суббота, 8 сентября 2018 г.

Զինծառայողներս սպասում էինք, որ հեղափոխությունից հետո գոնե մի դրամով կավելանան մեր աշխատավարձերը, իսկ դրա փոխարեն դեռ 50 հազար էլ կրճատել են


Հարգելի ընկերներ, խնդրում եմ մեկն ու մեկդ մեր վարչապետին ու ՊՆ նախարարին փոխանցեք, որ մենք՝ զինծառայողներս (և ոչ միայն), սպասում էինք, որ հեղափոխությունից հետո գոնե մի դրամով կավելանան մեր աշխատավարձերը, իսկ դրա փոխարեն դեռ 50 հազար էլ կրճատել են։ Արդեն 2-րդ ամիսն ա՝ մենք չենք ստանում մեր հաստիքապաշտոնայինով սահմանված գումարները։ Ինչ-որ մեկը գոնե դրա համար պատասխանատվություն կրելո՞ւ ա, թե՞ ոչ։ Այս երկու ամիսների (Աստված մի արասցե նաև հետագա) ընթացքում չտված գումարները վերադարձվելո՞ւ են, թե՞ ոչ։ Ոչ մի պաշտոնական բացատրություն, ոչ մի պարզաբանում ու ամենակարևորը՝ ոչ մի լրատվական այդ մասին չի էլ խոսում։ Հա լավ, բա սենց մինչև ե՞րբ։
Նյութի աղբյուր՝   https://www.facebook.com/100008306031462/posts/2243597402593772/

Источник: https://blognews.am/arm/news/561687/zintsarayoxners-spasum-einq-or-hexapokhutyunic-heto-gone-mi-dramov-kavelanan-mer-ashkhatavardzery-isk-dra-pokharen-der-50-hazar-el-krtchatel-en.html

Комментариев нет:

Отправить комментарий