воскресенье, 3 ноября 2013 г.

ДЖАВАХКСКАЯ ДИАСПОРА РОССИИ: «ТРЕБУЕМ УПРАЗДНИТЬ ЗАПРЕТ НА ВВОЗ В ДЖАВАХК АРМЯНОЯЗЫЧНЫХ ШКОЛЬНЫХ УЧЕБНИКОВ, ЛИТЕРАТУРЫ И ПРЕССЫ».


Нынешний учебный год, как и обычно, для школьников Грузии начался с середины сентября текущего года и вот уже более полтора месяца как ученики армянских школ Грузии ждут свои учебники по армянскому языку и литературе.
В министерстве образования и науки Армении заверяют, что они своевременно обратились к своим грузинским коллегам с официальным ходатайством для получения разрешения поставлять школьные учебники для армянских учеников, но разрешение до сих пор так и не получили. Пока идёт переписка между образовательными ведомствами двух соседних стран, армянские школьники Грузии вынуждены изучать свой родной язык и произведения армянских писателей по старым непригодным учебникам. Мало того, что эти учебники физически потрёпаны они и по содержанию устарели.
Между тем, по данному вопросу никаких преград не должно было быть, поскольку давно уже есть межправительственная договорённость между Арменией и Грузией, согласно которой министерству образования и науки Армении предоставлена возможность снабжать армянские школы Грузии учебниками по армянскому языку и литературе. 
 
Вместе с этим, согласно Декларации Организации Объединенных Наций о правах коренных народов, а также рамочной Конвенции Совета Европы о защите национальных меньшинств, мы от властей Грузии решительно требуем:
 
• Срочно ликвидировать все возникшие преграды и оказать посильное содействие в обеспечении армянских школ Грузии учебниками по армянскому языку и литературе;
• Упразднить запрет на ввоз в Джавахк (край Самцхе-Джавахети) армяноязычных школьных учебников, литературы и прессы;
• Закрепить право и обеспечить армянское меньшинство проживающее на территории Грузии возможностью изучать и получать образование на своём родном армянском языке.

Известные юристы в США обсудят правовые аспекты Армянского вопроса.


Известные американские юристы армянского происхождения Давид Балабанян, Кейт Наапетян, Игорь Тимофеев и Эдвин Минасян примут участие в форуме «Национальная справедливость», который организовал Армянский национальный комитет Америки вместе с Сообществом армянских юристов Америки.
Как сообщили Арменпресс в американской группе «Ай Дата» (ANCA, Армянском национальном комитете Америки), юристы представят свой личный опыт в сфере защиты Армянского вопроса как в федеративных правовых системах, так и штатских.
На форуме будет представлена текущая правовая ситуация Армянского вопроса и его перспективы. Мероприятие будет вести председатель Сообщества армянских юристов Америки Гаро Казарян.
Основными докладчиками будут основатель Сообщества армянских юристов Америки Давид Балабанян, который имеет 40-летний опыт работы, руководитель ANCA по вопросам с правительством Кейт Наапетян, который специализируется по вопросам возмещения недвижимости времен Геноцида армян, член совета «Пол Хастингс» Игорь Тимофеев, который занимается кассационными процессами, международным арбитражем и решениями споров, а также управляющий юридической компании «Тененхаус» Эдвин Минасян.
Форум пройдет в Дни благодарения в Голливуде. В мероприятии примут участие академики, деятели искусства, юридические эксперты и политические деятели.

Азербайджанская сторона обстреляла школу в армянском селе Барекамаван.


Азербайджанская сторона открыла огонь в направлении сельской школы и хлева в селе Барекамаван Тавушской области Армении. Об этом в беседе с корреспондентомНовости Армении – NEWS.amсообщил глава села Барекамаван Гагик Абазян.
Он отметил, что вследствие обстрела в хлеве возник пожар, который удалось потушить местными силами. Стрельба велась также в направлении сельской школы. «Хотя в школе проводились уроки, к счастью, нет раненых. Инцидент произошел 31 октября. После этого пока не было обстрела»,– добавил сельский староста.

ՀԵՏԱԽՈՒՅԶԻ ԿՈՓՎԱԾՔ

Գնդապետ Ա.Կոտոյանի հրամանատարությամբ գործող զորամասի ճամբարային հավաքը կավարտվի ցուցադրական զորավարժությամբ

