среда, 22 августа 2018 г.

Ինչ հիմքերով են պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել կառավարության անդամները. մաս 1


«Հետքը» սկսում է գործող ու նախկին պաշտոնյաների և վերջիններիս որդիների՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքերի ուսումնասիրություն, որը լինելու է շարունակական: Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր բարձրաստիճան պաշտոնյաների որդիների ծառայել-չծառայելու հարցի մասին:
«Հասկանալի է, որ այս պայմաններում մենք առանձնահատուկ քննության ենք ենթարկելու բարձրաստիճան պաշտոնյաների որդիների, այդ թվում՝ նախարարների, ԱԺ պատգամավորների որդիների բանակում ծառայած լինել-չլինելու հանգամանքը և պիտի հոգ տանենք, որ նրանք, ովքեր ծառայությունից ազատվելու օրենքով նախատեսված հիմնավոր և օրինական պատճառներ չունեն, ծառայեն, իսկապես ծառայեն բանակում, ինչպես Հայաստանում ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն իրականացրած երիտասարդներն ու պատանիները»,- ասել էր Փաշինյանը:
«Հետք»-ին հայտնի էր դարձել, որ վարչապետի հանձնարարականով ուսումնասիրություններ են սկսվել բարձրաստիճան պաշտոնյաների զավակների՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքերի օրինականությունը պարզելու համար, ինչը և վարչապետի մամուլի քարտուղարը հաստատել էր:  Ավելի վաղ դիմել էինք ՊՆ՝ մի քանի հարյուր նախկին ու ներկա պաշտոնյաների և նրանց որդիների` ծառայությունից ազատման և ծառայություն անցնելու մասին տեղեկություն խնդրելով:
Մեր հարցման ցուցակի մի մասի հրապարակումից հետո եղան պաշտոնատար անձանց որդիներ, որոնք դիմեցին «Հետք»-ին՝ վստահեցնելով, թե զինվորական ծառայությունից օրինական հիմքով են ազատվել՝ ունեցել են կամ ունեն առողջական խնդիր: 
Բժշկական տեղեկանքների վերաբերյալ հասարակության շրջանում թերահավատություն միշտ էլ եղել է, և Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդիներին փաստաթղթերի կեղծման համար առաջադրված մեղադրանքը դրա ևս մեկ ապացույցն է։ Օգոստոսի 11-ին էլ Զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ այս տարվա զորակոչի շրջանակում նախկինում առողջական խնդիրների պատճառով տարկետում ստացած 600 քաղաքացի զորակոչվել է բանակ:
Հաշվի առնելով այս հանգամանքը՝ կառավարությունից ակնկալում ենք նման հիմքով ազատված քաղաքացիների բժշկական տեղեկանքների կրկնակի փորձաքննություն, ինչին, ի դեպ, մեր հարցումների պատասխաններում իրենց համաձայնությունը մի շարք պաշտոնատար անձինք տվել են:
Շարքը սկսում ենք գործող կառավարության կազմից, հարցումներով դիմել ենք կառավարության բոլոր այն անդամներին, որոնք, ըստ Պաշտպանության նախարարության տրամադրած տեղեկատվության, ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից: Վերջիններիս խնդրել ենք հստակեցնել, թե ինչ հիմքով են ազատվել ծառայությունից և արդյոք առողջական հիմքի դեպքում պատրաստ են ևս մեկ անգամ փորձաքննության ենթարկվել:
Եւ այսպես՝ սկսենք կառավարության ղեկավարից. պարտադիր զինվորական ծառայություն չի անցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դեռ պատգամավորության տարիներին բազմիցս անդրադարձել է այս հարցին: Փաշինյանն ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից, քանի որ այդ տարիներին գործող օրենսդրության համաձայն՝ եթե ընտանիքի երկու արու զավակները ծառայել են, ապա երրորդն ազատվել է ծառայությունից, իսկ Փաշինյանի ավագ եղբայրները ծառայել են:
Պարտադիր զինվորական ծառայություն չի անցել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Ըստ վերջինիս կենսագրական տվյալների՝ նա պատմական գիտությունների թեկնածու է, և պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքը ակադեմիական տարկետումն է:
Մյուս փոխվարչապետի` Տիգրան Ավինյանի գրասենյակից մեր հարցին ի պատասխան հայտնել են, որ Ավինյանը Սլավոնական համալսարանի «Կիրառական մաթեմատիկայի» ֆակուլտետում ուսումնառության ընթացքում՝ 2005-2009 թվականներին, ակադեմիական տարկետում է ստացել:
Պատասխանում նաև նշվում է, որ Ավինյանն ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից «Զինապարտության մասին» օրենքի հոդված 12-ի ա կետի համաձայն: Տեղեկացնենք, որ փոխվարչապետ Ավինյանը պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է առողջական հիմքով, այդ կետի համաձայն՝ հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված քաղաքացին հանվում է զինվորական հաշվառումից:
«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պատրաստակամ է օրենքով սահմանված դեպքերում և կարգով ներկայանալ համապատասխան պետական մարմիններ և անցնել անհրաժեշտ ընթացակարգերով»,- ասված է հարցման պատասխանում:
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ևս առողջական հիմքով է ազատվել ծառայությունից` համաձայն Պաշտպանության նախարարի 2006 թվականի 378 հրամանի: Նախարարության մատնանշած առողջական խնդրի դեպքում զորակոչիկներին տրվում է տարկետում, ըստ որի` զինծառայողները խաղաղ ժամանակ պիտանի չեն, պատերազմական ժամանակ պիտանի են ոչ շարային ծառայության համար:
Հարցման պատասխանում նախարարությունից հիշեցրել են, որ Արայիկ Հարությունյանը ենթակա չէ զորակոչի, ուստի կրկնակի փորձաքննության անհրաժեշտություն չկա:
«Հավելենք նաև, որ Արայիկ Հարությունյանը որպես կամավոր մասնակցել է 2016 թվականի ապրիլյան պատերազմին, կատարել մարտական առաջադրանքներ»,- նշվում է հարցման պատասխանում:
Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել են Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, փոխնախարարներ Արամայիս Գրիգորյանն ու Բաբկեն Տեր-Գրիգորյանը: Նախարարի և փոխնախարար Արամայիս Գրիգորյանի՝ ծառայությունից ազատման հիմքերի մասին տեղեկատվություն նախարարությունից հրաժարվել են տրամադրել՝ նշելով, որ պահանջվող տեղեկությունը խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը:
«Ինչ վերաբերում է ձեր այն հարցմանը, թե արդյոք Սփյուռքի նախարարը և փոխնախարարը պատրաստ են կրկնակի բժշկական փորձաքննություն անցնելու, ապա հայտնում ենք, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի համաձայն` սահմանված է քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության կարգը, որի սուբյեկտն են զորակոչի ենթակա 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները՝ մինչ 27 տարին լրանալը»,- ասված է հարցման պատասխանում:
Սփյուռքի մյուս փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանի՝ ծառայությունից ազատման հիմքը նախարարությունը տրամադրել է: Բաբկեն Տեր-Գրիգորյանը ծնվել է 1985 թվականին Փարիզ քաղաքում, ապա տեղափոխվել ԱՄՆ, որտեղ էլ 2007 թվականին ԱՄՆ քաղաքացիություն է ստացել:
«ՀՀ քաղաքացիություն ստանալու համար Բաբկեն Տեր-Գրիգորյանը դիմել է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն 2014 թվականի օգոստոսի 2-ին, այսինքն` երբ լրացած է եղել նրա 28 տարի 10 ամիսը և օրենքի համաձայն` զորակոչի ենթակա չի եղել: ՀՀ քաղաքացիությունը Բաբկեն Տեր-Գրիգորյանին շնորհվել է 2015 թվականի ապրիլի 1-ին, և նա սահմանված կարգով ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր»,- ասված է հարցման պատասխանում:
