«Ընթացող պրոցեսը միգուցե խոսում է այն մասին, որ Հայաստանում ժողովրդավարության կայացումը բուռն քայլերով առաջ է գնում, բայց վիրավորանքների ամբողջական այն փաթեթը, որ առկա է մասնավորապես սոցիալական ցանցերում, չի սազում ոչ մեկին: Կարծում եմ՝ լուրջ հետընթաց ենք ապրել: Նույնիսկ նախկին ժամանակներում, երբ ընտրակեղծարարությունը բացառիկ էր, այս աստիճանի նեգատիվ մթնոլորտ չկար»,- այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց «Երևանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական անդորրն արդեն խախտված է և հարգանքի վրա կառուցված ելույթներին փոխարինել է կոմպրոմատային հակաքարոզչությունը:
Հարցին՝ մասնակցելո՞ւ եք, թե՞ հեռու եք մնալու ծավալվող բանավեճից, Ա. Զուրաբյանն արձագանքեց. «Փորձում եմ հեռու մնալ այն բանավեճերից, որոնք Երևանին չեն վերաբերում: Երևանը սեպտեմբերի 23-ից հետո կունենա քաղաքապետ, որը պետք է զբաղվի այն բոլոր խնդիրներով, որոնք ծառացած են Երևանի առջև, և այդ խնդիրների մասին չէ, որ խոսվում է այս պրոցեսում»:
Ա. Զուրաբյանի դիտարկմամբ՝ Հայաստանում այսօր տիրում է լակոտական վիճակ: Անդրադառնալով դիտարկմանը, որ սոցցանցերում իր անձի շուրջ ևս ծավալվում է խոսակցություն, Զուրաբյանը նշեց. «Խորհուրդ կտամ, որ բոլոր նրանք, ովքեր սոցիալական ցանցերում խաղեր են խաղում, մի քիչ զգույշ լինեն, որովհետև ես պատժելու սովորություն ունեմ բոլոր նրանց, ովքեր չափերն անցնում են…»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Источник: https://www.1in.am/2427177.html
Комментариев нет:
Отправить комментарий