Հետախուզությունը բարդ ու դժվարին, բայց, միևնույն ժամանակ, չափազանց հետաքրքիր մասնագիտություն է: Այն ինչ նպատակ էլ հետապնդի` քաղաքական, տնտեսական, թե ռազմական, հետախույզից պահանջում է հարուստ գիտելիքներ, մասնագիտական պատրաստվածություն, վերլուծական կարողություն, հնարամտություն, բարոյակամային և ֆիզիկական բարձր որակներ, նպատակասլացություն ու, բնականաբար, անսահման հայրենասիրություն:
Հետախուզական աշխատանքում հայերը երբեք շարքային ծառայողներ չեն եղել, ընդհակառակը, միշտ գործել են «առաջնագծում» և կատարել են «գլխավոր» դերեր: Արցախյան պատերազմում մեր հաջողությունները մեծ մասամբ պայմանավորված էին հենց հետախույզների աշխատանքի արդյունավետությամբ: Անհրաժեշտությունից ելնելով, կամավորական ջոկատների հետախուզական խմբերում ընդգրկված, բայց մասնագիտական որևէ պատրաստություն չանցած այդ տղաներն իրենց առջև դրված խնդիրները կատարում էին բացարձակ ճշտությամբ, հաճախ օգտագործելով «ժողովրդական» հետախուզության պարզ ու չափազանց արդյունավետ մեթոդները:
Ազգային բանակի հետախուզության հիմքը դրվել է քսանմեկ տարի առաջ: Նոր-նոր ձևավորված խմբերը, թրծվելով շարունակվող պատերազմում, մասնակցեցին նաև ամենաբարդ ու վճռորոշ ճակատամարտերին: Այսօր զորատեսակն ամենամարտունակներից է մեր բանակում: Զորամասերն ու առանձին ստորաբաժանումները համալրվում են մտավոր ու ֆիզիկական բարձր տվյալներ ունեցող պարտադիր ժամկետային ու պայմանագրային զինծառայողներով: Հետախույզների ուսումնական ծրագրերն էլ առանձնանում են իրենց հարստությամբ ու յուրօրինակությամբ, որոնց հաղթահարումը զինվորին դարձնում է սովորականից ավելի ուժեղ, համարձակ ու մարտունակ:
Գնդապետ Արսեն Կոտոյանի հրամանատարությամբ գործող զորամասը հերթական ճամբարային հավաքն է անցկացնում, որն այս անգամ ավարտվելու է մասնագիտական տոնի առթիվ կազմակերպվող ցուցադրական զորավարժությամբ: Օրվա համար հերթական պարապմունքից առաջ զրուցեցինք հրամանատարի հետ:
-Մեր անձնակազմը միշտ պատրաստ է կատարելու վերադաս հրամանատարության կողմից ստացվող հնարավոր բոլոր առաջադրանքները: Մարտական պատրաստականությունն ինձ գոհացնում է, իսկ ամենաշատն ուրախացնում է զորամասում տիրող բարոյահոգեբանական վիճակը, հմտությունները մշտապես զարգացնելու և կատարելագործելու ձգտումը: Եթե ասեմ, որ ամբողջությամբ կատարվել են ընթացիկ ուսումնական տարվա համար նախատեսված ծրագրերը, քիչ բան ասած կլինեմ, որովհետև գործնական պարապմունքներն այնպիսի առարկաներից, ինչպիսիք են կրակայինը, օդադեսանտային պատրաստությունը (պարաշյուտային թռիչքները), ֆիզպատրաստությունը և այլն, նախորդ տարիների համեմատ երկու-երեք անգամ ավելի շատ են կատարվել, չորս անգամ ավելացել է ազատ անկումով պարաշյուտային թռիչք կատարողների թիվը: Անցած ժամանակաշրջանում մասնակցել ենք մի շարք զորավարժությունների, որոնցից են բանակային երկու զորամիավորումների, ինչպես նաև ռուսական զորախմբի հետ անցկացվածները: Եթե նախորդ տարիներին զորամասը ճամբարային հավաքները, մարզումներն անցկացնում էր նախատեսված երեք ուսումնական կենտրոններում, ապա այս տարի մենք մարզումներ ենք անցկացրել պաշտպանության նախարարության, զորամիավորումների և զորամասերի ենթակայության տակ գտնվող մի շարք այլ զորավարժարաններում և ուսումնական կենտրոներում, որոնք գտնվում են ամենատարբեր բարձրություններում և բնակլիմայական պայմաններում: Նպատակն այն է, որ զինծառայողներն ամենուր գործելու կոփվածք ձեռք բերեն:
♦♦♦

Այնուհետև տարբեր ուսումնական կետերում ստորաբաժանումների զինվորները ցուցադրեցին իրենց մասնագիտական հմտությունները և զինանոցում առկա առանձին զենքերն ու սարքավորումները:

Տեղամասերից մեկում մենք տեսանք տարբեր տիպի թաքստոցներ, կապիտան Առուշանյանի հետախույզները ցուցադրեցին հակառակորդի զինվորների վնասազերծման, կապկպման ու գերեվարման իրենց հմտությունը: Ակնթարթների ընթացքում աննախանձելի վիճակում հայտնվեցին «հակառակորդներ»՝ շարքային Գեւորգ Սարգսյանը, եֆրեյտոր Ալբերտ Աբովյանը, կրտսեր սերժանտ Վազգեն Դավթյանը: Ձեռնամարտի հմտությամբ փայլեցին շարքայիններ Հարութ Սահակյանը, Նարեկ Խնկոյանը, եֆրեյտոր Վրեժ Ոսկանյանը, մյուսները: Ցուցադրվում էին նաև առաջին բուժօգնության միջոցները, դեսանտավորման պարագաները (պարաշյուտային դեսանտ և նույնը ուղղաթիռից իջնելով` «ֆալստրոպ»): Տեսանք նաև մասնագիտական հանդերձանքներ, որոնց մի մասը տեղական արտադրության էր: Լեյտենանտ Հովհաննիսյանը հանգամանորեն պարզաբանեց ցուցադրվող զենքի, զինամթերքի, սարքավորումների հնարավորություններն ու օգտագործման ձևերը:



Այնուհետև ականատես եղանք մարտական ստորաբաժանումների մասնագիտական գործողություններին: Սկզբում մարտական ձեռնամարտի իրենց վարպետությունը ցույց տվեցին «Փոքր Մհերի» հայկազունները, նրանցից հետո ավագ լեյտենանտ Գ.Հովհաննիսյանի ղեկավարությամբ ցուցադրվեց «դարանակալում», մայոր Վ. Օհանյանի զինվորների կողմից` «հանկարծակի հանդիպում հակառակորդի հետ», մայոր Ա. Սարգսյանի խումբը ցույց տվեց հատուկ կրակային վարժություն` օգտագործելով թիրախային իրադրությունը: Եղան նաև ձեռնամարտի ցուցադրություններ սակրավորային բահի և Կալաշնիկովի գնդացրի օգտագործմամբ: Զինվորների մեջ մեծ թիվ էին կազմում մարզիկները, մեր երկրի և տարբեր միջազգային մրցաշարերի հաղթողներ ու մրցանակակիրներ: Նրանցից են Սևակ Պողոսյանը, Արմեն Իգնատոսյանը, Էդգար Ծառուկյանը, Արտյոմ Առաքելյանը, Սեյրան Հովհաննիսյանը, Նարեկ Մարտիրոսյանը, Արմեն Իսկանդարյանը, Արման և Արմեն Ավագյանները, Արամ Արզումանյանը և շատ ու շատ ուրիշներ:
Տեսնելով այս հետախույզ զինվորների մարտավարամասնագիտական պատրաստականության բարձր աստիճանը, համոզվում ես, որ զորամասում տարվող աշխատանքները խիստ նպատակային են, որ ջոկատներն ու խմբերն ի վիճակի են կատարելու ամենաբարդ ռազմական խնդիրները, որ տարիներ շարունակ զորամասը հմուտ զինվորներ է պատրաստում հայրենիքի պաշտպանության համար, և հետախույզների այսօրվա սերունդը պատվով է շարունակելու ավագ սերնդի լավագույն ավանդույթները:
ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան

http://www.hayzinvor.am/22977.html




ՍՐՏՈՎ ԸՆՏՐՎԱԾ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ


«Սպա լինելն աշխարհայացք է, զինվորական լինելը` ապրելակերպ»:
ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ
Երիտասարդ սպաներից ոմանք մի քանի տարի ծառայելուց հետո երկընտրանքի պահեր են ունենում` արդյոք ճի՞շտ են ընտրել մասնագիտությունը: Սովորաբար նման մտորումների առիթ են դառնում ինչպես ծառայության, այնպես էլ կենցաղի հետ կապված անսպասելի դժվարությունները: Երբեմն էլ սպային թևաթափ է անում որոշ ծառայակիցների` զինվորականին անհարիր պահվածքը: Նման դեպքերի համար առաջարկում ենք մի կարճ ինքնավերլուծություն:
Եթե դուք հպարտանում եք ձեր երկրով, աշխարհում բարի առաքելություն եք վերագրում նրան և ինքներդ պատրաստ եք իրականացնելու այն, ապա ճիշտ եք ընտրել մասնագիտությունը. դուք զինվորական պիտի դառնայիք: Վեհ գաղափարների վրա հիմնված պետականությունը զինվորականի իդեալն է, հանուն որի նա պատրաստ է ինքնազոհաբերության: Առանց այդ իդեալի` զինվորական լինել հնարավոր չէ:
Եթե ձեր հոգում ինչ-որ բան է թրթռում Հայաստանի օրհներգը լսելիս և հայոց եռագույնը տեսնելիս, ուրեմն՝ ճիշտ եք ընտրել մասնագիտությունը. դուք զինվորական պիտի դառնայիք: Զինվորականի համար պետական խորհրդանշաններն իր իդեալների նյութական արտահայտություններն են` մարտական դրոշը, զինվորական համազգեստը, տարբերանշանները, զենքը, որպես խրախուսանք տրվող պարգևները և այլն: Զինվորականը չի կարող անտարբեր լինել խորհրդանշանների նկատմամբ:
Եթե դուք կարիք եք զգում շփվելու ձեր համախոհների, ձեր իդեալներն ունեցող մարդկանց հետ, զգալու միասնաբար նույն նպատակին ծառայելու բերկրանքը, ապա ճիշտ եք ընտրել մասնագիտությունը. դուք զինվորական պիտի դառնայիք: Որևէ այլ տեղ չի կարող լինել համախոհների այնպիսի համախմբում, ինչպես բանակում է: Առանց զինակիցների զինվորական լինել հնարավոր չէ:
Եթե դուք սիրում եք փորձել ձեր ուժերը, չեք վախենում ֆիզիկական ու հոգեբանական դժվարություններից, եթե ձեզ դուր է գալիս ժամանակ առ ժամանակ ձեռնոց նետել ճակատագրին և այդ ամենն անել իմաստավորված, ապա ճիշտ եք ընտրել մասնագիտությունը. դուք զինվորական պիտի դառնայիք: Զինվորականն ինքն իրեն ճանաչում է պայքարի մեջ: Իսկ առանց ինքնաճանաչողության անհնար է կատարելագործվել:
Եթե դուք և ձեր հարազատներն այնքան ուժեղ եք, որ կարող եք դիմանալ ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված հաճախակի ու տևական բաժանումներին, հանկարծակի տեղափոխումներին ու կենցաղային անհարմարություններին, ապա ճիշտ եք ընտրել մասնագիտությունը. դուք զինվորական պիտի դառնայիք: Ճիշտ է ասված, որ զինվորականի ընտանիքը ծառայում է նրա հետ միասին: Միայն ամուր ընտանիք ունեցողը կարող է զինվորական դառնալ:
Վերջապես, եթե դուք կարող եք ծառայությանը նվիրվել առանց շահ ու պարգևատրում ակնկալելու և կարող եք ձեր հոգում փշրել նույնիսկ ձեր անարժան ծառայակցի պարգևատրումից առաջացած նախանձի կամ ընդվզումի ալիքը, ապա ճիշտ եք ընտրել մասնագիտությունը. դուք զինվորական պիտի դառնայիք:
Զինվորականի համար բավական է այն, որ ամբողջ կյանքի ընթացքում իր մասին ասեն. «Նա անձնվիրաբար է ծառայում իր երկրին»:
Զինվորականին ուրիշ պարգև պետք չէ:
«ՀԱՅ ԶԻՆՎՈՐ»

«ԱԼԻԵՎՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՈՉ ԹԵ ԲԱՐԵՓՈԽՈՒՄ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ»