Մեզ հետ զրույցում Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ասաց, որ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է առողջական հիմքով: Նաեւ` տրամադրեց իր հիվանդության պատմության եզրակացությունը (էպիկրիզ):
Պարզելու համար` արդյոք նման էպիկրիզով նա կարող էր ազատվել ծառայությունից, դիմել ենք Պաշտպանության նախարարություն, սակայն պատասխան դեռ չենք ստացել:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, ինչպես մեզ են փոխանցել նախարարությունից, 1995 թվականին ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը, իսկ 1995-1998թթ. սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում: Մինասյանն իր զինվորական պատրաստությունը ստացել է ԵՊՀ զինվորական ամբիոնում: Ունի լեյտենանտի զինվորական կոչում, պահեստազորի սպա է:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վաղաժամ է զորացրվել: Թորոսյանը զորակոչվել է բանակ 2015-ի դեկտեմբերին՝ 33 տարեկան հասակում՝ որպես բուժծառայության լեյտենանտ:
«10 ամիս պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հետո օրենսդրությամբ սահմանված կարգով վաղաժամկետ Արսեն Թորոսյանը զորացրվել է առողջական խնդիրների պատճառով: Մինչև 33 տարեկանը նույն հիվանդության կապակցությամբ Թորոսյանը ստացել է տակետում»,- ասված է նախարարության պատասխանում:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք նախարարը պատրա՞ստ է նորից անցնել համապատասխան բուժզննում, նախարարությունից հայտնել են, որ նշված գործընթացներն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:
Պարտադիր զինվորական ծառայությունից ազատված պաշտոնյաների թվում է Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը: Վերջինս փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում է 2016 թվականից, երբ վարչապետը Կարեն Կարապետյանն էր: Արդարադատության նախարարությունը մերժել է տեղեկության տրամադրումը՝ վկայակոչելով մի շարք իրավական կարգավորումներ, ըստ որոնց` «Արդարադատության նախարարությունը չի կարող հանդիսանալ մեր կողմից խնդրարկված տեղեկատվության տրամադրման պահանջի հասցեատեր, քանի որ  «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի իմաստով պահանջվող տեղեկատվության տնօրինողը չէ»:
Բնապահպանության նորանշանակ փոխնախարար Գնել Սանոսյանը ամուսնացել և զավակներ է ունեցել դեռևս ուսումնառության տարիներին: 2006 թվականին Սանոսյանն ավարտել է մագիստրոսական ուսումնառությունը, հենց այդ թվականի ապրիլին էլ ծնվել է նրա երկրորդ զավակը: «Զինապարտության մասին» օրենքի համաձայն՝ ընտանեկան դրությամբ տարկետման իրավունք տրվում է երկու և ավելի երեխա ունեցող զինապարտին:
Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Ինչպես փոխանցել են կառավարությունից՝ առողջական հիմքով:
«Անհրաժեշտության դեպքում պարոն Աղաջանյանը պատրաստ է կրկին անցնել համապատասխան բուժզննում և տրամադրել տեղեկանք»,- ասված է պատասխանում:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սարգիս Խանդանյանը ևս ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից: Մեր հարցմանն ի պատասխան` Խանդանյանը հայտնել է, որ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է առողջական խնդրի պատճառով:
«Եթե անհրաժեշտություն ծագի, օրենքով սահմանված կարգով պատրաստ եմ անցնել բուժզննում և արդյունքների վերաբերյալ տեղեկացնել հանրությանը»,- ասված է հարցման պատասխանում:
Վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանն ազատվել է ծառայությունից «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի դրույթներին համապատասխան: Խառատյանը մինչ 2008 թվականն օգտվել է ակադեմիական տարկետման իրավունքից և ուսանել ասպիրանտուրայում: 2008 թվականի մայիսի 28-ին անհայտ անձանց կողմից հարձակման ենթակվելու դեպքից հետո Խառատյանը արտերկիր է մեկնել, այդ ժամանակ նա եղել է 26 տարեկան: Զորակոչին չներկայանալու համար Խառատյանը վճարել է օրենքով նախատեսված տուրքը և ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:
ԿԱ պետական եկամուտների նախագահ Դավիթ Անանյանը ևս պարտադիր զինվորական ծառայությունից ազատված պաշտոնյա է: Մեր հարցմանն ի պատասխան` ՊԵԿ-ը վկայակոչել է «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 1991 թվականի դեկտեմբերի 9-ի 23-րդ հոդվածի երկրորդ մասը, որի համաձայն` եթե ընտանիքի երկու արու զավակները ծառայել են բանակում, ապա երրորդ եղբայրն ազատվում է զինվորական ծառայությունից։
«Դավիթ Անանյանի երկու ավագ եղբայրները ծառայել էին բանակում (միջնեկ եղբայրը եղել է նաև ազատամարտիկ՝ «Սասուն» ջոկատի կազմում՝ շուրջ չորս տարի մասնակցելով Արցախյան հերոսամարտին»,- ասված է հարցման պատասխանում:
ԿԱ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Նավասարդյանը պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է «Զինապարտության մասին» օրենքի 13-րդ հոդվածով՝ ընտանեկան դրության բերումով տարկետմամբ՝ երկու և ավելի երեխա ունենալու հիմքով:
Ըստ ՊՆ-ի տրամադրած տեղեկատվության՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է նաև ԿԱ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը: Տեսչությունից մեր հարցմանն ի պատասխան հստակեցրել են, որ Շագաֆյանը կառավարության 1999 թվականի մարտի 18-ի թիվ 164 որոշման համաձայն ակադեմիական տարկետում է ստացել:
«2002-ին ավարտելով Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը` Ալեքսանդր Շագաֆյանը 2002-2007 թվականներին աշխատանքի է նշանակվել Լոռու մարզի Ջիլիզա սահմանամերձ գյուղում: Ալեքսանդր Շագաֆյանն ունի զինվորական գրքույկ համապատասխան նշումով»,- ասված է պատասխանում:
ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է գիտական աստիճան ունենալու հիմքով:
«Ավետիք Էլոյանը 2001 թվականին Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական թեզ՝ ստանալով ճարտարապետական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան»,-ասված է կոմիտեի տված պատասխանում:
Վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնական Արեն Մկրտչյանը պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է առողջական հիմքով:
Վարչապետի մեկ այլ օգնական` Նաիրի Սարգսյանը ևս պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է առողջական հիմքով:
«Ձեր մտահոգությունը փարատելու համար նշեմ, որ ըստ սահմանված ժամանակացույցի՝ առաջիկա մեկ տարվա ընթացքում պետք է նորից ներկայանամ բուժզննման: Խոստանում եմ ձեզ նախապես տեղեկացնել բուժզննման օրվա և անցկացման տեղի ու ժամի մասին»,- ասված է հարցման պատասխանում:
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի նախկին ղեկավար Վահան Կոստանյանը, ըստ ՊՆ պարզաբանման, ներգրավված է 2018 թվականի ամառային զորակոչային միջոցառումներում:
Հ․Գ. Քանի որ հարցումներին զուգահեռ կառավարությունում նշանակումներ են եղել, չի բացառվում, որ կառավարության կազմում լինեն զինվորական ծառայությունից ազատված այլ պաշտոնյաներ ևս:
Շարունակելի
Հաջորդ հրապարակումը լինելու է ծառայությունից ազատված պատգամավորների և վերջիններիս որդիների մասին: 
Источник: 
http://hetq.am/arm/news/92352/inch-himqerov-en-partadir-zinvorakan-tsarayutyunic-azatvel-karavarutyan-andamnery-mas-1.html

Սփյուռքի նախարարը չի՞ գիտակցում, թե որտեղ է գտնվում․ լրագրողներին սթափվելու և լռելու կոչեր անելու փոխարեն` արդյունավետ աշխատեք

Դժվար է ասել՝ հեղափոխության «դուխն» է ոգևորել Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանին, թե՞ վարչապետի կողմից հրապարակում արված հայտարարությունը, թե բոլոր այլախոհները կպատժվեն, սակայն նա առանձնահատուկ ոգևորությամբ ամփոփեց իր գործունեության 100 օրը։
Հայրապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ վերջիններիս սթափության կոչ է արել։ Նախարարին վրդովեցրել է, մասնավորապես, «Հրապարակ» օրաթերթի հրապարակումը, որով թերթն իբր «սևացրել է» իրեն ու իր ընտանիքին, բայց ինքը «մեծահոգաբար» դատի չի տվել լրատվամիջոցին։ Նա, մասնավորապես, ասել է․
«Երկու-երեք ԶԼՄ-ներ կան, որոնք սթափվելու կարիք ունեն: Քննադատեք ինձ` ինչքան ուզում եք, նույնիսկ, երբ իմ հարազատներին են կպել, ես չեմ ուզել անձնավորել: Բայց կա պետության հարց, երբ դուք ձեր գործողություններով վնասում եք, ես թույլ չեմ տա, թող հանրությունը տեսնի ու իր գնահատականը տա, թե ձեր հոդվածների պատճառով ինչ խնդիրներ են առաջացել Սփյուռքում»։
Այլ կերպ ասած՝ Հայրապետյանը Սփյուռք-Հայաստան չհաջողված կապի համար մեղադրում է լրագրողներին։ Անդրադառնալ նրա մեղադրանքներին կամ քննադատել դրանք՝ չենք պատրաստվում։
Պարզապես հարկ ենք համարում նկատել, որ նոր իշխանության նման վարքագիծը նմանվում է նախորդների գործելաոճին՝ իրենց չստացված գործերի համար մեղադրել լրագրողներին։ Բայց եթե դրա համար նախորդներին քննադատել ենք ու խոսել այդ մասին, ապա այս դեպքում իրավիճակ է փոխվել․ վարչապետը սպառնացել է, թե տեսեք, հա՜, շատ բան չխոսեք, թե չէ ԱԱԾ-ն ձեր դուռն էլ կթակի․․․ Ու այս ենթատեքստում էլ սփյուռքի նախարարը հանդգնում է սպառնալ, թե՝ «սթափվեք․․․»։
Այս դեպքում երկուսից մեկը՝ կա′մ պարոն նախարարը դեռ լիովին չի գիտակցում, թե որտեղ է գտնվում և չի կողմնորոշվում իր անելիքների մեջ, կա′մ նա պարզապես չգիտի, որ քննադատում են միայն վատ կատարած գործը կամ լրիվ անգործությունը, իսկ արդյունավետ գործունեության համար ոչ ոք ոչ մեկին չի քարկոծում։
Այնպես որ՝ նախքան լրագրողներին սթափվելու կոչեր անելն ու նրանց լռեցնելը, ավելի լավ կլիներ արդյունավետ աշխատել, ոչ թե իրականացվող ծրագրերի անունները փոխել (ինչպես օրինակ «Արի տուն»-ը՝ «Քայլ արա դեպի տուն»)․ դրանից գործն ավելի արդյունավետ չի դառնում․․․

ЧЬИ ДОСТИЖЕНИЯ?



Постcтодневный митинг Никола Пашиняна уже удостоился самых разных оценок и комментариев. И это неудивительно с учетом того, сколько всего было сказано премьером, какие были поставлены акценты, анонсированы цели и задачи во внутриполитической жизни страны, внешнеполитическом курсе, правовой плоскости, в вопросе Арцаха.
НА ЭТОМ ФОНЕ ОСТАЛИСЬ НА ВТОРОМ ПЛАНЕ ВОПРОСЫ ЭКОНОМИКИ, что, кстати, свидетельствует о том, что сегодня экономическая тема отнюдь не в числе приоритетов главы правительства. Тем не менее премьер вскользь коснулся экономических вопросов, так сказать, точечно зафиксировав успехи нового правительства. На всех "точках" останавливаться не будем, обратим внимание лишь на самые "жирные" из них.
Прежде всего стоит отметить налоговые результаты 100-дневки. Так вот и сам Пашинян говорил о практически рекордных успехах в этой сфере, и глава КГД представлял журналистам яркие показатели. В частности, в течение первых семи месяцев текущего года КГД обеспечил столько налоговых поступлений, сколько ожидалось обеспечить за весь год. Тут сразу же напрашивается вопрос: почему в качестве отчетного периода взято все первое полугодие, а не второй квартал? Почему новое правительство рапортует о своих успехах, включая срок действия и старого правительства? И насколько корректно представлять в качестве достижений новой власти в том числе и результат работы ее предшественников? В конце концов неизвестно, точнее, не проиллюстрировано конкретными показателями, насколько перевыполнен план по сбору налогов при прежнем правительстве, а насколько при нынешнем. Назван показатель за отрезок времени, большую часть которого (4 из 7 месяцев) работали эксы. О чьем же успехе идет речь?
Впрочем, это всего лишь нюанс. На самом деле стоит обратить внимание на другой фактор. Вовсе не ставя под сомнение факт привлечения дополнительных средств в казну по части налогов, приходится констатировать, что успех (если он действительно есть) носит разовый характер и обеспечен антитеневой и антикоррупционной кампанией. А это означает, что продолжительным он будет вряд ли. А это в свою очередь означает, что к категории достижений экономической политики это никак нельзя отнести. В последнее можно было бы включить, скажем, рост налоговых поступлений за счет существенного расширения налогооблагаемой базы, а конкретнее, роста количества налогоплательщиков (хозсубъектов), значительного расширения бизнеса действующих хозсубъектов. В этом плане конкретной информации не представлено. Сказанное означает, что тут предъявить нечего. Стало быть, повторюсь, о долгосрочном успехе говорить не приходится.
РЕЧЬ О РАЗОВОМ ПРИТОКЕ, ОБЕСПЕЧЕННОМ ЗА СЧЕТ СКРЫТЫХ РАНЕЕ НАЛОГОВЫХ обязательств ограниченного количества злостных неплательщиков. Слово "ограниченного" в данном случае ключевое, поскольку большая часть бизнеса все же соблюдает налоговую дисциплину, а вывод на свет теневиков сокращает финансовый потенциал дальнейшей антитеневой борьбы. Так что пока слишком рано говорить об осязаемых успехах в плане роста доходов госказны, ибо они не могут рассматриваться в долгосрочной перспективе.
На стодневном митинге Никол Пашинян отметил зафиксированный рост экспорта сельхозпродукции. И тут тоже вряд ли можно говорить о заслугах нового правительства, поскольку главным "регулятором" сельского хозяйства в целом и сельхозэкспорта в частности являются сюрпризы природы. Вряд ли новое правительство за сто дней научилось вносить существенные коррективы в климатические условия и, соответственно, уровень урожайности. Очевидно, что в этом году по сравнению с прошлым погода была благосклоннее, чем, собственно, и можно объяснить рост сельхозэкспорта. С другой стороны, очевидно, что за три месяца правительство не предпринимало, да и не могло предпринять каких-то принципиально новых шагов, обеспечивших рост экспортного показателя. Так что и тут возникает резонный вопрос: чьей заслугой можно считать рост сельхозэкспорта? И риторический: за счет чего он вырос? Есть подозрения, что в обоих случаях ответ один: природа.
А еще из экономической сферы глава правительства отметил успехи на поприще борьбы с монополиями в качестве явного результата победы нового правительства в этой борьбе представил снижение цен на сахар и бананы. Действительно, эти цены снизились. Но в результате ли демонополизации? На самом деле снижение цен может быть лишь конечным звеном цепочки демонополизационного процесса. А цепочка эта выглядит так: сначала победа над монополистом, потом возникновение на данном рынке честной конкуренции, в результате которой и происходит корректировка цен. В нашем случае промежуточного звена фактически нет. По крайней мере об этом не сообщается, не говорится о том, что после сокрушительной победы над монополистом сахарным бизнесом в Армении начало заниматься множество компаний, что привело к здоровой конкуренции. А это означает, что снижение цен достигнуто не в ходе естественного процесса, а за счет каких-то иных факторов. Стало быть, долговременным оно быть не может. Это тоже носит разовый характер...
Очевидно, что экономическая часть 100-дневного отчета правительства никак не тянет на предметное представление ощутимых результатов. Во-первых, остается вопрос: если есть достижения, то чьи они? Во-вторых, остается еще один вопрос: если есть достижения, то за счет чего?
Ара МЕЛИКСЕТЯН

