.

понедельник, 31 декабря 2018 г.

Давид Шахназарян: Вместо революции любви мы получили революцию ненависти




Вместо революции любви мы получили революцию ненависти, вместо толерантности - разделенное общество. Об этом в новогоднем обращении 31 декабря заявил Давид Шахназарян, оценивая политические события уходящего года.
По его словам, в этом году произошли политические потрясения и общественное недовольство, затем смена власти, которая была названа революцией.
«Было большое недовольство властями, которое накопилось за долгие годы. Это недовольство превратилось в ненависть. Прошли внеочередные парламентские выборы, которые сопровождались беспрецедентным использованием административного ресурса, политическим преследованием со стороны правоохранительных органов, в результате чего сформировался парламент одной личности. Многие обещания, данные обществу, так и не были выполнены. Сегодня у нас слабая государственность, разделенное общество, воля одного человека вместо закона и справедливости»,- отметил он.
Шахназарян добавил, что самая серьезная опасность, однако,  угрожает Арцаху.
«Эта опасность исходит не от Азербайджана или Турции, а от правящей власти в Армении. Сегодня мы уже имеем необратимые потери в переговорном процессе, на армяно-нахиджеванской границе соперник взял под контроль территории в несколько тысяч гектаров. На линии соприкосновения вооруженных сил Арцаха и Азербайджана противник оперативно готовит новые военные постройки, которые имеют наступательный характер»,- заявил он .
Давид Шахназарян предложил объявить 2019 год годом обороны и международного признания Арцаха.
«Нам нужно единство, единство, которое мы продемонстрировали в 1988 году и во время апрельской войны 2016 года.
Поздравляя всех с Новым голом, хочу добавить, что это будет очень трудный год для всех нас в деле  обороны Арцаха. Прежде всего, обращаюсь к нашим соотечественникам, живущим в диаспоре, с призывом превратить 2019 год годом обороны и международного признания Арцаха. Арцах нуждается в нашей общей защите. Поздравляю наших офицеров и солдат, которые находятся на линии фронта, хочу выразить уверенность в том, что вместе мы сможем нейтрализовать все эти опасности»,- заключил он.
Автор: hayzinvjr на 21:43:00 Комментариев нет:
Отправить по электронной почтеНаписать об этом в блогеПоделиться в XОпубликовать в FacebookПоделиться в Pinterest

Շան տարվա հերոսներն ու հակահերոսները

Շան տարվա հերոսներն ու հակահերոսները
Տարվա վերջում ընդունված է մրցանակներ տալ այս կամ այն ոլորտում աչքի ընկածներին:
Տարվա ընթացքում ի հայտ են գալիս հերոսներ և հակահերոսներ: Նրանց հիմա ընդունված է բաժանել սևերի ու սպիտակների:
Եկեք տեսնենք, թե 2018-ի համար ո՞ւմ կարելի է դափնեկիր դարձնել, ընդ որում՝ դափնեկիր ինչպես «պլյուս», այնպես էլ «մինուս» նշանով:
Եվ այսպես.
Տարվա շունը
Շան տարում աչքի ընկավ «Չալո» անունը կրող շունը, որը քայլում էր քայլերթի դուրս եկած Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների հետ: Մինչև Երևան հասնելը նիկոլենց միացել էր միայն «Չալոն»: Հետո շատերը միացան, բայց միայն «Չալոն» էր, հավատարիմ շան նման, «էն գլխից» հետները: Շունը քայլում էր, քայլում էր, քայլում...
Ի դեպ, «Չալոն» ամենաանշահախնդիրն էր քայլողներից շատերի համեմատ: Նրանք քայլեցին ու պաշտոն ստացան, իսկ «Չալոն» մնաց «Չալո»:
Տարվա քայլողը
Այս նոմինացիայում միանշանակ հաղթողը Նիկոլ Փաշինյանն է:
Տարվա արձանը
Նիկոլ Փաշինյանի արձանն է, որի գլուխը (ինչպես նաև ոտքի մի մասը) բառիս բուն իմաստով «կերան» հակահեղափոխականները:
Տարվա միրգը
Բանան:
Տարվա քաղաքացին
Հպարտը:
Տարվա «թրենդը»
Ուսապարկ, մորուք, կեպկա, սելֆիի ձողիկ և հազ:
Տարվա «քցվածը»
Նիկոլի հետ չքայլած, բայց նրան «բեսամթ պադդերժկա» արած դերասան Հովհաննես Ազոյանը՝ Կոլոտ Հովոն, ուզում էր պատգամավոր դառնալ, սակայն չդարձավ: Նիկոլը նրան չներեց ժամանակից շուտ տկլորանալու համար:
Տարվա ոչ կոմպետենտը
Այս նոմինացիային շատերը կարող էին հավակնել նոր իշխանության կազմում, բայց մենք նախապատվությունը տալիս ենք 2800-ամյա մայրաքաղաքի քաղաքապետ նշանակված «սև ու սպիտակ» Կարգին Հայկոյին:
Տարվա «կլասիկը»
Միանշանակ Էդմոն Մարուքյան:
Սերժ Սարգսյանի երբեմնի հաճախորդը հիմա ձգտում է դառնալ Նիկոլ Փաշինյանի հաճախորդը: Ախր շա՜տ «կլասիկն» է Էդմոնը, շա՜տ ...
Տարվա նախադասությունը
Այստեղ մրցում են երկուսը՝ Սերժ Սարգսյանն իր՝ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» և Գագիկ Ծառուկյանն իր՝ «Քո «կլասիկ» ցավը տանեմ...» ձևակերպումներով:
Տարվա թրաշամանուկը
Սփյուռքի նախկին նախարարության նախկին նախարար Մխիթար Հայրապետյանին կարելի է տալ այս մրցանակը: Նա իր մեջ խտացնում է նոր իշխանությունների դիլետանտությունը, անգրագիտությունը և անփորձությունը:
Եթե Տորիչելլին լիներ Մխիթարին ծանոթ, ապա նա մեր թրաշամանուկին կդարձներ փորձանոթ (դատարկության պահով):
Տարվա գործողությունը
Նիկոլ Փաշինյանի գղտոցը ֆեյսբուքյան «լայվի» ժամանակ՝ հպարտ քաղաքացիների հիացական բացականչությունների ներքո:
Տարվա «ասֆալտչիկը»
Կրկին Նիկոլ Փաշինյան:
Տարվա սեփականատերը և «Իմ քայլի» մոլի երկրպագուն
Լֆիկ Սամո:
Տարվա շնորհքով ներխուժվածը
Շմայս:
Տարվա Վիշինսկին
Նիկոլ Փաշինյանին կալանավորելու միջնորդություն ներկայացրած և այժմ նույն Նիկոլ Փաշինյանի հրահանգներով ուրիշներին կալանավորող գլխավոր դատախազ Արթուր Դավթյան:
Տարվա կարգախոսը
«Դուխով»:
Մրցանակի է արժանի նաև «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» կարգախոսը, բայց քանի որ իշխանափոխությունից հետո բոլորը մերժվում են բացի Սերժից, ուստի՝ «Oscar goes to ... «Դուխով»»:
Տարվա գործիքը
Թմբուկ:
Գըմփ-գըմփ-հո՛ւ:
Շան տարվանն արժանի կենդանի
Ոչխար:
Ցուցակը շարունակելի է:
. . .
Շան տարում ահագին մարդ շնացավ ու շանտղություն արեց: Հուսանք, որ գալիք խոզի տարում խոզություն անելը խաղի կանոն չի դառնա:
Շնորհավոր Նոր տարի:
Հայկ Ուսունց
ELKA
Источник: http://www.7or.am/am/news/view/153354/
Автор: hayzinvjr на 15:13:00 Комментариев нет:
Отправить по электронной почтеНаписать об этом в блогеПоделиться в XОпубликовать в FacebookПоделиться в Pinterest

