воскресенье, 30 сентября 2018 г.

Համշենահայեր (Առաջին մաս)

Արաբական հալածանքներից խուսափող Համամ և Շապուհ Ամատունի իշխանները 789-790-ին, Վասպուրականի Արտազ գավառից (մասամբ՝ Այրարատից), 12 հզ. գաղթականներով տեղափոխվել և բնակություն են հաստատել բյուզանդական Խաղտիք (Խալդիա) բանակաթեմում։ Բյուզանդիայի կայսր Կոստանդին VI-ի շնորհած Տամբար վայրում Համամ իշխանը հիմնել է Համամշեն (Համշեն) ավանը, որի անունով կոչվել է գավառակը, հայ բնակչությունը՝ համշենցիներ, համշենահայեր, համշիններ։ Քաջքար լեռան հյուսիսային լանջերի և շրջակա ձորերի հետ կազմել է Համշենի կիսանկախ իշխանության կորիզը։
XV դարում հիշատակվում են Համշենի իշխան (պարոն) Առաքելը, Դավիթ Ա, Վարդը, Վեքեն, Դավիթ Բ։ Վերջինս 1489-ին պարտվել է օսմանյան թուրքերից, որից հետո Համշենի հայկական իշխանությունը դադարել է գոյություն ունենալ։ Համշենում նշանակվել է թուրք կառավարիչ, բայց գավառակի անմատչելի ձորերի հայ ձորապետները երկար ժամանակ պահպանել են ներքին ինքնավարությունը։ Գրչության կենտրոններ են եղել Սուրբ Խաչիկ հոր, Քոշտենց, Խուժկա վանքերը։ XIII դարի վերջին Համշեն է այցելել Հեթում պատմիչը, 1406-ին՝ իսպանացի դիվանագետ Կլավիխոն։
XVIII դարի վերջին - XIX դարի սկզբին ծավալվել է Համշենի հայերի բռնի մահմեդականացումը։ Դավանափոխ հայերին անվանել են «կեսկեսներ» (միաժամանակ գործածել են հայերը և թուրքերը)։ Ղ. Ինճիճյանը հիշատակում է Համշեն գավառակի Տափ, Քոշտենց, Եղնովիտ, Ամոգվա, Միծմուն, Ժանընտոց, Մոլևինց, Ուսկուրտա, Շնիչվա, Գուշիվա, Որդնենց, Մակրևինց, Խապագ, Վիժե Վերին, Վիժե Ներքին գյուղերը, Խալա վիճակը։ Ամբողջությամբ դավանափոխվել են Համշենի, Խալայի և Վիժեի հայերը, եղնովիտցիները պահպանել են քրիստոնեական հավատը, իսկ մյուս բնակավայրերը (կրոնական առումով) ունեին խառը բնակչություն։

Ֆիլմը ստեղծել են՝
Հեղինակ և Սցենարիստ՝ Սյուզան Սարգսյան
Ռեժիսոր՝ Մանուկ Մանուկյան
Օպերատոր՝ Արիկ Հարությունյան
Խմբագիր՝ Ռուզան Առաքելյան

Երկիր Մեդիա, 2006թ.

Источник:  http://matyan.am/?p=146&l=am

Комментариев нет:

Отправить комментарий