РАФФИ ОВАННИСЯН: ПЛОЩАДЬ НЕ МОЖЕТ ОБЕСПЕЧИТЬ ПЛЮРАЛИЗМ МНЕНИЙ


Единый революционный список на ожидающихся в сентябре столичных выборах сформировать не удалось, сколько бы к этому ни призывало "Наследие".  В том, что потенциальный единый список на деле трансформировался в конкурирующие партийные списки, член правления партии "Наследие" Раффи Ованнисян видит неверный подход. Об этом он заявил на пресс-конференции в медиацентре.
ВПРОЧЕМ, ОН ВСЕ ЕЩЕ НАДЕЕТСЯ, ЧТО К ПАРЛАМЕНТСКИМ ВЫБОРАМ подход партии власти относительно вопроса о едином списке изменится. Надеется, или скорее пытается сохранить хорошую мину при плохой игре, делая в сторону партии власти реверанс, мол, подход неверный, но причины уважительные. Причины, о которых сам Ованнисян может только догадываться. Поскольку призыв Раффи Ованнисяна к Пашиняну выдвигаться единым списком, озвученный им около месяца назад, остался, как сообщил сам "наследник" на пресс-конференции, без ответа.
Впрочем, это не первый раз, когда ГД в лице Пашиняна игнорирует предложение "Наследия" о сотрудничестве. Предложением Раффи Ованнисяна о создании правительства революционного движения, в которое по замыслу "наследника" должны были войти все политические силы, поддержавшие революционное движение, также осталось без ответа. 
Ованнисян и другие "наследники" постоянно говорят о совместном продолжении революционного движения и возможности избежать узкопартийных решений, поскольку народ, дескать, ожидает всенародного продолжения революции, а не ее партизации. "Наследники"  продолжают надеяться, что хотя бы к парламентским выборам новая власть пересмотрит свое отношение к ним – к тем, кто причисляет себя к соратникам. Более того, считает себя политиками, своей многолетней борьбой расчистившими Пашиняну путь к победе.
Согласитесь, не знать, что такой подход Пашинян просто не приемлет и любые попытки примазаться к революции пресекает на корню, "наследники" не могут.  Как не могут не знать, что в ГД официального решения по формату участия в парламентских выборах пока нет, однако курс на партизацию взят: по данным депутатов ГД, 70% мест в списке получит ГД, 30% получат представители других партий (в частности, из блока "Елк") и гражданские активисты. Конечно, до  парламентских выборов еще многое может измениться, но, судя по поведению Пашиняна, делить победу с кем-либо он отнюдь не собирается.
ОВАННИСЯН И ДРУГИЕ "НАСЛЕДНИКИ", КОНЕЧНО ЖЕ, ВСЕ ЭТО ВИДЯТ, НО… ПРОДОЛЖАЮТ НАДЕЯТЬСЯ. Более того, по словам Раффи Ованнисяна, они знают, что их публичное предложение дошло до адресата. Они были готовы к обсуждению на уровне председателей правлений  партий – Армена Мартиросяна и Сасуна Микаеляна, а также с премьером Николом Пашиняном. "Вероятно, из-за их занятости мы до этого этапа не дошли. Но продолжаем надеяться, что возможен существенный пересмотр, поскольку считаем уважительным, но неверным  путь, посредством которого революция, общенациональный подъем партизируется в виде списка, а всех остальных заставляют идти в списке этой партии", - сказал Ованнисян.
Кстати, он не против предложенных Пашиняном на митинге 17 августа конституционных поправок. Более того, Ованнисян считает, что нужно пересмотреть не только механизм самороспуска парламента, но и вовсе кардинальное реформировать Основной закон. Но… Прежде нужно провести внеочередные парламентские выборы, дабы легитимировать нынешнюю власть: "Очень хорошо, что люди приходят на площадь и выражают Пашиняну свое доверие, но нужно понимать, что полномочия премьера Николу Пашиняну дал де-факто действующий сегодня парламент, который я, Пашинян и многие другие считают незаконным. Легитимность НС должна быть как можно скорее зафиксирована посредством выборов".
Ованнисян уверен, что даже в условиях нынешней Конституции можно найти выход из ситуации. Ему этот выход видится "в соответствии с новой политической культурой, новым политическим соглашением".  "Если же подобное невозможно, то можно провести сначала референдум, потом выборы, но переносить весь процесс на площадь недопустимо, это не может заменить правовые механизмы. Площадь – прекрасное место для гражданского пробуждения, но признайтесь, что площадь не может обеспечить формат плюрализма мнений, там не бывает дискуссии, разных подходов, там бывает предложение с трибуны и положительный отклик энного количества граждан", - заключил Раффи Ованнисян.

