.

понедельник, 14 января 2019 г.

Պատգամավորների մի մասը ֆեյսբուքում է, ոմանք էլ նամակագրությամբ են զբաղված (լուսանկարներ): Часть депутатов в фейсбуке, другие заняты перепиской (фото).


Այս պահին շարունակվում է 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը: Խմբակցություններն առաջադրում են խորհրդարանի նախագահի տեղակալների իրենց թեկնածուներին:
Զուգահեռ «Հայկական ժամանակ»-ը ֆիքսել է, որ պատգամավորների մեծ մասը խիստ զբաղված է հեռախոսներով:
Նրանցից շատերը ֆեյսբուքյան լրահոսն են թերթում, ոմանք էլ ակտիվ նամակագրության մեջ են:
Продолжается первое заседание Национального собрания 7-го созыва. Фракции предлагают своих кандидатов на должности заместителей председателя парламента.
Вместе с тем, камера «Айкакан жаманак» зафиксировала, что большая часть депутатов погрузилась в свои телефоны.
Многие из них листают ленту новостей в фейсбуке, другие – активно переписываются.
Աղբյուրը: https://armtimes.com/hy/article/152291
Источник: https://armtimes.com/ru/article/152291
Автор: hayzinvjr на 18:12:00 Комментариев нет:
Отправить по электронной почтеНаписать об этом в блогеПоделиться в XОпубликовать в FacebookПоделиться в Pinterest

Այ այսպիսի մազալու բաներ

Ô±Õµ Õ¡ÕµÕ½ÕºÕ«Õ½Õ« Õ´Õ¡Õ¦Õ¡Õ¬Õ¸Ö‚ Õ¢Õ¡Õ¶Õ¥Ö€1922 թվականին Բենիտո Մուսոլինին Նեապոլում, ելույթ ունենալով հանրահավաքի մասնակիցների առաջ, հայտարարեց. «…մեր կուսակցության (Ազգային ֆաշիստական) ծրագիրը պարզ է. մենք ցանկանում ենք կառավարել Իտալիան: Կա՛մ այն մեզ կհանձնվի կամովին, կա՛մ մենք երթով կգնանք Հռոմ և ինքներս կգրավենք իշխանությունը»:
Իսկ ո՞վ էր Մուսոլինին՝ նախկին լրագրող-հրապարակախոս, սոցիալիստ, որին հեռացրել էին կուսակցությունից ռազմատենչ հայտարարությունների և գործունեության համար: Նույն տարվա հոկտեմբերին Մուսոլինիի ղեկավարած ժողովրդական զանգվածները Միլանից քայլերթով գանցին Հռոմ և Իտալիայի թագավոր Վիկտոր Էմանուէլին ստիպեցին իրենց ղեկավարին՝ դուչեին, նշանակել երկրի վարչապետ: Մի քանի օր անց Իտալիայի խորհրդարանը, որ հիմնականում լիբերալներից էր կազմված, ճնշման տակ քվեարկեց նոր կառավարության օգտին, որ կազմել էր Մուսոլինին:
Մի հետաքրքիր մանրուք՝ այդ հռչակավոր պատմական քայլերթի մասնակիցները մյուսներից տարբերվելու և իրենց կազմակերպվածության մասին ակնառու հայտարարելու նպատակով կրում էին սև վերնաշապիկներ:
Հիմա մի քանի պատահական զուգադիպություն.
Հայաստանում Թավշյա հեղափոխությունը նույնպես սկսվեց քայլերթով Գյումրիից Երևան: Այն ղեկավարում էր լրագրող Նիկոլ Փաշինյանը, ով Երևան հասնելով՝ հայտարարեց թավշյա հեղափոխության մեկնարկի մասին և պահանջեց վարչապետի հրաժարականը: Հրաժարականից հետո Ազգային ժողովում իր ընդդիմադիր մեծամասնությանը, հրապարակի կամքով, ստիպեց իրեն ընտրել երկրի վարչապետ:
Այս պատահական զուգադիպությունների շարքում միայն արտաքին ճանաչելության ատրիբուտներն էին պակասում, բայց օրերս դա էլ լրացվեց: «Իմ քայլի» մի քանի հիմնական դերակատարներ ակամայից շրջանառության մեջ դրեցին միանման բաճկոններ ունենալու գաղափարը: Համոզված եմ, որ աբսուրդ է, բայց ի՞նչ մտածեմ, մարդկանց այդ խումբը դրանով փորձում է լուծել համընդհանուր ճանաչելիության (փողոցում դեմքով դեռ քչերն են իրենց ճանաչում) և ներքին կազմակերպչական միաբանության էֆեկտի խնդի՞ր:
Հիմա մի հռետորական հարց.
Նրանց համակիրները, որ ոչ կառավարության անդամ են, ոչ էլ պատգամավորներ, փողոցում իրար ո՞նց են ճանաչելու, նույնականացնելու կամ ուրիշներից տարբերելու:
Խորհուրդի կարգով.
Տարբերակները մի քանիսն են՝ սև կամ դարչնագույն վերնաշապիկներ, հատուկ թևկապներ, կրծքանշաններ կամ «դուխով» անվանական գնխարկներ: Առավել էֆեկտիվության համար կարելի է ամեն մարզի «դուխով» գլխարկը մի գույնի անել:
Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից
Источник: http://www.7or.am/am/news/view/153774/
Автор: hayzinvjr на 14:33:00 Комментариев нет:
Отправить по электронной почтеНаписать об этом в блогеПоделиться в XОпубликовать в FacebookПоделиться в Pinterest

