воскресенье, 30 сентября 2018 г.

Քաղաքագետ. Փաշինյանն իր «պայմանավորվածությամբ» ի չիք դարձրեց Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները



Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը կարծում է, որ Ալիևի հետ «պայմանավորվածություն» ձեռք բերած վարչապետ Նիկոլ Փաշինյանի լավատեսությունը ԼՂ հարցում միգուցե փորձի պակասի, իրավիճակի սխալ գնահատման հետևանք է։ Նա վստահ է՝ Փաշինյանը շատ շուտ հիասթափվելու է, քանի որ իր սպասելիքներն ու ձեռք բերված պայմանավորվածությունը  չեն իրականանալու։

«Վստահությունս հիմնված է նախկին փորձի վրա, երբ Ալիևը չի կատարում Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ստորագրած պայմանավորվածությունները։ Ընդ որում, նրանք հրաժարվում են թե գործով, թե խոսքով։ Այսօր էլ արդեն մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի դիվանագիտությունն ու քարոզչությունը սկսեցին հող նախապատրաստել սահմանին իրավիճակի սրելու և պատրասխանատվությունը հայկական կողմի վրա բարդելու համար»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ հիշեցնելով ՄԱԿ-ում Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարության ու ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված այն տեղեկատվության մասին, ըստ որի հայերն ամբողջ գիշեր կրակել են։
Նա կարծում է, որ Ալիևի բանավոր խոսքի վրա հիմնվելն ու նման լավատեսական հայտարարություններն անելը, մեղմ ասած, միամտություն է։

Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետ Փաշինյանը մասնավորապես  պատմել էր. «Մենք պայմանավորվեցինք՝ մեր պաշտպանության նախարարներին հանձնարարություն տանք, որ նրանք կոնկրետ քայլեր ձեռնարկեն սահմանագծում լարումն իջեցնելու վերաբերյալ, այսինքն՝  խոսքը վերաբերում է սահմանային միջադեպերը կանխելուն: Կարծում եմ, որ սա կարևոր պայմանավորվածություն է»։

Քաղաքագետը կարծում է, որ այս հայտարարությամբ հայկական կողմը քաղաքական կորուստներ է ունեցել։
«Փաշինյանն իր հայտարարությամբ ու այսպես ասած, պայմանավորվածությամբ, ի չիք դարձրեց Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները։ Նա նույն թեմայի վերաբերյալ երկրորդ պրոցեսը սկսեց և շատ ավելի թույլ դիրքերից, քան մենք նախկինում ունեինք»,-ասաց քաղաքագետն ու մանրամասնեց, եթե շփման գծում տեղի ունեցած միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի անձնական ենրկայացուցիչի գրասենյակի կարողությունների ընդլայման վերաբերյալ պայմանավորվածությունները միջազգային ճանաչում ունեն, ստորագրված փաստաթղթեր են, քայլերը հստակեցված են։

Մելիք-Շահնազարյանը ցավ է հայտնում, որ կառավարության ղեկավարը դրանք փոխարինեց Ալիևի բանավոր խոսքով ու նաև գոհունակություն հայտնեց, որ գիշերը սահմանին հանգիստ է եղել։

«Ցավոք սրտի, սա մեզ համար քաղաքական կորուստ էր։ Մինչ այդ՝ Սանկտ Պետերբուրգում ու Վիեննայում Հայաստանի դիրքերն ավելի ուժեղ էին, հիմա Ալիևը դրանք շրջանցելու լեգիտիմ հնարավորություն ստացավ»,-բացատրեց նա։

Տարակարծությունների տեղիք է տվել Փաշինյանի հայտարարության հետևյալ հատվածը. «Հանձնարարական և համապատասխան հրաման եմ տվել մեր զինված ուժերին և նախորդ գիշերը, կարող եմ ասել, որ իմ վարչապետ ընտրվելուց հետո եղել է ամենախաղաղը, ամենահանգիստը»։ Տպավորություն է ստեղծվում, որ մինչ այդ հայկական կողմն էր խախտում ռեժիմը։

«Փաշինյանի այդ հայտարարությունը նման մեկնաբանության հնարավորություն տալիս է։ Փաշինյանի նախորդ հայտարարություններն էլ են տվել նման հնարավորություն օրինակ Մինսկի խմբի համանախագահներին, որոնք իրենց հայտարարության մեջ կողմերին կոչ են անում զերծ մնալ իրավիճակը լարող հայտարարություններից։ Ցավոք սրտի, դա վերաբերում է նաև Հայաստանին, որովհետև Հայաստանի ղեկավարը հայտարարել է, որ ադրբեջանցի զինծառայողները ոչնչացվել են, կամ հայտարարել է, որ Արցախը Հայաստանի մասն է։ Դրանք նման գնահատական տալու առիթ են տալիս»,-նշեց քաղաքագետը։

Նրա կարծիքով, նման հայտարարություններ կարող են անել օրինակ փորձագիտական շրջանակները, իսկ վարչապետի կողմից նման հայտարարություններ անելն ազդում է քաղաքական ու անմիջապես սահմանին տեղի ունեցող իրադարձությունների վրա։