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՄԵՐ ՀԱՐԿԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿՈՌՈՒՊՑԻԱ ՔԱՐՈԶՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ



Նոր կառավարությունն իր «դեմոկրատական» որոշումներով որոշ հարցերում սկսել է գերազանցել նախկին իշխանություններին։
Երեկ համացանցում մի փաստաթուղթ հրապարակվեց, որը որակվեց որպես կառավարության պաշտոնյաների խոսքի ազատության սահմանափակում։ Սրան թերեւս կհաջորդի կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու որոշումը, ինչը Սերժ Սարգսյանի օրոք մտավ եւ արժանացավ մեր խիստ քննադատությանը։
Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ստորագրությամբ մի շրջաբերական է տարածվել կառավարության պաշտոնյաներին, որով հստակ զգացվում է, որ նրանց՝ ԶԼՄ-ներին տրվող պարզաբանումներում, հարցազրույցներում, հայտարարություններում արտահայտվող մտքերը եւ դիրքորոշումները պետք է համընկնեն կառավարության պաշտոնական դիրքորոշման հետ, չհակասեն կառավարության ծրագրին եւ ռազմավարական ուղղություններին։ Նախազգուշացումը տարածվում է բոլոր պաշտոնյաների վրա, բացի գերատեսչությունների առաջին դեմքերից՝ նախարարներից, որոնք քաղաքական պատասխանատվություն են կրում։ Փոխնախարարներն ու վարչության, բաժնի պետերը հարցազրույց տալուց առաջ, ըստ շրջաբերականի, պետք է դա համաձայնեցնեն իրենց վերադասի հետ։ Վերջում էլ խստիվ զգուշացված է՝ վերը նշած կարգը խախտած աշխատակիցների նկատմամբ կկիրառվեն օրենքով սահմանված կարգապահական տույժի միջոցներ։ Թե որ օրենքով, չկա նշված, ինչը եւս տարօրինակ է։
Այսպիսի շրջաբերական եթե տարածվեր ՀՀԿ-ի օրոք, մամուլն ամենավերջին բառերով սուր քննադատության կենթարկեր ՀՀԿ-ին՝ կառավարության պաշտոնյաների խոսքը ճնշելու, բռնապետական կարգեր հաստատելու համար։ Բայց նոր կառավարության այս «դեմոկրատական» որոշումը շատերի, այդ թվում՝ մամուլի շատ ներկայացուցիչների կողմից համարվում է նորմալ եւ ողջունվում է։ Վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը սոցցանցում բարձրացած աղմուկից հետո որոշեց այս «հանճարեղ» գաղափարը հիմնավորել ոչ պակաս «հանճարեղ» պատասխանով, որը հետո ավելի շատ հարցեր առաջացրեց։ Իսկ այդ հարցերի պատասխանը, որքան էլ մենք փորձեցինք ստանալ, այդպես էլ մնաց օդում կախված։ Պարզվեց՝ այս շրջաբերականի առիթ տվել են որոշ պաշտոնյաներ, որոնք իրենց հարցազրույցներում քողարկված ձեւով կոռուպցիա են քարոզել։ «Եթե որեւէ մեկին թվում է, թե իրենք կարող են կառավարությունում աշխատելով կոռուպցիա քարոզել, իրենք չարաչար սխալվում են, չի լինելու նման բան: Այդ պաշտոնյաներին եթե թվում է, որ իրենք, մնալով կառավարությունում, կարող են առիթից օգտվել եւ շարունակել կոռուպցիա քարոզ անել, կրկնեմ՝ չարաչար սխալվում են: Կառավարությունում կան մարդիկ, որոնք շարունակում են հին մեթոդներով աշխատել: Նման քարոզի փորձերն արդեն կասեցվում են»․ ահա այսպես է փորձել բացատրել շրջաբերականի նպատակը վարչապետի խոսնակը։
Հարցրինք նրան՝ քանի՞ այդպիսի դեպք է եղել, եւ ո՞ր պաշտոնյաներն են իրենց հարցազրույցներում քողարկված կամ անթաքույց ձեւով կոռուպցիա քարոզել։ Եղոյանը, սակայն, ո՛չ որեւէ անուն նշեց, ո՛չ էլ որեւէ կոնկրետ դեպք, որովհետեւ «կոնկրետ դետալների մեջ չի խորանում»։ Բայց վստահեցրեց, որ եղել են նման դեպքեր։

- Իսկ ինչո՞ւ չեք ազատում այդ մարդկանց աշխատանքից։

-Դա, ուրեմն… տեսեք, ոչինչ մի օրում տեղի չի ունենում, լա՞վ։ Ե՛վ վարչապետի, ե՛ւ քաղաքականություն իրականացնող նախարարների ցանկացած որոշում պետք է հիմնավորված լինի դրան նախորդած իրադարձությունների վերլուծությամբ։ Այս պահի վերլուծության հետեւանքն այն է, որ նման շրջաբերական է իջեցվել։ Եթե լինեն ազատման անհրաժեշտ նման փաստարկներ, բնականաբար, կազատվեն այդ պաշտոնյաները։

- Նախորդ կառավարությունների օրոք վարչության պետերն ու փոխնախարարները հիմնականում հարցազրույց տալիս էին առանց նախարարի կամ մամուլի խոսնակի հետ համաձայնեցնելու եւ մեր կողմից քննադատության էին արժանանում, երբ պարզվում էր՝ ամեն մի բառն ասելուց առաջ պետք է խոսնակից թույլտվություն խնդրեին։

-Նման բան չկա, ընդամենը իրենց ասելիքը, որպեսզի լինի ավելի համակարգված, քանի որ մամուլի քարտուղարները եւ վերադասները տիրապետում են ավելի համապարփակ ինֆորմացիայի, քան ոլորտային վարչության պետերը կամ փոխնախարարները…

- Ո՞նց կարող է մամուլի խոսնակն ավելի համապարփակ տիրապետել այն հարցին, որին տիրապետում է ոլորտային մասնագետը։

-Այսինքն, եթե ոլորտային մասնագետը գիտի իր ոլորտի մասին միայն, ապա մամուլի քարտուղարը գիտի բոլոր ոլորտների մասին։

- Այդ դեպքում այդ վարչության պետերին ազատեք, թող միայն մամուլի խոսնակը մնա, եթե ամեն ինչից տեղյակ է, ինչո՞ւ եք մեր հարկերի հաշվին այդքան ավելորդ հաստիք պահում։

-Վահե ջան, կներեք, էլի, թույլ կտա՞ք վարչապետը որոշի՝ ում ազատի եւ ում չազատի։ Ուրեմն, վարչության պետի գործը քաղաքականություն իրականացնելն է, մամուլի քարտուղարի գործն այդ քաղաքականության մասին լրատվամիջոցներին տեղյակ պահելն է։ Եվ ամեն մեկն անում է իր գործը։ Եվ դուք կտեսնեք ձեր աշխատանքի մեջ՝ էդ շրջաբերականը կազդի՞ ձեր աշխատանքի վրա, թե՞ չի ազդի։

- Հիմա խնդրում եմ՝ մեկ-երկու օրինակ թվարկեք, որ հանրությունն իմանա, թե ովքեր են կառավարությունում այն պաշտոնյաները, որոնք շեղվում են կառավարության որդեգրած գծից եւ մեր հարկերի հաշվին կոռուպցիա քարոզում։

-Երբ որ դրա անհրաժեշտությունը լինի, դուք կիմանաք։ Էս պահին կա շրջաբերականի անհրաժեշտություն, եւ եղավ շրջաբերական։

ՀԳ․ Մեզ հետաքրքրում էր նաեւ, թե որ օրենքով սահմանված կարգով են այս կարգը խախտողները ենթարկվելու կարգապահական տույժերի։ Այս հարցի պատասխանն ստանալու համար Արման Եղոյանը մեզ ուղղորդեց աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի մոտ՝ վստահեցնելով, որ նա «միանշանակորեն կպատասխանի այս հարցին»։ Բայց Աղաջանյանի հետ ամբողջ օրը, ինչպես սովորաբար լինում է, կապ հաստատել չհաջողվեց։ Փորձեցինք օգնականի միջոցով խոսել։ Վերջինս գրանցեց մեր հարցերն իր մոտ, խոստացավ, որ կփոխանցի Աղաջանյանին եւ մեզ «հետ կզանգահարի»։ Բայց ո՛չ զանգահարեցին, ո՛չ էլ այնուհետեւ պատասխանեցին մեր զանգերին։ Թերեւս շրջաբերականն արդեն սկսել է գործել։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Новая власть в Армении превратила соцсети в главную политическую машину – медиаэксперт

