Ինչպե՞ս են քաղաքացիները վերաբերում տրանսֆորմացվող քաղինստիտուտներին. հարցում
«Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբը հարցում է անցկացրել Երևանի 18-ից բարձր 800 քաղաքացիների շրջանում, որոնցից 500-ը Ֆեյսբուք սոցիալական ցանցում, իսկ 300-ը` մայրաքաղաքի փողոցներում, որպեսզի պարզի, թե ինչպիսին է քաղաքացիների շրջանում երկրի տրանսֆորմացվող քաղաքական ինստիտուտների նկատմամբ վերաբերմունքը և սպասելիքները:
«Ժողովրդի ձայնը» ՀԿ-ի փորձագետները մի շարք հարցեր են հղել ՀՀ քաղաքացիներին պարզելու, թե ինչպես են նրանք վերաբերվում երկրում տեղի ունեցող գործընթացներին:
Այսպիսով, հարցման մասնակիցների 22%-ը դրական է գնահատում ԿԳ նախարարության աշխատանքը, 47%-ը բացասական, իսկ 31%-ը՝ չեզոք (տե՛ս նկ. 1):
Այսպիսով, հարցման մասնակիցների 22%-ը դրական է գնահատում ԿԳ նախարարության աշխատանքը, 47%-ը բացասական, իսկ 31%-ը՝ չեզոք (տե՛ս նկ. 1):
Ինչ վերաբերվում է Առողջապահության նախարարությանը, ապա 19%-ը վերջինիս աշխատանքը արդյունավետ է համարում, 51%-ը՝ անարդյունավետ, իսկ 30%-ը դժվարանում է պատասխանել (տե՛ս նկ. 2):
Հարցմանը մասնակցած ՀՀ քաղաքացիների 39%-ը Հայաստանի մաքսային ծառայության աշխատանքը գնահատում է դրական, 21%-ը՝ բացասական, իսկ 43%-ը՝ չեզոք:
Կառավարության հակակոռուպցիոն գործունեության նման ձևաչափը ընդունելի է հարցվածների 56%-ի համար, 38%-ի համար այն ընդունելի չէ, իսկ 6%-ը դժվարանում է պատասխանել (տե՛ս նկ. 3):
Կառավարության հակակոռուպցիոն գործունեության նման ձևաչափը ընդունելի է հարցվածների 56%-ի համար, 38%-ի համար այն ընդունելի չէ, իսկ 6%-ը դժվարանում է պատասխանել (տե՛ս նկ. 3):
Հարցաշարում զետեղված հաջորդ հարցը վերաբերվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, մասնավորապես արդյոք նրա դեմ հարուցված քրեական գործը արդարացված է: Այսպիսով հարցման մասնակիցների 57%-ը համարում է, որ արդարացված է, 38%-ի կարծիքով մեղադրանքը հիմնավորված չէ, իսկ 5%-ը դժվարանում է պատասխանել:
Արդյոք Կաթողիկոսի և եկեղեցու վրա հարձակումները շարունակվելու դեպքում իշխանությունները պե՞տք է միջամտեն և պաշտպանեն վերջիններիս հարցին 64%-ը տվել է դրական պատասխան, 27%-ը բացասական, իսկ 9%-ը դժվարանում է պատասխանել:
Հարցաշարի վերջին հարցը վերաբերվում է կառավարության վարած արտաքին քաղաքականությանը, ինչի արդյունքում 21%-ի կարծիքով ամեն ինչ ճիշտ է արվում, 13%-ը համարում է, որ կառավարությունը վարում է արևմտամետ քաղաքականություն, 5%-ը համարում է, որ այն իրականացնում է ճիշտ այնպիսի քաղաքականություն ինչպիսին իրականացրել է նախորդ կառավարությունը, 32%-ը կարծում է, որ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հարցում տարվող աշխատանքները բավարար չեն, իսկ 38%-ը գտնում է, որ երկրի արտաքին քաղաքականության վեկտորները դեռ պարզ չեն (տե՛ս նկ. 4):

Եզրակացություն
• Հայ հասարակության ճնշող մեծամասնությունը Առողջապահության նախարարության աշխատանքն անարդյունավետ է համարում
• Հարցման մասնակիցների մեծ մասը ԿԳ նախարարության աշխատանքը անբավարար է համարում
• Հայաստանի մաքսային ծառայության աշխատանքը հացման մասնակիցների մեծ մասը բացասական է գնահատում
• Հայ հասարակության կողմից Կառավարության հակակոռուպցիոն գործունեության նման ձևաչափը միանշանակորեն չի ընկալվում
• Հարցման մասնակիցների մեծ մասին չի գոհացնում Կառավարության կողմից հայ-ռուսական հարաբերությունների ուղությամբ տարվող աշխատանքը
• ՀՀ քաղաքացիները Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը անորոշ են համարում:
Источник: http://verelq.am/hy/node/35671
Комментариев нет:
Отправить комментарий