пятница, 17 августа 2018 г.
Հայաստանն այս ո՞ւր են տանում, ինչո՞ւ են այլասերվածները և աղանդավորներն այսքան հաբռգել, լկտիացել (տեսանյութեր և ֆոտոշարք)
Այս հարցն, առաջին հերթին, Նիկոլ Փաշինյանին է ուղղված, որպես Հայաստանի Հանրապետության թիվ 1 ղեկավարի ու պատասխանատուի: Թող պատասխանի պարոն Փաշինյանն իրեն հրապարակայնորեն ուղղված այս հարցին, պատասխանի, եթե, իհարկե, կարող է, պատասխանի վաղն իր հրավիրած հանրահավաքում, թող հնարավորինս շատ մարդ լսի:
Սկզբում «ԼԳԲՏ համայնք» կոչվածը, այսինքն` Հայաստանում ու սփյուռքում բնակվող հայի ազգանուն ունեցող լեսբուհիները, գեյերը, բիսեքսուալները, տրանսվիստիտները, նրանց հովանավոր, քաջալերող, նրանց «իրավունքների» պաշտպաններ հայտնիները` Սերժ Թանկյան, Արսինե Խանջյան և ուրիշներ, ինչպես նաև որոշ աղանդավորական կազմակերպություններ («Կյանքի խոսք», «Եհովայի վկաներ») կամ նրանց բազմահազար անդամներ մեծ ոգևորությամբ ու խանդավառությամբ դիմավորեցին «թավշյա հեղափոխություն» կոչվածը: Ավելի ճիշտ, անմիջականորեն մասնակցեցին դրան, ընդհուպ մինչև փողոցների շրջափակմանը, հանդես եկան Նիկոլ Փաշինյանին ու «թավշյա հեղափոխությունը» սատարող հրապարակային կոչերով, հայտարարություններով:
Հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով Հայաստան այցելեց հռչակավոր երգիչ և միասեռական Էլթոն Ջոնը, որին, նախագահի հետ միասին, իր տիկնոջ հետ պատիվ տվեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հետո, կարծում եմ, հենց այս ամենից, մասնավորապես` Սերժ Թանկյանի և Արսինե Խանջյանի հետ Նիկոլ Փաշինյանի մտերմությունից, ջերմ հարաբերություններից, ինչպես նաև Հայաստան այցելելու իր նպատակները բնավ չթաքցրած Էլթոն Ջոնին նախագահի և վարչապետի կողմից նույնքան ջերմ ընդունելության արժանանալուց ոգևորված «գոմիկները» (ինչպես ժողովուրդն է հաճախ անվանում նրանց) և տրանսվիստիտները Երևանի քաղաքապետարանի դիմաց գտնվող մանկական զբոսայգում, որտեղից նախկինում քշված էին ու ծակերը մտած, գնալով սկսեցին իրենց ավելի լկտի ու սանձարձակ պահել, այն վերստին վերածեցին իրենց այլասերվածության, լկտիության, նոր ծանոթությունների ու սոդոմական կործանարար մեղքերի տրվելու որջի, հաճախորդ «կպցնելու» «աշխատավայրի», բնավ հաշվի չառնելով հանրային կարծիքը, որը միանշանակ դեմ է մանկական զբոսայգում նրանց ներկայությանը և մանուկներին պատկանող այդ զբոսայգին այս կամ այն կերպ պղծելուն;
Հետո չբավարարվելով վերը նշվածով, այլասերվածները, ի թիվս «թավշյա հեղափոխությունը» շարունակող այլոց, շրջափակեցին, գրոհեցին մանկական զբոսայգու մոտ գտնվող Երևանի քաղաքապետարանի շենքը, պահանջեցին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը, ով ոչ վաղ անցյալում իրենց պիղծ հաճույքներին կամ գործին խփող համապատասխան միջոցներ ձեռնարկեց (զբոսայգում տեսախցիկներ տեղադրվեցին, որից հետո բացահայտվելուց զգուշացած այլասերվածները զբոսայգուց չքվեցին, ինչպես լույսից վախեցած խավարասերները), դրանով իսկ, ուղղակիորեն թե անուղղակիորեն, նպաստեց զբոսայգին այլասերվածներից ազատելու հանրության պահանջի կատարմանը: Կարճ ասած, «թավշյա հեղափոխությունը» շա՜տ հարմար առիթ եղավ, որպեսզի ԼԳԲՏ-ները Տարոն Մարգարյանից իրենց վրեժը լուծեին, ինչպես ասում են, իրենց «մուռը հանեին»…
