«Ժողովրդի կողմից ընտրված» ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Սա առաջին, եւ ես հուսով եմ, որ վերջին Ամանորը կլինի, որ դու հեռուստատեսությամբ կշնորհավորես հայ ժողովրդին: Նախորդ իշխանությունները վերջին շրջանում հեռացան ժողովրդից, գտնվում էին պատրանքների մեջ: Դու եկար իշխանության՝ նախորդ իշխանությունների հասարակության կողմից մերժման ալիքի վրա, եւ Դու հմտորեն օգտվեցիր այս հանգամանքից: Դու եւ Քո կուկլավոդները, հմտորեն մանիպուլացնելով ընդհանուր դժգոհությունները, ճնշելով խորհրդարանի պատգամավորներին, փողոցներ փակելով, ամբողջ երկիրը կաթվածահար անելով, ստիպեցիք պատգամավորներին քվեարկել Քո օգտին: Սակայն անգամ սա Քո մոտ ստացվեց միայն երկրորդ փորձից: Այնուամենայնիվ, երբ իշխանության եկար, մի շարք խոստումներ տվեցիր մարդկանց: Այն, որ տնտեսությունը կզարգանա թռիչքաձև արագությամբ, բազմաթիվ հայրենակիցների Ռուսաստանից եւ Արեւմուտքից միլիարդավոր ներդրումները կլցվեն երկրի բյուջեի մեջ, որեւէ քաղաքական ռեպրեսիաներ չեն լինի, այլեւս «հեռախոսային/զանգովի» արդարադատություն չի լինի, դատավորները անկախ կլինեն, կոռուպցիան կվերանա, թոշակներն ու աշխատավարձերը կբարձրանան, գործազրկությունը կվերանա, երկրից արտագաղթը կդադարի և հայրենադարձությունը կսկսվի: Թվարկվածները պարզապես դատարկ խոսքեր էին ...
Իսկ ի՞նչ կատարվեց իրականում: Կոռուպցիայի դեմ պայքարը վերածվեց բուտաֆորիայի: Եվ ավելին՝ այն ընդունեց ավելի վայրի եւ ձևափոխված տեսք: Գործազրկության կրճատման փոխարեն դու ավելացրիր նոր գործազուրկներ, դուրս շպրտեցիր լուծարված նախարարությունների աշխատակիցներին փողոց: Նախօրերին Երեւանի բոլոր համայնքների շատ աշխատակիցներ հեռացվեցին, բուհերի եւ դպրոցների դասախոսական կազմը կրճատվում է: Գործազուրկների թիվը հասել է մոտ 55 հազարի: Երկրում ներդրում չի կատարվում, քանի որ Սփյուռքը, որը վախեցած է քո կողմից իրականացվելիք գործելաոճից ՝ Սփյուռքի նախարարության լուծարումից, վախենում է ինչ-որ բան ներդնել Հայաստանում: Իհարկե, ոչ մի հայրենադարձություն չկա, մարդիկ ինչպես լքում էին երկիրը, այնպես էլ հիմա են հեռանում: Դառնալով վարչապետ՝ դու, նախեւառաջ, քո նախորդ խոստումների հակառակ, ստիպեցիր կառավարությանը մշակել եւ ընդունել կողոպտիչ որոշում `կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման վերաբերյալ: Հայ առաքելական եկեղեցու վրա իրականացվել են մի շարք հարձակումներ, ընտանեկան արժեքների ավանդական համակարգը ոչնչացվում է, բանակն էլ թուլացվում է։ Դատավորները վերջնականապես կորցրեցին իրենց անկախությունը, դու բառացիորեն ահաբեկում ես իրենց հանրայնորեն սպառնալիքներով եւ հեռախոսազանգերով: Եվ ավելին, Դու վարում ես կուլիսային, լիֆտային բանակցություններ մեր դարավոր երդվում թշնամի-հարեւանի հետ՝ վտանգի տակ դնելով Արցախի անկախությունը և անվտանգությունը: Հիմնական օրենքը, որով դու առաջնորդվում ես՝ ՈՐՈՎՀԵՏև ԵՍ ԵՄ ԱՅԴՊԵՍ ՈՒԶՈՒՄ: Ու ելնելով այն փաստից, որ քո բոլոր գործողությունները ուղղված են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հետապնդելուն, որը տեղի է ունենում օրենքը ցուցադրական անտեսելով, կարող եմ պատկերացնել, թե ինչպես ես ցնցվում վախից՝ լսելով Ռոբերտ Քոչարյանի անունը:
Գիտես, թե ինչո՞ւ ես այսքան վախենում նրանից: Քանի որ Նա իսկապես գիտի՝ դու ինչ ես իրականում, ով է իսկապես պատասխանատու 2008 թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների համար, ով սկսեց առաջինը կրակել, ով ամբոխը հասցրեց ագրեսիվ խելագարությանը, և ով հանուն սեփական դիվիդենտների մարդկանց գիտակցաբար տարավ մահվան։ Եվ Դու գիտես, որ Նա գիտի դա: Եվ ոչ միայն Նա ...
Ի դեպ , ես չեմ ուզում քեզ նմանվել և քո պես չեմ ներքաշի քո ընտանիքը խոսակցության մեջ: Երեխաները ոչնչում մեղավոր չեն ...
Իմացիր ! Գոնե մի քիչ սթափ դատողություն ունեցող մարդիկ չեն ընդունում այն ամենը, ինչ դու անում ես մեր երկրի հետ: Հասկանում են, որ քո ճանապարհն ազգի ինքնաոչնչացման ճանապարհն է: Եվ մենք քիչ չենք:
Եվ որպես վերջաբան, ես միայն ուզում եմ շնորհավորել քո երեխաներին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ եւ մաղթում եմ, որ շատ տարիներ անց նրանք ստիպված չլինեն կարմրել, վատ զգալ իրենց ծնողների համար:
Արմեն Մանուկյանի ֆեյսբուքյան էջից
Источник: http://www.7or.am/am/news/view/153348/
Комментариев нет:
Отправить комментарий