Судьи понимают, что без нарушения закона невозможно содержать Роберта Кочаряна в заключении

Рассмотрение дела об изменении меры пресечения экс-президенту Армении Роберту Кочаряну было после самоотвода Нелли Багдасарян поручено судье Давиду Григоряну, однако он также взял самоотвод. Заседание суда первой инстанции, назначенное на 14 января, будет вести третий судья – Артур Мкртчян.
Ранее защита экс-президента Армении представила свое ходатайство в суд общей юрисдикции Еревана об изменении меры пресечения в отношении Кочаряна и освобождении его под залог. Однако 10 января судья Нелли Багдасарян, рассматривавшая жалобу адвокатов экс-президента, взяла самоотвод и заседание было перенесено. При этом Специальная следственная служба представила ходатайство о продлении ареста второго президента Армении Роберта Кочаряна еще на два месяца.
Как сказал в интервью hetq.am адвокат Кочаряна - Айк Алумян, этот шквал самоотводов объясняется тем, что без нарушения закона невозможно содержать Роберта Кочаряна в заключении, и судьи это хорошо понимают.
"С другой стороны, они не могут освободить Кочаряна, потому что сами видите, что происходит. А теперь перешли к шантажу путем публичных акций, и я думаю, что власти это поощряют", - сказал он.
Напомним, в конце июля этого года Кочарян был арестован по обвинению в свержении конституционного строя в республике в марте 2008 года. Однако Апелляционный суд в Ереване 13 августа отменил решение об аресте, освободив Кочаряна из-под стражи. Генпрокуратура обратилась в Кассационный суд с целью обжалования решения.
Дело было направлено на повторное рассмотрение в Апелляционный суд, который 7 декабря оставил в силе решение суда первой инстанции Еревана об избрании меры пресечения в виде заключения под стражу. Согласно этому решению, вечером того же дня второй президент Армении был арестован.
Адвокаты заявили о намерении обжаловать этот вердикт в вышестоящих судебных инстанциях, а также работают над обращением в Евросуд.
Первоисточник: https://ru.armeniasputnik.am/politics/20190114/16729216/I-vnov-samootvod-po-delu-Kocharyana-uzhe-vtoroy-sudya-otkazyvaetsya-vesti-protsess.html
Источник: http://www.yerkramas.org/article/148843/sudi-ponimayut--chto-bez-narusheniya-zakona-nevozmozhno-soderzhat-roberta-kocharyana-v-zaklyuchenii
Автор: hayzinvjr на 14:28:00 Комментариев нет:
Отправить по электронной почтеНаписать об этом в блогеПоделиться в XОпубликовать в FacebookПоделиться в Pinterest

Հայաստանը վերջին ամիսներին դարձել է մեկուսացված երկիր, ամեն ինչ արդեն տապալված է. Հ. Մելիք-Շահնազարյանը՝ իշխանության արտաքին քաղաքականության մասին



Սա բնական սերնդափոխություն չէր, սա հեղափոխական սերնդափոխություն էր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը` անդրադառնալով նոր խորհրդարանի երիտասարդ պատգամավորներին:

