Սա բնական սերնդափոխություն չէր, սա հեղափոխական սերնդափոխություն էր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը` անդրադառնալով նոր խորհրդարանի երիտասարդ պատգամավորներին:
«Ստեղծվել է մի իրավիճակ, երբ իշխանական թևը, ըստ էության, պատրաստ չէր, բավականաչափ փորձառություն չուներ իր ուսերին դրված փորձառությունն իրականացնելու համար: Նախկինում խոսվում էր ոչ թե այսպիսի սերնդափոխության անհրաժեշտության մասին, այլ որ թույլ էին գործում նոր սերնդի իշխանական համակարգում աճելու ինստիտուտները: Այս իշխանությունը չի գործադրել սոցիալական վերելակների ինստիտուտը»,- ասաց նա:
Հրանտ Մելիք-Շահնազարյանը նկատեց, որ Կառավարությունն իր առաջ դրված բազում խնդիրներ չի կարողանում լուծել, և հույս հայտնեց, որ խորհրդարանն ինչ-որ չափով կտարբերվի Կառավարությունից այդ առումով:
«Իրական քաղաքական կշիռ ունեցող լուրջ ուժեր դուրս են մնացել խորհրդարանից, և հիմնական հարցերում խորհրդարանական բոլոր ուժերը բավական միատարր են, նրանցից մեկը կփորձի դիրքավորվել ընդդիմության դաշտում, բայց սա քաղաքական հաշվարկների խնդիր է լինելու: Խորհրդարանական բոլոր ուժերը միմյանց հետ համագործակցած ուժեր են, և իրական ընդդիմության մասին խոսք լինել այս պարագայում չի կարող: Եթե ընթացքում կլինեն լուրջ տարաձայնություններ, այլ հարց է, բայց ընդդիմությունն էլ կլինի ծրագրային ընդդիմություն, բայց ոչ գաղափարական, քանի որ գաղափարական տեսանկյունից բավական
նման են իրար»,- ասաց նա:
Խորհրդարանական դիվանագիտության արտաքին քաղաքական հարցերին անդրադառնալով` նա ասաց, որ դեռ պետք է տեսնեն, թե ովքեր ներգրավված կլինեն այդ ոլորտում սակայն կադրային առումով մեծ պոտենցիալ չի տեսնում: «Եթե խոսենք արտաքին գործերի նախկին փոխնախարարի մասին, ապա նա այնտեղ մեղմ ասած չփայլեց, և չեմ կարծում որ խորհրդարանական դիվանագիտությունը որ ավելի մեծ պահանջներ է դնում գործչի առաջ այս դեպքում իրեն կարող է ավելի լավ դրսևորել»,- ասաց նա:
Ընդհանուր առմամբ, գնահատելով ներկայիս իշխանության արտաքին քաղաքականությունը՝ քաղաքագետն ասաց. «Հայաստանը վերջին ամիսներին դարձել է մեկուսացված երկիր. հեղափոխության արդյունքում մենք փչացրինք մեր հարաբերությունները ռազմավարական գործընկերների, դաշնակիցների հետ, ըստ էության, որևէ լուրջ տեղաշարժ չկա Եվրամիության հետ հարաբերություններում, ընդհակառակը, պայմանագրի վավերացումը եվրոպական երկրների խորհրդարանում կարծես թե կանգ է առել, իսկ Հայաստանը չի կատարում այն պարտավորությունները, որոնք ստանձնել էր, չկան հարաբերություններ ԱՄՆ-ի հետ: Այսինքն՝ ամեն ինչ արդեն տապալված է, այստեղ ոչ թե վտանգ կա տապալելու, այլ պետք է վերականգնման հնարավորությունների մասին խոսենք, սակայն եթե նույն մոտեցումներով առաջնորդվենք, դա էլ չի հաջողվելու»: Ըստ քաղաքագետի՝ արտաքին դաշտում բոլորի մոտ կա սպասողական վիճակ, բոլորը փորձում են հասկանալ՝ ինչ ուղղությամբ է գնալու երկիրը:

Комментариев нет:
Отправить комментарий