Հիշեցնենք, որ վերջին հայտարարության մեջ ԵԱՀԿ Մինսկի խումբը մասնավորապես կողմերին կոչ էր  արել կառուցողական կերպով ներգրավվել դրական մթնոլորտում և խուսափել իրավիճակը բորբոքող հռետորաբանությունից։

Սեպտեմբերի 17-ին էլ «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ  Տավուշի մարզի սահմանամերձ Կոթիում սեպտեմբերի 15-ին ադրբեջանական կրակոցներից քաղաքացու վիրավորմանն ի պատասխան հայկական կողմն ադրբեջանցի 3 զինծառայող է խոցել: 

ԱԳՆ նախարարների վերջին հանդիպմանը հետևած ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ նշված էր, որ մինչև տարեվերջ ԱԳ նախարարների ևս մեկ հանդիպում կլինի։ Քաղաքագետը դրական ակնկալիքներ չունի, բանակցային գործընթաց չկա վաղուց։

«Նոր իշխանություններն էլ որևէ հստակ մոտեցում այս հարցի հետ կապված չունեն։ Համենայն դեպս չի նկատվում, թե որ ուղղությամբ են փորձում առաջ շարժվել։ Ես տեսնում եմ միայն Արցախը բանակցություններում ներգրավելու փորձ։ Հիմքերը, թե ինչպես դա հնարավոր կլինի անել, չկան։ Պաշտոնական Երևանը որևէ քայլ այդ ուղղությամբ չի արել, հայտարարություններն էլ, ինչպես Փաշինյանի վերջին խոսքից էլ տեսանք, ոտքի վրա են ու պահի թելադրանքով, ինչն անթույլատրելի է»,-կարծիք հայտնեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Քաղաքագետի որակմամբ, «թույլ դիրքերից» հանդես գալուց հետո դրանք  կարելի է ամրապնդել նախկին իշխանությունների օրոք ձևավորված բանակացային գործընթացի տրամաբանությանը հավատարիմ մնալով. « Պետք է մանրամասն ուսումնասիրել, հասկանալ, թե ինչով էին զբաղվում, եթե չեն հասկանում, հարցնեն և գոնե այդ մոտեցումների ու տրամաբանության շրջանակում մնան։ Սա՝ առնվազն»։
Աղբյուր` Panorama.am










Համշենահայեր (Առաջին մաս)

Արաբական հալածանքներից խուսափող Համամ և Շապուհ Ամատունի իշխանները 789-790-ին, Վասպուրականի Արտազ գավառից (մասամբ՝ Այրարատից), 12 հզ. գաղթականներով տեղափոխվել և բնակություն են հաստատել բյուզանդական Խաղտիք (Խալդիա) բանակաթեմում։ Բյուզանդիայի կայսր Կոստանդին VI-ի շնորհած Տամբար վայրում Համամ իշխանը հիմնել է Համամշեն (Համշեն) ավանը, որի անունով կոչվել է գավառակը, հայ բնակչությունը՝ համշենցիներ, համշենահայեր, համշիններ։ Քաջքար լեռան հյուսիսային լանջերի և շրջակա ձորերի հետ կազմել է Համշենի կիսանկախ իշխանության կորիզը։
XV դարում հիշատակվում են Համշենի իշխան (պարոն) Առաքելը, Դավիթ Ա, Վարդը, Վեքեն, Դավիթ Բ։ Վերջինս 1489-ին պարտվել է օսմանյան թուրքերից, որից հետո Համշենի հայկական իշխանությունը դադարել է գոյություն ունենալ։ Համշենում նշանակվել է թուրք կառավարիչ, բայց գավառակի անմատչելի ձորերի հայ ձորապետները երկար ժամանակ պահպանել են ներքին ինքնավարությունը։ Գրչության կենտրոններ են եղել Սուրբ Խաչիկ հոր, Քոշտենց, Խուժկա վանքերը։ XIII դարի վերջին Համշեն է այցելել Հեթում պատմիչը, 1406-ին՝ իսպանացի դիվանագետ Կլավիխոն։
XVIII դարի վերջին - XIX դարի սկզբին ծավալվել է Համշենի հայերի բռնի մահմեդականացումը։ Դավանափոխ հայերին անվանել են «կեսկեսներ» (միաժամանակ գործածել են հայերը և թուրքերը)։ Ղ. Ինճիճյանը հիշատակում է Համշեն գավառակի Տափ, Քոշտենց, Եղնովիտ, Ամոգվա, Միծմուն, Ժանընտոց, Մոլևինց, Ուսկուրտա, Շնիչվա, Գուշիվա, Որդնենց, Մակրևինց, Խապագ, Վիժե Վերին, Վիժե Ներքին գյուղերը, Խալա վիճակը։ Ամբողջությամբ դավանափոխվել են Համշենի, Խալայի և Վիժեի հայերը, եղնովիտցիները պահպանել են քրիստոնեական հավատը, իսկ մյուս բնակավայրերը (կրոնական առումով) ունեին խառը բնակչություն։

Ֆիլմը ստեղծել են՝
Հեղինակ և Սցենարիստ՝ Սյուզան Սարգսյան
Ռեժիսոր՝ Մանուկ Մանուկյան
Օպերատոր՝ Արիկ Հարությունյան
Խմբագիր՝ Ռուզան Առաքելյան

Երկիր Մեդիա, 2006թ.