Шествие протестующих на площади Республики (25 апреля 2018). Ереван

ЕРЕВАН, 22 авг — Sputnik. Население Армении сверхполитизировано, что делает страну фактически лидером в регионе по этому показателю. Об этом в беседе с журналистами сказал медиаэксперт Самвел Мартиросян.
"Общество Армении очень политизировано. Если в других странах наиболее посещаемы порносайты, то в Армении самые посещаемые ресурсы — это те, что распространяют информацию о политических событиях", — полушутя отметил Мартиросян.
По его словам, сегодня резко упал интерес к социальной сети "Одноклассники", армянские юзеры мигрировали в соцсеть Facebook. Сегодня количество зарегистрированных в Facebook пользователей из Армении составляет 1 миллион 200 тысяч.
"Так называемая миграция из "Одноклассников" в Facebook наметилась особенно активно в последнее время. На это повлияло и то обстоятельство, что действующее правительство использует Facebook как инструмент управления обществом", — сказал Мартиросян.
Эксперт пояснил, что сформировалась прослойка населения, которая устала от потока информации, в которой сложно разобраться. Они в последнее время уходят в Instagram. Таким образом, у 100 тысяч от общего числа зарегистрированных в Instagram пользователей из Армении (это составляет 650 тысяч юзеров) нет аккаунта в Facebook.
По всем параметрам на сегодня в Армении уступает Telegram, где зарегистрированы всего лишь 10-15 тысяч пользователей. Упал также интерес к армянскому телевидению, которое в плане подачи информации и оперативности во многом отстает от новых медиа в сети.
"Интернет позволяет минимальными ресурсами влиять на общество, формировать мнение, манипулировать им. Сегодня дезинформация лучше и быстрее распространяется, чем ее опровержение", — сказал Мартиросян.
Эксперт обеспокоен подобным развитием событий, поскольку армянская общественность пребывает в ситуации, очень схожей с политической информационной войной. При этом очень часто общество вовлекается в эту войну, даже не ведая об этом, пользователи без разбору делятся той или иной информацией, публикацией.
Медиаэксперт, специалист по информационной безопасности Самвел Мартиросян также подчеркнул, что в апреле прямые эфиры через Фейсбук во многом повлияли на ход "бархатной революции" и стали, по сути, главной политической машиной.


Источник: https://ru.armeniasputnik.am/politics/20180822/14011155/novaya-vlast-v-armenii-prevratila-socseti-v-glavnuyu-politicheskuyu-mashinu-mediaehkspert.html

вторник, 21 августа 2018 г.

Окно дискурса. Армянская версия


Ко мне как к журналисту с личными письмами обращаются реальные люди, которые по понятным и вполне обоснованным причинам не могут и не хотят делать этого в открытую. Некоторые опасаются потерять работу или испытать давление со стороны "революционного" начальства, другие переживают за безопасность — свою и собственных близких. Третьи УЖЕ подвергаются шантажу и преследованиям со стороны соседей и знакомых из-за "не той" политической позиции. Люди оставляют информацию, делятся своими наблюдениями и переживаниями. Всё это лишний раз характеризует обстановку в стране. Но также заставляет работать, отстаивая и донося свою гражданскую позицию, защищая политические свободы и элементарные человеческие права.
Многие люди читают мои статьи и статусы в соцсетях, но не рискуют проявлять себя в лайках или комментариях, дабы не нарваться на неприятности. Многие мои друзья по этой же причине прекратили активную деятельность в сети. Другие, как, например, Арман Сагателян, "посмевший" поймать мессию на лжи, вообще предпочли удалить свои аккаунты: не каждому захочется ежедневно выгребать оттуда тонны обрушивающейся на тебя грязи.
А оснований для беспокойства действительно много. Ведь судьбы людей, в одночасье оклеветанных и объявленных изгоями, у всех на виду. Как и судьбы других, в одночасье лишившихся работы и средств к существованию просто по чьей-то злой воле.
Закона сейчас в стране нет. Есть право силы, наглости, нахрапа, громкого визга. Обычному гражданину защитить себя от опалы или травли практически невозможно. Что уж говорить, если защитить себя не могут даже люди, обладавшие определенным влиянием и заслугами. А если учесть, что на свободу, в обмен на лояльность, вышли откровенные подонки, уже попробовавшие вкус крови и оставшиеся безнаказанными, более радикальные методы подавления инакомыслия и устранения политических оппонентов — лишь вопрос времени.
Немногие, к примеру, знают, что никакого дела о тушенке нет. Всё оказалось банальным блефом и подставой. Я не удивлюсь, если через некоторое время генерал Манвел без лишнего шума выйдет на свободу под обещание "не светиться". Также как был отпущен без всяких извинений оклеветанный глава фонда "Айастан" Ара Варданян, чью жизнь и карьеру фактически разрушил стальной маховик "бархатной революции". Хуже того, оклеветанной и подставленной под удар оказалась вся деятельность фонда, сделавшего массу реальных добрых дел и оказавшего реальную помощь тысячам людей.
Также, как фуфлом оказались все истории о 50 процентах Сашика, золотых лифтах, возвращенных миллиардах и проч. Также, как любой идиот, помимо зачарованных пашистов, прекрасно понимал, что ни одному из задержанных за незаконное владение оружием депутатов не составляло никакого труда сделать себе законное разрешение на любой домашний арсенал, так что всё это тоже было способом политической травли. Думаю, Манвел был таким образом подставлен и убран со сцены для расчистки дороги для атак на Католикоса и Церковь, ибо в бытность генерала захват Первопрестола сектантами был попросту немыслим.
В сети попадаются реплики о том, что, дескать, нельзя сравнивать нынешние события в Армении с 37 годом, хунвейбинами или тонтон-макутами. Я рад бы согласиться, однако кто еще несколько месяцев назад мог представить в Эчмиадзине сатанистов, вопящих и поднимающих руку на Католикоса? Кто мог представить избиение геями полицейских? Кто мог представить такое количество существ мужского пола, поливающих отборным матом армянских жен и матерей, посмевших не кланяться новому божку?
А в каком страшном сне можно было представить героизацию и выпуск на свободу убийц и террористов? Или детей, снятых с занятий для осуществления массовых беспорядков?
Планка допустимого падает всё ниже, или, как сейчас модно говорить, пресловутое "окно Овертона" всё расширяется...
© Пандухт
Источник: https://pandukht.livejournal.com/1604726.html

понедельник, 20 августа 2018 г.

«И правосудие восторжествует...»