«Ստեղծվել է մի իրավիճակ, երբ իշխանական թևը, ըստ էության, պատրաստ չէր, բավականաչափ փորձառություն չուներ իր ուսերին դրված փորձառությունն իրականացնելու համար: Նախկինում խոսվում էր ոչ թե այսպիսի սերնդափոխության անհրաժեշտության մասին, այլ որ թույլ էին գործում նոր սերնդի իշխանական համակարգում աճելու ինստիտուտները: Այս իշխանությունը չի գործադրել սոցիալական վերելակների ինստիտուտը»,- ասաց նա:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը նկատեց, որ Կառավարությունն իր առաջ դրված բազում խնդիրներ չի կարողանում լուծել, և հույս հայտնեց, որ խորհրդարանն ինչ-որ չափով կտարբերվի Կառավարությունից այդ առումով:

«Իրական քաղաքական կշիռ ունեցող լուրջ ուժեր դուրս են մնացել խորհրդարանից, և հիմնական հարցերում խորհրդարանական բոլոր ուժերը բավական միատարր են, նրանցից մեկը կփորձի դիրքավորվել ընդդիմության դաշտում, բայց սա քաղաքական հաշվարկների խնդիր է լինելու: Խորհրդարանական բոլոր ուժերը միմյանց հետ համագործակցած ուժեր են, և իրական ընդդիմության մասին խոսք լինել այս պարագայում չի կարող: Եթե ընթացքում կլինեն լուրջ տարաձայնություններ, այլ հարց է, բայց ընդդիմությունն էլ կլինի ծրագրային ընդդիմություն, բայց ոչ գաղափարական, քանի որ գաղափարական տեսանկյունից բավական
նման են իրար»,- ասաց նա:

Խորհրդարանական դիվանագիտության արտաքին քաղաքական հարցերին անդրադառնալով` նա ասաց, որ դեռ պետք է տեսնեն, թե ովքեր ներգրավված կլինեն այդ ոլորտում  սակայն կադրային առումով մեծ պոտենցիալ չի տեսնում: «Եթե խոսենք արտաքին գործերի նախկին փոխնախարարի մասին, ապա նա այնտեղ մեղմ ասած չփայլեց, և չեմ կարծում որ խորհրդարանական դիվանագիտությունը որ ավելի մեծ պահանջներ է դնում գործչի առաջ այս դեպքում իրեն կարող է ավելի լավ դրսևորել»,- ասաց  նա:

Ընդհանուր առմամբ, գնահատելով ներկայիս իշխանության արտաքին քաղաքականությունը՝ քաղաքագետն ասաց. «Հայաստանը վերջին ամիսներին դարձել է մեկուսացված երկիր. հեղափոխության արդյունքում մենք փչացրինք մեր հարաբերությունները ռազմավարական գործընկերների, դաշնակիցների հետ, ըստ էության, որևէ լուրջ տեղաշարժ չկա Եվրամիության հետ հարաբերություններում, ընդհակառակը, պայմանագրի վավերացումը եվրոպական երկրների խորհրդարանում կարծես թե կանգ է առել, իսկ Հայաստանը չի կատարում այն պարտավորությունները, որոնք ստանձնել էր, չկան հարաբերություններ ԱՄՆ-ի հետ: Այսինքն՝ ամեն ինչ արդեն տապալված է, այստեղ ոչ թե վտանգ կա տապալելու, այլ պետք է վերականգնման հնարավորությունների մասին խոսենք, սակայն եթե նույն մոտեցումներով առաջնորդվենք, դա էլ չի հաջողվելու»: Ըստ քաղաքագետի՝ արտաքին դաշտում բոլորի մոտ կա սպասողական վիճակ, բոլորը փորձում են հասկանալ՝ ինչ ուղղությամբ է գնալու երկիրը: 
Հեղինակ Լիանա Առաքելյան
Источник: https://www.tert.am/am/news/2019/01/13/Hrant-meliq-shahnazaryan/2893506
Автор: hayzinvjr на 14:14:00 Комментариев нет:
Отправить по электронной почтеНаписать об этом в блогеПоделиться в XОпубликовать в FacebookПоделиться в Pinterest

«Անակնկալ ձյո՞ւն». Երեւանում երթեւեկությունը կաթվածահար վիճակում է. տասնյակ մեքենաներ վթարի են ենթարկվել (Տեսանյութ ,ֆոտո)


