն ու ընտրություններին ֆիկտիվ մասնակցությունը հազիվ թե Մարուքյանի սրտով լիներ: Ուստի, չի բացառվում, որ նրա անսովոր պասիվությունը կապված լինի հենց նման վիճակի հետ: Ցավոք, թե՛ վերջինս, թե՛ Արամ Սարգսյանը այս փուլում խուսափում են լրագրողների հետ շփվել: Արդյունքում մնում է սպասել նախընտրական փուլին, ուր նրանց մասնակցության ու ոգևորության աստիճանը շատ հարցերի պատասխան կտա:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին երեկ դիմավորել են զրահապատ BMW 750-ով, որը սպասարկում է Արմեն Սարգսյանին։ Նրա՝ ՀՀ նախագահ դառնալուց հետո պետական պահպանության ծառայությունը, որպես ծառայողական ավտոմեքենա, հատկացրել է այս BMW-ն: Բանն այն է, որ պետական ավտոպարկում զրահապատ մեքենաների սղություն կա, եւ որպեսզի Մերկելին դիմավորեին ըստ արարողակարգի պահանջների, ստիպված են եղել այն 1 օրով Արմեն Սարգսյանից վերցնել։ Արմեն Սարգսյանը երեկ տեղափոխվում էր իր անձնական օգտագործման Cadilalc Escalade ամենագնացով, որով էլ ժամանել էր Բաղրամյան 26՝ պաշտոնական ընթրիքի։ Նրա մեքենան կանգնել էր հենց Մերկելին տեղափոխող BMW-ի կողքին։ Մենք տեղեկացանք, որ այսօր՝ կանցլերի մեկնումից հետո, մեքենան կվերադարձնեն տիրոջը»։

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Թեպետ նոր կառավարությունը 3 ամիս է, ինչ ձեւավորվել է, սակայն փոխվարչապետների գրասենյակները դեռ ձեւավորված չեն։ 1-ին փոխվարչապետի գրասենյակում՝ 19, մյուս 2 փոխվարչապետների մոտ 15 հաստիք է նախատեսված։ Միրզոյանն ունի միայն գրասենյակի ղեկավար, մեկական խորհրդական եւ օգնական, 2 վարչություններից մեկում՝ մարդասիրական ծրագրի վարչությունում, ժամանակավոր պետ, իսկ հակակոռուպցիոնում դեռ ոչ մի նշանակում չի եղել։ ԲՀԿ-ական Մհեր Գրիգորյանի աշխատակազմն ավելի մարդաշատ է․ գրասենյակի ղեկավար, 2 օգնական ու խորհրդական, արարողակարգի պատասխանատու։ Տիգրան Ավինյանն էլամբողջությամբ չի համալրել գրասենյակը՝ ղեկավար, 3 խորհրդական եւ օգնական, արարողակարգի պատասխանատու։ Առհասարակ, անհասկանալի է, թե ինչ իմաստ ուներ փոխվարչապետների գրասենյակներ ձեւավորելը եւ հաստիքացուցակն այդքան ուռճացնելը։

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Թեեւ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը մեկնարկելու է սեպտեմբերի 10-ից, բայց արդեն թեկնածու ուժերն անցել են գործի: Նրանք հանդիպումներ են ունենում տարբեր վարչական շրջաններում, օգտվում են սոցիալական ցանցերից ու լրատվամիջոցներից։ Նաեւ սկսել են հանձնաժողովի անդամների վերապատրաստումները, վստահված անձանց, կուսակցության անդամների, համակիրների թրեյնինգները: Ի դեպ, այս օրերին բողոքի ակցիաներ են ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի դեմ՝ նրա հրաժարականի պահանջով։ Երեկ Անդրիաս Ղուկասյանն էր ԿԸՀ-ի մոտ՝ քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյանի ամուսինը։

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով այսօր «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» նախաձեռնությունը Երեւանի Սուրբ Աննա եւ Սուրբ Կաթողիկե եկեղեցիների բակում կրկին բողոքի ակցիա կիրականացնի, որի մեկնարկը կտրվի երեկոյան ժամը 7-ին։ Շարժումը կաթողիկոսի հրաժարականն է ակնկալում, ապա՝ նոր ընտրություններ։ Մենք տեղեկացանք, որ բողոքի ալիքի պատճառով վեհափառը լիարժեք չի վայելել հանգիստը եւ Ռուսաստանի Կիսլովոդսկ քաղաքից նախատեսվածից շուտ է վերադարձել։ Ի դեպ, նա սկսել է ավելի հաճախ շփվել շարքային հավատացյալների հետ եւ որոշել է շահել իրենից նեղացածների սիրտը։ Մեր տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը ժամանակավորապես հետ է կանգնել վեհափառին դատի տալու որոշումից։ Հիշեցնենք, որ նրան պատկանող շինընկերությունն աշխատանքներ է կատարել կաթողիկոսի պատվերով, բայց չի վճարվել»։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի աշխատանքային խումբը ստուգումներ է իրականացրել Արշալույս գյուղում։ Նշենք, որ այս գյուղը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի ծննդավայրն է։ Ստուգումները իրականացվել են հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 3-ը։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այդ ստուգումների արդյունքում մի շարք խախտումներ են հայտնաբերվել։ Օրինակ, համայնքի ավագանին չի պահպանել «ՏԻՄ» ՀՀ օրենքի 21- րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջները։ Ըստ որի՝ համայնքի ավագանու անդամը պարտավոր է չմասնակցել ավագանու այն որոշման քվեարկությանը, որը առնչվում է իր, իր հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց շահերին։ Բայց ուսումնասիրության ընթացքում բացահայտվել են ավագանու անդամների կողմից իրենց մերձավոր ազգակցությամբ կապված անձանց շահերին բախվող ավագանու ընդհանուր թվով 6 հատ որոշումներ։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ եւ 2016 եւ 2017 եւ 2018 թվականներին ավագանու անդամները մասնակցել են իրենց մերձավորների շահերին առնչվող ավագանու նիստին եւ կողմ են քվեարկել դրամական օգնություն հատկացնելու համար։ Ի դեպ, 2016 թվականին այս տարբերակով 6 հոգու է տրվել դրամական օգնություն, 2017-ին՝ 4, իսկ 2018-ին՝ 5 հոգու։ Նշենք, որ խոսքը 896 հազար դրամի մասին է։ Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի աշխատանքային խմբի ստուգումներից հետո նշված գումարն ամբողջությամբ վերականգնվել է։

Источник: http://verelq.am/hy/node/35028