воскресенье, 9 сентября 2018 г.

Արտակարգ դեպք կառավարության շենքի դիմաց. քաղաքացին ինքնահրկիզվել է



Shamshyan.com-ը գրում է.



Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի գլխավոր մուտքի դիմաց 50-55 տարեկան տղամարդը ինքնահրկիզման փորձ է արել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բարեբախտաբար, քաղաքացիները կարողացել են նկատել և կրակը հանգցնել,
սակայն քաղաքացին դեմքի և մարմնի որոշ հատվածներում այրվածքներ է ստացել:
Օպերատիվորեն ժամանել է Երևանի 1-03 շտապօգնության բրիգադը և նրան տեղափոխել հիվանդանոց:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունն ու դրդապատճառները:

Источник: https://newstime.am/?p=31811

Комментариев нет:

Отправить комментарий