«Չեմ ուզում մեկնաբանել Վալերի Օսիպյանի հայտարարությունը։ Մեզ համար միևնույն է, մենք ապստամբներ ենք, անպարտ ենք օրենքի առաջ և ազատ ենք լինելու։ Հակառակ պարագայում, մեր ժողովուրդն իր խոսքը կասի»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Սասնա ծռեր» կուսակցության անդամ, պրոֆեսիոնալ ահաբեկիչ վարուժան ավետիսյանը: Հիշեցնենք, որ Վալերի Օսիպյանը կարծիք էր հայտնել Ազգային ժողովում, թե «համաներման տեքստում նշված է, որ թե՛ պատանդների կարծիքը, թե՛ զոհվածների հարազատների կարծիքը պետք է հաշվի առնել: Ես կողմ եմ այդ կարծիքին: Նաև իմ և մյուս մեր ընկերների կարծիքը, որոնք պատանդ են եղել, պետք է հաշվի առնել»:
Սա խայտառակության վերջն է, ավետիսյան վարուժն իր ամեն քայլով ու խոսքով ապացուցում է, որ ահաբեկիչ է, որն «անպարտ» է օրենքի առաջ: Ի՞նչ է սա նշանակում: Եվ հետևելով Փաշինյան Նիկոլի օրինակին, ահ է տալիս ժողովրդով: Այս մարդասպանի մոտ ինչպե՞ս է համոզմունք հայտնվել, որ եթե իրենց նստեցնեն զոհերի հարազատների ու պատանդների պահանջով, ժողովուրդը պիտի դուրս գա փողոց և իրենց տուն տանի:
Ինչևէ, երկրում արդեն ահաբեկչական կուսակցություն էլ ունենք, որը չարիք կդառնա պետության գլխին: Եվ այս ամենը` շնորհիվ ժողովրդի վարչապետ Փաշինյան Նիկոլի:
Источник: http://www.shame.am/news/view/66666.html