вторник, 18 сентября 2018 г.

Էն ուժերը, որ մի անգամ ձեզ օգնել են, կարող է՝ էլ չօգնեն. Արամ Սարգսյանը դիմեց Նիկոլ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս ընտրարշավում չկա որևէ ուժ, ում դեմ պայքարես, այստեղ եղած բոլոր ուժերն էլ պայքարել են նախկինի դեմ, այդ նախկինն էլ՝ Հանրապետական կուսակցությունը, թեկնածու չի առաջադրել. ի՞նչ սևի ու սպիտակի խնդիր է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին «Լույս» դաշինքի քարոզարշավի ժամանակ ունեցած ելույթում հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին, թե ոմանք, որ իրեն ընկեր են ներկայանում, բանակցում են ՀՀԿ-ի հետ, Արամ Սարգսյանն ասաց՝ «ձայն չես հանում, ժողովուրդը մի խոսք ունի՝ լռությունը համաձայնության նշան է, ձայն ենք հանում, ասում են՝ ինչի եք ձեզ վրա վերցնում»: «Հավատացնում եմ ձեզ, փոքր երեխաների լեզվով ասած՝ ամպի չափ երևակայություն է պետք ունենալ, որ մտածեն, որ «Լույս» դաշինքը համագործակցում է նախկին ռեժիմի հետ՝ նրանց հետ բերելու համար: Չգիտեմ՝ ո՞ր ժանրից է, բայց էդ բանը մեզ կապելն ուղղակի անհեթեթություն է: Խնդիրն այն է, պարոն վարչապետ ջան, որ դուք տեսակետ եք ասում, որով մեղադրում եք բոլորին»,- հայտարարեց Արամ Սարգսյանը: Պատգամավորը նաև Նիկոլ Փաշինյանին դիմեց՝ վստահեցնելով, որ ժողովուրդն իսկապես սիրո և համերաշխության հեղափոխություն է ուզում. «Ժողովուրդը հոգնել է ինքն իր հետ կռվելուց: Հերիք է էդ ասֆալտին փռելուց, քշելուց, չգիտեմ ինչերից խոսենք: Էս ընտրարշավում չկա որևէ ուժ, ում դեմ պայքարես: Էստեղ եղած բոլոր ուժերն էլ պայքարել են նախկինի դեմ: Էդ նույն ԲՀԿ-ն իր 31 պատգամավորով համապատասխան պահին կանգնեց ձեր կողքը, Դաշնակցությունն իր 7 պատգամավորով կանգնեց ձեր կողքը, մենք եկանք՝ քվեարկեցինք: Բա ո՞նց կարելի է նեղացնել ձեզ հետ ճանապարհ անցածին: Հո խնդիրը մենակ քայլելու մե՞ջ չի»: Արամ Սարգսյանը խնդիր չի տեսնում, եթե Փաշինյանն ուզում է, նրա խոսքով, միայն իր հետ քայլած մարդկանց հետ իշխանություն ստեղծել ու Հայաստան կառուցել: «Եթե էդպես է, ես ձեզ ասելու էլ բան չունեմ, էլ երբեք դրան չեմ անդրադառնա: Բայց դուք էլ էդ դեպքում մտածեք, թե ո՞նց եք անելու արտահերթ ընտրության գնալուց: Որովհետեւ թվարկածս ուժերը կանգնած են եղել ձեր կողքին և հայտարարել են, որ արտահերթ ընտրությունների կողմնակից ենք: Հիմա ես նայում եմ, էդ մարդիկ մտածում են՝ կողմնակից լինենք, ի՞նչ անենք: Բա էստեղ մտածելու բան չկա՞: Քաղաքական դաշտի հետ պետք է իսկապես սիրո, հանդուրժողականության մթնոլորտում փորձել կոնսենսուսի գալ, լուծումներ գտնել, որովհետև նույն սահմանադրական հանրաքվեն էլ Ազգային ժողով է գալու: Ու էն մարդիկ, որ ձեզ մի անգամ օգնել են, կարող է՝ էլ չօգնեն»:   Մանրամասները՝ տեսանյութում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/83027.html 

© factor.am

Источник:  https://factor.am/83027.html 

«Պարոն վարչապետ, վերջ տվեք Ձեր այդ քաղաքական դալտոնիզմին». Ռուբեն Հակոբյան (Տեսանյութ)

Քաղաքագետ, ՀՀ ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը՝ հայտնի հեռախոսազրույցի գաղտնալսման և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասարակությանը սևերի և սպիտակներիի բաժանելու մասին։
Ըստ Ռուբեն Հակոբյանի, այս ամենը հասարակության տարբեր շերտերին ներհասարակական անտագոնիզմ տանելու և քաղաքացիական բախումների պատճառ կարող է հանդիսանալ:

Мы сдерживаем подорожание, но, в конце концов, бизнесмен ведь не будет работать в ущерб себе: экономическая ситуация в Армении критическая