Թեեւ ձմռան սկզբին Երեւան քաղաքի իշխանությունները հայտարարում էին, որ քաղաքային իշխանությունները ամբողջությամբ պատրաստ է սպասվող տեղումներին, սակայն այս գիշեր առատ ձյունից հետո Երեւանի ոչ բոլոր փողոցներն են մաքրված: Բազմաթիվ փողոցներում խցանումներ են, իսկ գիշերային ժամերին տասնյակ վթարներ են տեղի ունեցել՝ մերկասառույցի պատճառով:
Քաղաքի գրեթե բոլոր փողոցները պատված են ձյունով. Մեքենաները երթեւեկում են վախվորած ու դանդաղ, որ խուսափեն վթարներից:
Մարդիկ շատ հաճախ ստիպված են լինում հրել մեքենաները:
Տեսանյութը՝ «Վարորդի Ընկեր» ՀԿ-ի
Источник: https://news.am/arm/news/490421.html
Автор: hayzinvjr на 14:07:00 Комментариев нет:
Отправить по электронной почтеНаписать об этом в блогеПоделиться в XОпубликовать в FacebookПоделиться в Pinterest

«Շվոնդերն»՝ ընդդեմ «Լենինի ախռանիկի»

«Շվոնդերն»՝ ընդդեմ «Լենինի ախռանիկի»
Կա տեսակետ, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանը և նրա գլխավորած «թավշյա հեղափոխությունը» չեն ողջունվում ԵԱՏՄ տարածքում ու հատկապես Ռուսաստանում,իսկ ահա Արևմուտքում ու հատկապես ԱՄՆ-ում հիացած են «թավշյա» տղաների ու աղջիկների արածով:
Այդ տեսակետը տարածված է այն պարզ պատճառով, որ նախորդ տարվա ապրիլ-մայիսին արևմտյան հիմնադրամներից ֆինանսավորվող ու գրանտային ռեսուրսներ ստացող բոլոր կազմակերպությունները և լրատվամիջոցները մեկ մարդու նման ակտիվորեն աջակցում էին Փաշինյանին:
Օրինակ՝ «Ազատություն» ռադիոկայանը Փաշինյանի ամեն մի փռշտոցից հսկայական ռեպորտաժներ էր պատրաստում, բացի այդ՝ քայլերթի ու դրան հաջորդած զարգացումների փուլում Փաշինյանին «Ազատությունն» ուղիղ եթերում ցույց չէր տալիս միայն այն դեպքում, երբ նա բնական կարիքները հոգալու պահանջ էր ունենում:
Արևմտյան ֆինանսավորմամբ հայաստանյան կառույցներն, իրոք, աջակցել ու շարունակում են աջակցել Փաշինյանին, բայց դա չի խանգարում նույն ամերիկացիներին «փչացնել»Փաշինյանին նույն այն մարդկանց միջոցով, որոնք արևմտյան գրանտներով աջակցել են «թավշյա» գործընթացներին: Դա ամերիկացիների աշխատանքային ոճն է՝ ստեղծել հակակշիռներ ու աշխատել բոլորի հետ՝ «բաժանիր, որ տիրես» սկզբունքով: Ահա այդ հակակշիռների մեխանիզմի շրջանակներում էլ, օրինակ, Դանիել Իոաննիսյանը՝ Սորոս հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղից պաշտոնապես հարյուր հազարավոր դոլարներ ստացող այս «թավշյա Շվոնդերը», «գործ է տալիս» Նիկոլ Փաշինյանի՝ պատգամավոր դարձած «ախռանիկ» Հայկ Սարգսյանի վրա:
«Մենք տեղեկատվություն ունենք, որ արդեն հայտնի ախրանիկ-պատգամավոր Հայկ Սարգսյանը ընտրվել է Գեղարքունիքում վարչական ռեսուրսի բազմաթիվ չարաշահումներով»,- ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է Շվոնդեր–Դանիելը:
Ի դեպ, վարչական ռեսուրս Փաշինյանի շատ թիմակիցներ են օգտագործել: Մասնավորապես, նորանշանակ մարզպետները և մյուս չինովնիկները, որոնք հազարավոր ձայներ հավաքեցին 2018-ի դեկտեմբերի 9-ին այն դեպքում, երբ զրոյական հանրային ճանաչողություն ունեն ու 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընդամենը մի քանի հարյուր ձայն էին հավաքել: Թե ինչու է Շվոնդեր-Դանիելը կենտրոնացել հատկապես Հայկի չարաշահումների վրա, դժվար է ասել:
Իր հերթին «Լենինի ախռանիկը»՝ Հայկ Սարգսյանը, անմեղսունակ ու զրպարտիչ է համարել «Շվոնդերին»: Արդյունքում՝ ստացվել է «Շան սիրտը» վեպի հերոսների լեզվակռվի պես մի բան:
«Հեղափոխականների» ֆեյսբուքյան այս փոխհրաձգության առանձնահատկությունն այն է, որ երկուսն էլ, ամենայն հավանականությամբ, ճիշտ են, քանզի իրար ներսից գիտեն: Բացի այդ՝ անզեն աչքով էլ տեսանելի է, որ «Շվոնդերն» առերևույթ անմեղսունակության հատկանիշներ ունի, և հենց այդ հատկանիշներն են նրան որպես օգտագործվող «մատերիալ» ցանկալի դարձրել Սորոսի հայաստանյան հիմնադրամի համար: Հիմնադրամ, որը շատ լավ գիտի, թե ով ինչքան վարչական ռեսուրս է օգտագործել, ու ժամանակի ընթացքում Դանիելի միջոցով բոլորին «փչացնելու» է, որպեսզի Փաշինյանին կոմպրոմատային վերահսկողության տակ պահի:
Մի խոսքով, կողմերն իրար արժեն:
«Օստապ Իբրահիմովիչին» նման դեպքերում մնում է միայն բաժանել իրար «ուտող»«հեղափոխականներին»:
Հայկ Ուսունց
Источник: http://www.7or.am/am/news/view/153754/
Автор: hayzinvjr на 14:00:00 Комментариев нет:
Отправить по электронной почтеНаписать об этом в блогеПоделиться в XОпубликовать в FacebookПоделиться в Pinterest