Հետո հաջորդեց ՀՀ վարչապետի առաջին տեղակալ Արարատ Միրզոյանի մամուլի քարտուղար, իբրև պատմաբան հանդես եկող, «Ֆեյսբուքում» «Արա ոնց եմ զզվում ես հայու գենից» գրառման հեղինակ Կարպիս Փաշոյանի սկանդալային գրառումը, որը, ի թիվս նրա նախորդ գրառման և հասարակական մեծ քննադատության տեղիք տված հայտարարության, փայլուն կերպով վկայում է, թե իրականում ինչ «արժեհամակարգի» կրողն է նա: 2017թ. մայիսի 27-ին արձագանքելով այլասերվածության հետևողական քարոզչությամբ զբաղվող «Փինկ Արմենիա» ՀԿ-ի հրապարակած տեսանյութում արվամոլների կողմից հանրությանն ուղղված հարց-հորդորին («Դու ուզում ես, որ բոլորը երջանիկ լինեն: Ուրեմն մաղթիր մեզ երջանկություն»), Կարպիս Փաշոյանը գրել է. «Բոլորը ունեն երջանկության իրավունք, գեյերը` նույնպես» (նկատի ունենանք, որ գեյի երջանկությունը նախևառաջ գեյ զուգընկեր ունենալն է):
Ահա արվամոլության, այլասերվածության թեկուզ անուղղակի լոբբինգով զբաղված սույն անձնավորության ևս մեկ ֆեյսբուքյան գրառում («Ստատուսով լավ ֆիլմ խնդրողներին մեկ մեկ ուզում եմ պոռնոյի լինք ուղարկեմ»), որպեսզի ընթերցողն էլ ավելի ամբողջական պատկերացում կազմի նրա մասին: ՀՀ վարչապետի առաջին տեղակալի մամուլի քարտուղարը հավանաբար միայն պոռնոն է պատկերացնում լավ ֆիլմ:
«Արվամոլության գովազդ անող ՀՀ առաջին փոխվարչապետի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանը այսօր հայտնեց հրաժարական տալու իր մտադրության մասին,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայկ Այվազյանը:- Հետաքրքիր է, թե ի՞նչ չափորոշիչներով է առաջնորդվել ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը Կարպիս Փաշոյանին մամուլի խոսնակի պաշտոնում նշանակելիս»։
Չեմ հասկանում` Արարատ Միրզոյանն ու Նիկոլ Փաշինյանը հայ չե՞ն, գոնե Հայաստանի հայերի ղեկավարները չե՞ն, որ հայի գենից զզվող Կարպիս Փաշոյանի հիշյալ խոսքից բնավ չվիրավորվեցին, համենայն դեպս, եթե, իհարկե, վիրավորվել էին, իրենց վիրավորանքը չարտահայտեցին Փաշոյանին իր այդ խոսքի համար հրապարակայնորեն դատապարտելով կամ քննադատելով, Ա. Միրզոյանի պարագայում` իր մամուլի քարտուղարի հրաժարականի դիմումին սպասելու և 10 օր անց այն ստորագրելու փոխարեն, նրան պարզապես պաշտոնանկ անելով…
Ավելին. Արարատ Միրզոյանն իր մամուլի քարտուղար Կարպիս Փաշոյանի հրաժարականի դիմումից միայն 10 օր անց, հասարակական ճնշումից և երկար-բարակ մտածելուց հետո, կարծես չուզենալով, ստորագրեց այն, ընդ որում, Ֆեյսբուքի իր էջում հայտարարելով այդ մասին, վերջում գրել է. «Միևնույն ժամանակ, սակայն, համոզված եմ, որ այլ՝ ընդունված մոտեցումներից տարբերվող կարծիքը, քննական մոտեցումը, բանավեճ հարուցող դիրքորոշումը որևէ հասարակության, թե կուզեք՝ մարդկության զարգացման հիմնական գրավականներից մեկն են։ Այնպես որ՝ կարծում եմ, որ Կարպիսը պիտի շարունակի իր հրապարախոսական գործունեությունը և, ինչու՞ ոչ, հանդես գա իբրև ինքնուրույն քաղաքական գործիչ։ Եվ ես սրտանց հաջողություն եմ մաղթում նրան այս գործում»:
Հետաքրքիր է՝ հայու գենից զզվե՞լն է հասարակության կամ մարդկության զարգացման հիմնական գրավականներից մեկը, լավ ֆիլմը պոռնոֆիլմ պատկերացնե՞լը, թե՞ գեյերի երջանկության իրավունքին կողմ արտահայտվելը… Մեկ անգամ ևս հիշեցնենք, որ գեյի երջանկությունը նախևառաջ գեյ զուգընկեր ունենալն է: Ինչպես գիտեք, Կարպիս Փաշոյանը հարկադրված եղավ հրաժարականի դիմում ներկայացնել հասարակության բուռն քննադատությանն արժանանալուց հետո:
Հետո՞… Բոլորովին վերջերս, Սյունիքի մարզում Շուռնուխի սադրանքը տեղի ունեցավ, որի մասին բազմաթիվ ԶԼՄ-ներ գրեցին, ահա այդ հրապարակումներից ընդամենը մի քանիսը («Գյուղ մեկնած լգբտ-ականներն ամեն ինչ արել են գյուղի բնակիչներին հունից հանելու, սադրելու համար», ««Գիշերվա ժամը՝ 3-ին, մոմերը վառել, շակալի ձայներ են հանել, պարզ է, որ ժողովուրդը կվրդովվեր». Շուռնուխի գյուղապետ», «Շուռնուխի դեպքին անդրադարձել է Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը», «ԹՇՆԱՄՈՒ ԵՐԱԽԻՑ ԽԼՎԱԾ ԳՅՈՒՂՈՒՄ Ի՞ՆՉ ԷԻՆ ԱՆՈՒՄ ԼԳԲՏ-Ի ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԸ», ««Կեցցե՛ շուռնուխցի հայ կինը». Կարինե Հայրապետյան», «Նրանք հարձակվեցին մեզ վրա, ասելով՝ փչացածներ, բոմժեր, դուք էլ պետք է մեզ նման դառնաք. Շուռնուխի բնակչուհու պատմածը լգբտ-ների՝ գյուղ ներխուժման մասին», ««Մեր սուրբ հողից պետք է դուրս մղենք համասեռամոլներին, աղանդավորներին և նրանց պաշտպաններին». ԱԺ պատգամավոր», «Երբ բռնության ենթարկվեց Ամենայն հայոց կաթողիկոսը ինչո՞ւ չմտահոգվեցիք ու չարձագանքեցիք, հարգարժան դիվանագետներ», «Առը հա քեզ «ընդիմադիր», ««Մեր երեխաներից հեռո՛ւ մնացեք». շուռնուխցի կանայք պայքարում են հանուն երեխաների իրավունքների (Տեսանյութ)», «Այո, ասել եմ և կրկնում եմ՝ պետք է ազատվել համասեռամոլներից, այո, պետք է ազատվել այն աղանդավորներից…», «Շուռնուխում տեղի ունեցածը ծրագրավորված սցենար էր. նոր մանրամասներ (Տեսանյութ)», «Ախր, սրանք ինչու՞ պիտի մեր քաղաքական հարցերին խառնվեն, մեզ ապրելու դասեր տան. Արտավազդ Եղոյանը՝ լգբտ-ների պաշտպանության դիրքերից հանդես եկող Թանկյանի հասցեին», «Շուռնուխի դեպքին անդրադարձել է Տեր Արարատ քահանա Պողոսյանը»), հետևաբար չվերաշարադրենք առանձնակի ցինիզմով ու լկտիությամբ աչքի ընկնող այդ խայտառակ պատմությունը:
Դարձյալ համոզված եմ, որ Շուռնուխի սադրանքը չէր լինի, եթե նախորդած չլիներ վերը շարադրվածը, եթե ՀՀ վարչապետը, նոր Հայաստանի այլ ղեկավարներ հրապարակայնորեն հայտարարած լինեին այլասերվածների ու նրանց հովանավորների քաղաքացիական ու քաղաքական ծառայություններից հրաժարվելու, դրանք մերժելու մասին` ասելով, որ դրանց կարիքը չունեն, եթե հրաժարվեին Էլթոն Ջոնի, Սերժ Թանկյանի, Արսինե Խանջյանի հետ հանդիպումներից կամ գոնե նրանց ջերմ ընդունելության չարժանացնեին:
Ավելին. ահա թե ինչ է գրել Իրավունք թերթը «Կառավարության կադրերը այլասերվածության պաշտպա՞ն» վերտառությամբ իր հոդվածում.