Разумеется, два дегенерата — Манукян и Хандоян, главарями группировки, спланировавшей захват полка ППС, быть не могли. Кукловодам "црер" для обеспечения акции, распахнувшей "окно Овертона" на всю ширь, в команду бандитов нужны были узнаваемые персонажи, только и всего. И Хандоян с Манукяном в эту сюжетную канву вписывались идеально, поскольку оба с военных лет имели пристрастие к выставлению себя в роли костюмированных фотомоделей. Особенно Манукян, сподобившийся наштамповать аж целый альбом фотографий, в котором, сверкая, как новогодняя елка, умудрился нацепить на себя все мыслимые и немыслимые наряды и цацки. Возможно, даже имел личного фотографа. Кроме того, оба обиженника на власти были тупы, наглы, истеричны и беспринципны. В общем, повторюсь, для кукловодов оба представляли настоящую находку. А Манукян еще до кучи потащил с собой на "дело" и свое имбецильное чадо.
Так почему же один из них вышел, а другой до сих пор полирует нары?
Виной всему тяга Павлика к дешевым эффектам. Кто же мог знать, что тот, кого он пригрозил забросить в мусорное ведро и припечатать сверху камнем по башке, вдруг дорвется до руления страной. А Никол, как присуще всем маленьким человечкам с огромными амбициями, ничего не забывает и не прощает. В чем мы с вами уже успели убедиться.
Кроме того, в бытность работы на "кровавый режим" (да-да, был и такой период в жизни террориста-фотомодели) Павлик лично охаживал дубинкой по спинам членов тер-петросяновского АНК в момент антиправительственной агитации в Апаране.
И вот теперь "одинокий" — на свободе, а говорливый — в тюрьме, откуда строчит обиженные письма с напоминаниями о своих недюжинных заслугах перед "революцией".
А всего-то делов — покаяться перед "народным варчапетом", настрочить жалобное письмецо, мол, дяденька, прости засранца. Мол, бес в обличии Сержа попутал. И дубинкой по спине тер-петросяновцев — то же он, кровавый тиран, заставил.
Глядишь, и осклабится варчапет. Поймет, простит.
Ну, а пока второй выпущенец под царукяновский залог в день николиного митинга — Варужан Аветисян — рассказал журналистам о своих душевных терзаниях.
«Есть какое-то чувство половинчатости, поскольку часть моих друзей все еще находится в заключении. Но, надеюсь, что все вопросы будут улажены, и правосудие восторжествует», — заявил террорист.
Жены, дети и родственники убитых террористами полицейских тоже надеются, что правосудие в один прекрасный день действительно восторжествует. Настоящее правосудие, а не его николин суррогат. И, боюсь, правосудие это Аветисяну и Манукяну с Хандояном совсем не понравится...

© Пандухт
Источник: https://pandukht.livejournal.com/1604939.html

6 ամսում երկիրը լքել է 51 հազար ՀՀ քաղաքացի, որից միայն ապրիլ-հունիսին` 48 հազար: Վերլուծություն

6 ամսում երկիրը լքել է 51 հազար ՀՀ քաղաքացի, որից միայն ապրիլ-հունիսին` 48 հազար. Վերլուծություն

Քաղաքագետ Արմեն Մինասյանը վերլուծել է միգրացիայի վերաբերյալ Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական հրապարակումները և եզրակացրել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հանրահավաքում հնչեցրած հայտարարությունները, թե Հայաստան ավելի շատ են գալիս, քան մեկնում, մեղմ ասած, իրականությանը չեմ համապատասխանում։
Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Վարչապետի պաշտոնը ստանձնելուց 100 օր անց Նիկոլ Փաշինյանն իր ամենակարևոր ձեռքբերում է համարում արտագաղթի կանխումը.
«…Իմ վարչապետ ընտրվելուց հետո, սիրելի ժողովուրդ, ամենակարևոր արդյունքը՝ Հայաստանի Հանրապետություն ավելի շատ գալիս են, քան Հայաստանի Հանրապետությունից հեռանում են, ինչը, կարելի է ասել, համարել արտագաղթի կանխման առաջին և շատ կարևոր փուլ։ Ուրեմն, ուշադրություն, հրապարակում եմ պաշտոնական տվյալներ. այս տարվա մայիսի 10-ից օգոստոսի 14-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետություն ժամանել է 29986-ով ավելի շատ մարդ քան մեկնել է։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մեկնածների թիվը եկածներից ավելի էր 6000-ով, շուրջ 6000-ով։ Այս տարի եկածների թիվը ավելի է 29986-ով։ Վերջին 3 ամսում Հայաստան է եկել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ 34000-ով ավելի օտարերկրացի»։ 
Նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ Նիկոլ Փաշինյանի պնդումները քննադատության չեն դիմանում: Եվ ահա՝ ինչու: 
Սահմանահատմամբ ուղևորահոսքերի վերաբերյալ պաշտոնական վիճակագրության հրապարակած տվյալներն արտաքուստ գալիս են ապացուցելու Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե արտագաղթը դադարել է: Իսկապես, եթե 2017թ. առաջին կիսամյակում՝ հունվար-հունիս ամիսներին Հայաստանից մեկնածների և ժամանածների բացասական սալտոն -37 625 էր, ապա 2018-ի նույն ժամանակահատվածում ցուցանիշն իսկապես բարելավվել է մոտ 6 անգամ և կազմել -6 146 (Աղյուսակ 1):

Բայց իրականությունն այն է, որ տարվա առաջին եռամսյակում, երբ կառավարությունը գլխավորում էր Կարեն Կարապետյանն ու Նիկոլ Փաշինյանը հեռու էր իր վարչապետությունից ճիշտ այնքան, որքան այսօր, այդ ցուցանիշը բարելավվել է մոտ 28 անգամ, իսկ Փաշինյանի կառավարման օրոք սկսել է վատթարանալ: 
Բայց առաջ անցնել չարժե: Փորձենք հերթով վերլուծել միգրացիայի ու տուրիզմի վիճակը տարվա առաջին 6 ամսում: 
Իհարկե, անշնորհակալ գործ է տարվա կեսին, այն էլ՝ եռամսյա ժամանակահատվածի կտրվածքով, խոսել միգրացիայի կամ տուրիզմի ծավալների մասին, քանզի դրանք սեզոնայնության գործոնով էականորեն փոփոխական են, այդուհանդերձ գործող վարչապետի սին պնդումներից հետո ստիպված ենք որոշակի վերլուծություն կատարել և հասկանալ, թե ինչն ինչոց է: 
Կարապետյանի կառավարության արդյունքների յուրացումը միակ մեթոդաբանական սխալը չէ միգրացիայի ոլորտում քարոզչության մեջ: Գլխավոր սխալը, որ թույլ են տալիս Փաշինյանն ու իր թիմը, միգրացիայի և տուրիզմի ցուցանիշների միահյուսումն է, ինչի արդյունքում ստացվում է, որ Հայաստանից արտագաղթ չկա: Մինչդեռ պարզվում է, որ ՀՀ քաղաքացի, ավելի ճիշտ՝ ՀՀ փաստաթղթերով երկրից դուրս եկածները շատ ավելի շատ են, քան ժամանածները:
Այսպես, պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ 2018-ի առաջին կիսամյակում Հայաստանից ՀՀ փաստաթղթերով մեկնել է 839.0 հազար մարդ, ժամանել է 788.2 հազար մարդ: Այլ կերպ ասած՝ մոտ 50.8 հազար ՀՀ քաղաքացիներ դուրս են եկել երկրից և չեն վերադարձել: Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրանցից 2.7 հազարը Հայաստանից հեռացել է նախկին կառավարության օրոք, իսկ 48.1 հազարը Նիկոլ Փաշինյանի: Հատկանշական է, որ բացասական սալտոն Կարեն Կարապետյանի օրոք անցած տարվա համեմատ բարելավվել էր մոտ 82 տոկոսով, իսկ  ահա Փաշինյանի կառավարման օրոք այն կրկին վատթարացավ (տես Աղյուսակ 2): 

Բոլոր դեպքերում հարկ է փաստել, որ ՀՀ մոտ 50 հազար քաղաքացիներ այս տարի ևս հեռացել են երկրից և պարզ չէ մինչև տարվա վերջ կվերադառնա՞ն, թե՞ նրանց բանակը կհամալրվի: 
Ինչ վերաբերում է Հայաստան ժամանած օտարերկարցիներին, ապա այս հարցում ևս գործող իշխանության քարոզչությունը սին է:

Բանն այն է, որ արձանագրված ցուցանիշները, որ հիմնականում պայմանավորված են ընթացիկ տարվա առաջին եռամսյակում տեղ գտած իրողություններով, որևէ կապ չունեն Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության հետ: Այսպես՝ Փաշինյանը պնդում է օտարերկրացիների մուտքերի աճի մասին, վկայակոչելով 34000 թիվը, բայց չի խոստովանում, որ առաջին կիսամյակի կտրվածքով պաշտոնական թիվը 75 000-ն է, ինչն ավելին է նախորդ տարվա նույն ցուցանիշից, մոտ 12 տոկոսով, և այդ ցուցանիշի ապահովման մեջ առյուծի բաժինը՝ մոտ 38 000 գրանցվել է մինչ հեղափոխությունը (տես՝ Աղյուսակ 3): Ըստ որում՝ Կարեն Կարապետյանին հաջողվել էր Հայաստան օտարեկրացիների այցելության ցուցանիշը բարելավվել մոտ 18 տոկոսով, իսկ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է կոտրել աճի այդ տեմպը՝ նվազեցնելով մինչև 8 տոկոսի: Ի դեպ կարծիք կա, որ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում ցուցանիշի բարելավումը ևս պայմանավորված է նախկին իշխանության որոշումներով, քանի որ օտարերկրացիների՝ մասնավորապես ՌԴ քաղաքացիների այցելությունները պայմանավորված են մուտքի ռեժիմի ազատականացմամբ, ինչը ոչ մի կերպ Փաշինյանի հետ կապ չունի: 
Ինչ վերաբերում է օդային տրանսպորտով ուղևորափոխադրումների ծավալին, ապա Փաշինյանի կառավարությունը նախ պետք է հոգ տանի, որպեսզի Քաղավիացիայի վարչությունը, Միգրացիայի պետական գործակալությունը և Ազգային վիճակագրական ծառայությունն այս հարցում ընդհանուր հայտարարի գան (բոլոր երեքի սքրինները կցված են նյութին): Բայց բոլոր դեպքերում, եթե հիմք ընդունենք ԱՎԾ հրապարակած տվյալները, ապա իրոք 2018-ին ուղևորափոխադրումներն ավելացել են: Բայց զավեշտն այն է, որ առաջին եռամսյակում աճի տեմպերն ավելի բարձր են եղել, քան երկրորդ եռամսյակում: Ասել է թե՝ սա ևս Կարեն Կարապետյանի արձանագրած արդյունքն է ու դրա իներցիան (տես աղյուսակ 4): Ըստ որում՝ աճը հիմնականում պայմանավորված է «Շիրակ»օդանավակայանի ցուցանիշներով, ինչն էլ իր հերթին՝ մասնագետները պայմանավորում են միջինասիացի գաստարբայթերների մեկօրյա այցելություններով:
Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը մի կողմից յուրացնում է տուրիզմի ու ավիափոխադրումների ոլորտում Կարեն Կարապետյանի կառավարության գրանցած հաջողությունները, իսկ մյուս կողմից՝ երկիր ժամանած զբոսաշրջիկների քանակը մանիպուլացնելով փորձում է թաքցնել արտագաղթի փաստը»։
P.S. Հրապարակեմ նաև պաշտոնական աղբյուրներից տեսապատճեներ՝ կանխելու համար հարցերը և սակարկությունները:




воскресенье, 19 августа 2018 г.

Посол США бизнесу Армении: консультируйтесь с нами перед сделками с Ираном

Ричард Миллс
Посол США в Армении Ричард Миллс посоветовал армянским предпринимателям, намеревающимся вести дела с Ираном, проконсультироваться в американской дипмиссии, чтобы не попасть под влияние антииранских санкций.
«Американские санкции не преследуют цели навредить или как-то повлиять на Армению. Правительство США продолжит оставаться верным своей позиции с точки зрения содействия Армении в экономическом развитии», — сказал посол во вторник, 14 августа.
При этом американский дипломат отметил, что санкции США в отношении Ирана направлены, в первую очередь, на борьбу с терроризмом. «Санкции исключительно нацелены против организаций и личностей, которые вовлечены в процесс финансирования терроризма… Санкции коснуться конкретных структур и предпринимателей Ирана, которые вовлечены в эту деятельность», — заявил Миллс.
Напомним, президент Дональд Трамп 8 мая объявил о выходе Вашингтона из соглашения по иранской ядерной программе. После выхода из СВПД* Соединённые Штаты с 7 августа первым этапом расширили санкции против Ирана. Следующее расширение санкций, которое затронет, в первую очередь, энергетический сектор ИРИ, произойдёт после 4 ноября.
*Совместный всеобъемлющий план действий — соглашение по ядерной программе Тегерана, заключено в июле 2015 года между США, Россией, Китаем, Великобританией, Францией, Германией и Ираном/
Источник: https://eadaily.com/ru/news/2018/08/15/posol-ssha-biznesu-armenii-konsultiruytes-s-nami-pered-sdelkami-s-iranom

Подробнее: https://eadaily.com/ru/news/2018/08/15/posol-ssha-biznesu-armenii-konsultiruytes-s-nami-pered-sdelkami-s-iranom

суббота, 18 августа 2018 г.

ВИДЕО: Всем закрыть рты, иначе вами займется СНБ

Сегодня в ходе митинга на площади Республики премьер-министр Армении Никол Пашинян обратился к высказываемой в некоторых кругах обеспокоенности и заявлениям о возможном назревании гражданской войны в стране. «Значит, если кто-либо после этого будет угрожать гражданской войной, им займется Служба национальной безопасности, хорошо знайте. И значит, я советую всем, подумать, прежде чем говорить», - заявил Никол Пашинян.«Гражданская война может быть только в ваших офисах. Поддержка скольких граждан у вас есть, чтобы была гражданская война? 17 бывших коррупционеров и 22 фейка - вот ваша гражданская поддержка», - заявил он. Пашинян посоветовал всем подумать, перед тем как говорить такие вещи. «А потом говорят, что их свободу слова ограничивают. Вы должны научиться думать, прежде чем говорить, чтобы только после думать о своей свободе слова», - заявил премьер-министр.
Удивительно, что премьер-министра обеспокоили разговоры людей, у которых поддержка, по словам Пашиняна, «17 бывших коррупционеров и 22 фейка». Если премьера страшит такая «внушительная» армия «заговорщиков» и он готов заткнуть всем рты с помощью подконтрольных ему лично спецслужб, то страшно подумать, что ждет Армению через несколько месяцев, когда число прозревших гордых граждан увеличится в разы. Хватит ли тогда у СНБ сил и средств закрыть всем рты? Хотелось бы услышать ответ главы СНБ Артура Ванецяна на следующий вопрос: доволен ли он ролью жандарма, которую предлагает ему взять на себя премьер-министр?
Кстати, по всей видимости, одним из тех к кому обращался с предупреждением премьер-министр, был советник президента НКР и лидер партии «Национальная безопасность» Гарник Исагулян. Ниже предлагаем вниманию читателей видеозапись интервью с Гарником Исагуляном, в котором он высказал обеспокоенность тем, что страну втягивают в состояние гражданской войны.