Խորհրդարանական կրկեսը մեկնարկեց

Խորհրդարանական կրկեսը մեկնարկեց
ԱԺ 7-րդ գումարման աշխատանքային մեկնարկը ցույց տվեց, որ մեր մայրաքաղաքի Ագաթանգեղոսի փողոցում ընթացող նոր կրկեսի շինարարությունը հանգիստ կարելի է դանդաղեցնել և անգամ կանգնեցնել, քանի որ Բաղրամյան փողոցում գտնվող խորհրդարանն այլևս կրկեսի է վերածված: Երևանի համար շատ չի՞ լինի երկու կրկես ունենալը:
Եթե նախորդ գումարման խորհրդարանը գազանանոց ու մասամբ նաև Սերժ Սարգսյանի հաճախորդաց հավաքատեղի էր հիշեցնում, ապա նորը հաստատ կրկես է դարձել: Ծաղրածուների ու խեղկատակների պակաս չկա:
Ազգային փոքրամասնություն ներկայացնող պատգամավոր Կնյազ Հասանովը մեկ ու կես տարի առաջ Սերժ Սարգսյանից էր շնորհակալ, իսկ հիմա՝ Նիկոլ Փաշինյանից, առաջ ՀՀԿ-ին էր քծնում, հիմա՝ «Իմ քայլին»:
Խորհրդարանի անդրանիկ նիստին մասնակցող Գարեգին Բ-ն ու Սերժ Սարգսյանի նշանակած նախագահ Արմեն Սարգսյանը «քեֆսըզ» էին, բայց ստիպված ելույթ ունեցան և ողջույնի խոսք ասացին. զգացվում էր, որ նրանք զզվում էին այն լսարանից, որի առաջ ելույթ էին ունենում, ու դա փոխադարձ էր:
Նոր խորհրդարանի կազմը միայն ձևով է տարբերվում նախորդից, իսկ բովանդակային առումով նույնն է կամ ավելի վատ: Նախկինում Տարոն Մարգարյանի աներձագն էր պատգամավոր դարձել, իսկ հիմա՝ Նիկոլ Փաշինյանի աներձագը: Նախկինում էլ էին բարեկամներին, խնամիներին, ծանոթներին ու ընկերներին լցնում խորհրդարան, հիմա էլ են նույնն արել:
Նախկինում «շուլուխ» անող մի քանիսը կային իշխող խմբակցությունում՝ Գալուստ Սահակյան, Լֆիկ Սամո, Շմայս, Սեյրան ու Մանվել, իսկ մնացածը հիմնականում տիրապետում էին գործին, իսկ հիմա մեկ ձեռքի մատների վրա կարելի է հաշվել իշխող խմբակցության բանիմաց պատգամավորներին: Մնացածները դեբիլիզմով են տառապում: Հիմա ակամա «շուլուխչի» են գրեթե բոլոր պատգամավորները՝ հեղափոխական աչոնիկ Լիլիթ Մակունցի գլխավորությամբ:
Դատելով ամենից՝ լրագրողները և հպարտ քաղաքացիները ուրախության պակաս չեն ունենալու: Փաշինյանի երկրպագու 45-անց կանայք կարող են հնդկական սերիալների փոխարեն խորհրդարանի աշխատանքներին հետևել:
Հերիք է լրագրողական միկրոֆոնները դեմ տալ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորից յուրաքանչյուրին, և լյափսուսները կհորդան վարար գետի պես՝ հսկայական թեմա տալով հումորային հաղորդումների հեղինակներին: «Դուխով» Նիկոլ Փաշինյանի, օրենսդիր-սեփականատեր Գագիկ Ծառուկյանի ու «կլասիկ» Էդմոն Մարուքյանի ղեկավարած ուժերից ձևավորված խորհրդարանից այլ բան չէր էլ կարող սպասվել:
Իշխող ուժը ներկայացնող ծաղրածուների ու խեղկատակների համապատկերին Գալուստըկարող է իմաստության ակունք, Սեյրանը՝ ազատ փիլիսոփա, Լֆիկը՝ քաղաքագիտության ռահվիրա, Մանվելը՝ համեստ օրենսդիր, իսկ Շմայսը՝ խորհրդարան շնորհքով ներխուժած պատգամավոր թվալ:
Մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի դեմք ունեցող այս պատգամավորները դառնալու են սովետական խորհրդարանի կթվորուհիների ու կոմբայնավարների պես առաջնորդին ծափահարող և կոճակ սեղմող բիոզանգված:
Ի դեպ, զարմանալի էր, որ նիստի սկզբում քայլարածականները «գըմփ-գըմփ-հո՛ւ» չարեցին: ԱԺ կանոնակարգ-օրենքում, թերևս, համապատասխան կետ է պետք մտցնել, որպեսզի ամեն նիստի սկզբում այդ թմբուկային ողջույնը լինի, այլապես չի զգացվի, թե ովքեր են իշխանական խմբակցության անդամները, իսկ ովքեր՝ կլասիկ «ընդդիմադիրները»:
Պետրոս Ալեքսանյան
Источник: http://www.7or.am/am/news/view/153766/
Автор: hayzinvjr на 13:56:00 Комментариев нет:
Отправить по электронной почтеНаписать об этом в блогеПоделиться в XОпубликовать в FacebookПоделиться в Pinterest
Следующие Предыдущие Главная страница
Подписаться на: Сообщения (Atom)