Ադրբեջանում հետընտրական զարգացումների եւ այդ պետության արտաքին քաղաքականության վերաբերյալ «Հայ զինվորի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ, Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական հարցերով փորձագետ, ք.գ.թ. ԱՆԺԵԼԱ ԷԼԻԲԵԳՈՎԱՆ:
-Հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում կայացան նախագահական ընտրություններ, Իլհամ Ալիեւը վերընտրվեց: Ինչո՞վ էին տարբերվում նախագահական այս ընտրությունները նախորդներից:
-Իլհամ Ալիեւի վերընտրումից հետո տեղի ունեցան մի շարք հետաքրքիր զարգացումներ: Նախագահական ընտրությունների արդյունքները ԿԸՀ կողմից հայտարարելուց երկու օր անց Սահմանադրական դատարանը հաստատեց այն, եւ նույն օրն էլ Ադրբեջանի խորհրդարանում տեղի ունեցավ Իլհամ Ալիեւի երդմնակալությունը: Նման հապճեպությունը բավականին զավեշտալի էր: Ադրբեջանի ԿԸՀ-ն եւ ՍԴ-ն չէին հետազոտել ընդդիմադիրների բողոքները, որոնք պարտավոր էին քննարկել 14 օրվա ընթացքում: Երդմնակալության արարողությունը անցկացվեց առանց որեւէ արտասահմանյան դեսպանի, դիվանագետի կամ հյուրի մասնակցության, անգամ հեռուստացույցով չհեռարձակվեց: Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության ղեկավար Ազեր Գասըմովը այդ ամենը բացատրեց Ալիեւի համեստությամբ, ինչը այնքան էլ լուրջ փաստարկ չէ: Ադրբեջանցի փորձագետները գտնում են, որ իշխանությունը շփոթված էր, քանի որ ընտրությունների արդյունքները կեղծված էին, եւ այդպիսով փորձել են կանխել բանավեճերը, հասարակությանը կանգնեցնել փաստի առաջ: Ընտրության արդյունքների հապճեպ պաշտոնականացումն ու երդմնակալությունը փաստորեն ապացուցում են, որ իշխանությունը բռնազավթվել է:
-Ալիևն ընտրվեց երրորդ անգամ, սա ի սկզբանե դեմ է արևմտյան ժողովրդավարության սկզբունքներին: Արեւմուտքը չշնորհավորեց Իլհամ Ալիեւին եւ քննադատեց Ադրբեջանի նախագահական ընտրությունները, Ալիեւի վարչախումբը Արեւմուտքի հետ բանավեճում դրսեւորեց հարձակողական ոճ: Ինչպե՞ս բացատրել այս պահվածքը:
- Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունները քննադատեց ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովը` համարելով դրանք միջազգային չափանիշներից շատ հեռու: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ ասված է, որ իրենք քննադատում են հոկտեմբերի 9-ին կայացած նախագահական ընտրությունները: Այնուհետեւ ադրբեջանցի պաշտոնյաներն սկսեցին ապատեղեկատվություն տարածել ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների անունից: Այդ գործին լծվեց Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևը եւ իր սկանդալային հայտարարությամբ մեղադրեց ԱՄՆ-ին ընտրությունները կեղծելու պատվեր տալու մեջ` նշելով, թե ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք խորհուրդ էին տալիս Ազգային խորհրդի ներկայացուցչին տալ ընտրողների ձայների 25%-ը և թողնել 75%-ը, իբր թե ձայների այդպիսի հարաբերակցությամբ ԱՄՆ Պետքարտուղարության գնահատականը կլիներ հավասարակշռված: Մեհտիևի հայտարարությունը առաջացրեց պաշտոնական Վաշինգտոնի զայրույթը: Այդ հայտարարությունները հերքեցին Բաքվում հավատարմագրված ամերիկացի դիվանագետները, ապա կոշտ հայտարարություններ հնչեցին նաեւ Վաշինգտոնից: Մեհտիևը իր հերթին քննադատեց նաև ԵԱՀԿ դիտորդներին՝ նրանց մեղադրելով երկակի չափանիշների կիրառման մեջ` նշելով, որ ԵԱՀԿ դիտորդները երբեք Ադրբեջանում կայացած ընտրություններին նման կոշտ գնահատական չէին տվել, եւ որ նրանց նախնական զեկույցը հիմնված է ընդդիմության կողմից տարածված ստի և կեղծիքների վրա՝ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը հերքեց նաեւ Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության հաղորդագրության մեջ դեսպան Մորնինգսթարին վերագրված այն միտքը, թե իբր ընտրություններն արդեն անցյալում են, եւ հետընտրական գնահատականները չեն կարող փոխել արդյունքները: Սակայն Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությունն սպառնացել է դեսպանին, թե կհրապարակեն Սաֆար Աբիեւի հետ առանձնազրույցի ձայնագրությունը եւ կապացուցեն, որ մեջբերումը բառացի է: Այս միջադեպերը լարվածություն ստեղծեցին երկկողմ հարաբերություններում: Սա թույլ է տալիս եզրակացնելու, որ Բաքուն իր արտաքին քաղաքականությունում պատրաստվում է որոշ շտկումներ անել:
- Կարո՞ղ ենք ենթադրել, որ Բաքուն կվերադառնա ռուսամետ քաղաքականության:
- Ռուսաստանի հետ հարաբերությունները կարծես փոքր-ինչ բարելավվել էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգոստոսյան այցից հետո: Չնայած բավականին հետաքրքիր էր, որ այցը պետք է երկօրյա լիներ, բայց այն տեւեց մեկ օր` Պուտինը նույն օրը մեկնեց Բաքվից, նաեւ` ՌԴ նախագահը Բաքու ժամանեց` Կասպյան նավակազմի մարտական նավերի ուղեկցությամբ: Փորձագետները սա որակեցին որպես Ալիեւին նվաստացնելու եւ սեփական հզորությունն ընդգծելու (թե Ռուսաստանը միակ իրական ուժն է Կասպից ծովում) միջոց: Անցավ երկու ամիս, եւ մի միջադեպի հետեւանքով (ադրբեջանցի Օրհան Զեյնալովը հոկտեմբերի 10-ին Մոսկվայի Հարավային Բիրյուլեւո շրջանում սպանեց 25-ամյա Եգոր Շերբակովին) Ռուսաստանում բավականին լուրջ հակաադրբեջանական հիստերիա բորբոքվեց: Մեկ օր անց ադրբեջանցի փորձագետներն ու լրագրողները բաց նամակներով դիմեցին Իլհամ Ալիեւին` շեշտելով, որ Ադրբեջանին եվրաինտեգրումը պետք չէ, եւ որ Մաքսային միությանն անդամակցելը ավելի հրատապ է: Դժվար թե սա պատահական զուգադիպություն լինի: Մոսկվան, իհարկե, նկատում է, որ իր հարավային սահմաններում ձևավորվում են աշխարհաքաղաքական նոր իրողություններ` Ադրբեջանի միջամտությամբ: Ռուսաստանը մեր տարածաշրջանը միշտ դիտարկել է որպես «իր» տարածք, սա դարերի քաղաքականություն է, եւ երբ տարածաշրջանում ակտիվանում են երրորդ ուժերը, նա օգտագործում է իր լծակները: Ադրբեջանական իշխող վերնախավի այն հայտարարությունները, թե իրենք վարում են կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն եւ ոչ մեկից կախում չունեն, ճիշտ չէ: Ադրբեջանը այսօր խոցելի վիճակում է եւ կախում ունի նաեւ Իրանից ու Թուրքիայից:
-Հեյդար Ալիեւի հայտնի` «մեկ ազգ, երկու պետություն» բանաձեւն այսօր հրատապ չէ՞:
-Այդ բանաձեւը կիրառելի է միայն այն դեպքում, երբ նրանք համախմբվում են հակահայկական որեւէ գործողություն իրականացնելու համար: Իրականում՝ խնդիրներ պարբերաբար առաջանում են, օրինակ՝ Ադրբեջանից ներկրվող գազի սակագնի կամ Ադրբեջանի՝ Թուրքիային ունեցած էլեկտրաէներգիայի պարտքերի շուրջ, անգամ մշակութային հարցերի շուրջ են անհամաձայնություններ լինում: Թուրքերն ադրբեջանցիներին համարում են «երկրորդ կարգի» մարդ, ադրբեջանցիներն էլ են սա լավ տեսնում ու հասկանում: Երկկողմ հարաբերություններում մյուս խնդիրը մահմեդական աղանդներն են, որ բավականին ակտիվորեն գործում են Ադրբեջանի տարածքում, դրանք սուննիական ուղղվածություն ունեն, իսկ Ադրբեջանի բնակչության գերակշիռ մասը շիաներ են: Այն ակտիվ քարոզը, որ տարվում է Ադրբեջանում, կրոնական դպրոցները, որ բացվում են, ֆինանսավորվում են Թուրքիայի կողմից: Քարոզիչները համարվում են Թուրքիայի լրտեսներ, նրանք ծայրահեղական մահմեդականներ են, որոնք ադրբեջանական վարչակարգի համար կարող են լուրջ խնդիրներ հարուցել: Նաեւ այս պատճառով է, որ Ադրբեջանը չի վերացնում վիզային ռեժիմը Թուրքիայի հետ (հակառակ ուղղությամբ վիզային ռեժիմը չի գործում), Ադրբեջանը այդպիսով որոշ չափով կանխում է միսիոներների եւ կրոնական ակտիվիստների ներթափանցումը իր երկրի տարածք, նաեւ՝ թուրքական տնտեսական էքսպանսիան:
- Ադրբեջան-Իրան հարաբերություններին էլ անդրադառնանք:
-Ադրբեջան-Իրան հարաբերությունները պարունակում են սառը պատերազմին բնորոշ տարրեր, նախեւառաջ Ադրբեջան-Իսրայել սերտ համագործակցության պատճառով: Հաճախ է խոսվում, որ Ադրբեջանի տարածքում իսրայելական ռազմակայաններ կան, որ ադրբեջանական հետախուզությունն ակտիվորեն աշխատում է Իրանի դեմ: Նաեւ` Ադրբեջանն սպառնում է Իրանի տարածքային ամբողջականությանը: Խնդրո առարկան իրանական Ատրպատականն է: Ադրբեջանը, հիմք ընդունելով այստեղի բնակչության թյուրքալեզու լինելը, փորձում է անջատողական գաղափարներ ներմուծել: Մշակութային առումով էլ են խնդիրներ ծագում: Արդբեջանը խեղաթյուրում է իրանական հարուստ մշակույթը: Օրինակ` այդ քաղաքականության հետևանք էր այն, որ Ադրբեջանում իրանցի պոետ Նիզամիի գերեզմանաքարի վրա պարսկերեն գրությունները ոչնչացվեցին:
-Ամփոփենք մեր զրույցը հետեւյալ հարցով. Իլհամ Ալիեւի առաջին կադրային նշանակման հետեւանքով պաշտպանության նախարարի պաշտոնում ազգությամբ լեզգի Սաֆար Աբիեւին փոխարինեց Զաքիր Հասանովը: Այս փոփոխությունը որակվեց որպես երկրում ազգային փոքրամասնությունների դիրքերը թուլացնելու փորձ:
- Այո՛, փոփոխությունը կարելի է դիտարկել նաեւ այդ տեսանկյունից, քանի որ Ադրբեջանի ռազմական ակադեմիայի կուրսանտները պարբերաբար նամակներ են հրապարակում մամուլում, որոնք ուղղված են Իլհամ Ալիեւին: Նրանք նշում են, որ իրենց ղեկավարության եւ սպայական կազմի զգալի մասը էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներ են, հիմնականում լեզգիներ ու ավարներ, եւ այս փաստը որակվում է որպես Սաֆար Աբիեւի շովինիստական քաղաքականության դրսևորում, ընդգծվում էր, որ ռազմական ուսումնական կառույցներում գործունեություն ծավալած էթնիկ փոքրամասնությունները մեծ վտանգ են ներկայացնում պետականության ապագայի համար: Պաշտպանության նախարարի փոփոխության մյուս պատճառն այն է, որ այս ոլորտում իրավիճակը չի բարելավվում: Պաշտոնական տվյալների համաձայն` անցած տարի ադրբեջանական ԶՈՒ կորուստները հասել են 100-ի, դրանց 70%-ը` ոչ մարտական պայմաններում: Բանակում խնդիրները շատ են, օրինակ՝ ադրբեջանական մամուլը գրում է, որ Նախիջեւանի շրջանում ծառայող երիտասարդներին ստիպում են Իրանի տարածքում աղբամաններից շիշ հավաքել, որպեսզի իրենց հրամանատարները գումար վաստակեն: Սակայն հարց է` կհաջողվի՞ արդյոք Զաքիր Հասանովին փոխել իրավիճակը: Նա մինչ այդ եղել է Ադրբեջանի ներքին զորքերի հրամանատարը: Այս կառույցը թիկունքային է, սակայն անցած տարվա ընթացքում չորս զոհ է ունեցել, որից երկուսը ինքնասպանություն, այսինքն՝ այս մարդու կողմից վերահսկվող համակարգում էլ են խնդիրներ եղել: Զաքիր Հասանովը այդ կառույցն օգտագործել է երկրում անկարգություններն ու բողոքի զանգվածային ցույցերը ճնշելու գործընթացում, եւ դրա համար էլ պարգեւատրվել է նոր պաշտոնով ու գեներալ-գնդապետի կոչումով: Փաստորեն, այս նշանակման նպատակը ոչ թե բանակում բարեփոխումներ իրականացնելն է, այլ իշխանության ամրապնդումը: Ստանձնելով պաշտպանության նախարարի պաշտոնը՝ Հասանովը խոսել է ղարաբաղյան հիմնախնդրի մասին եւ նշել, որ պատերազմի դեպքում ադրբեջանական բանակը հարձակվող է լինելու, ուստի ավելի շատ ուշադրություն է հատկացնելու բանակի մարտական պատրաստությանը: Նա ասել է, որ զորավարժությունների արդյունավետ անցկացման համար Բաքվից ոչ հեռու հատկացվել է մի տարածք, որի աշխարհագրական պայմանները շատ մոտ են Լեռնային Ղարաբաղի լեռնային լանդշաֆտին: Հասանովը պատերազմի տարիներին աշխատում էր Ալթայի մարզային զինկոմիսարիատում: Ըստ հրապարակված կենսագրության՝ նա Ադրբեջան է վերադարձել 1993 թվականին: Ադրբեջանական աղբյուրները որևէ տեղեկություն չեն հաղորդում Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողություններին նրա մասնակցության մասին: Աբիեւն, իհարկե, ավելի վատ օրինակ է, նա այն հրամանատարներից էր, որոնք փախչում էին պատերազմի դաշտից, բայց Հասանովը, որը ժամանակին պատերազմի չի մասնակցել, այսօր որոշել է զինվորներին նախապատրաստել կռվելու: Սադրանքները, սպառնալիքները, ԵԱՀԿ դիտորդական առաքելության տապալումը ցույց են տալիս, որ նորանշանակ պաշտպանության նախարարը Սաֆար Աբիեւից ոչնչով չի տարբերվում:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

The Telegraph: Перед тем как отправиться в Сирию, новобранцы “Аль-Каиды” проходят подготовку в Турции.


Перед тем как отправиться в Сирию для участия в боевых действиях, сотни новобранцев “Аль-Каиды” прибывают на юг Турции. Об этом сообщает британская газета Telegraph.
В домах, которые используются как убежища для боевиков, находят временный приют не только новички, но и принимающие участие в сражениях боевики. Здесь они проходят реабилитацию перед возвращением на фронт.
Как рассказали британской газете волонтеры, которые работают в этих укрытиях, иностранцы, желающие присоединиться к сирийскому ответвлению “Аль-Каиды”, сначала должны доказать свою готовность и пройти специальную проверку. Приюты хорошо организованы и там проводится полноценная подготовка боевиков перед тем, как они отправятся в Сирию, где будут сражаться против правительственных войск Асада. После того как стало известно о существовании подобных приютов для террористов, появились опасения, что власти Турции закрывают глаза на то, что на территории страны орудуют экстремисты.
По оценкам аналитиков, сейчас в Сирии находятся до 10 000 иностранных бойцов. При этом число исламистских экстремистов превышает количество повстанцев, которые придерживаются умеренных взглядов. Большая часть боевиков проникает в Сирию через территорию Турции, правительство которой требует от мировой общественности остановить затянувшийся кровопролитный конфликт в соседней стране.

Официальный Баку взращивает убийц.


В Азербайджане продолжается истерия, связанная с арестом гражданина АР Орхана Зейналова, обвиняемого в убийстве россиянина Егора Щербакова. Эти события, повлекшие за собой массовые акции протеста, погром и закрытие контролируемой азербайджанцами плодоовощной базы в Бирюлевском районе Москвы, много и детально освещались. Потому речь пойдет не о них, а об активизировавшейся в последние недели деятельности азербайджанской пропагандистской машины, сеющей злобу и ненависть. Как выяснилось, не только по отношению к армянам.
В последние 10 лет в общении со своими российскими друзьями и просто знакомыми невольно приходилось обходить тему Армяно-азербайджанских отношений и Карабахского конфликта, дабы не натыкаться на ироничные взгляды или намеки на, мягко говоря, необъективность. Поначалу было обидно. Потом пришло понимание, что эти люди живут в другой реальности, своими проблемами и не желают вникать в детали волнующих нас вопросов, полагая, что их это не касается. Сигналом о том, что ситуация начала меняться, послужил недавний звонок одного из московских знакомых, который в разговоре о совершенно иных вещах как бы между прочим обронил: “Знаешь, я теперь понимаю, почему Карабах и почему по-человечески не договориться”.
Разговор наш состоялся после того, как азербайджанский посол в России, комментируя арест Зейналова, буквально пригрозил расправой над русскими в Азербайджане, и российская пресса, кстати, довольно объективно освещавшая бирюлевские события, разразилась возмущенными ответными публикациями, припомнив азербайджанцам и армянские погромы и акты геноцида в Сумгаите и Баку, и героизацию убийцы Сафарова, и многое другое. После этого мой знакомый, как оказалось, стал просматривать и азербайджанские сайты, открыв для себя много такого, что и помогло ему понять, “почему Карабах”.
Спасибо азерпропу, развернувшему параллельно с армянофобской русофобскую истерию и пригрозившему началом антироссийской кампании по всему миру. В России, наконец, заметили, что такое чувство, как НЕНАВИСТЬ, в Азербайджане старательно культивируют.
“В знаменитом романе-антиутопии Джорджа Оруэлла “1984”, описывается ежедневный ритуал — Двухминутки Ненависти, — в ходе которого Члены партии Океании должны посмотреть краткий ролик, изображающий врагов Большого Брата и выразить свою ненависть к ним. Нечто подобное сегодня можно увидеть по многим каналам азербайджанского телевидения”, — говорится в статье Ислама Албакова, опубликованной на сайте ИА “РосИнфоНет”. Автор отмечает, что по программам азербайджанского ТВ непрерывно крутят кадры задержания предполагаемого убийцы Егора Щербакова Орхана Зейналова, с закадровым текстом о невиновности этого “простого азербайджанского парня”. “В Азербайджане СМИ, в том числе и проправительственные, развернули настоящую истерию и вполне осознанно разжигают ненависть к России, к ее руководству и народу. Разумеется, не упускается повод заодно обвинить и армян (ненависть к своим соседям — непременный и один из главных аспектов “национальной идеи” современного Азербайджана)”, — пишет Албаков.
“Только в течение января и февраля 2013 года в различных азербайджанских СМИ было опубликовано не менее двух десятков ярко выраженных антироссийских статей. Причем большинство газет являются проправительственными изданиями. Вот лишь несколько заголовков: “Серьезная угроза со стороны России”, “Угроза, приближающаяся с Севера”, “Московский план чрезвычайного положения”, “Российская разведка объединила азербайджанских олигархов против властей Азербайджана”, “Есть ли в планах России покушения?”, “Следующая мишень Кремля — Азербайджан”, “Российские войска готовятся войти в Азербайджан”, — отмечает корреспондент “Экспресс газеты” Антон Савельев. Именно он, кстати, вспомнил “чудовищный случай”, когда в Венгрии во время семинара НАТО “Партнерство во имя мира” офицер азербайджанской армии, лейтенант Рамиль Сафаров ночью в общежитии зарубил топором офицера Вооруженных сил Армении, 26-летнего лейтенанта Гургена Маркаряна: “Просто так, из ненависти. Его выдали на родину. А там мерзавец был встречен как национальный герой — получил большую квартиру и повышение в звании. Не удивлюсь, если подобный прием будет ожидать и убийцу Зейналова”.
Это, кстати, совершенно не исключено. На эту мысль невольно наводит тот факт, что власти Азербайджана уж больно рьяно пытаются отмазать Зейналова. На его защиту устремился уже сам председатель Управления мусульман Кавказа, шейхульислам Гаджи Аллахшукюр Пашазаде, сообщивший азербайджанским журналистам о намерении встретиться по вопросу Зейналова с послом РФ в Азербайджане Владимиром Дорохиным и Патриархом Московским и всея Руси Кириллом с целью “разрядить обстановку”.
Отметив, что “не верит в причастность государства к организации нежелательных инцидентов, направленных против азербайджанцев и других нерусских народов”, Пашазаде тут же вспомнил, как “один русский врач” рассказал ему “об ужасном факте” времен президентства Бориса Ельцина, свидетельствующем “об отношении Ельцина к чеченскому народу”. “Он уверял, что им было поручено делать кавказским детям уколы, которые бы лишили их потомства. В то время я сделал официальное заявление по поводу этой политики геноцида. Сейчас же действия Жириновского показывают, что жириновские из этой команды все еще есть и продолжают вести эту политику. Однако эти люди не нужны даже российскому государству. Потому что они создают противостояние между государствами, народами, религиями, от чего никто не может извлечь пользу. Они с чьей-то помощью овладели богатством, и я не верю, чтобы эти люди отвечали интересам политики на уровне больших государств”, — заявил хорошо известный азербайджанский провокатор, демагог и лжец.
Поначалу кажется странным, что в Баку на самом высоком уровне (угрозы Полада Бюль-Бюль оглы русским явно были не самодеятельностью, а указом сверху) решили отстаивать “честь и достоинство” неприметного вроде работника плодоовощной базы в Москве. Однако туман начинает рассеиваться, когда узнаешь, что Орхан Зейналов — бывший спецназовец. Бывший ли? И чем спецназовец занимался на московской плодовощной базе? Неужто просто тачки катал?
Другой бывший боец азербайджанского спецназа Азар Акбаров, как установили правоохранительные органы Пермского края, убил главного архитектора Соликамска Ольгу Карапетян. Она была застрелена в 2010г. в подъезде своего дома. Как сообщает газета “Коммерсант-Пермь”, обвиняемым по делу об убийстве О.Карапетян проходит еще один фигурант, а сам Азар Акбаров признал свою вину в убийстве. Отмечается, что 31 мая 2012г. Акбаров был осужден за незаконное хранение оружия и боеприпасов, а 8 февраля 2013г. за аналогичное преступление, а также убийство и кражу. Задержав преступника в 2012г., оперативники получили информацию о том, что он, возможно, использовал хранящееся оружие для совершения преступлений. Позже была установлена его причастность к убийству бизнесмена Артура Абрамяна в Пермском районе.
Акбаров утверждает, что совершил преступление из личной неприязни, а не по найму. Однако, зная провокационный характер политики официального Баку, что-то не верится ни в это, ни в то, что азербайджанские спецназовцы просто так разгуливают по российским просторам.
“Наш национальный потенциал в России позволяет нам сформировать целую армию, но нам нужно самое простое — организовать разумную защиту, самоорганизоваться”, — заявил главный редактор бакинской газеты “Ени Мусават”, Арифоглу. По сути, Арифоглу призывает если не к мятежу среди проживающих в РФ азербайджанцев, то к созданию ими, в чужой стране, своей “национальной гвардии”, пишет поэт, врач-биофизик, преподаватель математики и физики в Академии им. Сеченова Амирам Григоров в статье, опубликованной в блоге на сайте Odnako.org.
Устраиваемые азербайджанскими СМИ “двухминутки ненависти” обращены не только к внутренней аудитории, но и к азербайджанской диаспоре в России, отмечает упомянутый выше Ислам Албаков.”А теперь представим себе, что один или несколько ее представителей, насмотревшись этих роликов, сейчас, когда страсти еще кипят, решит мстить “урусам” (или армянам) за оскорбления его народа и издевательства над “уаще невиновным” Зейналовым. Чтобы понять реальность подобного развития событий, достаточно вспомнить банду “Черных ястребов”, действовавшую в Москве. И в том случае, если семена ненависти, которые азербайджанские СМИ старательно высевают в сердца своих соплеменников, дадут всходы, ситуация может принять самый страшный оборот”, — пишет И.Албаков.

Азербайджан пытается воздействовать и на русскоязычных жителей Нью-Йорка.


Фальсификация истории и антиармянская пропаганда, возведенная в Азербайджане в ранг государственной политики, все чаще находит свое отражение в СМИ, издающихся за рубежом. Не стала исключением и русскоязычная пресса зарубежья. Как сообщает постоянный автор ИЦ «Еркрамас» Юрий Цатурян из США, в нью-йоркской еженедельной газете «Новый Меридиан» в последнее время из номера в номер публикуются материалы некоего политолога из Азербайджана Т.Атаева, в которых грубо извращается история народов Закавказья и России. Юрий Амаякович, в связи с этим, направил письмо на имя главного редактора «Нового Меридиана», с которым мы предлагаем ознакомиться и нашим читателям.
* * *
Главному редактору Нью-Йоркской
еженедельной газеты «Новый меридиан»
В последнее время практически во всех номерах вверенной вам газеты, публикуются материалы на тему взаимоотношений армян и азербайджанцев до 1920 г. Меня, бывшего бакинца, удивляет и возмущает то обстоятельство, что описывая исторические события, происходившие до 1920 года, автор говорит в них о взаимоотношениях армян с так называемыми азербайджанцами. А ведь это ложь, прежде всего потому, что Атаев говорит об азербайджанцах, которых до 1920 г. попросту не существовало. Автор, использует страницы «Нового Меридиана» для введения в заблуждение читателей вашего издания.
Атаев лжет без стыда и совести, претворяя в жизнь фантазии первого президента Азербайджанской Республики Гейдара Алиева, который 29 декабря 2000 г. выступил с программной речью в связи с наступлением нового столетия и третьего тысячелетия, в частности сказав: «Наш Азербайджан является одной из редких стран, являющихся колыбелью человечества. Здесь очень рано зародилась жизнь и обнаруженный в Азыхской пещере азыхантроп свидетельствует о том, что наш Азербайджан был одним из древнейших мест обитания первобытного человека». У любого мало-мальски грамотного историка эти слова вызовут лишь смех, но Азербайджан продолжает политику присвоения чужой истории и культуры и, устами уже своего нынешнего президента Ильхама Алиева, объявляет Ереван и Эчмиадзин «азербайджанскими городами».
Как тут не вспомнить слова известного востоковеда, исследователя истории, географии, литературы и культуры Персии и Закавказья, Действительного члена Британской и Французской академий наук, Азиатских обществ Франции и Германии, почётного доктора Кембриджского и Брюссельского университетов Владимира Минорского: «Где имеются неразрешённые наукой или спорные вопросы, турки, как и азербайджанцы, тут как тут и одним росчерком пера овладевают культурой Древнего Востока. Вся перспектива турецкой и азербайджанской истории строится на высосанной из пальцев ретроспективе».
А вот что пишет известный советский и российский археолог, этнолог и антрополог, доктор исторических наук, главный научный сотрудник Института этнологии и антропологии Российской Академии Наук Виктор Шнирельман в своем сборнике «Войны памяти: мифы, идентичность и политика в Закавказье»: «Самым излюбленным занятием азербайджанских авторов стало переименование средневековых армянских политических деятелей, историков, писателей, живших и творивших в Карабахе, в албан… Буниятов З.М. писал о не дошедшей до нас богатой литературе на албанском языке, якобы уничтоженной стараниями арабов и армян. При этом, армяне будто бы предварительно перевели албанские рукописи на грабар».
Абсолютно во всех авторитетных изданиях по истории и географии, во всех известных энциклопедиях мира, если и упоминалось слово «Азербайджан», то это касалось ceвepo-западных провинции Ирана. Как известно до установления советской власти на территории Азербайджана было порядка полутора десятков мелких государственных образований — ханств, находившихся под влиянием России, Ирана и Турции. В энциклопедии «Британика» от 1922 г. часть 30. стр. 355 мы читаем: «Началом истории современного Азербайджана, как независимого государства можно считать сентябрь 1917 г. «Он появился после распада Российской Империи, на базе транскавказских провинций России. Что касается населения, то оно составляет на территории правительств Баку и Елизаветполя (по переписи в России 1916 г) около 2600000 человек. В это общее количество входят 1740000 мусульман, 540000 армян, 230000 русских и других европейцев». Обратите внимание, проживало более полумиллиона армян, но не было азербайджанцев. В то время в число мусульманских нацменьшинств входили курды, талыши, татары, лезгины, крымские татары, казанские татары, аварцы, удины, таты, кабардинцы, балкарцы, ингилойцы. Нет слова «азербайджанец». На время образования Азербайджана жили также луры, булуши, бадуки, киналудцы, рутульцы, цахуры, кризы, которые на сегодняшний день исчезли в Азербайджане.
Если обратиться к исторической литературе тех времен, то, как пишет советский энциклопедический словарь 1983 г. на странице 503: «иранские языки относятся к индоиранской ветви семьи индоевропейских языков включают в себя: персидский, таджикский, фарси-кабули или дари, афганский или пушту, белуджский, курдский, осетинский; татский, талышский, ягнобский и памирский». Как видим, в списке нет азербайджанского языка.
Так как Азербайджан был искусственно созданным государством, у «азербайджанцев» не было, естественно, и своего алфавита. В первые годы их письменность была на основе арабской графики до 1929 г. Позже ее перевели на латинский алфавит (1929-1939 гг.). Перед войной, по указанию Сталина, начал использоваться русский алфавит с незначительными дополнениями. После приобретения независимости в 1991 г. Азербайджан, по примеру Турции, вновь перешел на латинский алфавит.
Нация, в течение 70 лет трижды создающая «свой» алфавит, является суррогатной нацией. Вместо того, чтобы разобраться со своей историей и культурой, азербайджанцы стали заниматься ее удревнением за счёт своих соседей – Ирана, Армении, Грузии и России, и за счет народов, которые, в отличие от так называемых азербайджанцев, являются коренными на территории современной Азербайджанской Республики (аварцы, лезгины, удины, талыши и др.). С примерами подобного удревнения и воровства культуры соседей можно ознакомиться в моей статье «Кто забывает cвoe прошлое и отрекается от него, тот сам себя лишает будущего».
Уважаемый господин главный редактор!
В заключение, я, от имени Совета русскоговорящих армян и от имени Армянской Апостольской Церкви в г.Нью-Йорке требую, чтобы публикации горе-историка, а точнее лжеца и фальсификатора Т.Атаева в вашем издании были прекращены, в противном случае нами будет подготовлен соответствующий судебный иск.
.

