пятница, 23 мая 2014 г.

Ուկրաինան եվ Ղարաբաղյան հակամարտությունը:


Ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ վերջերս ընթացող զարգացումները և հատկապես ամերիկյան կողմի ներկայացուցիչների հայտարարությունները՝ արված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի, ՀՀ-ում ամերիկյան դեսպան Ջոն Հեֆֆերնի և Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի կողմից, հստակորեն ցույց են տալիս, որ կարգավորման հրատապությունը բխում է ոչ թե տարածաշրջանում առկա իրավիճակից, այլ պայմանավորված է Արևմուտք-Ռուսաստան հակադրությամբ՝ Ուկրաինայի շուրջ ընթացող զարգացումների համատեքստում:
«Այն բանից հետո, թե ինչ արեց Ռուսաստանը Ղրիմում, ո՞վ գիտե, թե ինչպես Ռուսաստանը կամ երրորդ կողմը կարող են օգտագործել իրավիճակը: Ուկրաինայի իրավիճակի հետ կապված մեկ անգամ ևս ուզում եմ ընդգծել, որ Ադրբեջանը և ԱՄՆ պետք է աշխատեն պահպանել հարաբերությունները: Քանզի, ինչպես ես արդեն նշել եմ նախկինում, ո՞վ պետք պաշտպանի Ադրբեջանի անկախությունը: Ո՞վ, ԱՄՆ-ից եվ Եվրոպայից բացի», — հայտարարում է Ռ. Մորնինգսթարը:
Այս ֆոնի վրա անհասկանալի են դառնում հայաստանյան որոշ քաղաքական շրջանակների ու քաղաքագետների գործողություններն ու մեկնաբանություններն այն մասին, որ նոր ոչինչ չի ասվել ու ոչինչ չի արվում մեր տարածաշրջանում իրավիճակը ապակայունացնելու ուղղությամբ՝ խաթարելու համար ավելի քան 20 տարիների զինադադարը: Իսկ ուկրաինական դեպքերի հետ կապված նրանք, ցուցաբերելով բացարձակ անտեղյակություն, իրենց գործողություններով աջակցություն են հայտնում Ուկրաինայում այն ուժերին, որոնք Ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ շրջանում ադրբեջանական ելուզակների հետ միասին կռվում էին Արցախի անկախության դեմ: Ցավալի է, որ նրանք կրկնում են այդ ուժերի այն կարգախոսները, որոնցով նրանք հանդես էին գալիս նաև Արցախի դեմ պատերազմում: Իսկ Ուկրաինան առաջինն էր, որ հենց այդ ժամանակ ռազմական լուրջ աջակցություն ցուցաբերեց Ադրբեջանին:
Մենք ամենևին մտադրություն չունենք սահմանափակել մարդկանց ազատ մտածելու ու գործելու իրավունքը, և ոչ էլ ցանկություն ունենք միջամտել այլ պետությունների ներքին գործերին կամ նրանց փոխհարաբերություններին: Ուղղակի ուզում ենք, որ մեր քաղաքական այրերն ու քաղաքագետները իմանան հետևյալը.
Մենք պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացմանը, այդ թվում նաև՝ պատերազմի, որը կարող է սանձազերծել Ադրբեջանը, թեև հույս ունենք, որ Բաքվի ղեկավարությունը այնքան բանականություն կունենա իրեն համար կործանարար նման քայլից զերծ մնալու համար: Եթե Ադրբեջանը սկսի նոր պատերազմ, ապա նա կպարտվի այնպես, ինչպես նախորդում, սակայն՝ ավելի մասշտաբային կորուստներով:
Ղարաբաղյան հակամարտության հարցերով զբաղվող փորձագետներն ընդգծում են, որ որևէ այլ հակամարտության մեջ չկա նման ուժային ռևանշի տրամադրվածություն, ընդ որում՝ բացահայտ, բարձրագույն պաշտոնատարների շուրթերից հնչող, որևէ այլ տեղ չկան այնքան միջադեպեր, որքան ղարաբաղյան շփման գծում, չկան այնպիսի ռազմական ծախսեր, ինչպիսիք կան հատկապես Ադրբեջանի կողմից, չկան երկու պետությունների տնտեսությունների զարգացման ու ռազմական բյուջեների նման անհամամասնություններ, ինչը վտանգավոր գայթակղություններ և պատրանքներ է ստեղծում:
1990-1992 թվականներին, գրեթե ամբողջությամբ տիրանալով իր տարածքում տեղակայված նախկին Խորհրդային բանակի, ինչպես նաև ՆԳՆ ու ՊԱԿ զորքերի սպառազինությանը, Ադրբեջանը մի քանի անգամ ավել սպառազինություն և ռազմական տեխնիկա, ինչպես նաև ռազմամթերք ու այլ զինվորական գույք ստացավ, քան՝ Վրաստանը, Հայաստանը և ԼՂՀ-ն միասին վերցված: Բացի այդ, Ադրբեջանին բաժին հասավ մեծ քանակի ավիացիոն տեխնիկա և Կասպիական ռազմական նավատորմի մի մասը, այն դեպքում, երբ այդ բաժանման ժամանակ Հայաստանը ընդհանրապես մարտական ինքնաթիռներ և, բնական է, ռազմածովային սպառազինություն չստացավ:
Ինչպես նշում են արևմտյան փորձագետներըհատկապես Ադրբեջանի ռազմատեխնիկական գերակշռությունը Հայաստանի և ԼՂՀ Պաշտպանության բանակի նկատմամբ, որն ավելի ուժգնացավ Ադրբեջանի կողմից 1992-1994 թթ.Ուկրաինայից տանկերի և զրահատեխնիկայի ձեռքբերումից հետո,հանդիսացավ Հարավային Կովկասում սպառազինության մրցավազքիհիմնական պատճառը:
Ըստ փորձագիտական գնահատականների, 1993 թ. կեսերին, այսինքն՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների առավել թեժ շրջանում, Ադրբեջանն ուներ 458 տանկ 1264 զրահամեքենա, 395 միավոր հրետանի, կրակահերթի 63 հրթիռային կայան, 53 մարտական և 52 ուսումնական ինքնաթիռներ, 18 հարվածային և 15 տրանսպորտային ուղղաթիռներ: Միայն ըստ պաշտոնական կամ հրապարակված տվյալների՝ տիրապետելով սպառազինության ու ռազմական տեխնիկայի հսկայական գերակշռության՝ Ադրբեջանը 1991-1994 թթ. մարտական գործողությունների ընթացքում անվերադարձ կորցրել է 186 տանկ, 119 զրահամեքենա, 59 միավոր հրետանի, իսկ նրա 43 տանկեր, 114 զրահամեքենաներ և 51 միավոր հրետանի շարքից դուրս էին բերվել և այլևս չկարողացան «շարք» վերադարձվել: Խփվե լէին Ադրբեջանի 20 ինքնաթիռներ և 21 ուղղաթիռներ: Արդեն պատերազմի ժամանակ, իր ռազմատեխնիկական քանակական նվազող գերակշռությունը վերականգնելու համար, Ադրբեջանը մարտական տեխնիկա սկսեց գնել արտասահմանից,մասնավորապես Ուկրաինայից ձեռքբերվեցին 150 միավոր Տ-55 տանկեր, 10 ինքնաթիռներորոնցից՝ 8 միավոր ՄիԳ-21 և 2 միավոր Սու-17:
Արդի պայմաններում ռազմաքաղաքական հավասարակշռությունը Ղարաբաղյան Հակամարտության գոտում կարելի է բնութագրել որպես հակամարտող ուժերի քանակական-որակական հավասարություն, որում զուտ տեխնիկական ցուցանիշների հետ մեկտեղ կարևոր նշանակություն ունեն աշխարհագրական գործոնն և պաշտպանական գործողությունների համար հարմար ԼՂՀ փաստացի սահմանների կոնֆիգուրացիան, որն անցնում է զինադադարի գծով: Ադրբեջանի մարտական տեխնիկայի և անձնակազմի քանակական գերակշռությունը շատ հարցերում հակակշռվում է Հայաստանի