Wikipedia

Результаты поиска

Translate

.

  • Главная страница

Обо мне

hayzinvjr
Просмотреть профиль

Ярлыки

  • Пандухт (32)
  • Геноцид армян в 1915-23 гг. (11)
  • Турция (2)
  • А (1)
  • Аналитика (1)
  • Икорная дипломатия (1)

Общее·количество·просмотров·страницы

Архив блога

  • 16/02 (1)
  • 14/02 (3)
  • 12/02 (2)
  • 09/02 (3)
  • 07/02 (1)
  • 04/02 (1)
  • 03/02 (1)
  • 02/02 (2)
  • 31/01 (1)
  • 30/01 (4)
  • 29/01 (7)
  • 26/01 (4)
  • 25/01 (2)
  • 24/01 (6)
  • 19/01 (4)
  • 16/01 (5)
  • 15/01 (5)
  • 14/01 (7)
  • 13/01 (2)
  • 12/01 (1)
  • 11/01 (4)
  • 09/01 (2)
  • 08/01 (4)
  • 07/01 (4)
  • 06/01 (4)
  • 05/01 (2)
  • 04/01 (1)
  • 03/01 (1)
  • 01/01 (1)
  • 31/12 (4)
  • 30/12 (2)
  • 29/12 (6)
  • 28/12 (3)
  • 27/12 (3)
  • 26/12 (4)
  • 23/12 (1)
  • 21/12 (2)
  • 20/12 (1)
  • 19/12 (1)
  • 18/12 (3)
  • 15/12 (1)
  • 07/12 (3)
  • 01/12 (3)
  • 22/11 (1)
  • 20/11 (1)
  • 19/11 (1)
  • 15/11 (1)
  • 12/11 (3)
  • 10/11 (2)
  • 08/11 (1)
  • 07/11 (1)
  • 02/11 (1)
  • 01/11 (3)
  • 31/10 (1)
  • 27/10 (1)
  • 25/10 (1)
  • 21/10 (1)
  • 20/10 (2)
  • 18/10 (4)
  • 16/10 (4)
  • 11/10 (1)
  • 06/10 (3)
  • 01/10 (1)
  • 30/09 (3)
  • 28/09 (1)
  • 26/09 (1)
  • 25/09 (3)
  • 24/09 (6)
  • 23/09 (1)
  • 21/09 (2)
  • 20/09 (2)
  • 19/09 (9)
  • 18/09 (4)
  • 17/09 (3)
  • 16/09 (3)
  • 15/09 (5)
  • 14/09 (1)
  • 12/09 (1)
  • 11/09 (2)
  • 10/09 (2)
  • 09/09 (3)
  • 08/09 (2)
  • 06/09 (6)
  • 05/09 (5)
  • 03/09 (1)
  • 30/08 (1)
  • 29/08 (2)
  • 27/08 (1)
  • 26/08 (2)
  • 22/08 (6)
  • 21/08 (1)
  • 20/08 (2)
  • 19/08 (1)
  • 18/08 (1)
  • 17/08 (2)
  • 15/08 (4)
  • 14/08 (1)
  • 13/08 (1)
  • 12/08 (2)
  • 10/08 (1)
  • 07/08 (4)
  • 05/08 (2)
  • 03/08 (4)
  • 02/08 (3)
  • 01/08 (1)
  • 31/07 (1)
  • 22/07 (1)
  • 19/07 (3)
  • 14/06 (1)
  • 04/06 (1)
  • 01/05 (1)
  • 17/04 (1)
  • 08/12 (1)
  • 30/11 (2)
  • 23/09 (1)
  • 09/08 (1)
  • 22/07 (1)
  • 04/09 (1)
  • 23/06 (2)
  • 11/06 (1)
  • 29/05 (1)
  • 19/05 (1)
  • 09/05 (1)
  • 30/04 (1)
  • 12/04 (2)
  • 09/04 (1)
  • 04/04 (1)
  • 03/04 (1)
  • 24/03 (1)
  • 23/03 (1)
  • 18/03 (1)
  • 14/03 (1)
  • 06/03 (1)
  • 04/03 (1)
  • 03/03 (1)
  • 02/03 (1)
  • 27/02 (2)
  • 24/02 (1)
  • 23/02 (1)
  • 20/02 (1)
  • 19/02 (2)
  • 16/02 (1)
  • 15/02 (1)
  • 14/02 (1)
  • 13/02 (1)
  • 12/02 (3)
  • 11/02 (1)
  • 09/02 (1)
  • 07/02 (2)
  • 27/01 (1)
  • 08/01 (1)
  • 24/12 (1)
  • 11/10 (1)
  • 09/10 (1)
  • 30/09 (2)
  • 10/09 (1)
  • 09/09 (1)
  • 08/09 (1)
  • 27/08 (1)
  • 17/08 (1)
  • 16/08 (1)
  • 15/08 (1)
  • 14/08 (1)
  • 13/08 (1)
  • 09/08 (1)
  • 08/08 (2)
  • 07/08 (2)
  • 05/08 (1)
  • 03/08 (2)
  • 30/07 (1)
  • 27/07 (2)
  • 23/07 (1)
  • 22/07 (1)
  • 20/07 (1)
  • 19/07 (1)
  • 14/07 (1)
