Տարվա վերջում ընդունված է մրցանակներ տալ այս կամ այն ոլորտում աչքի ընկածներին:
Տարվա ընթացքում ի հայտ են գալիս հերոսներ և հակահերոսներ: Նրանց հիմա ընդունված է բաժանել սևերի ու սպիտակների:
Եկեք տեսնենք, թե 2018-ի համար ո՞ւմ կարելի է դափնեկիր դարձնել, ընդ որում՝ դափնեկիր ինչպես «պլյուս», այնպես էլ «մինուս» նշանով:
Եվ այսպես.
Տարվա շունը
Շան տարում աչքի ընկավ «Չալո» անունը կրող շունը, որը քայլում էր քայլերթի դուրս եկած Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների հետ: Մինչև Երևան հասնելը նիկոլենց միացել էր միայն «Չալոն»: Հետո շատերը միացան, բայց միայն «Չալոն» էր, հավատարիմ շան նման, «էն գլխից» հետները: Շունը քայլում էր, քայլում էր, քայլում...
Ի դեպ, «Չալոն» ամենաանշահախնդիրն էր քայլողներից շատերի համեմատ: Նրանք քայլեցին ու պաշտոն ստացան, իսկ «Չալոն» մնաց «Չալո»:
Տարվա քայլողը
Այս նոմինացիայում միանշանակ հաղթողը Նիկոլ Փաշինյանն է:
Տարվա արձանը
Նիկոլ Փաշինյանի արձանն է, որի գլուխը (ինչպես նաև ոտքի մի մասը) բառիս բուն իմաստով «կերան» հակահեղափոխականները:
Տարվա միրգը
Բանան:
Տարվա քաղաքացին
Հպարտը:
Տարվա «թրենդը»
Ուսապարկ, մորուք, կեպկա, սելֆիի ձողիկ և հազ:
Տարվա «քցվածը»
Նիկոլի հետ չքայլած, բայց նրան «բեսամթ պադդերժկա» արած դերասան Հովհաննես Ազոյանը՝ Կոլոտ Հովոն, ուզում էր պատգամավոր դառնալ, սակայն չդարձավ: Նիկոլը նրան չներեց ժամանակից շուտ տկլորանալու համար:
Տարվա ոչ կոմպետենտը
Այս նոմինացիային շատերը կարող էին հավակնել նոր իշխանության կազմում, բայց մենք նախապատվությունը տալիս ենք 2800-ամյա մայրաքաղաքի քաղաքապետ նշանակված «սև ու սպիտակ» Կարգին Հայկոյին:
Տարվա «կլասիկը»
Միանշանակ Էդմոն Մարուքյան:
Սերժ Սարգսյանի երբեմնի հաճախորդը հիմա ձգտում է դառնալ Նիկոլ Փաշինյանի հաճախորդը: Ախր շա՜տ «կլասիկն» է Էդմոնը, շա՜տ ...
Տարվա նախադասությունը
Այստեղ մրցում են երկուսը՝ Սերժ Սարգսյանն իր՝ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» և Գագիկ Ծառուկյանն իր՝ «Քո «կլասիկ» ցավը տանեմ...» ձևակերպումներով:
Տարվա թրաշամանուկը
Սփյուռքի նախկին նախարարության նախկին նախարար Մխիթար Հայրապետյանին կարելի է տալ այս մրցանակը: Նա իր մեջ խտացնում է նոր իշխանությունների դիլետանտությունը, անգրագիտությունը և անփորձությունը:
Եթե Տորիչելլին լիներ Մխիթարին ծանոթ, ապա նա մեր թրաշամանուկին կդարձներ փորձանոթ (դատարկության պահով):
Տարվա գործողությունը
Նիկոլ Փաշինյանի գղտոցը ֆեյսբուքյան «լայվի» ժամանակ՝ հպարտ քաղաքացիների հիացական բացականչությունների ներքո:
Տարվա «ասֆալտչիկը»
Կրկին Նիկոլ Փաշինյան:
Տարվա սեփականատերը և «Իմ քայլի» մոլի երկրպագուն
Լֆիկ Սամո:
Տարվա շնորհքով ներխուժվածը
Շմայս:
Տարվա Վիշինսկին
Նիկոլ Փաշինյանին կալանավորելու միջնորդություն ներկայացրած և այժմ նույն Նիկոլ Փաշինյանի հրահանգներով ուրիշներին կալանավորող գլխավոր դատախազ Արթուր Դավթյան:
Տարվա կարգախոսը
«Դուխով»:
Մրցանակի է արժանի նաև «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» կարգախոսը, բայց քանի որ իշխանափոխությունից հետո բոլորը մերժվում են բացի Սերժից, ուստի՝ «Oscar goes to ... «Դուխով»»:
Տարվա գործիքը
Թմբուկ:
Գըմփ-գըմփ-հո՛ւ:
Շան տարվանն արժանի կենդանի
Ոչխար:
Ցուցակը շարունակելի է:
. . .
Շան տարում ահագին մարդ շնացավ ու շանտղություն արեց: Հուսանք, որ գալիք խոզի տարում խոզություն անելը խաղի կանոն չի դառնա:
Շնորհավոր Նոր տարի:
Հայկ Ուսունց
Источник: http://www.7or.am/am/news/view/153354/
Комментариев нет:
Отправить комментарий