1in.am стало известно, что цена на биологически чистое сырье, то есть на корма животных, повысилась. Фермеры, позвонившие в нашу редакцию, сказали, что купили у ООО «Арндане», которая считается лидером на рынке, свиной корм типа тотлпиг, уже подорожавший на 600 драмов.
«Цена в каждом 50-килограммовом мешке выросла на 500-600 драмов. Корма имеют различные номера, например, если корм номер 1 был 10 200 драм, сейчас стоит 10 800 драмов, если номер 4 стоил 10 000 драмов, стал 10 600 и т.д.», – заявили покупатели, затруднившись сказать, по какой причине произошло подорожание.
Об этой проблеме Первый Информационный побеседовал с одним из представителей ООО «Арндана», который не захотел даже официально представиться. Мы представляем нашу беседу:
– Правдива ли та информация, что цена на корм для животных выросла? Если да, то по каким причинам?
– В зависимости от сезона, наблюдается и рост цен на продукты питания, и снижение цен. Сейчас, в конце сезона до сбора урожая, все дорожает, а затем цена идет вниз. Скажу так, мы в ближайшем будущем ждем снижение, но в последнее время, в связи с грузинскими дорогами… если закроют, то само собой подорожает. В настоящий момент цены пока те же, мы всячески пытаемся сдержать цены, но если эта ситуация продолжится в связи с Грузией, она определенно возрастет.
– Обратившиеся к нам фермеры на днях купили корм и отметили, что, например, цена на свиные корма типа тотлпиг возросла. 
– Да, если мы посмотрим в разрезе последних двух месяцев, они подорожали – это естественный процесс. В течение года всегда происходит колебание цен. В марте или ноябре всегда дешевле, чем в июне, июле и августе. Когда пшеницу только собирают, она дешевле, но в конце сезона нет – покупаем дороже: кризис, она дорожает. Сбор нашего урожая пшеницы начался, но сейчас приходит по дорогой цене, дорога Грузии тоже закрыта, будет дороже, массовый сбор урожая кукурузы еще не начался, чтобы почувствовать удешевление, но надеемся, что это зависит от России. Как начинают массовый сбор урожая, дешевеет, и здесь также влияет на стоимость корма. Если мы записываем в этот конкретный момент, то да, корм дороже, чем месяц назад. У нас есть 30 видов корма. Есть корм, он дорожает на 5 драм, есть корм – на 10-15 драмов, потом он может подешеветь на 20 драм. Цены на корма тотлпиг начинаются с 9 000 до 14 000 драм, в зависимости от типа. Есть 10 видов свиных кормов. Скажем, ранее могли быть в пределах 8-13 тысяч драмов.
– Вы упомянули, что из-за проблемы дороги через Грузию будет неизбежным повышение цен.
– Да, мы можем определенно отметить, что есть проблема, связанная с дорогами через Грузии. Власти, похоже, не предпринимают никаких шагов, или даже если они предпринимают, то очень слабо. Проблемы не только у нас. Наши проведут митинг, грузины проведут митинг, каждый должен думать об этом. Владельцы автомобилей остаются безработными, это раз, во-вторых, хлеб подорожает. Смотрите, теперь пшеница должна прибывать кораблем, верно? А только транспортная себестоимость составляет 80-140 долларов. В каждой тонне, например, если считать по 80 долларов, то это 40 000 драм, 40 драмов в килограмме. По очень грубым подсчетам видим, что хлеб дорожает на 30-40 драмов. Есть такие опасения, которые становятся реальностью. Есть проблема. Если будет так продолжаться, безусловно, еще больше подорожает. Мы месяцами сдерживаем, сдерживаем, сдерживаем, но, в конце концов, бизнесмен ведь не будет работать себе в убыток?
– То есть, компания несла финансовые потери за это время?
– Конечно. За последние два месяца мы однозначно имели потери. Я не буду называть суммы, но мы понесли потери.

ИСТОЧНИК: https://ru.1in.am/1238429.html

Երկրում լակոտական վիճակ է․ ես պատժելու սովորություն ունեմ․ Արարատ Զուրաբյան

«Ընթացող պրոցեսը միգուցե խոսում է այն մասին, որ Հայաստանում ժողովրդավարության կայացումը բուռն քայլերով առաջ է գնում, բայց վիրավորանքների ամբողջական այն փաթեթը, որ առկա է մասնավորապես սոցիալական ցանցերում, չի սազում ոչ մեկին: Կարծում եմ՝ լուրջ հետընթաց ենք ապրել: Նույնիսկ նախկին ժամանակներում, երբ ընտրակեղծարարությունը բացառիկ էր, այս աստիճանի նեգատիվ մթնոլորտ չկար»,- այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց «Երևանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական անդորրն արդեն խախտված է և հարգանքի վրա կառուցված ելույթներին փոխարինել է կոմպրոմատային հակաքարոզչությունը:
Հարցին՝ մասնակցելո՞ւ եք, թե՞ հեռու եք մնալու ծավալվող բանավեճից, Ա. Զուրաբյանն արձագանքեց. «Փորձում եմ հեռու մնալ այն բանավեճերից, որոնք Երևանին չեն վերաբերում: Երևանը սեպտեմբերի 23-ից հետո կունենա քաղաքապետ, որը պետք է զբաղվի այն բոլոր խնդիրներով, որոնք ծառացած են Երևանի առջև, և այդ խնդիրների մասին չէ, որ խոսվում է այս պրոցեսում»:
Ա. Զուրաբյանի դիտարկմամբ՝ Հայաստանում այսօր տիրում է լակոտական վիճակ: Անդրադառնալով դիտարկմանը, որ սոցցանցերում իր անձի շուրջ ևս ծավալվում է խոսակցություն, Զուրաբյանը նշեց. «Խորհուրդ կտամ, որ բոլոր նրանք, ովքեր սոցիալական ցանցերում խաղեր են խաղում, մի քիչ զգույշ լինեն, որովհետև ես պատժելու սովորություն ունեմ բոլոր նրանց, ովքեր չափերն անցնում են…»:
Մանրամասն՝ տեսանյութում: