ԱԺ 7-րդ գումարման աշխատանքային մեկնարկը ցույց տվեց, որ մեր մայրաքաղաքի Ագաթանգեղոսի փողոցում ընթացող նոր կրկեսի շինարարությունը հանգիստ կարելի է դանդաղեցնել և անգամ կանգնեցնել, քանի որ Բաղրամյան փողոցում գտնվող խորհրդարանն այլևս կրկեսի է վերածված: Երևանի համար շատ չի՞ լինի երկու կրկես ունենալը:
Եթե նախորդ գումարման խորհրդարանը գազանանոց ու մասամբ նաև Սերժ Սարգսյանի հաճախորդաց հավաքատեղի էր հիշեցնում, ապա նորը հաստատ կրկես է դարձել: Ծաղրածուների ու խեղկատակների պակաս չկա:
Ազգային փոքրամասնություն ներկայացնող պատգամավոր Կնյազ Հասանովը մեկ ու կես տարի առաջ Սերժ Սարգսյանից էր շնորհակալ, իսկ հիմա՝ Նիկոլ Փաշինյանից, առաջ ՀՀԿ-ին էր քծնում, հիմա՝ «Իմ քայլին»:
Խորհրդարանի անդրանիկ նիստին մասնակցող Գարեգին Բ-ն ու Սերժ Սարգսյանի նշանակած նախագահ Արմեն Սարգսյանը «քեֆսըզ» էին, բայց ստիպված ելույթ ունեցան և ողջույնի խոսք ասացին. զգացվում էր, որ նրանք զզվում էին այն լսարանից, որի առաջ ելույթ էին ունենում, ու դա փոխադարձ էր:
Նոր խորհրդարանի կազմը միայն ձևով է տարբերվում նախորդից, իսկ բովանդակային առումով նույնն է կամ ավելի վատ: Նախկինում Տարոն Մարգարյանի աներձագն էր պատգամավոր դարձել, իսկ հիմա՝ Նիկոլ Փաշինյանի աներձագը: Նախկինում էլ էին բարեկամներին, խնամիներին, ծանոթներին ու ընկերներին լցնում խորհրդարան, հիմա էլ են նույնն արել:
Նախկինում «շուլուխ» անող մի քանիսը կային իշխող խմբակցությունում՝ Գալուստ Սահակյան, Լֆիկ Սամո, Շմայս, Սեյրան ու Մանվել, իսկ մնացածը հիմնականում տիրապետում էին գործին, իսկ հիմա մեկ ձեռքի մատների վրա կարելի է հաշվել իշխող խմբակցության բանիմաց պատգամավորներին: Մնացածները դեբիլիզմով են տառապում: Հիմա ակամա «շուլուխչի» են գրեթե բոլոր պատգամավորները՝ հեղափոխական աչոնիկ Լիլիթ Մակունցի գլխավորությամբ:
Դատելով ամենից՝ լրագրողները և հպարտ քաղաքացիները ուրախության պակաս չեն ունենալու: Փաշինյանի երկրպագու 45-անց կանայք կարող են հնդկական սերիալների փոխարեն խորհրդարանի աշխատանքներին հետևել:
Հերիք է լրագրողական միկրոֆոնները դեմ տալ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորից յուրաքանչյուրին, և լյափսուսները կհորդան վարար գետի պես՝ հսկայական թեմա տալով հումորային հաղորդումների հեղինակներին: «Դուխով» Նիկոլ Փաշինյանի, օրենսդիր-սեփականատեր Գագիկ Ծառուկյանի ու «կլասիկ» Էդմոն Մարուքյանի ղեկավարած ուժերից ձևավորված խորհրդարանից այլ բան չէր էլ կարող սպասվել:
Իշխող ուժը ներկայացնող ծաղրածուների ու խեղկատակների համապատկերին Գալուստըկարող է իմաստության ակունք, Սեյրանը՝ ազատ փիլիսոփա, Լֆիկը՝ քաղաքագիտության ռահվիրա, Մանվելը՝ համեստ օրենսդիր, իսկ Շմայսը՝ խորհրդարան շնորհքով ներխուժած պատգամավոր թվալ:
Մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի դեմք ունեցող այս պատգամավորները դառնալու են սովետական խորհրդարանի կթվորուհիների ու կոմբայնավարների պես առաջնորդին ծափահարող և կոճակ սեղմող բիոզանգված:
Ի դեպ, զարմանալի էր, որ նիստի սկզբում քայլարածականները «գըմփ-գըմփ-հո՛ւ» չարեցին: ԱԺ կանոնակարգ-օրենքում, թերևս, համապատասխան կետ է պետք մտցնել, որպեսզի ամեն նիստի սկզբում այդ թմբուկային ողջույնը լինի, այլապես չի զգացվի, թե ովքեր են իշխանական խմբակցության անդամները, իսկ ովքեր՝ կլասիկ «ընդդիմադիրները»:
Պետրոս Ալեքսանյան
Источник: http://www.7or.am/am/news/view/153766/
Комментариев нет:
Отправить комментарий