«Այլասերման քարոզի հերթական պաշտպանը բացահայտվեց ՀՀ վարչապետի աշխատակազմում։ Շուռնուխի միջադեպի վերաբերյալ շտապել է գրառում կատարել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ ՍԱՐԳԻՍ ԽԱՆԴԱՆՅԱՆԸ՝ մասնավորապես նշելով. «Շուռնուխում տեղի ունեցածը խիստ դատապարտելի է։ Ատելության հիմքով բռնությունը եւ, առհասարակ, բռնությունը Հայաստանում տեղ պիտի չունենա։ Իրավապահ մարմինները պետք է անեն ամեն ինչ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։ Տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»։
Ինչ խոսք, այն, որ բռնությունը դատապարտելի է, ոչ ոք չի առարկում, սակայն կառավարության ներկայացուցչի կողմապահությունը, արված հայտարարությունը, որտեղ մեկ բառ անգամ չկա շուռնուխցիների վիրավորված ինքնասիրության, ԼԳԲՏ-ականների կողմից նրանց հասցված անհանգստության մասին, առնվազն ընդունելի չէ: Մինչդեռ Ս. Խանդանյանի կողմից ակնհայտ ուղղորդում կա իրավապահներին եւ պաշտպանություն ԼԳԲՏ քարոզչությանը:
Բայց սա դեռ ամենը չէ, ինչ պետք է իմանալ նոր կառավարության նոր կադրի մասին: Հիշու՞մ եք, որ անցած տարի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում փորձեցին ցույց տալ այլասերվածների ապրելակերպը քարոզով երկու ֆիլմ, որոնք հանրային ընդվզումից հետո հանվեցին։ Դրանից հետո մի հայտարարություն տարածվեց, որով այլասերվածների ապրելակերպը քարոզող ֆիլմերի հանելը որակվեց որպես գրաքննություն եւ պահանջվեց ֆիլմերի ցուցադրությունը վերականգնել։ Ահա այդ հայտարարության տակ ստորագրածներից մեկն էլ հենց ներկայումս ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սարգիս Խանդանյանն է: Ի դեպ, նույն այդ հայտարարության տակ ստորագրել է այն ժամանակ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, այսօր ՀՀ փոխվարչապետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԸ, ինչպես նաեւ այն ժամանակ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ ՆԱՐԵԿ ԲԱԲԱՅԱՆԸ, որն այսօր տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահն է»:
Հետաքրքիր է` բռնությունն այդքան դատապարտող Սարգիս Խանդանյանը բռնությունն ինչո՞ւ չդատապարտեց, երբ «նոր Հայաստան, նոր Հայրապետ» հակակաթողիկոսական և հակաեկեղեցական շարժման անդամները դրանից կարճ ժամանակ առաջ բռնություն գործադրեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ, հայոց հոգևոր իշխանության առաջնորդն այլասերվածների չա՞փ էլ չկար, նրա իրավունքներն այլասերվածների իրավունքների չա՞փ էլ պաշտպանության արժանի չէին… Ի գիտություն Սարգիս Խանդանյանի և այլոց, երկակի ստանդարտներն անբարո և պոռնկական ստանդարտներ են:
Եվ, ահա, բոլորովին թարմ դեպքը. Ինչպես հայտնել են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից, «Օգոստոսի 14-ին, ժամը 4-ն անց 30-ից սկսած, ոստիկանության Կենտրոնականի բաժնում մի քանի րոպեն մեկ ահազանգեր էին ստացվում: Մի քաղաքացի հայտնում էր, որ «Կոմայգում» իրեն հարվածել են, մյուս ահազանգով խնդրում էին ոստիկան ուղարկել «Շիրակ» հյուրանոց, հաջորդ զանգահարողը ասում էր, որ նույն հյուրանոցում հարձակվել են իրենց վրա, դանակ ու զենք է եղել հարձակվողների մոտ, մի ուրիշն էլ նշում էր, որ «Աստորիա» հյուրանոցի մոտ իր ընկերուհու վրա են հարձակվել:
Ոստիկանության օպերատիվ խումբը նշված տարածքում պարզեց, որ ըստ զանգահարողների հայտարարությունների՝ նրանք համասեռամոլներ են և նրանց հարվածել է մի քաղաքացի: Այդ քաղաքացուն ոստիկանները մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով բերման ենթարկեցին ոստիկանություն:
Այսպես կոչված տուժած կողմը, իմանալով, որ կասկածյալին բերման են ենթարկում ոստիկանության Կենտրոնականի բաժին, հավաքվեցին ոստիկանության դիմաց, իսկ կասկածյալին բերման ենթարկելու պահին քաշքշուկ սկսեցին:
Իրավիճակը սրվեց, երբ բարձրաձայն հայհոյանքներից վրդովված՝ դուրս եկան հարակից տների բնակիչները:
Ոստիկանության ծառայողները փորձեցին հանդարտեցնել նրանց: Ցավոք ոստիկանների հանդուրժողականությունը համարժեք չգնահատվեց և առաջին հայացքից կանայք, սակայն իրականում աղջկա զգեստներով տղամարդիկ ու նրանց համախոհները ներխուժեցին ոստիկանության բաժին՝ բերման ենթարկվածին հայտնաբերելու և վրեժխնդիր լինելու համար՝ այդ ընթացքում մարմնական վնասվածքներ պատճառելով ոստիկանության երկու ծառայողի, որոնցից մեկը տեղափոխվեց հիվանդանոց: Ոստիկանները կարգի հրավիրեցին ոստիկանության բաժին ներխուժածներին:
Պարզվել է ոստիկաններին մարմնական վնասվածք պատճառածների ինքնությունը՝ դավիթաշենցի, 21-ամյա Ժիրայր Հովհաննիսյան և երևանցի, 30-ամյա Մարատ Կիրիլյուկ:
Այս ամենը, բնականաբար, օրենքի շրջանակում իրավական հետևանքներ ունեցավ:
Նշանակվել են փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր»:
Անդրադառնանք նաև աղանդներին: ՀՀ վարչապետի հեղինակության դեմ գործեց նաև վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանի` «Կյանքի խոսք» աղանդի անդամ լինելու փաստի բացահայտումը: 168.am-ի հետ զրույցում նա հաստատել է, որ ինքը «Կյանքի խոսք»-ի անդամ է. «Ես այդ դավանանքի հետևորդ եմ, ես «Կյանքի խոսք» եկեղեցուց եմ, իմ հավատքը դա է»: Ախր այս ովքե՞ր են նշանակվել նման բարձր ու պատասխանատու պաշտոնների… Հա՞րկ կա, արդյոք, պարոն Փաշինյանին բացատրել, թե իրենցից ինչ են ներկայացնում աղանդները, հատկապես քայքայիչ և ամբողջատիրական աղանդները, դրանց վտանգավորությունն ընդհանրապես, և «Կյանքի խոսք»-ի ու «Եհովայի վկաներ»-ի պարագայում` մասնավորապես: Եթե այո, կարող ենք բացատրել:
Եթե նախկինում Եհովայի վկաներն անկոչ հյուրի պես փորձում էին խցկվել մեր բնակարաններ ու մեր իսկ տանը զբաղվել հոգեորսությամբ, ապա հիմա նրանք կամ նրանցից ոմանք այնքան են հաբռգել, որ, վերոնշյալին զուգահեռ, բարձրանում են նաև հասարակական տրանսպորտ և այնտեղ զբաղվում հոգեորսությամբ (հասարակական տրանսպորտում, բնականաբար, կարող են միանգամից ավելի շատ մարդկանց իրենց ուռկանը գցել, ինչպես ասում են, մի գնդակով միանգամից մի քանի նապաստակ խփել): Վերջերս նման մի փորձ կանխեցի Երևանում, թիվ 43 երթուղու միկրոավտոբուսի մեջ, պատանեկան տարիքից նոր դուրս եկած եհովականին հիշեցրեցի գառան դիմակ հագած գայլերի մասին հայտնի խոսքը, ուղևորներից մի քանիսն էլ շշպռեցին նրան, հաջորդ իսկ կանգառում Եհովայի վկան ծլկեց:
Հիմա ուզում եմ պարոն Փաշինյանը բացատրի՝ Հայաստանն այս ո՞ւր է գնում, սա՞ է նոր Հայաստանը, թող հստակ ասի, որպեսզի ես և իմ հայացքները կիսող ՀՀ բնակչության գերակշիռ մեծամասնությունն իրենց անելիքն իմանան:
Подписаться на:
Сообщения (Atom)