Զինված Ուժերի և ԼՂՀ Պաշտպանության Բանակի որակական գերակշռությամբ: Ընդ որում, պետք է հաշվի առնել ինչպես սպառազինության տարբեր տեսակների ու համակարգերի հարաբերակցությունը, այնպես էլ դրանց արդյունավետ օգտագործման հավանականությունը ռազմական բախման հնարավոր վերսկսման պարագայում. հարձակողական սպառազինության Ադրբեջանի գերակշռությունը համակշռվում է ռազմական առումով ԼՂՀ ներկայիս պաշտպանական դիքերի բարենպաստությամբ: Այլ խոսքով, ղարաբաղյան բանակի պաշտպանական դիրքերի ներկայիս կոնֆիգուրացիան, այդ թվում նաև Դաշտային Ղարաբաղի տարածքների հաշվին պայմանավորված, հնարավորություն է տալիս չեզոքացնել կամ համակշռել տարածաշրջանային անվտանգության սպառնալիքները, որոնք առաջանում են Ադրբեջանի կողմից սպառազինության ու ռազմական տեխնիկայի անվերահսկելի ու զանգվածային ձեռքբերման հետևանքով:
Ինքնին ցայտուն է Ադրբեջանի շարունակական սպառազինման փաստը, որն ուղղված է հակամարտության գոտում ուժերի ռազմաքաղաքական հավասարակշռության խախտմանըմասնավորապես, այնպիսի սպառազինության գնումներըորն ընդունակ է հարձակվող կողմին մարտական ու հոգեբանական առավելություն ապահովելայս հարցում հատկապես առանձնանում է Ադրբեջանի կողմից Ուկրաինայից 12 միավոր «Սմերչ» և այլ տիպի կրակահերթային հրթիռային համակարգերի ձեռքբերումը/:
Ադրբեջանի կողմից իր ռազմական բյուջեի աճի բարձր տեմպերի գովազդված շեշտադրումները առավել չափով հանդիսանում են հայկական կողմի վրա հոգեբանական ազդեցության գործիք, քան ռազմական շինարարության ոլորտում որակական փոփոխություններ անցկացնելու ընդունակության իրական ցուցանիշ: Հարկավ Ադրբեջանն այսօր էլ շարունակում է ռազմական մեծ ծախսերը և տարբեր երկրներից սպառազինության ձեռքբերումը: Սակայն, ինչպես ցույց է տալիս ժամանակակից տեղային հակամարտությունների մեծամասնության փորձը, ռազմական կամպանիայի հաջողությունը հաճախ կախված է ոչ միայն և ոչ այնքան հակամարտող կողմերի ուժային ու ռազմատեխնիկական ներուժի քանակական հարաբերակցությունից, այլ նաև հաղթանակի ռազմական ու ոչ ռազմական գործոնների փոխգործակցությունից. քաղաքական, հոգեբանական և գաղափարական, մասնավորապես, կողմերի հասարակության մոբիլիզացման ու երկրի բնակչության բոլոր շերտերի կողմից ռազմական գործողությունների իրական լեգիտիմացման ընդունակությունից: Այս առումով կարևորներից մեկն է համարվում նաև ժամանակի գործոնը, քանի որ մարտական գործողությունների ռևանշիստական վերսկսման առավել հավանական նախաձեռնող Ադրբեջանը հայտնի պատճառներով կբախվի ռազմական կամպանիայի լեգիտիմացման ավելի լուրջ սահմանափակումների հետ, քան Ղարաբաղի բնակչությունն ու հասարակությունը, որոնց համար այս պատերազմը կլինի ոչ այլ ինչ, քան գոյության ու հաղթանակի պայքար:
Ժաննա Արթուրի

1 комментарий:

  1. Եթե էսքանից հետո "ռուսամետներ"-ին ինչ որ մեկը պտի հայ-հոյի, թող նրա հայհոյանքները տարածվի իրա ընտանիքի անդամների վրա, մեծից-փոքրի հերթականությամբ!!!

    ОтветитьУдалить