Կա տեսակետ, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանը և նրա գլխավորած «թավշյա հեղափոխությունը» չեն ողջունվում ԵԱՏՄ տարածքում ու հատկապես Ռուսաստանում,իսկ ահա Արևմուտքում ու հատկապես ԱՄՆ-ում հիացած են «թավշյա» տղաների ու աղջիկների արածով:
Այդ տեսակետը տարածված է այն պարզ պատճառով, որ նախորդ տարվա ապրիլ-մայիսին արևմտյան հիմնադրամներից ֆինանսավորվող ու գրանտային ռեսուրսներ ստացող բոլոր կազմակերպությունները և լրատվամիջոցները մեկ մարդու նման ակտիվորեն աջակցում էին Փաշինյանին:
Օրինակ՝ «Ազատություն» ռադիոկայանը Փաշինյանի ամեն մի փռշտոցից հսկայական ռեպորտաժներ էր պատրաստում, բացի այդ՝ քայլերթի ու դրան հաջորդած զարգացումների փուլում Փաշինյանին «Ազատությունն» ուղիղ եթերում ցույց չէր տալիս միայն այն դեպքում, երբ նա բնական կարիքները հոգալու պահանջ էր ունենում:
Արևմտյան ֆինանսավորմամբ հայաստանյան կառույցներն, իրոք, աջակցել ու շարունակում են աջակցել Փաշինյանին, բայց դա չի խանգարում նույն ամերիկացիներին «փչացնել»Փաշինյանին նույն այն մարդկանց միջոցով, որոնք արևմտյան գրանտներով աջակցել են «թավշյա» գործընթացներին: Դա ամերիկացիների աշխատանքային ոճն է՝ ստեղծել հակակշիռներ ու աշխատել բոլորի հետ՝ «բաժանիր, որ տիրես» սկզբունքով: Ահա այդ հակակշիռների մեխանիզմի շրջանակներում էլ, օրինակ, Դանիել Իոաննիսյանը՝ Սորոս հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղից պաշտոնապես հարյուր հազարավոր դոլարներ ստացող այս «թավշյա Շվոնդերը», «գործ է տալիս» Նիկոլ Փաշինյանի՝ պատգամավոր դարձած «ախռանիկ» Հայկ Սարգսյանի վրա:
«Մենք տեղեկատվություն ունենք, որ արդեն հայտնի ախրանիկ-պատգամավոր Հայկ Սարգսյանը ընտրվել է Գեղարքունիքում վարչական ռեսուրսի բազմաթիվ չարաշահումներով»,- ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է Շվոնդեր–Դանիելը:
Ի դեպ, վարչական ռեսուրս Փաշինյանի շատ թիմակիցներ են օգտագործել: Մասնավորապես, նորանշանակ մարզպետները և մյուս չինովնիկները, որոնք հազարավոր ձայներ հավաքեցին 2018-ի դեկտեմբերի 9-ին այն դեպքում, երբ զրոյական հանրային ճանաչողություն ունեն ու 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընդամենը մի քանի հարյուր ձայն էին հավաքել: Թե ինչու է Շվոնդեր-Դանիելը կենտրոնացել հատկապես Հայկի չարաշահումների վրա, դժվար է ասել:
Իր հերթին «Լենինի ախռանիկը»՝ Հայկ Սարգսյանը, անմեղսունակ ու զրպարտիչ է համարել «Շվոնդերին»: Արդյունքում՝ ստացվել է «Շան սիրտը» վեպի հերոսների լեզվակռվի պես մի բան:
«Հեղափոխականների» ֆեյսբուքյան այս փոխհրաձգության առանձնահատկությունն այն է, որ երկուսն էլ, ամենայն հավանականությամբ, ճիշտ են, քանզի իրար ներսից գիտեն: Բացի այդ՝ անզեն աչքով էլ տեսանելի է, որ «Շվոնդերն» առերևույթ անմեղսունակության հատկանիշներ ունի, և հենց այդ հատկանիշներն են նրան որպես օգտագործվող «մատերիալ» ցանկալի դարձրել Սորոսի հայաստանյան հիմնադրամի համար: Հիմնադրամ, որը շատ լավ գիտի, թե ով ինչքան վարչական ռեսուրս է օգտագործել, ու ժամանակի ընթացքում Դանիելի միջոցով բոլորին «փչացնելու» է, որպեսզի Փաշինյանին կոմպրոմատային վերահսկողության տակ պահի:
Մի խոսքով, կողմերն իրար արժեն:
«Օստապ Իբրահիմովիչին» նման դեպքերում մնում է միայն բաժանել իրար «ուտող»«հեղափոխականներին»:
Հայկ Ուսունց
Источник: http://www.7or.am/am/news/view/153754/
Комментариев нет:
Отправить комментарий