Источник:  http://matyan.am/?p=146&l=am

Ամուլսար. ամերիկացիները ՀՀ իշխանություններից պահանջում են չխանգարել Lydian Armenia-ին

Ô±Õ´Õ¸Ö‚Õ¬Õ½Õ¡Ö€Õ« Õ°Õ¡Õ¶Ö„Õ¡Õ¾Õ¡ÕµÖ€

Հայաստանում արդեն մի քանի ամիս շարունակվում են Ամուլսարի ոսկու հանքի դեմ բողոքի ակցիաները։ Ամերիկացիները կոչ են անում Հայաստանի իշխանություններին հնարավորություն տալ աշխատել Lydian Armenia–ին։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանում ամերիկյան առևտրային պալատն անհանգստություն է հայտնել` կապված այն փաստի հետ, որ Սյունիքի մարզի Ամուլսարի ոսկու հանք տանող ճանապարհը փակ է արդեն երեք ամիս։
Այդ կառույցը միավորում է մոտ 120 կազմակերպություններ, որոնք ներկայացնում են տնտեսության տարբեր ոլորտները։ Դրա մեջ մտնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ)։ Բանկը «Լիդիան Արմենիայի» բաժնետերերից է, որը զբաղվում է Ամուլսարի հանքավայրի շահագործմամբ։
Կազմակերպության հայտարարությունում նշվում է, որ կայուն զարգացող բիզնեսը, առողջ տնտեսական մրցակցության և բնապահպանության նորմերին համապատասխան, կարող է ստեղծել կայուն տնտեսական արժեքներ և նպաստել էկոհամակարգերի և ուժեղ համայնքների զարգացմանը։ Հեղինակները կարծում են, որ ՎԶԵԲ–ը համապատասխանում է այդ արժեքներին ու չափանիշներին։
Հայաստանում ամերիկյան առևտրային պալատը ողջունում է պրոֆեսիոնալ և օբյեկտիվ ստուգումները լեռնահանքային արդյունաբերության ոլորտում, բայց միևնույն ժամանակ անհանգստություն է հայտնում` կապված վերջին իրադարձությունների հետ։
«Առայժմ Հայաստանի բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը հայտարարում է, որ բացահայտվել են «նոր էկոլոգիական գործոններ» և հրապարակավ կոչ է անում դադարեցնել աշխատանքները (Ամուլսարում` խմբ.), բնապահպանության նախարարը հերքում է այդ փաստը։ Կարծում ենք, որ չափազանց կարևոր է զերծ մնալ հապճեպ, գիտականորեն չհիմնավորված պնդումներից, որոնք կարող են հակասական ազդանշաններ ուղարկել շուկաներ», – նշվում է հայտարարությունում։

Առևտրային պալատում մտահոգված են նրանով, որ Ամուլսար տանող ճանապարհները մոտ երեք ամիս փակ են և Lydian Armenia–ն զրկված է գործունության օրինական իրավունքից։
«Լիդիան Արմենիան» երկրաբանահետախուզական կազմակերպություն է: Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100%-ը պատկանում է «Լիդիան Ինթերնեյշնլ» ԲԲԸ-ին: Հիմնադրվել է 2005 թ.-ին և լայնամասշտաբ երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերել է ներկայում իր առաջնային ծրագիրը հանդիսացող Ամուլսարի ոսկու հանքը: Ամուլսարը նոր հայտնաբերված ոսկու հանքավայր է` առաջինը Հայաստանում վերջին 20 տարիների ընթացքում:
«Լիդիան Արմենիան» Ամուլսարի տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքներ է իրականացնում 2006թ.-ից սկսած:
Ամուլսարի ոսկու հանքը պաշարների առումով Հայաստանի երկրորդ հանքավայրն է։ Հանքավայրը շահագործելու համար արտոնագիր է ստացել Հայաստանում Lydian International դուստր ընկերություն` GeoTeam-ը, որը ավելի ուշ վերանվանվել է Lydian Armenia-ի։
Ամուլսարի լեռնագագաթը գտնվում է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին՝ Ջերմուկ քաղաքից 10 կմ հեռավորության վրա:
Հանքավայրի շինարարության պաշտոնական մեկնարկը տրվել է 2016թ-ի օգոստոսի 19-ին: Ամուլսարը Հայաստանում այս պահին ամենախոշոր միջազգային ներդրումն է: Այն իրականացվել է Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի չափանիշներին համապատասխան, բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատմամբ:

Источник:  https://armeniasputnik.am/economy/20180928/14760228/americacinery-hh-ishxanutyunneric-pahanjum-en-chxochndotel-lydian-armenia-in.html