Ամանորյա «գազային» ողջույն Փաշինյանից. գազը թանկացավ (տեսանյութ)

Ամանորյա «գազային» ողջույն Փաշինյանից. գազը թանկացավ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրեց, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկու հեռախոսազրույց է ունեցել, որից հետո գազի գինը ավելացել է:
Փաշինյանն, իհարկե, փորձեց մի փոքր խուճուճ ձևով ներկայացնել այդ թանկացումը՝ հայտարարելով, թե սպառողների համար գինը չի թանկանա, բայց որքան էլ խուճուճացվի ձևակերպումը, միևնույն է` տակը մնում է այն, որ Փաշինյանի թիմը չկատարեց իր հերթական խոստումը և հերթական անգամ բացասական արդյունք գրանցեց:
Եթե հիշում եք, ամիսներ առաջ խոստացվել էր, որ գազի գինը պետք է իջնի: Մոսկովյան վերջին այցից հետո Փաշինյանը «լայվով» հայտարարել էր, որ ինքը կարծում է, որ ամեն ինչ լավ կլինի գազի գնի պահով կամ առնվազն վատ չի լինի: Նրա ասածի իմաստն այն էր, որ գազի գինը եթե չէժանանա, ապա գոնե չի թանկանա: Ստացվեց 3-րդ չհայտարարված տարբերակը՝ գազի գինը թանկացավ:
Փաշինյանն ասում է, որ գինը թանկացել է ռուսական «Գազպրոմի» ու «Գազպրոմ-Արմենիայի»տիրույթում և սպառողների վրա դա չի անդրադառնա, բայց միտումնավոր շրջանցում է 3 կարևոր հարցերի պատասխանները՝
1. որքա՞ն է ավելացել ՌԴ-ից Հայաստան մատակարարվող գազի գինը,
2. ինչքա՞ն ժամանակով է սպառողների համար գազի գինը նույնը մնալու,
3. ո՞ւմ և ինչի՞ հաշվին է փոխհատուցվելու սպառողի համար գազի գնի չփոփոխումը:
Պարզ է, որ եթե Փաշինյանը պոպուլիստական ու «դուխով» թեմաներով որոշի սպառողների համար գին չավելացնել, ապա կա՛մ պետք է «Գազպրոմ-Արմենիան», կա՛մ պետական բյուջենփոխհատուցի (դոտացիա տրամադրի) գնի տարբերությունը: Եթե դա արվի «Գազպրոմ-Արմենիայի» հաշվին, ապա դժվար է ասել, թե արդյոք այդ կառույցը կարո՞ղ է նման բեռ վերցնել իր վրա՝ միաժամանակ պահպանելով գազային ենթակառուցվածքների նորմալ աշխատանքը:
Իսկ եթե գնի ավելացման փոխհատուցումն արվելու է պետբյուջեի հաշվին, ապա խոսակցությունն այն մասին, թե իբր սպառողի համար գազի գինը չի ավելանալու, պարզապես խաբեություն է, քանզի բյուջեն հարկատուների հաշվին է գոյանում ու պետք չէ հարկատուների գումարներով նույն այդ հարկատուներին լավություն անել: Փաշինյանի ասած՝ 350 հազար աշխատողները չպետք է լրացուցիչ ճռռան, որպեսզի 800 հազարի մոտ ինքը կարողանա «գազի գին չբարձրացնող» խաղալ ու թաքցնել հերթական ձախողումը:
Ուշագրավն այս օրերին այն էր, որ Փաշինյանի կողմնակիցները տարածում էին, թե բա ավելի լավ է գազի թանկ գին վճարենք ու մի քիչ էլ սառենք, բայց փոխարենը արժանապատիվ պահենք մեզ: Թե քանի՞ հոգի ընդունեց «թավշյա» տղաների ու աղջիկների այս «հեղափոխական» թեզը, թողնենք կենդանաբանների հաշվարկին: Եվս մի քանի այսպիսի «դուխով» թեզերի կյանքի կոչում և ժողովուրդը կհայտնվի 90-ականների տնտեսական կոլապսի մեջ: Չհաշված քաղաքականն ու անվտանգայինը:
Թե ինչ են սրանք հասկանում արժանապատվության տակ, այլ խոսակցության թեմա է: Տվյալ դեպքում «արժանապատվությունը», փաստորեն, նույնացվում է կյանքի որակի անկման ու կյանքի գնի թանկացման հետ: Եթե հպարտ քաղաքացիներին դա բավարարում է, ապա շնորհավորում ենք նրանց Նոր տարին:
Կորյուն Մանուկյան
Источник: http://www.7or.am/am/news/view/153362/
Автор: hayzinvjr на 15:05:00 Комментариев нет:
Отправить по электронной почтеНаписать об этом в блогеПоделиться в XОпубликовать в FacebookПоделиться в Pinterest

«Թավշյա հեղափոխության» պտուղները. տագնապի զանգերը խփելու պահն է, սթափվե՛ք, քնած հայեր

Փաշինյանի պատկերացմամբ այսպիսի՞ն է հայկական ավանդական ընտանիքը․․․
 Դե վայելե՛ք «թավշյա հեղափոխության» պտուղները… Խորհրդարանական ընտրություններից հետո ձեզանից շատերն ուրախությամբ ասո՞ւմ էին, չէ՞, հաղթեցինք՝ չգիտակցելով, որ հաղթել են իրենք իրենց…
Գուցե ձեզանից ոմանք հարցնեն՝ ի՞նչ պտուղներ: Հիշեցնեմ՝ «թավշյա հեղափոխությունից» հետո ԼԳԲՏ-ները (լեսբուհիները, գեյերը /արվամոլները/, բիսեքսուալները, տրանսվիստիտները) շատ լավ գիտակցեցին, թե ովքեր են եկել իշխանության: Իշխանության եկածներից մեկն, օրինակ, վարչապետի տեղակալ, իր այդ պաշտոնը ստանձնելուց առաջ այլասերվածների հնարավորությունների, իրավունքների հրապարակային պաշտպանությամբ հանդես եկած, Նիկոլ Փաշինյանի հարազատ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար կազմում (ՔՊ-ի վարչության անդամ) այն ժամանակ և այժմ էլ գտնվող, ներկայումս, մինչ առաջիկա նշանակումները, ՀՀ վարչապետի տեղակալի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն է:
Վարչապետի տեղակալի պաշտոնը ստանձնելուց որոշ ժամանակ առաջ, ավելի որոշակի՝ 2017թ. մայիսի 30-ին, Ավինյանը ՔՊ-ի վարչության անդամ լինելուց բացի, լինելով նաև Երևանի ավագանու անդամ և ԵԼՔ դաշինքի մամուլի քարտուղար, «Մՙեդիա կենտրոնում» կայացած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով այլասերվածների խնդրին, մասնավորապես ասել է. «Վերջին հետազոտությունների արդյունքներով կարող եմ ասել, որ դեռևս մեր հասարակության 80-85 տոկոսը չի ընկալում ԼԳԲՏ համայնքին»: Նույն ասուլիսի ընթացքում Տիգրան Ավինյանն ասել է նաև, որ պետք է աշխատանքներ տանել, որպեսզի քայլ-քայլ գանք մի իրավիճակի, երբ «Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր քաղաքացի պաշտպանված կլինի օրենքով, Սահմանադրությամբ և կունենա հնարավորություն, այսինքն՝ բոլորը կունենան հավասար հնարավորություններ, բոլոր խմբերը» (https://www.youtube.com/watch?v=ZFV91Q3OtEQ ):
Ընդգծենք, որ Ավինյանի այս խոսքը պետք է նկատի ունենալ համատեքստում, քննարկման բուն թեմայի շրջանակում: «Բոլոր խմբերը»՝ նշանակում է նաև ԼԳԲՏ-ները։ Ձեզ հայտնի ու գուցե նաև անհայտ բոլոր այլասերվածները, ըստ Ավինյանի, պետք է ունենան հավասար հնարավորություններ, այսինքն նաև՝ քարոզչության, երեխա որդեգրելու իրավունքներ և այլն: Կրկնում ենք՝ սա խայտառակություն է, ավելին՝ զարհուրելի։ Նկատի ունենալով, որ տվյալ պահին Տիգրան Ավինյանը ոչ միայն ՔՊ-ի վարչության անդամ էր, այլև ԵԼՔ դաշինքի մամուլի քարտուղար, նրա արտահայտած վերոնշյալ տեսակետը, փաստորեն, նույն դաշինքի պաշտոնական դիրքորոշումն էր՝ առավել ևս, որ դրանից հետո հիշյալ դաշինքի կողմից Ավինյանի ասածին հակառակ որևէ դիրքորոշում կամ նույնիսկ կարծիք չարտահայտվեց:
ԼՀԲՏ-ները շատ լավ գիտակցեցին նաև, որ իրենց այլասերվածության քարոզչության և այլ «իրավունքների» պաշտպանները գտնվում են հենց «թավշյա հեղափոխության» արդյունքում հաղթած, ՀՀ գործադիր իշխանությունը գրաված կամ վերցրած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի կազմում՝ հանձին համասեռամոլների և ուրիշ այլասերվածների «իրավունքների‰ ջերմեռանդ պաշտպաններ, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր և տնօրեն Մարո Մաթոսյանի և 2009 թ. հունիսին «Եկեք խոսենք սեքսի մասին»‰ պոռնոգրաֆիան հրատարակած, ՀՀ ոստիկանության հանցավոր անգործության ու քաղաքական կոռուպցիայի արդյունքում անպատիժ մնացած, 2011 թ. Երևանում «Հեշտոցի մենախոսությունները» թատերական ներկայացումը բեմադրած «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր, համանախագահ, իր հիմնադրած ու ղեկավարած կազմակերպության հետ Հայաստանում այլասերվածության քարոզչությամբ զբաղված , Կանադայի քաղաքացի Լարա Ահարոնյանի: Ի դեպ, Մարո Մաթոսյանի վերաբերյալ հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաշտոնական կայքում գրված է. «Նա Հայաստանում քաղաքացիական հասարակության պաշտպանության ակտիվիստ է, ով աշխատում է… կանանց և ԼԳԲՏ իրավունքների պաշտպանման համար…»:
Վերը շարադրվածը գիտակցելուց հետո, «Թավշյա հեղափոխության» շնորհած ազատություններից (սանձարձակություններից) և դեմոն-կրատիայից ոգևորված այլասերվածներն այնքան էին լկտիացել, որ Երևանում 2018 թ. օգոստոսի 14-ին մի առիթով մտել էին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին և ոստիկաններին ծեծել, մարմնական վնասվածքներ էին պատճառել նրանցից երկուսին:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ նկապի և լրատվության վարչության կողմից համասեռամոլների մասնակցությամբ միջադեպի, նրանց կողմից ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարված ֆիզիկական բռնության վերաբերյալ նույն օրը տարածած հաղորդագրության մեջ (կից՝ տեսագրությամբ նշված է). «Օգոստոսի 14-ին՝ ժամը 4-ն անց 30-ից սկսած ոստիկանության Կենտրոնականի բաժնում մի քանի րոպեն մեկ ահազանգեր էին ստացվում: Մի քաղաքացի հայտնում էր, որ «Կոմայգում» իրեն հարվածել են, մյուս ահազանգով խնդրում էին ոստիկան ուղարկել «Շիրակ» հյուրանոց, հաջորդ զանգահարողը ասում էր, որ նույն հյուրանոցում հարձակվել են իրենց վրա, դանակ ու զենք է եղել հարձակվողների մոտ, մի ուրիշն էլ նշում էր, որ «Աստորիա» հյուրանոցի մոտ իր ընկերուհու վրա են հարձակվել:
Ոստիկանության օպերատիվ խումբը նշված տարածքում պարզեց, որ ըստ զանգահարողների հայտարարությունների՝ նրանք համասեռամոլներ են և նրանց հարվածել է մի քաղաքացի: Այդ քաղաքացուն ոստիկանները մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով բերման ենթարկեցին ոստիկանություն:
Այսպես կոչված տուժած կողմը, իմանալով, որ կասկածյալին բերման են ենթարկում ոստիկանության Կենտրոնականի բաժին, հավաքվեցին ոստիկանության դիմաց, իսկ կասկածյալին բերման ենթարկելու պահին քաշքշուկ սկսեցին:
Իրավիճակը սրվեց, երբ բարձրաձայն հայհոյանքներից վրդովված՝ դուրս եկան հարակից տների բնակիչները:
Ոստիկանության ծառայողները փորձեցին հանդարտեցնել նրանց:
Ցավոք ոստիկանների հանդուրժողականությունը համարժեք չգնահատվեց և առաջին հայացքից կանայք, սակայն իրականում աղջկա զգեստներով տղամարդիկ ու նրանց համախոհները ներխուժեցին ոստիկանության բաժին՝ բերման ենթարկվածին հայտնաբերելու և վրեժխնդիր լինելու համար՝ այդ ընթացքում մարմնական վնասվածքներ պատճառելով ոստիկանության երկու ծառայողի, որոնցից մեկը տեղափոխվեց հիվանդանոց: Ոստիկանները կարգի հրավիրեցին ոստիկանության բաժին ներխուժածներին:
Պարզվել է ոստիկաններին մարմնական վնասվածք պատճառածների ինքնությունը՝ դավիթաշենցի, 21-ամյա Ժիրայր Հովհաննիսյան և երևանցի, 30-ամյա Մարատ Կիրիլյուկ:
Այս ամենը, բնականաբար, օրենքի շրջանակում իրավական հետևանքներ ունեցավ: Նշանակվել են փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր»:
Առանձնակի ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ ՀՀ ոստիկանության կամ որևէ այլ իրավապահ մարմնի կողմից առ այսօր որևէ տեղեկատվություն չի հրապարակվել, թե նախապատրաստված նյութերի հիման վրա քրեական գործ հարուցելու որոշում կայացվե՞ց, թե ոչ: Վերը շարադրվածի համատեքստում բնավ զարմանալի չի լինի, եթե ինչ-որ անհեթեթ պատճառաբանությամբ կամ պատճառաբանություններով, իսկ իրականում վերևից ստացված ցուցումով քրեական գործի հարուցումը մերժված լինի՝ նույնիսկ այն պարագայում, երբ ոստիկաններից երկուսին մարմնական վնասվածք է պատճառվել, ընդ որում, նրանցից մեկին նույնիսկ այն աստիճանի, որ հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն է առաջացել: Չար լեզուներն ասում են, որ դրանից հետո ՀՀ ոստիկանության ղեկավարությունից ոստիկաններին հրահանգել են՝ այլասերվածների նկատմամբ շա՜տ զգույշ լինել…
Ո՜չ, վերը ներկայացվածը դեռ ամբողջը չէ. վերջերս, ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների հենց նախօրեին ԶԼՄ-ներում տեղեկատվություն հրապարակվեց այն մասին, որ Երևանի դպրոցում Երևանի Տարաս Շևչենկոյի անվան թիվ 42 դպրոցում հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մայա Հովհաննիսյանը դպրոցականների շրջանում ԼԳՏԲ քարոզչություն է իրականացրել, մասնավորապես՝ «կոչ է արել մասնակցել ԼԳՏԲ համայնքի աջակցության ակցիային»: Այս մասին նույն օրը հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է նշված դպրոցի աշակերտներից մեկի ծնող, բժիշկ թերապևտ Լամարա Մանուկյանը:
«Ես անընդունելի եմ համարում նման հանգամանքը, հաշվի առնելով այն, որ դեռահասային տարքիում երեխաների մոտ սեռական կողմնորոշման մասին պատկերացումը հստակ ձեւավորված չէ»,- ասել է նա:
Հիշյալ ծնողի տեղեկացմամբ, ուսուցչուհին նաև դաժանաբար ծաղրել է աշակերտներին, վիրավորել ու նույնիսկ ֆիզիկական բռնություն գործադրել:
«Ես այս փաստն ապացուցող ձայնագրություններ ունեմ: Դրանք բոլորը փոխանցվել են ոստիկանությանը: Նախաքննությունն արդեն ավարտվել է»,- ասել է Լ. Մանուկյանը:
Ուշագրավ ևս մեկ հանգամանք. ծնողների բողոքներից հետո Մայա Հովհաննիսյանը թեև նշված դասարանին այլևս չի դասավանդում, սակայն շարունակում է աշխատել դպրոցում: Դպրոցի տնօրենը գուցե զգուշանո՞ւմ է՝ նրան աշխատանքից հեռացնելու պարագայում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կամ ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի եթե ոչ հարվածի տակ ընկնելուց, ապա բարկությանն արժանանալուց:
«Թավշյա հեղափոխության» պտուղները, սակայն, վերը ներկայացվածով դեռ չեն ավարտվում: Բոլորին լրագրային մեկ հոդվածով անդրադառնալ հնարավոր չէ, սակայն հիշենք ևս մեկը. «Հայաստանումառաջին անգամ 2 տրանսսեքսուալի օրինական անվանափոխություն է եղել». Այս մասին օրերս հայտնել է վրաց ԼԳԲՏ ակտիվիստ George Tabagari-ին:
«Այսօր Հայաստանից հիանալի լուրեր ենք ստացել,- «Twitter»-ի իր միկրոբլոգում ս. թ. դեկտեմբերի 10-ին անգլերենով գրել է նա: — Քաղաքացիական ակտերի գրանցման գրասենյակը հաստատել է 2 տրանսսեքսուալների անվանափոխության օրինականացումը առանց տրանսսեքսուալության հոգեբանական ախտորոշման պահանջի: Նախկինում սա անհրաժեշտություն էր»:
Ընթերցողներից ոմանք գուցե ասեն՝ լավ, նրանց բոլորի հերն էլ անիծած, ի՞նչ կապ ունի այս ամենի հետ մեր հեղափոխության առաջնորդը…
Հ1-ի եթերում ս. թ. դեկտեմբերի 6-ի հայտնի հեռուստաբանավեճի  ընթացքում Նիկոլ Փաշինյանը փորձեց արդարացնել իր հարազատ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամներ Մարո Մաթոսյանին և Լարա Ահարոնյանին՝ ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող, ԱԺ պատգամավորության թեկնածու Վիգեն Սարգսյանին բառացի ասելով հետևյալը. «Էն մարդը, որին ձերոնք տարածում են, թե ակտիվիստ ա (նկատի ունի ակտիվիստ՝ այլասերվածության քարոզչության, ԼԳԲՏ անձանց իրավունքների, ներառյալ՝ այլասերվածության քարոզչության «իրավունքի» պաշտպանության ոլորտում.- Ա.Հ.), չորս երեխաների, չորս երեխաների մայր ա, ընտանիքի, ընտանիքի, հայկական ավանդական ընտանիքի մայր ա…»:
Կարծես թե չորս երեխաների մայր լինելը և անձամբ լեսբուհի կամ սեռական այլ փոքրամասնության անդամ չլինելն արդարացնում է այդպիսի անձի կողմից այլասերվածության քարոզչությունը կամ այլոց կողմից այլասերվածության քարոզչության «իրավունքի» պաշտպանությունը: Անձամբ ես Նիկոլ Փաշինյանի ասած «ձերոնք»-ին չեմ պատկանում, բայց հրապարակողներից ու տարածողներից մեկն էլ ես եմ, որ Մարո Մաթոսյանը համասեռամոլների և ուրիշ այլասերվածների «իրավունքների» ջերմեռանդ պաշտպան (ակտիվիստ) է, որ այդպիսին է նաև «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր և տնօրեն Մարո Մաթոսյանը: Ի՞նչ է՝ նրանք այդպիսի ակտիվիստ չե՞ն, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հրապարակայնորեն ասաց, թե «Էն մարդը, որին ձերոնք տարածում են, թե ակտիվիստ ա…»: Այսպիսով, Փաշինյանը փորձեց մոլորեցնել հանրային կարծիքը, բացի այդ, տվյալ անձին ներկայացրեց իբրև հայկական ավանդական ընտանիքի մայր՝ վիրավորելով բազմաթիվ հայկական ավանդական ընտանիքներին, քանի որ հայկական ավանդական ընտանիքի մայրը, իմ և շատ այլոց խորին համոզմամբ, չի կարող զբաղվել այլասերվածության քարոզչությամբ կամ, թեկուզ, ԼԳԲՏ-ների կողմից այլասերվածության քարոզչության «իրավունքի» պաշտպանությամբ: Ավելին՝ Փաշինյանն այդպիսով ներկայացրեց հայկական ավանդական ընտանիքի մասին իր պատկերացումը… Վա՜յ այդպիսի հայկական «ավանդական» ընտանիքին…
Հը՞, չե՞ք ուզում ասել կե՛ցցե հեղափոխությունը, կե՜ցցե Նիկոլը…
Գիտակցելով առկա մարտահրավերների ողջ վտանգավորությունը, «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնությունը 2018թ. դեկտեմբերի 12-ին հանդես է եկել հայտարարությամբ , որում մասնավորապես նշված է.
«Հայաստանի արժանապատիվ քաղաքացիներ, քույրեր և եղբայրներ
Տարիներ շարունակ մեր ազգային երկու ինստիտուտներին՝ Հայ Առաքելական եկեղեցուն և ավանդական ընտանիքին նետված մարտահրավերները և դրանց դեմ բացահայտ կամ թաքուն իրականացվող քարոզչական ու իրավական գործընթացները մտել են վճռորոշ փուլ` վերածվելով լրջագույն սպառնալիքների:
Այլևս անթաքույց կերպով աղճատվում և խեղաթյուրվում են ճշմարիտ աշխարհճանաչողությունը, ազգային-հոգևոր արժեհամակարգը, հայրենասիրության, ավանդական ընտանիքի ու բարոյականության ընկալումները:
Նախորդ իշխանության օրոք Հայաստանի կողմից ստորագրված ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեպքում միասեռական զույգերը՝ զուգընկերները, այլևս կհամարվեն ընտանիք՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
Ավելին, օրակարգում է ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագիծը, որի թիվ 197 հոդվածով այլ սեռական կողմնորոշում ունեցող անձանց նկատմամբ խտրական վերաբերմունք ցուցաբերելու դեպքում սահմանված է պատիժ՝ առավելագունը երեք տարի ազատազրկմամբ:
Մի շարք պաշտոնատար անձանց կողմից բարձրաձայնվել է ՀՀ դպրոցների ուսումնական ծրագրերից Հայոց եկեղեցու պատմություն առարկան հանելու նպատակահարմարության և անհրաժեշտության հարցը:
Իշխանությունների կողմից Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր սպասավորների ու Վեհափառ հայրապետի դեմ քարոզչական և անձնական ոտնձգություններին չի տրվում համարժեք գնահատական և չեն իրականացվում իրավաչափ գործողություններ:
Համոզված ենք, որ վերոնշյալ սպառնալիքների չեզոքացման առավել արդյունավետ ճանապարհը տարբեր անհատների, խմբերի և կազմակերպությունների միասնական ջանքերի համատեղումն է` անկախ իրենց քաղաքական հայացքներից, սոցիալական վիճակից, զբաղեցրած պաշտոններից և հասարակական դիրքից։
Հաշվի առնելով առկա իրողությունները՝ «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնությունը սկսում է հանդիպումների շարք՝ քննարկումների այդ հարթակից կառուցվածքային միավոր ստեղծելու նպատակով, որի ձևաչափը կորոշվի ապագայում:
Քննարկումներին մասնակցել ցանկացողները կարող են անձնական հաղորդագրություն ուղարկել «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության ֆեյսբուքյան էջին»:

Արթուր Հովհաննիսյան
Источник: http://livenews.am/press/2018/2289/28/21/45/
Автор: hayzinvjr на 01:11:00 Комментариев нет:
Отправить по электронной почтеНаписать об этом в блогеПоделиться в XОпубликовать в FacebookПоделиться в Pinterest
Следующие Предыдущие Главная страница
Подписаться на: Сообщения (Atom)

Wikipedia

Результаты поиска

Translate

.

  • Главная страница

Обо мне

hayzinvjr
Просмотреть профиль

Ярлыки

  • Пандухт (32)
  • Геноцид армян в 1915-23 гг. (11)
  • Турция (2)
  • А (1)
  • Аналитика (1)
  • Икорная дипломатия (1)

Общее·количество·просмотров·страницы

Архив блога

  • 16/02 (1)
  • 14/02 (3)
  • 12/02 (2)
  • 09/02 (3)
  • 07/02 (1)
  • 04/02 (1)
  • 03/02 (1)
  • 02/02 (2)
  • 31/01 (1)
  • 30/01 (4)
  • 29/01 (7)
  • 26/01 (4)
  • 25/01 (2)
  • 24/01 (6)
  • 19/01 (4)
  • 16/01 (5)
  • 15/01 (5)
  • 14/01 (7)
  • 13/01 (2)
  • 12/01 (1)
  • 11/01 (4)
  • 09/01 (2)
  • 08/01 (4)
  • 07/01 (4)
  • 06/01 (4)
  • 05/01 (2)
  • 04/01 (1)
  • 03/01 (1)
  • 01/01 (1)
  • 31/12 (4)
  • 30/12 (2)
  • 29/12 (6)
  • 28/12 (3)
  • 27/12 (3)
  • 26/12 (4)
  • 23/12 (1)
  • 21/12 (2)
  • 20/12 (1)
  • 19/12 (1)
  • 18/12 (3)
  • 15/12 (1)
  • 07/12 (3)
  • 01/12 (3)
  • 22/11 (1)
  • 20/11 (1)
  • 19/11 (1)
  • 15/11 (1)
  • 12/11 (3)
  • 10/11 (2)
  • 08/11 (1)
  • 07/11 (1)
  • 02/11 (1)
  • 01/11 (3)
  • 31/10 (1)
  • 27/10 (1)
  • 25/10 (1)
  • 21/10 (1)
  • 20/10 (2)
  • 18/10 (4)
  • 16/10 (4)
  • 11/10 (1)
  • 06/10 (3)
  • 01/10 (1)
  • 30/09 (3)
  • 28/09 (1)
  • 26/09 (1)
  • 25/09 (3)
  • 24/09 (6)
  • 23/09 (1)
  • 21/09 (2)
  • 20/09 (2)
  • 19/09 (9)
  • 18/09 (4)
  • 17/09 (3)
  • 16/09 (3)
  • 15/09 (5)
  • 14/09 (1)
  • 12/09 (1)
  • 11/09 (2)
  • 10/09 (2)
  • 09/09 (3)
  • 08/09 (2)
  • 06/09 (6)
  • 05/09 (5)
  • 03/09 (1)
  • 30/08 (1)
  • 29/08 (2)
  • 27/08 (1)
  • 26/08 (2)
  • 22/08 (6)
  • 21/08 (1)
  • 20/08 (2)
  • 19/08 (1)
  • 18/08 (1)
  • 17/08 (2)
  • 15/08 (4)
  • 14/08 (1)
  • 13/08 (1)
  • 12/08 (2)
  • 10/08 (1)
  • 07/08 (4)
  • 05/08 (2)
  • 03/08 (4)
  • 02/08 (3)
  • 01/08 (1)
  • 31/07 (1)
  • 22/07 (1)
  • 19/07 (3)
  • 14/06 (1)
  • 04/06 (1)
  • 01/05 (1)
  • 17/04 (1)
  • 08/12 (1)
  • 30/11 (2)
  • 23/09 (1)
  • 09/08 (1)
  • 22/07 (1)
  • 04/09 (1)
  • 23/06 (2)
  • 11/06 (1)
  • 29/05 (1)
  • 19/05 (1)
  • 09/05 (1)
  • 30/04 (1)
  • 12/04 (2)
  • 09/04 (1)
  • 04/04 (1)
  • 03/04 (1)
  • 24/03 (1)
  • 23/03 (1)
  • 18/03 (1)
  • 14/03 (1)
  • 06/03 (1)
  • 04/03 (1)
  • 03/03 (1)
  • 02/03 (1)
  • 27/02 (2)
  • 24/02 (1)
  • 23/02 (1)
  • 20/02 (1)
  • 19/02 (2)
  • 16/02 (1)
  • 15/02 (1)
  • 14/02 (1)
  • 13/02 (1)
  • 12/02 (3)
  • 11/02 (1)
  • 09/02 (1)
  • 07/02 (2)
  • 27/01 (1)
  • 08/01 (1)
  • 24/12 (1)
  • 11/10 (1)
  • 09/10 (1)
  • 30/09 (2)
  • 10/09 (1)
  • 09/09 (1)
  • 08/09 (1)
  • 27/08 (1)
  • 17/08 (1)
  • 16/08 (1)
  • 15/08 (1)
  • 14/08 (1)
  • 13/08 (1)
  • 09/08 (1)
