ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական նշանակվելուն է անդրադարձել հետաքննող լրագրող, «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:
«ԶՈՒ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի խորհրդական է նշանակվել։ 2016-ի ապրիլին այդքան զոհերի թիվ մեկ պատասխանատու զինվորականն է։ Նա պիտի պատժվեր, նրան ընդամենն ազատեցին զբաղեցրած պաշտոնից։ Տարբեր ուղղություններով ադրբեջանական զինուժը գրոհ էր նախաձեռնել և ոչ մի հետախուզական տվյալ չկար։ Իսկ հիմա նա նորից ձիու վրա է, խելագարվելիք է», - Facebook-ի իր էջում գրել է Էդիկ Բաղդասարյանը։
Իր հերթին տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում գրել է, որ 2016-ի ապրիլին «հետախուզությունը տեղյակ չէր, որ Ադրբեջանը գնել է Իսրայելից կամիկաձե դրոններ, ինչի հետևանքով զինվորականները տեղեկացված չէին դրանց հնարավոր կիրառման մասին, ինչը մեր կողմից լուրջ կորուստների պատճառ դարձավ»։
«Մինչդեռ մամուլից ամիսներ առաջ հայտնի էր, որ Իսրայելը դրանք վաճառել է երկու երկների։ Հաշվի առնելով, որ շատ չէ այն երկրների ցանկը, որոնց Իսրայելը մատակարարում է հարվածային դրոններ, նման եղրակացության կարելի էր գալ նույնիսկ չլինելով հետախուզության ղեկավար», - նշել է Ս.Մարտիրոսյանը։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ նախօրեին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական նշանակված Արշակ Կարապետյանը ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետն է։

«Այո՛, խոսքը գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի մասին է», - Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանը։
Նշենք, որ Արշակ Կարապետյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետի պաշտոնից ազատվել էր 2016թ. ապրիլյան պատերազմից անմիջապես հետո։
2018-ի փետրվարին նա նշանակվել էր Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան ռազմական կցորդ։
Հիշեցնենք, որ 2016-ի ապրիլին ՀՀ նախագահի հրամանագրերով պաշտոնից ազատվել էին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը և ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետ – կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյան։

Մեկնաբանելով այդ պաշտոնանկությունները ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ասել էր, որ դա վկայում է այն մասին, որ կոնկրետ այդ անձինք թերացել են իրենց պարտականությունների կատարման մեջ:
«Պատերազմը վեր հանեց նոր խնդիրներ, որոնց պետք էր օպերատիվ արձագանքել: Այո, բացահայտվել են նոր խնդիրներ և դրանց կապակցությամբ պետք է նոր լուծումներ տալ», - ասել էր նա։