P.S.: В вопросах взаимоотношения армян с азербайджанцами, я исхожу из принципа, что нет плохих народов, а есть плохие люди. У меня много друзей среди азербайджанцев, и, несмотря на антиармянскую истерию в Азербайджане, мое общение с ними продолжается. У нас одинаковое представление о добре и зле. Я имею несколько публикаций о моих бакинских друзьях. Одна из них называется «Есть маленький остров великой любви». Слова, выведенные в заголовок, — это строки из стихотворения одного из ведущих поэтов современного Азербайджана, Народного поэта Азербайджана Мамедзаде Сиявуша, моего школьного друга. Он посвятил его мне и опубликовал в журнале «Литературный Азербайджан» (январь 2010 г.). Называется стихотворение «Звонок из Нью-Йорка».
В конце сентября этого года я возвращался из Краснодарского края, где был у моего брата. Дня на три я задержался в Москве у моего институтского друга Ашурлы Заура — известного в Москве бизнесмена и просто интеллигентного человека. Когда Заур Исмаилович позвонил к знаменитому в СССР и Азербайджане писателю и режиссеру Рустаму Ибрагимбекову, тот, при всей своей занятости, нашел время провести вечер с нами. На предлагаемом фото, слева направо — Ашурлы Заур, Ибрагимбеков Рустам и я.
Юрий Цатурян, США


Из заявления командира российской военной базы в Гюмри можно сделать три вывода – Левон Ширинян.


Политолог Левон Ширинян считает, что из заявления командующего 102-ой российской военной базой в Гюмри, полковника Андрея Рузинского о том, что в случае принятия решения руководством Азербайджана по восстановлению юрисдикции над Нагорным Карабахом силовым путем расположенная в Армении 102-я военная база может вступить в вооруженный конфликт, можно сделать три вывода. Во-первых, по его мнению, это попытка России после продажи военной техники Азербайджану внести некий баланс между силами.

Думаю, что, возможно данный шаг России направлен Турции. Все отлично понимают, что в действительности азербайджанская армия не представляет для нас проблемы. Наше нагорное расположение таково, что мы можем разделить Азербайджан на две части. Наши стратегические позиции на востоке чрезмерно сильны»,- заявил он и отметил, что, возможно, тем самым Россия делает предупреждение Турции.

Напомним, что об этом Андрей Рузинский заявил в недавнем интервью газете «Красная звезда», добавив: «Военно-политическая обстановка в зоне ответственности военной базы остается неспокойной и характеризуется наличием ряда дестабилизирующих факторов, «связанных с возможностью эскалации противостояния в регионе армяно-азербайджанского конфликта».

На вопрос, какие гарантии безопасности несет подобное заявление Карабаху и Армении, Корьюн Наапетян отметил: «Речь идет о том, что в членство Армении в Организации Договора о коллективной безопасности является составляющей частью системы безопасности, и в этом смысле присутствие и участие вовлеченных в разных рамках российских сил нужно рассматривать именно в рамках вопросов регламента данной организации»,- сказал он.

Касаясь, третьего варианта, Левон Ширинян отметил, что осуществляется попытка сформировать евразийский силовой полюс, а одним из благоприятных условий для этого является решение президента Армении от 3-его сентября о вступлении в Таможенный союз. По словам Левона Шириняна, Россия встанет на защиту Армении, но за это требует вознаграждение.


Касаясь дальнейши действий в Армении, он отметил, что сегодня нужно подготовить высококвалифицированных дипломатов, которые помимо воспоминаний о Гарегине Нжде, обратятся также к договорам, заключенным между Советской Арменией и Россией.