Հանդեսը կկրի «Գոր» (համշենահայերենով` կամավոր աշխատանք) անվանումը: Խումբը սույն ամսագրի հրատարակմանն աջակցելու կոչ է արել բոլոր համշենցիներին` հանդես գալով «Գիրի գոր ունիք, դուք ալ թև ձգեցեք» (համշենահայերեն` «Գրի մեր կամավոր աշխատանքին դուք էլ մասնակցեք») կարգախոսով:
Այս մասին հաղորդում է Akunq.net-ը` վկայակոչելով թուրքական «Դիջլե» լրատվական գործակալությունը և «Էվրենսել» օրաթերթը:
Աղբյուրի համաձայն` Սևծովյան շրջանի հնագույն ժողովուրդներից համշենցիները ներկայում տենդագին աշխատանքների մեջ են: Համշենցի ուսումնասիրողներից, գրողներից, լրագրողներից, երաժիշտներից և ուսանողներից բաղկացած այս խումբը ցանկանում է «Գոր» ամսագրի առաջին համարը թողարկել սույն թվականի սեպտեմբեր ամսին: Նախատեսվում է հանդեսն առայժմ հրատարակել վեց ամիսը մեկ և հետագայում հնարավորություն ստեղծել, որպեսզի դրա պատրաստման աշխատանքներին մասնակցեն մեծ թվով համշենահայեր: Ամսագրի 90 տոկոսը բաղկացած է լինելու միմիայն համշենահայերեն նյութերից: Այս առումով այն աննախադեպ կլինի Թուրքիայում:
Մելինե Անումյան/ Akunq.net