  • 08/08 (2)
  • 07/08 (2)
  • 05/08 (1)
  • 03/08 (2)
  • 30/07 (1)
  • 27/07 (2)
  • 23/07 (1)
  • 22/07 (1)
  • 20/07 (1)
  • 19/07 (1)
  • 14/07 (1)
  • 10/07 (1)
  • 08/07 (1)
  • 05/07 (1)
  • 03/07 (2)
  • 30/06 (1)
  • 29/06 (2)
  • 28/06 (3)
  • 26/06 (1)
  • 23/06 (1)
  • 22/06 (3)
  • 20/06 (1)
  • 19/06 (2)
  • 15/06 (1)
  • 14/06 (2)
  • 13/06 (1)
  • 12/06 (2)
  • 08/06 (2)
  • 04/06 (1)
  • 29/05 (1)
  • 28/05 (1)
  • 27/05 (1)
  • 26/05 (1)
  • 25/05 (2)
  • 23/05 (3)
  • 22/05 (5)
  • 17/05 (1)
  • 13/05 (1)
  • 10/05 (2)
  • 09/05 (2)
  • 08/05 (1)
  • 07/05 (1)
  • 06/05 (1)
  • 05/05 (1)
  • 03/05 (4)
  • 30/04 (4)
  • 29/04 (1)
  • 28/04 (1)
  • 26/04 (2)
  • 24/04 (2)
  • 23/04 (1)
  • 20/04 (3)
  • 19/04 (4)
  • 18/04 (3)
  • 17/04 (3)
  • 15/04 (2)
  • 14/04 (1)
  • 12/04 (2)
  • 11/04 (1)
  • 10/04 (5)
  • 09/04 (5)
  • 08/04 (3)
  • 07/04 (3)
  • 06/04 (2)
  • 05/04 (2)
  • 04/04 (1)
  • 03/04 (2)
  • 02/04 (2)
  • 01/04 (3)
  • 31/03 (4)
  • 30/03 (2)
  • 29/03 (8)
  • 27/03 (1)
  • 25/03 (3)
  • 24/03 (1)
  • 23/03 (5)
  • 22/03 (1)
  • 21/03 (6)
  • 20/03 (2)
  • 19/03 (2)
  • 18/03 (2)
  • 17/03 (5)
  • 16/03 (1)
  • 15/03 (2)
  • 14/03 (3)
  • 13/03 (4)
  • 12/03 (1)
  • 11/03 (3)
  • 10/03 (1)
  • 09/03 (1)
  • 08/03 (5)
  • 07/03 (2)
  • 05/03 (3)
  • 04/03 (4)
  • 03/03 (5)
  • 02/03 (2)
  • 01/03 (2)
  • 28/02 (4)
  • 27/02 (11)
  • 26/02 (4)
  • 25/02 (2)
  • 24/02 (7)
  • 23/02 (1)
  • 22/02 (4)
  • 21/02 (5)
  • 20/02 (3)
  • 19/02 (5)
  • 18/02 (12)
  • 17/02 (7)
  • 16/02 (4)
  • 15/02 (4)
  • 14/02 (3)
  • 13/02 (6)
  • 12/02 (10)
  • 11/02 (8)
  • 10/02 (8)
  • 09/02 (2)
  • 08/02 (5)
  • 07/02 (7)
  • 06/02 (2)
  • 05/02 (11)
  • 04/02 (3)
  • 03/02 (3)
  • 02/02 (3)
  • 01/02 (8)
  • 31/01 (6)
  • 30/01 (17)
  • 29/01 (14)
  • 28/01 (11)
  • 27/01 (9)
  • 26/01 (6)
  • 25/01 (4)
  • 24/01 (9)
  • 23/01 (13)
  • 22/01 (11)
  • 21/01 (11)
  • 20/01 (3)
  • 19/01 (1)
  • 17/01 (2)
  • 16/01 (9)
  • 15/01 (4)
  • 14/01 (10)
  • 13/01 (7)
  • 12/01 (7)
  • 11/01 (8)
  • 10/01 (7)
  • 09/01 (4)
  • 08/01 (6)
  • 07/01 (9)
  • 06/01 (3)
  • 05/01 (1)
  • 04/01 (7)
  • 03/01 (6)
  • 02/01 (1)
  • 31/12 (2)
  • 30/12 (7)
  • 29/12 (2)
  • 28/12 (5)
  • 27/12 (2)
  • 26/12 (1)
  • 25/12 (1)
  • 24/12 (7)
  • 23/12 (9)
  • 21/12 (4)
  • 20/12 (4)
  • 18/12 (1)
  • 17/12 (1)
  • 12/12 (3)
  • 10/12 (3)
  • 06/12 (5)
  • 05/12 (3)
  • 04/12 (3)
  • 03/12 (2)
  • 02/12 (2)
  • 01/12 (2)
  • 30/11 (8)
  • 29/11 (1)
  • 28/11 (3)
  • 27/11 (1)
  • 22/11 (3)
  • 21/11 (7)
  • 20/11 (13)
  • 19/11 (1)
  • 15/11 (3)
  • 12/11 (8)
  • 11/11 (18)
  • 10/11 (2)
  • 09/11 (6)
  • 08/11 (2)
  • 07/11 (2)
  • 06/11 (6)
  • 05/11 (2)
  • 04/11 (6)
  • 03/11 (10)
  • 02/11 (13)
  • 01/11 (8)
  • 31/10 (8)
  • 30/10 (12)
  • 29/10 (8)
  • 28/10 (3)
  • 26/10 (2)
  • 21/10 (2)
  • 19/10 (1)
Тема "Венецианское окно". Технологии Blogger.