  • 10/07 (1)
  • 08/07 (1)
  • 05/07 (1)
  • 03/07 (2)
  • 30/06 (1)
  • 29/06 (2)
  • 28/06 (3)
  • 26/06 (1)
  • 23/06 (1)
  • 22/06 (3)
  • 20/06 (1)
  • 19/06 (2)
  • 15/06 (1)
  • 14/06 (2)
  • 13/06 (1)
  • 12/06 (2)
  • 08/06 (2)
  • 04/06 (1)
  • 29/05 (1)
  • 28/05 (1)
  • 27/05 (1)
  • 26/05 (1)
  • 25/05 (2)
  • 23/05 (3)
  • 22/05 (5)
  • 17/05 (1)
  • 13/05 (1)
  • 10/05 (2)
  • 09/05 (2)
  • 08/05 (1)
  • 07/05 (1)
  • 06/05 (1)
  • 05/05 (1)
  • 03/05 (4)
  • 30/04 (4)
  • 29/04 (1)
  • 28/04 (1)
  • 26/04 (2)
  • 24/04 (2)
  • 23/04 (1)
  • 20/04 (3)
  • 19/04 (4)
  • 18/04 (3)
  • 17/04 (3)
  • 15/04 (2)
  • 14/04 (1)
  • 12/04 (2)
  • 11/04 (1)
  • 10/04 (5)
  • 09/04 (5)
  • 08/04 (3)
  • 07/04 (3)
  • 06/04 (2)
  • 05/04 (2)
  • 04/04 (1)
  • 03/04 (2)
  • 02/04 (2)
  • 01/04 (3)
  • 31/03 (4)
  • 30/03 (2)
  • 29/03 (8)
  • 27/03 (1)
  • 25/03 (3)
  • 24/03 (1)
  • 23/03 (5)
  • 22/03 (1)
  • 21/03 (6)
  • 20/03 (2)
  • 19/03 (2)
  • 18/03 (2)
  • 17/03 (5)
  • 16/03 (1)
  • 15/03 (2)
  • 14/03 (3)
  • 13/03 (4)
  • 12/03 (1)
  • 11/03 (3)
  • 10/03 (1)
  • 09/03 (1)
  • 08/03 (5)
  • 07/03 (2)
  • 05/03 (3)
  • 04/03 (4)
  • 03/03 (5)
  • 02/03 (2)
  • 01/03 (2)
  • 28/02 (4)
  • 27/02 (11)
  • 26/02 (4)
  • 25/02 (2)
  • 24/02 (7)
  • 23/02 (1)
  • 22/02 (4)
  • 21/02 (5)
  • 20/02 (3)
  • 19/02 (5)
  • 18/02 (12)
  • 17/02 (7)
  • 16/02 (4)
  • 15/02 (4)
  • 14/02 (3)
  • 13/02 (6)
  • 12/02 (10)
  • 11/02 (8)
  • 10/02 (8)
  • 09/02 (2)
  • 08/02 (5)
  • 07/02 (7)
  • 06/02 (2)
  • 05/02 (11)
  • 04/02 (3)
  • 03/02 (3)
  • 02/02 (3)
  • 01/02 (8)
  • 31/01 (6)
  • 30/01 (17)
  • 29/01 (14)
  • 28/01 (11)
  • 27/01 (9)
  • 26/01 (6)
  • 25/01 (4)
  • 24/01 (9)
  • 23/01 (13)
  • 22/01 (11)
  • 21/01 (11)
  • 20/01 (3)
  • 19/01 (1)
  • 17/01 (2)
  • 16/01 (9)
  • 15/01 (4)
  • 14/01 (10)
  • 13/01 (7)
  • 12/01 (7)
  • 11/01 (8)
  • 10/01 (7)
  • 09/01 (4)
  • 08/01 (6)
  • 07/01 (9)
  • 06/01 (3)
  • 05/01 (1)
  • 04/01 (7)
  • 03/01 (6)
  • 02/01 (1)
  • 31/12 (2)
  • 30/12 (7)
  • 29/12 (2)
  • 28/12 (5)
  • 27/12 (2)
  • 26/12 (1)
  • 25/12 (1)
  • 24/12 (7)
  • 23/12 (9)
  • 21/12 (4)
  • 20/12 (4)
  • 18/12 (1)
  • 17/12 (1)
  • 12/12 (3)
  • 10/12 (3)
  • 06/12 (5)
  • 05/12 (3)
  • 04/12 (3)
  • 03/12 (2)
  • 02/12 (2)
  • 01/12 (2)
  • 30/11 (8)
  • 29/11 (1)
  • 28/11 (3)
  • 27/11 (1)
  • 22/11 (3)
  • 21/11 (7)
  • 20/11 (13)
  • 19/11 (1)
  • 15/11 (3)
  • 12/11 (8)
  • 11/11 (18)
  • 10/11 (2)
  • 09/11 (6)
  • 08/11 (2)
  • 07/11 (2)
  • 06/11 (6)
  • 05/11 (2)
  • 04/11 (6)
  • 03/11 (10)
  • 02/11 (13)
  • 01/11 (8)
  • 31/10 (8)
  • 30/10 (12)
  • 29/10 (8)
  • 28/10 (3)
  • 26/10 (2)
  • 21/10 (2)
  • 19/10 (1)
Тема "Венецианское окно". Технологии Blogger.