вторник, 16 октября 2018 г.

3 ՕՐ ԱՌԱՋ ԵՐԴՎԵՑ, ԱՅՍՕՐ ՄԵԿՆՈՒՄ Է ՓԱՐԻԶ՝ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԸ ՆՇԵԼՈՒ


Ընդամենը հոկտեմբերի 13-ին երդում տված Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր առաջին հրամաններից մեկով ինքն իրեն գործուղել է Փարիզ։ Հրամանի մեջ հղում է կատարված Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հրավերին։ Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, նա երկօրյա այցով մեկնում է, կվերադառնա 17-ին։
Թվում էր՝ նորընտիր քաղաքապետի առաջին գործը պետք է լինի իր պարտականությունների մեջ խորանալը, քաղաքային տնտեսությանը եւ քաղաքապետարանի աշխատակազմին ծանոթանալը, որ իմացության պակասը հնարավորինս արագ լրացնի։ Բացի այդ՝ ընդամենը մի քանի օրից՝ հոկտեմբերի 20-21-ին Երեւանի տոնն է՝ նշելու ենք մայրաքաղաքի 2800-ամյակը, եւ քաղաքապետը, թվում էր՝ շունչ քաշելու ժամանակ չպիտի ունենա այս օրերին։ Բայց Հայկ Մարությանը նախընտրել է Փարիզ մեկնել՝ իր կյանքում աննախադեպ այս առաջընթացը՝ քաղաքապետ դառնալը, շքեղ նշելու։
ՀԳ․ Եթե սրան հավելենք նաեւ, որ հոկտեմբերի 15-ից Փարիզում է նաեւ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, որտեղից նրա գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 17-ին մեկնելու է Գերմանիա, պարզ կդառնա, որ նոր իշխանությունների մոտ ամենից լավ շրջագայելու գործն է ստացվում։


Комментариев нет:

Отправить комментарий